Վինդոուզ 10

Մայքրոսոֆտ Վինդոուզ օպերացիոն համակարգերի ընտանիքի հերթական տարբերակ
(Վերահղված է Windows 10ից)

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգ է Մայքրոսոֆթ Վինդոուզ ընտանիքի հերթական տարբերակն է։ Ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 29-ին[4][5]։

Վինդոուզ 10
Изображение логотипа
ՏեսակՕՀ և վկայագրված ծրագրային ապահովում
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 8.1
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումհուլիսի 29, 2015[1][2]
Առկա էարաբերեն, բուլղարերեն, չինարեն, չեխերեն, դանիերեն, գերմաներեն, հունարեն, բրիտանական անգլերեն, ամերիկյան անգլերեն, իսպաներեն, մեքսիկական իսպաներեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, կանադական ֆրանսերեն, եբրայերեն, խորվաթերեն, հունգարերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լիտվերեն, լատիշերեն, նորվեգերեն, ֆլամանդական բարբառներ, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, սլովեներեն, սերբերեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն և բազմալեզու
ԻնտերֆեյսMetro
ԱրտոնագիրMicrosoft Software Assurance?, Azure Dev Tools for Teaching? և shareware[3]
Զարգացման կարգավիճակՑուցադրական տեխնիկական տարբերակ
ՆախորդWindows 8.1 և Վինդոուզ 8
ՀաջորդWindows 11 (2021)
Կայքmicrosoft.com/ru-ru/software-download/windows10(ռուս.) և microsoft.com/it-it/windows(իտալ.)
ելակոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
 Microsoft Windows 10 Վիքիպահեստում

Առաջին անգամ 2014 թվականի ապրիլին Build կոնֆերանսի ժամանակ ցուցադրված Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը նպատակ ունեցավ լրացնելու իրեն նախորդող Վինդոուզ 8 տարբերակի ինտերֆեյսի բացթողումները։ Այն աշխատում է նաև ավելի մեծ թվով սարքերի վրա,առաջարկում է և՛ սենսորային էկրաններով սարքերի, և՛ ավանդական համակարգիչների համար նախատեսված ինտերֆեյս, հնարավորություն կտա կրկին ունենալու Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի դիզայնի տարրերով Start Menu, ունենալ վիրտուալ աշխատասեղաններ, թույլ կտա Windows Store-ից բեռնված ծրագրերը օգտագործել ավանդական պատուհանների տեսքով, նախկին ամբողջ էկրանով տարբերակի փոխարեն։

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մեկնարկային վահանակի վերամշակված տարբերակը՝ ներկայացված 2015 թվականի հունվարի 21-ին։[6]

Մշակումը

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերին Մարի Ջո Ֆոլին հայտնեց, որ Microsoft ընկերությունը աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի թարմացման վրա, որի անվանումն է Threshold։[7] Նման լինելով "Blue" տարբերակին (որը թողարկվեց որպես Վինդոուզ 8.1)[8], Threshold տարբերակը նախատեսված չէր որպես Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացում, այլ իրենից ենթադրում էր համակարգված «ալիք» Microsoft ընկերության բոլոր պլատֆորմաների և ծառայությունների համար և պլանավորվել է այն թողարկել 2015 թվականի գարնանը։ Ֆոլին հայտնել է նաև, որ նպատակներից մեկը եղել է Windows, Windows Phone և Xbox One հարթակների համար ստեղծել միասնական ծրագրեր (որոնք բոլորը կօգտագործեն նման Windows NT kernel).[7][9] Ավելի ուշ ենթադրվեց, որ Threshold անվանումը կլինի "Windows 9" օպերացիոն համակարգի անվանումը մինչև թողարկումը՞[10][11]

2014 թվականի ապրիլին, Build կոնֆերանսի ժամանակ Թերրի Միրոսնը ցուցադրել Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն էր ընձեռում գործարկել Windows Store ծրագրերը պատուհանների մեջ, ինչպես նաև ավանդական Start մենյու։ Նոր Start մենյուն վերադարձվել է Վինդոուզ 7-ի դիզայնին։ Առաջի վանդակում ծրագրերն են՝ ինչպես նախկինում, երկրորդ սյունակում Վինդոուզ 8 տարբերակի մետրո ծրագրերն են[12][13]։ Microsoft ընկերությունը նաև ցուցադրեց "ունվերսալ Վինդոուզ ծրագրեր" կոնցեպտը, որը թույլ է տալիս Windows Runtime ծրագրերին աշխատել նաև Windows Phone 8.1 և Xbox One հարթակների վրա, հիմնականում նույն ծրագրային կոդը ունենալու շնորհիվ և այդպիսով օգտագործողին հնարավորություն տալով սինխրոնացնել օգտագործողի տվյալները և լիցենզիաները տարբեր սարքերի և հարթակների միջև[12][14]։

