ՆԱՍԴԱՔ
Նասդաք (/ˈnæzˌdæk/ ( ), ամերիկյան ֆոնդային բորսա։ Այն աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան է շուկայական կապիտալիզացիայով և զիջում է միայն Նյու Յորքի ֆոնդային բորսային[1]: Բորսան պատկանում է Նասդաք ընկերությանը[2], որին է պատկանում նաև Հյուսիսային (նախկինում հայտնի որպես ՕԷՄԷՔՍ) և Բալթյան Նասդաք բորսայական ցանցը և ամերիկյան որոշ ֆոնդային և օպցիոնային շուկաներ:
ՊատմությունԽմբագրել
1971–1995Խմբագրել
Նասդաքը նախկինում համարվում էր ամերիկյան Դիլերների ազգային ասոցիացիայի ավտոմատ գնանշման համակարգը[3]: Այն հիմնադրվել է 1971 թվականին Դիլերների ազգային ասոցիացիայի կողմից[4], որը Նասդաքից առանձնացավ 2000 և 2001 թվականներին: Նասդաք ֆոնդային բորսան պատկանում է Նասդաք ընկերությանը և ղեկավարվում է նրա կողմից, որի սեփական բաժնետոմսերն էլ ցուցակվել են բորսայում 2002 թվականի հուլիսի 2-ին:
Նասդաք ֆոնդային բորսան առևտուրը սկսեց 1971 թվականի փերվարի 8-ին: Այն աշխարհի առաջին էլետրոնային ֆոնդային շուկան է[4]: Սկզբում այն գնանշման համակարգ էր և թույլ չէր տալիս էլեկտրոնային առևտուր իրականացնել[5]: Այս ֆոնդային բորսան օգնում էր նվազեցնել սփրեդը (առաջարկի և պահանջարկի գների տարբերությունը):
Նասդաքը հանձն առավ զանգվածային առևտրի կազմակերպումը, որոնք իրականացվում էին հիմնականում արտաբորսայական եղանակով:
Տարիների ընթացքում Նասդաքը վերածվեց ֆոնդային բորսայի՝ կիրառելով առևտրի ավտոմատացված համակարգեր: Այն նաև առաջին ֆոնդային բորսան էր ԱՄՆ-ում, որն իրականացնում էր առցանց առևտուր: Նասդաքը գրավում էր այնպիսի նոր զարգացող ընկերություններին, ինչպիսին էին Microsoft-ը, Apple-ը, Cisco-ն և Oracle and Dell-ը: Եվ դրա միջոցով էլ արդիականացվեց արժեթղթերի նախնական հրապարակային վաճառքը՝ IPO-ն (Initial Public Offering):
1992 թվականին Նասդաք ֆոնդային բորսան միացավ Լոնդոնի ֆոնդային բորսային՝ վերակազմակերպվելով առաջին միջմայրցամաքային ֆոնդային բորսայի[6]: Արժեթղթերի դիլերների ազգային ասոցիացիան 2000 թվականին վերածվեց հրապարակային վաճառք իրականացնող ընկերության՝ Նասդաք ֆոնդային շուկայի:
2000–այսօրԽմբագրել
2000 թվականի մարտի 10-ին NASDAQ Composite ֆոնդային ինդեքսը հասավ 5,132.52, բայց մինչև ապրիլի 17-ը ընկավ և հասավ 3,227-ի[7], իսկ հետագա 30 ամիսների ընթացքում իր գագաթնակետից ընկավ 78%-ով[8]:
2006 թվականին Նասդաք ֆոնդային շուկայի կարգավիճակը փոխվեց՝ վերածվելով լիցենզավորված ազգային ֆոնդային բորսայի[9]:
2010 թվականին Նասդաքը միավորվեց ՕԷՄԷՔՍ-ի հետ (առաջատար բորսային օպերատոր սկանդինավյան երկրներում)՝ վերանվանվելով Նասդաք ՕԷՄԷՔՍ Գրուպ[10]:
Ցուցակման որակավորում ստանալու համար ընկերությունը պետք է գրանցվեր ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովում, ունենար նվազագույնը երեք շուկա ստեղծողներ (market maker - ֆինանսական ընկերություններ, որոնք իրականացնում են բրոքերային կամ դիլերային գործունեություն՝ մասնագիտացված որոշակի արժեթղթերի գծով) և բավարարեր ակտիվների, կապիտալի, բաժնետերերի նվազագույն պահանջներին:
