Սթիվեն Էնթոնի Բալմեր (անգլ.՝ Steven Anthony Ballmer, մարտի 24, 1956(1956-03-24)[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), միլիարդատեր, 2000 թվականից մինչև 2014 թվականի փետրվարը եղել է «Մայքրոսոֆթ» ընկերության գլխավոր տնօրենը։ 2013 թվականին, լինելով վարձու աշխատող, նրա կարողությունը գնահատվել է 15․2 միլիարդ դոլար, որը ըստ «Ֆորբս» ամսագրի՝ համապատասխանել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 51-րդ հորիզոնականին, և առաջինը` այն ամենահարուստ մարդկանց ցուցակում, որոնք չունեն սեփական բիզնես կամ բիզնեսով զբաղվող հարազատներ։ Բալմերն աշխարհում առաջին միլիարդատերն է, որն իր կարողության համար պարտական է գործատուի՝ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից տրված օպցիոններին՝ չլինելով հիմնադիր կամ հիմնադրի ազգական։ 2014 թվականի օգոստոսի 12-ին դարձել է նրա պաշտոնական սեփականատերը[5]։

Սթիվեն Բալմեր
անգլ.՝ Steve Ballmer
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1956(1956-03-24)[1][2][3] (68 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի քոլեջ, Սթենֆորդի գործարարության դպրոց, Lawrence Technological University?, Detroit Country Day School? և Հարվարդի համալսարան (1977)
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական և վաճառական
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքballmergroup.org/steve-ballmer
 Steve Ballmer Վիքիպահեստում

2020 թվականի դրությամբ՝ նրա կարողությունը կազմել է 41․2 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով միլիարդատերերի ցուցակի 19-րդ հորիզոնականը[6]։

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն Բալմերը ծնվել է Դետրոյթ քաղաքում Բեատրիս Դվորկինի (անգլ.՝ Beatrice Dworkin) և «Ֆորդ Մոթոր Քամփընի» կազմակերպության մենեջեր Ֆրեդերիկ Հենրի Բալմերի (անգլ.՝ Frederic Henry Ballmer) ընտանիքում[7]։ Նրա հայրը շվեդ գաղթական էր, իսկ մայրը՝ ամերիկյան հրեա[8][9]։

Բալմերի մորական պապը՝ Շլոիմե Դվորկինը, և նախահայրը ապրել և թաղվել են Պինսկում (այժմ գտնվում է Բելառուսում)։ Նրա հորեղբորն էր պատկանում տեղի հացի փուռը։ Շլոիմե Դվորկինն աշխատում էր դերձակի արհեստանոցում, որը գտնվում էր Պինսկի ծայրամասում՝ Մոլոտկովիչիում[10]։ 2007 թվականի հոկտեմբերին Սթիվ Բալմերը քրոջ հետ միասին ուղևորվել է Պինսկ, որի ընթացքում այցելել է տեղական մշակութային հաստատություններ և ժողովարաններ, որտեղ հանդիպել է ռաբբիների և Պինսկի հրեական համայնքի ղեկավարի հետ։

Գործունեություն խմբագրել

Ս2իվեն Բալմերը «Մայքրոսոֆթ» ընկերություն է տեղափոխվել դեռևս 1980-ականների սկզբին[11] Բիլ Գեյթսի հրավերով, ում հետ նա ծանոթացել էր Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։ Գործունեության հենց սկզբում նշանակալի կերպար էր դարձել ընկերության համար։ Ղեկավարել է «Մայքրոսոֆթ Վինդոուզի» և «MS-DOS»-ի առաջին տարբերակի մշակումը։

2000 թվականի հունվարին Բալմերը դարձել է Գեյթսի հաջորդը՝ նրան փոխարինելով որպես գլխավոր գործադիր տնօրեն։ Այդ պաշտոնում Սթիվեն Բալմերը ղեկավարել է «Մայքրոսոֆթի» ֆինանսները, մինչդեռ Գեյթսը շարունակում էր մնալ նախագահ և ծրագրաշարի գլխավոր ճարտարապետ՝ պահպանելով տեխնոլոգիական ռազմավարություն ընտրելու իրավունքը[12]։