2014 թվականի հուլիսին Microsoft կորպորացիայի նոր գործադիր տնօրեն Սատյա Նադելլան պարզաբանում է, որ ընկերությունը պլանավորում է մշակել միասնական օպերացիոն համակարգ երեք հարթակների ու բոլոր չափերի էկրանների համար՝ շնորհիվ միասնական ծրագրային էկոհամակարգի ստեղծման։ Այնուամենայնիվ Նադելլա նշում է, որ այս ներքին փոփոխությունները չեն ազդի օպերացիոն համակարգիչ վաճառքի և մարկեթինգի վրա[15][16]։ 2014 թվականի սեպտեմբերին Ինդոնեզիայի մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Դիանտորոն հաստատեց, որ Threshold տարբերակը Վինդոուզ 8 օպերացիոն համակարգի ներկա օգտագործողներին հասանելի կլինի անվճար[9][17][18]։

Threshold տարբերակը պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ որպես Վինդոուզ 10։ Ասվում է, որ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը լինելու է Microsoft կոպորացիայի ամենածավալուն հարթակը երբևէ, որը ներկայացնելու է մեկ միասնականացված հարթակ անհատական համակարգիչների, նոթբուքների, պլանշետների, բջջային հեռախոսների, բոլորը մեկում համակարգիչնեի համար[11][19][20]։ Նշվել է նաև, որ Windows 10 օպերացիոն համակարգը ետ է բերելու օգտագործողների կողմից ավելի սիրված Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի միջերեսը՝ նպատակ ունենալով բարելավել առանց սենսորային էկրանների սարքերի համար մկնիկով և ստղնաշարով օպերացիոն համակարգի աշխատանքը և հակառակը՝ առանց դրանց[4][21] Բացի այս ամենից, սենսորային էկրաններով սարքերի համար նախատեսված միջերեսը զարգացում է ապրում, ինչպես արդեն իսկ Վինդոուզ 10 համակարգում[22]։ Փոփոխությունները ներկայացնելու ընթացքում Միրսոնը նշել է էլեկտրական մեքենաների համար երկու օպերացիոն համակարգերի՝ Վինդոուզ 7-ի, որպես առաջին սերնդի օպերացիոն համակարգ Toyota Prius hybrid ավտոմեքենայի համար և Windows 10՝ ամբողջովին էլեկտրական Թեսլա մեքենայի համար[23]։

Օպերացիոն համակարգը ստացել է ոչ թե 9, այլ 10 անվանումը, ինչի մասին Միրսոնը չի ցանկացել խոսել և ընդամենը նշել է, որ կապված է այն բանի հետ, թե ինչքան տարբեր են նրանց մոտեցումները, դա ճիշտ չի լինի։ Նա նաև կատակով ասել է, որ նրանք չէին կարող անվանել օպերացիոն համակարգը "Windows One" (հաշվի առնելով գոյություն ունեցող Xbox One և OneDrive) անվանումները, քանի որ արդեն իսկ այն գոյություն ուներ Վինդոուզ 1.[11] Այնուամենայնիվ քննադատները պնդում են (որպես աղբյուր նշելով Reddit կայքի օգտատիրոջ, ով հավաստիացնում է, թե աշխատում է Microsoft կորպորացիայում), որ Վինդոուզ 9-ից անցում կատարելու որոշումը կապված է Վինդոուզ 95 և 98 օպերացիոն համակարգերը ճանաչելու համար ստեղծված ծրագրերի առաջացրած խնդիրներից խուսափելու համար։ Ավելի ուշ այս ենթադրությունը ապացուցվել է պարզաբանումներով[24][25]։

Թողարկում

խմբագրել

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կթողարկվի 2015 թվականի հուլիսի 29-ին, սակայն այն վերջնական օգտագործողներին կարող է հասանելի լինել փուլ առ փուլ՝ սկզբում Windows Insider ծրագրի ավելի քան 5 միլիոն[26] մասնակիցներին, իսկ հետագա մի քանի օրերի ընթացքում ավելի շատ օգտագործողների՝ նպատակ ունենալով հասնել մինչև 1 միլիարդ համակարգիչների[5]։

Windows Insider

խմբագրել

Microsoft ընկերությունը ներկայացրել է "Windows Insider" ծրագիրը, որի մասնակիցները ստանում են Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի դեռ չթողարկված տարբերակները, ինչը թույլ է տալիս ընկերությունների ավելի շատ գնահատում իրականացնել օպերացիոն համակարգի մշակման ընթացքում։ Նախկինում այս գործընթացը տեղի էր ունենում բետա տարբերակի թողարկումից հետո, իսկ այժմ ցանկացած ոք կարող է օգտագործել չթողարկված տարբերակը և կարծիք, բողոք կամ առաջարկություն ներկայացնել այդ նպատակով ստեղծված "Feedback" (հայ.՝ հետադարձ կապ) ծրագրի միջոցով[27][28][29]։

Տեխնիկական ցուցադրական տարբերակը Windows Insider ծրագրում գրանցված ծրագրավորողների, ադմինիստրատորներ և պարզապես հետաքրքրված մարդկանց դատին հանձնելու համար թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, որը հիմնականում նպատակ ունի կազմակերպությունների և էնտուզիազտ օգտագործողների օգնությամբ տեստավորել Վինդոուզ 10-ը։ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մասին հետագա նորությունները ցուցադրվել են Build 2015 կոնֆերանսում[4][22]։