2000 թվականի փետրվարին NYSE Euronext-ի և Deutsche Börse-ի հայտարարված միաձուլումից հետո ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի և Միջմայրցամաքային բորսայի (Intercontinental Exchange (ICE)) միջև սկսում է սուր մրցակցություն Նյու Յորքի ֆոնդային բորսայի համար: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը կարող էր նվաճել ամերիկյան բորսաների դրամական միջոցների բիզնեսը, իսկ Միջմայրցամաքային բորսան՝ ածանցյալ գործիքների բիզնեսը: Այդ ժամանակ NYSE Euronext-ի շուկայական արժեքը հասնում էր $9.75 միլիարդի, Նասդաքի շուկայական արժեքը՝ $5.78 միլիոնի, իսկ Միջմայրցամաքային բորսայի արժեքը՝ $9.45 միլիարդի[11]: Ամսվա վերջում Նասդաքը առաջարկեց Միջմայրցամաքային բորսային կամ Չիկագոյի ապրանքային բորսային (Chicago Mercantile Exchange) միավորվել $11–12 միլիարդի դիմաց[12]: 2005 թվականին Նասդաքը $1.9 միլիարդով գնեց Instinet-ը՝ պահելով INET ECN-ը և ավելի ուշ վաճառելով բրոքերային բիզնեսը Silver Lake Partners-ին և Instinet management-ին[13]:
Արժեթղթերի դիլերների եվրոպական ասոցիացիայի ավտոմատ գնանշման համակարգը (EASDAQ) հիմնադրվել է որպես Նասդաք ֆոնդային բորսայի եվրոպական համարժեք: 2011 թվականին այն գնվեց ՆԱՍԴԱՔ-ի կողմից և վերանվանվեց NASDAQ Europe: Սակայն dot-com bubble-ի պայթյունի արդյունքում այն դադարեցրեց իր գործունեությունը: 2007 թվականին NASDAQ Europe-ը վերածնվեց որպես Equiduct և այժմ ղեկավարվում է Börse Berlin-ի կողմից[14]:
2012 թվականի հունիսի 18-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը դարձավ Միավորված ազգերի կայուն բորսաների նախաձեռնության (Sustainable Stock Exchanges Initiative) անդամ Միավորված ազգերի կայուն զարգացման համաժողովի նախօրեին (Ռիո +20)[15]:
2016 թվականի նոյեմբերին Նասդաքի գործադիր տնօրեն Ադենա Ֆրիդմանը առաջադրվեց գլխավոր տնօրենի պաշտոնին և դարձավ առաջին կինը, ով ղեկավարում է ԱՄՆ-ի խոշորագույն բորսան[16]: 2016 թվականին Նասդաքի ցուցակման հետ կապված եկամուտները հասան $272 միլիոնի[17]:
2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը որոշեց, որ Նասդաքը և Նյու Յորքի ֆոնդային բորսան շուկայական տվյալներ վաճառելիս չեն արդարացնում ընթացիկ գների աճը[18][19][20]:
Գնանշման մակարդակներըԽմբագրել
Նասդաքն առաջարկում է գնանշման երեք մակարդակ.
- Առաջին մակարդակ՝ ներկայացնում է առավելագույն պահանջարկը և նվազագույն առաջարկը,
- Երկրորդ մակարդակ՝ ներկայացնում է շուկա ստեղծողների կողմից ցուցաբերված առաջարկը և պահանջարկը, ինչպես նաև կատարված գործարքները[21],
- Երրորդ մակարդակ՝ օգտագործվում է շուկա ստեղծողների կողմից և թույլատրում է նրանց կատարել գործարքներ[22]:
Առևտրի օրակարգըԽմբագրել
Ըստ հյուսիսամերիկյան արևելյան ժամային գոտու (eastern time)՝ Նասդաք ֆոնդային բորսայի առևտրի նստաշրջանները տեղի են ունենում հետևյալ օրակարգով.