2006 թվականին, մնալով տնօրենների խորհրդի նախագահ, Բիլ Գեյթսը հեռացավ ամենօրյա աշխատանքից՝ թողնելով ծրագրաշարի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Իրադարձությունների այդպիսի ընթացքը Բալմերին տվեց գործողությունների լիակատար ազատություն, որն անհրաժեշտ էր «Մայքրոսոֆթի» կառավարման լուրջ քայլերի համար[13]։

Բիլ Գեյթսի պաշտոնաթողությունից հետո Բալմերը վերահսկել է «ընկերության ժառանգության կտրուկ տեղաշարժը, որը հիմնականում կենտրոնացել էր անհատական համակարգիչների վրա»։ Նա փոխարինել է նաև հիմնական ստորաբաժանումների ղեկավարների մեծամասնությանը «Վատչինա, թաքնված տաղանդների» պայքարում[14], և, ըստ «Businessweek»-ի, ընկերությունն «այժմ իր պատմության գրեթե լավագույն ապրանքային գծի վրա էր»։ Սթիվեն Բալմերը առանցքային դեր է խաղացել «Մայքրոսոֆթի» ամպային հաշվարկման ռազմավարության մեջ «Սկայպի» ձեռքբերման ժամանակ[13]։ Բալմերի ղեկավարությամբ տարեկան եկամուտներն աճել են՝ 25 միլիարդ դոլարից դառնալով մինչև 70 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը աճել է 215%-ով՝ մինչև 23 միլիարդ դոլար[15]։ Չնայած այդ գումարները ստացվել են հիմնականում նախորդ ֆրանչայզերից` «Վինդոուզից» և «Office»-ից, Բալմերը պահպանել է դրանց եկամտաբերությունը` պաշտպանվելով ավելի մատչելի անալոգներով մրցակիցների ճնշումից՝ Լինուքսից, այլ բաց կոդով գործող համակարգերից և «Google Docs»-ից[16]։ Բալմերը նաև ներկայացրել է բիզնեսի տասնյակ նոր ուղղություններ[17], ինչպիսիք են տվյալների կենտրոնները (անգլ.՝ Data Centers Division) (2011 թվականին 6,6 միլիարդ դոլար) և «Xbox»-ը (անգլ.՝ Entertainment and Device Division) (8,9 միլիարդ դոլար)։ «Մայքրոսոֆթ»-ում Բալմերի գլխավորած խորհուրդը տարեկան եկամտով (16.4%) գերազանցել է այլ հայտնի գործադիր տնօրենների՝ Ջեկ Ուելչի («Ջեներալ էլեկտրիկ») (11.2%) և Լուիս Գերստների (IBM) (2%) արդյունքները։ Արտադրության դիվերսիֆիկացումը օգնել է մեղմացնել «Մայքրոսոֆթ»-ի կախվածությունը հետհամակարգչային դարաշրջանի սկզբում անհատական համակարգչի և բջջային սարքերի շուկայից, քանի որ ԱՀ շուկան արդեն հետընթաց զարգացում էր ապրում[18]։ 2012 թվականի մայիսին «Ֆորբս»-ի ցուցակում Ադամ Հարթունգը Բալմերին նկարագրել է որպես «ԱՄՆ խոշոր հանրային ընկերության ամենավատ գործադիր տնօրեն», որը «Մայքրոսոֆթին» դուրս է մղել ամենաարագ զարգացող և առավել գրավիչ տեխնոլոգիական շուկաներից (բջջային երաժշտություններ, բջջային հեռախոսներ և Պլանշետներ[19]։ 2013 թվականի օգոստոսի 23-ին Բալմերը հայտարարել է, որ մտադիր է 12 ամսվա ընթացքում հրաժարվել կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնից[20]։ Այդ մասին «Մայքրոսոֆթը» հայտարարել է մամլո հաղորդագրության մեջ։

2014 թվականի մայիսի 29-ին հայտ է ներկայացնել՝ 2 միլիարդ դոլարով գնելու «Լոս Անջելես Կլիպերս» բասկետբոլային ակումբը, և նույն տարվա օգոստոսի 12-ին դարձել է դրա պաշտոնական սեփականատերը[5]։

Քննադատություն խմբագրել

Բալմերը հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, ընկերության աշխատողների նկատմամբ խստապահանջությամբ և «Մայքրոսոֆթի» գովազդային արտադրանքի մոլուցքով, ինչպես նաև «<Էփլ» մրցակից ընկերության արտադրանք «iPhone»-ի նկատմամբ իր հակակրանքով[21]։

