Փոլ Գարդեն Ալեն (անգլ.՝ Paul Gardner Allen, հունվարի 21, 1953(1953-01-21)[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն[2] - հոկտեմբերի 15, 2018(2018-10-15)[4][2][5], Սիեթլ, Վաշինգտոն[6][2]), ամերիկացի բիզնեսմեն, Microsoft ընկերության հիմնադիր։ Նա հիմնադրել է իր ընկերությունը դպրոցական ընկեր Բիլ Գեյթսի հետ 1975 թվականին։ 2015 թվականին Ալենը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը Forbes ամսագրի ցուցակում իր 98 միլիարդ դոլար կարողությամբ[7]։

Փոլ Գարդեն Ալեն
Paul Allen
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1953(1953-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն[2]
Մահացել էհոկտեմբերի 15, 2018(2018-10-15)[4][2][5] (65 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն[6][2]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի պետական համալսարան, Հարվարդի համալսարան և Լեյքսայդ դպրոց
Կարողություն17,5 միլիարդ դոլար
Մասնագիտությունգյուտարար, համակարգչային գիտնական, կինոպրոդյուսեր, երաժիշտ, ձեռնարկատեր, գործարար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, արվեստի կոլեկցիոներ, հեռուստատեսային պրոդյուսեր, ծրագրավորող, բարեգործ, ներդրող և co-founder
ԱշխատանքMicrosoft
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Կայքpaulallen.com
 https://commons.wikimedia.org/wiki/Category:Paul_Allen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալենը ծնվել է ուսուցչուհի Էդին Ֆեյ Գարդների և ռազմական գործիչ Կեննեթ Ալենի ընտանիքում, ով 1960 թվականին աշխատում էր որպես Վաշինգտոնի համալսարանի գրադարանային համակարգի տնօրենի օգնական։ Ծնողները դաստիարակման մեղմ ոճ են օգտագործել։ Փոլը կարդալ է սկսել դեռևս մանկապարտեզից, մանկուց սիրել է տեխնիկան։ 4-րդ դասարանում նա լրջորեն զբաղվում էր քիմիայով, վեցերորդում՝ էլեկտրոնիկայով։

1960 թվականին 6-րդ դասարանից հետո Փոլը ընդունվում է «Սիեթլի Լեյքսայդ» ոչ պարտադիր դպրոց, որտեղ ծրագրվորման դասին ծանոթացավ Բիլ Գեյթսի հետ։ Շուտով Ալենի տնից ոչ հեռու «Computer Center» ընկերությունը մարդկանց էր հավաքում «Digital Equipment» ընկերության «PDP-10» համակարգչի թեստի համար։ Նրանք երկուսով այնտեղ էին անցկացնում իրենց ազատ ժամանակը։ Ավելի ուշ «Information Service Inc» ընկերությունը պատվիրեց Փոլին և իր երեք ընկերներին (այդ թվում և Բիլին) ստեղծել մի համակարգ համակարգչային կոբոլ լեզվով, փոխարենը նրանք ստանում էին անվճար աշխատանքային ժամանակ PDP-10-ում։ Իրենց ընկերությունը նրանք անվանեցին «Lakeside Programming Group», սակայն չկարողացան ավարտել իրենց աշխատանքը։

Ավելի ուշ, երբ Փոլ Ալենը սովորում էր քոլեջում, Բիլը աշխատանք ստացավ տեղեկատվության մշակման համար մի ընկերությունից, որ ուսումնասիրում էր տրանսպորտային ցանցեր։ Ծրագիրը ավարտին հասցնելու համար պահանջվեց երրորդ մասնակիցը՝ Փոլ Հիմբերտը։ Նրանք կոչեցին իրենց ընկերությունը «Traf-O-Data»։ Անվանումը մտածել էր Գեյթսը։

1972 թվականի դեկտեմբերի 25-ին Բադ Պեմբրոկը, ով առաջարկեց Փոլին և Բիլին աշխատել «Information Service Inc.» կազմակերպությունում, կանչեց նրանց աշխատելու TRW ընկորությունում, որտեղ ստեղծվում էր Բոննևիլյան էներգետիկ կառավարման ծրագիրը։

Traf-O-Data ծրագիրը վաճառվեց 1972-1982 թվականներին և ի վերջո ընկերության հաշվին նաց 794,31 դոլար։ 1974 թվականին Ալենը թողեց քոլեջը և ընդունվեց HoneyWell։

