Բացել գլխավոր ցանկը

Power Point` համակարգչային ցուցադրումներն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով կարող ենք օգտագործել Microsoft PowerPoint, որը Microsoft Office փաթեթի բաղադրիչներից է։ Ցուցադրման մեջ կարելի է մտցնել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաէֆեկտներ։ Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ սլայդներ է պարունակում։ Ցուցադրումը սկսվում է «Տիտղոսային սլայդով», որը հիմնականում պարունակում է տվյալ «ցուցադրման վերնագիրն» ու ընդհանուր բնույթի այլ հարցեր։

MS Power Point 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ Start → All Programs → Microsoft Office Microsoft Office PowerPoint2007 ։

Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտնեը։ Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։

Սլայդները կարելի է դիտել նաև F5 ստեղնով։

Մեր ցանկացած սլայդից կարելի է համատեղ սեղմել Shift և F5 ստեղները։ Նոր ցուցադրում ստեղծելու համար կարելի է մտնել Office կոճակից բացված New կոճակը։ Բերված New Presentation պատուհանում ընտրել Templates բաժնում առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ու սեղմել Create կոճակը։

ՔննադատությունԽմբագրել

Power Point ծրագիրը միանշանակ կերպով չընդունվեց քննադատների կողմից։ Կային մարդիկ, ովքեր դեմ էին ծրագրի օգտագործմանը։ Յելսկի (անգլ.՝ Yale University) համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Տաֆտը[1] և ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևը դեմ էին, որ PowerPoint ծրագիրն օգտագործվի որպես պրեզենտացիայի ստեղծման համար նախատեսված ծրագիր[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդվարդ Տաֆտի - «Գեղեցիկ վկայություններ» անգլ.՝ The Cognitive Style of PowerPoint: Pitching Out Corrupts Within
  2. § 145. Бессмысленная презентация