Հնարավորությունները

խմբագրել

Միջերեսը և աշխատանքային սեղանը

խմբագրել

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի միջերեսը մշակված է հիմնականում այնպես, որ այն հարմարվի սարքի տեսակին, առկա սարքերին՝ առաջարկելով «ճիշտ հնարավորություններ ճիշտ սարքի համար և ճիշտ ժամանակին»։ Ոչ սենսորային էկրաններով սարքերի համար նախկինում հայտնի Start menu-ի տեսքը օգտագործվում է որպես աշխատանքային սեղանի ինտերֆեյսի մի մաս՝ ընդգրկելով ավանդական ցուցակներ և մետրո ծրագրեր։ Նոր «վիրտուալ աշխատանքային սեղան» ֆունկցիան նույնպես ավելացվել է այս տարբերակում, ինչը նման է OS X օպերացիոն համակարգի նմանատիպ ֆունկցիային[4][30]։

Start էկրանը դեռևս օգտագործվում է սենսորային էկրանով սարքերի միջավայրում, բայց այժմ ձախ մասում ավելացված վանդակում կարելի է տեսնել ծրագրերի նշաններ, "բոլոր ծրագրերը" ստեղնը[4][30] "Continuum" բրենդավորումով Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը պարունակում է նաև սահուն ձևափոխում սենսորային էկրաններով սարքերից ոչ սենսորային էկրանների, երկֆունկցիոնալ սարքերի համար, որոնց միացվում է նաև ստեղնաշար։ Երբ սարքին միացվում է ստեղնաշար, համակարգը հարցնում է օգտատիրոջը, մնա արդյոք սենսորային միջերեսը, թե փոխվի ստեղնաշարով օգտագործելուն ավելի հարմար տեսքի[21]։

Ծրագրեր

խմբագրել

Կառավարման (անգ.՝ Console) ծրագրերը, ինչպիսին օրինակ Command Prompt-ն է, այժմ հնարավորություն են տալիս մի շարք փորձարարական ֆունկցիաներ փոփոխել[4][22][31]։

Կարդացեք նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://blogs.windows.com/windowsexperience/2014/09/30/announcing-windows-10/
  2. https://techcrunch.com/2014/09/30/microsoft-announces-windows-10/
  3. Windows EvaluationsMicrosoft.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Windows 10 is the official name for Microsoft's next version of Windows». The Verge. Vox Media. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 http://blogs.windows.com/bloggingwindows/2015/07/02/windows-10-preparing-to-upgrade-one-billion-devices/
  6. http://news.microsoft.com/windows10story/
  7. 7,0 7,1 «Microsoft codename 'Threshold': The next major Windows wave takes shape». ZDNet. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Is 'Windows Blue' a set of coordinated updates for all Microsoft products?». PC World. IDG. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 «Leaked 'Windows 9' screenshots offer a closer look at the new Start Menu». The Verge. Vox Media. 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. Bowden, Zac (2014 թ․ օգոստոսի 23). «Windows 9 (Threshold): What's in a name?». WinBeta. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 11,2 Oremus, Will (2014 թ․ սեպտեմբերի 30). «Windows 8 Was So Bad That Microsoft Is Skipping Windows 9». Slate. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 «Rejoice! The Start menu is coming back to Windows». PC World. IDG. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Future Windows 8.1 update will finally bring back the Start menu». Ars Technica. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Microsoft's universal Windows apps run on tablets, phones, Xbox, and PCs». PC World. IDG. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Nadella Raises Eyebrows With Plans to 'Streamline' Windows». PC Magazine. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. «Why did Microsoft choose Windows 10 instead of Windows 9?». Techradar. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. «Leaked Windows 9 screenshots reveal the future of the desktop». The Verge. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. «Microsoft Indonesia president: Windows 9 will be free to Windows 8 owners». PC World. 2014 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. «Microsoft reveals Windows 10». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  20. «Why is it called Windows 10 not Windows 9?». ExtremeTech. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. 21,0 21,1 «Watch how Windows 10 works with touch interfaces». The Verge. Vox Media. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Microsoft's Windows 10 event in San Francisco: Updated live blog». ExtremeTech. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  23. «If Windows 10 is the Tesla to the Windows 7 Prius, what was Windows 8?». The Verge. Vox Media. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  24. «Windows 10 May Have Gotten Its Name Because of Lazy Coders». Gizmodo. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  25. «Is this why Microsoft named it Windows 10?». CNET. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  27. «Windows 10: Microsoft hits a turbo button to get back to business». The Verge. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  28. «Windows 10 Technical Preview now available to download». The Verge. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  29. «Microsoft launches Windows Insider Program to get Windows betas». Ars Technica. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  30. 30,0 30,1 «Microsoft Unveils Windows 10 with New Start Menu». Tom's Guide. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  31. «Windows 10 command prompt finally gets dragged into the 21st century». Ars Technica. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.