4:00-9:30 ՝ նախաառևտրային նստաշրջան,
9:30-16:00՝ առևտրային նստաշրջան,
16:00-20:00՝ հետառևտրային նստաշրջան[23]:
Նասդաք ֆոնդային բորսան մեկ տարվա ընթացքում միջինում անցկացնում է 253 առևտրային օր:
Շուկայի հատվածներըԽմբագրել
Նասդաք ֆոնդային շուկան բաղկացած է երեք հատվածից.
- Capital Market (small cap), որը նախատեսված է հիմնականում փոքր շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունների համար: Այստեղ, համեմատած շուկայի այլ հատվածների հետ, որտեղ ցուցակվում են մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ, ցուցակման պայմանները ավելի մեղմ են[24]:
- Global Market (mid cap), որտեղ ցուցակված են 1,450 արժեթղթեր, որոնք պետք է բավարարեն Նասդաքի կողմից ներկայացված խիստ ֆինանսական և իրացվելիության պահանջներին և ընկերության կառավարման ստանդարտներին[25]:
- Global Select Market (NASDAQ-GS large cap), որը իրենից ներկայացնում է շուկայական կապիտալիզացիայի կշված ինդեքսային մեծություն՝ բաղկացած ԱՄՆ և համաշխարհային արժեթղթերից: Շուկայի այս հատվածը բաղկացած է 1,200 արժեթղթերից, որոնք պետք է բավարարեն Նասդաքի կողմից ներկայացված խիստ ֆինանսական և իրացվելիության պահանջներին և ընկերության կառավարման ստանդարտներին: Սա ավելի փակ շուկա է, քան նախկինը: Ամեն հոկտեմբեր ամսին Նասդաքի ցուցակման որակավորման բաժինը վերանայում է Global Market-ը որոշելու համար՝ արդյոք կան արժեթղթեր, որոնք իրավասու են ցուցակվելու Global Select Market-ում[26][27]:
Տարեկան միջին աճի տեմպըԽմբագրել
2015 թվականի հունիսին Նասդաք ֆոնդային բորսայի տարեկան միջին աճի տեմպը կազմել է 9.24% 1971 թվականի փետրվարից ի վեր: 2009 թվականի հունիսյան անկումի ավարտից սկսած՝ այն տարեկան աճել է 18.29%-ով[28]:
ՆԱՍԴԱՔ Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Monthly Reports»։ World-Exchanges.org։ World Federation of Exchanges։ Արխիվացված է օրիգինալից August 17, 2014-ին։ Վերցված է June 3, 2015
- ↑ «Nasdaq – Business Solutions & Services»։ Business.nasdaq.com։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2016-ին։ Վերցված է October 23, 2016
- ↑ Frequently Asked Questions. NASDAQ.com. NASDAQ, n.d. Web. December 23, 2001. Archived February 13, 2011, at WebCite
- ↑ 4,0 4,1 Terrell Ellen։ «History of the American and Nasdaq Stock Exchanges»։ LOC.gov։ Library of Congress Business Reference Services։ Արխիվացված օրիգինալից April 14, 2013-ին։ Վերցված է April 27, 2013
- ↑ «Nasdaq.com Frequently Asked Questions»։ Nasdaq.com։ Վերցված է October 23, 2016
- ↑ Odekon Mehmet (March 17, 2015)։ Booms and Busts: An Encyclopedia of Economic History from the First Stock Market Crash of 1792 to the Current Global Economic Crisis: An Encyclopedia of Economic History from the First Stock Market Crash of 1792 to the Current Global Economic Crisis։ Routledge։ ISBN 9781317475750։ Արխիվացված է օրիգինալից August 3, 2017-ին։ Վերցված է April 23, 2019
- ↑ «NASDAQ Composite daily index»։ Արխիվացված օրիգինալից November 22, 2010-ին
- ↑ Glassman James K. (February 11, 2015)։ «3 Lessons for Investors From the Tech Bubble»։ Kiplinger's Personal Finance։ Արխիվացված օրիգինալից April 15, 2017-ին
- ↑ Walsh Michelle։ «Nasdaq Stock Market Becomes A National Securities Exchange; Changes Market Designations»։ Արխիվացված օրիգինալից December 17, 2013-ին
- ↑ Lucchetti Aaron, MacDonald Alistair (May 26, 2007)։ «Nasdaq Lands OMX for $5.7 Billion; Are More Merger Deals on the Way?»։ Wall Street Journal։ ISSN 0099-9660։ Արխիվացված օրիգինալից July 31, 2017-ին։ Վերցված է July 21, 2007
- ↑ De la Merced, Michael J., "Nasdaq and ICE Hold Talks Over Potential N.Y.S.E. Bid" Archived January 20, 2012, at the Wayback Machine., The New York Times Dealbook, February 18, 2011, 12:46 pm. Retrieved February 18, 2011.