«Մայքրոսոֆթի» նախկին աշխատակից Մարկ Լուկովսկու (անգլ.՝ Mark Lucovsky) խոստովանությամբ, երբ Լուկովսկին հայտարարել է Սթիվ Բալմերին, որ լքում է «Google»-ը, նա անսպասելիորեն վերցրել է աթոռը և դուրս նետել[22]։

Երկու տարի անընդմեջ՝ 2012-2013 թվականներին, «Ֆորբս» ամսագիրն ընդգրկել է բալմերին «ԱՄՆ-ի հասարակակն ընկերությունների վատագույն ղեկավարների» վարկանիշային աղյուսակում։ Անձամբ Սթիվեն Բալմերի թույլ տված թերությունների շարքում նշվում են՝ համացանցային որոնման ոլորտում Մայքրոսոֆթի թույլ դիրք, հեռախոսային սարքերի շուկա ուշ մուտք գործել, զարգացող շուկայում հնարավորությունների բացթողում։ Բալմերի ղեկավարման տարիներին «Մայքրոսոֆթի» բաժնետոմսերի ընդհանուր փոխարժեքը նվազել է մինչև 36%[23][24]։

Անձնական կյանք խմբագրել

Բալմերն ամուսնացած է «Մայքրոսոֆթի» աշխատակից Քոննի Սնայդերի հետ։ Երեք երեխաների հայր է։

Ելույթներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

2011 թվականի փետրվարի 16-ին Սթիվեն Բալմերը պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. «Балмер, Стив — генеральный директор корпорации Microsoft» (ռուսերեն). Лента.ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին.
  5. 5,0 5,1 Стив Балмер официально стал владельцем «Клипперс.
  6. https://www.forbes.com/billionaires/#7cdde6e0251c
  7. International directory of business biographies - Neil Schlager, Vanessa Torrado-Caputo, Margaret Mazurkiewicz, Schlager Group - Google Books
  8. Jerusalem Post: "The world's 50 Richest Jews: 1-10" #5 Steve Ballmer September 7, 2010
  9. «100 Richest People in the World for Smartphones and Mobile Devices ... - MobileReference - Google Books». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Стив Балмер — звезда первой величины Microsoft
  11. Wallace, James; and Jim Erickson (1993). Hard Drive: Bill Gates and the Making of the Microsoft Empire. ISBN 978-0-471-56886-5. {{cite book}}: Unknown parameter |ղ publisher= ignored (օգնություն)
  12. Farber, Dan (2012 թ․ օգոստոսի 26). «Bill Gates, Steve Ballmer and the parting of the ways». CNET. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. 13,0 13,1 Vance, Ashlee (2012 թ․ հունվարի 12). «Steve Ballmer Reboots». Businessweek. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  14. «Ballmer has replaced almost every major division head at Microsoft and overseen a dramatic shift away from the company’s PC-first heritage. He ordered the product groups to work together instead of operating as talent-hoarding fiefdoms. As a result, Microsoft arguably now has the best product lineup in its history». Там же
  15. Curtis, Sophie (2013 թ․ օգոստոսի 23). «Microsoft chief Steve Ballmer to retire within a year». The Telegraph. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. Cassidy, John (2013 թ․ օգոստոսի 26). «Steve Ballmer and the Art of Managing a Monopoly». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. Ovide, Shira (2013 թ․ օգոստոսի 26). «Next CEO's Biggest Job: Fixing Microsoft's Culture». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. «Стив Баллмер запустил глобальную реорганизацию в Microsoft». CyberSecurity.ru. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Hartung, Adam. «Oops! Five CEOs Who Should Have Already Been Fired (Cisco, GE, WalMart, Sears, Microsoft) — Forbes». Forbes.
  20. «Стив Балмер покинет пост гендиректора Microsoft». Forbes (ռուսերեն). forbes.ru. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  21. Глава Microsoft намеренно сломал iPhone своего подчиненного
  22. Ссылка
  23. Forbes назвал худших генеральных директоров США » Экономические новости Украины – Корреспондент. Новости экономики
  24. Худшие руководители 2013 года - Финансы - Финансы - bigmir)net
  25. Sarkozy fait Steve Ballmer chevalier de la Légion d’honneur, AFP

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Բալմեր» հոդվածին։