- ↑ Fraser, Michelle E., "Nasdaq May Ask CME or ICE for Help in NYSE Counterbid, WSJ Says" Archived July 29, 2014, at the Wayback Machine., Bloomberg, February 26, 2011 9:30 am ET. Retrieved March 1, 2011.
- ↑ «Nasdaq to Acquire Instinet in $1.9 Billion Deal»։ The New York Times (en-US)։ 2005-04-22։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-04-03
- ↑ «Easdaq Makes A Comeback As Equiduct»։ Արխիվացված է օրիգինալից February 13, 2011-ին։ Վերցված է April 23, 2019
- ↑ «Sustainable Stock Exchanges Initiative: Exchanges listing over 4,600 companies commit to promoting sustainability»։ Reuters.com։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից May 13, 2014-ին։ Վերցված է May 13, 2014
- ↑ «Nasdaq's New CEO Attributes Her Success to an ‘Eclectic’ Career Path»։ Fortune։ November 15, 2016։ Արխիվացված օրիգինալից November 17, 2016-ին։ Վերցված է November 17, 2016
- ↑ Osipovich Alexander (October 26, 2017)։ «Startup Exchange Cleared to Take on NYSE, Nasdaq for Stock Listings»։ Wall Street Journal (New York City, United States)։ Արխիվացված օրիգինալից October 26, 2007-ին։ Վերցված է October 26, 2017
- ↑ Alexander Osipovich, Dave Michaels, Gretchen Morgenson։ «SEC Ruling Takes Aim at Stock-Exchange Profits»։ Wall Street Journal։ Վերցված է 18 October 2018
- ↑ «SEC rules NYSE and Nasdaq did not justify data fee increases»։ Financial Times։ Վերցված է 18 October 2018
- ↑ Michaels Dave (2018-10-19)։ «NYSE, Nasdaq Take It on the Chin in Washington»։ Wall Street Journal (en-US)։ ISSN 0099-9660։ Վերցված է 2018-10-19
- ↑ «Order Book, Level 2 Market Data, and Depth of Market»։ Daytrading. About.com։ Արխիվացված օրիգինալից February 13, 2011-ին
- ↑ «Nasdaq Level III Quote»։ Արխիվացված օրիգինալից April 13, 2014-ին
- ↑ «Nasdaq Trading Schedule»։ Nasdaq.com։ Արխիվացված օրիգինալից April 17, 2014-ին։ Վերցված է April 20, 2014
- ↑ «Definition of 'Nasdaq SmallCap Market', now known as Nasdaq Capital Market»։ Investopedia.com։ Արխիվացված օրիգինալից August 4, 2013-ին։ Վերցված է August 25, 2013
- ↑ «Definition of 'Nasdaq Global Market Composite'»։ Investopedia.com։ Արխիվացված օրիգինալից September 17, 2013-ին։ Վերցված է August 25, 2013
- ↑ «Definition of 'Nasdaq Global Select Market Composite'»։ Investopedia.com։ Արխիվացված օրիգինալից October 4, 2013-ին։ Վերցված է August 25, 2013
- ↑ Pinto Jerald E., Henry Elaine, Robinson Thomas R., Stowe John D. (2010)։ Equity Asset Valuation։ CFA Institute Investment Series 27 (2 ed.)։ John Wiley & Sons։ էջ 6։ ISBN 9780470579657։ Արխիվացված օրիգինալից May 10, 2013-ին։ Վերցված է March 4, 2013։ «[...] NASDAQ-GS stands for 'Nasdaq Global Select Market,' [...]»
- ↑ «Measuring Worth – Measures of worth, inflation rates, saving calculator, relative value, worth of a dollar, worth of a pound, purchasing power, gold prices, GDP, history of wages, average wage»։ measuringworth.com։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2015-ին։ Վերցված է October 2, 2015