Microsoft խմբագրել

 
Microsoft ընկերության լոգոն
 
Microsoft-ի գրասենյակի 17-րդ մասնաշենքը
 
Փոլի գործընկեր Բիլ Գեյթսը

1975 թվականի հունվարին Փոլը «Popular Electronics» ամսագրում կարդաց նոր անձնական համակարգչի՝ «Altair 8800»-ի մասին։ Հոդվածը կարդալուց հետո Գեյթսը կապվեց «Micro Instumentation and Telementy Systems» ընկերության տնօրենի՝ նոր համակարգիչ ստեղծող Էդ Ռոբերտսոնի հետ և հաղորդեց նրան, որ նա և իր ընկերը աշխատում են համակարգչային ծրագրի համար (չնայած իրականում Գեյթսը և Ալենը չունեին ոչ մի կապ Altair 8800-ի հետ)։ MITS-ի տնօրենը հրավիրեց Փոլին իր գրասենյակ և ցույց տվեց Basic համակարգչային լեզուն իր համակարգչով, և մի քանի շաբաթ հետո Փոլը և Բիլը արդեն աշխատում էին MITS-ում։ Նրանք որոշեցին իրենց ընկերությունն անվանել «Ալեն և Գեյթս» (անգլ.՝ "Allan and Gates"), սակայն հաշվի առան, որ այն ավելի շատ համապատասխան է ինչ-որ իրավաբանական ընկերության և այդ ժամանակ Փոլը առաջարկեց «Micro-Soft» անվանումը՝ որը միկրոպրոցեսոր և software բառերի խառնուրդն էր։ Basic լեզվի վերնագրում, որ ստեղծվել էր նրանց կողմից, նրանք ներառեցին նաև հետևյալ տողերը.

  Փոլ Ալենը գրեց օգնող կոդերը։ Բիլ Գեյթսը գրեց իրականացվող կոդերը։ Մոնթե Դավիդոֆֆը գրեց մաթեմատիկական գրադարանը։  

1975 թվականին Ալբուկերե քաղաքում Գեյթսը և Ալենը ստեղծեցին իրենց «Micro-Soft» ընկերությունը։ Շահույթի 36%-ը հասավ Փոլին, իսկ 64%-ը՝ Բիլին։

Ընդհանուր բիզնեսում Փոլ Ալենը զբաղվում էր տեխնիկական մտքերով և հեռանկարային գործերով, իսկ Գեյթսին ավելի հոգեհարազատ թվացին համաձայնությունները, պայմանագրերը և այլ աշխատանքային շփումները։ Հիմնական հարցերը նրան միասին էին լուծում. երբեմն, ինչպես հետագայում խոստովանել է Բիլը, վեճերը շարունակվում էին 6-8 ժամ։

1980 թվականին IMB-ը դիմեց Microsoft-ին ծրագրավորման մի քանի լեզվի ադապտացման մի առաջարկով, որպեսզի օգտագործեն դրանք IBM PC անձնական համակարգչում, որը պետք է հայտնվեր շուկայում 1981 թվականին։ Պայմանավորվածությունների շրջանում պարզվեց, որ IBM-ի ներկայացուցիչները կցանկանային գտնել օպերացիոն համակարգի ստեղծողի նոր համակարգչի համար։

Ալենը և Գեյթսը որոշեցին վերցնել այդ աշխատանքը, այնուհետև նրանք սկսեցին աշխատել օպերացիոն նոր համակարգի վրա զրոյից։ Նրանք գիտեին, որ Թիմ Փեթերսոնը, ով աշխատում էր «Seattle Compute Products» ընկերությունում, արդեն ստեղծել էր Q-DOS-ը (Quick and Dirty Operating System) Intel-ի 16 շարքով պրոցեսորի համար։ Q-DOS-ի վերաբերյալ բանակցությունների շրջանում պահանջվում էր, որ վաճառողները չիմանան, որ Ալենն ու Գեյթսն արդեն գնողներ ունեին։ Գեյթսին՝ որպես հիմնական վաճառողի, հաջողվեց դա։ Փորձելով տեղավորվել ժամանակի մեջ՝ Ալենն ու Գեյթսը այնպես աշխատեցին, որ մի անգամ, ինչպես Ալենն է պնդում, անցկացրին 36 ժամ համակարգչի դիմաց առանց հանգստի։

PC-DOS-ի համար, որը ստեղծոլիս պահանջվեց տասնյակ հազարավոր դոլարներ, IBM-ը վճարեց միանգամից 6 հազար դոլար, ընդ որում, ըստ պայմանագրի՝ IBM-ը իր վրա վերցրեց վաճառել համակարգիչը միայն PC-DOS-ի հետ՝ հաշվելով Microsoft-ի տոկոսները տեխնիկայի յուրաքանչյուր մասի համար։

Microsoft-ից հետո խմբագրել

 
Փոլ Ալենի համակարգչային գիտությունների կենտրոնը

1983 թվականին Ալենը լքեց Microsoft-ը՝ վաճառելով իր բաժնետոմսերը 10$ միլիոնով մեկի համար[8]՝ պահպանելով ակցիայի մի մասը և ղեկավարների խորհրդում իր տեղը։ Մինչ 2011 թվականը համարվում էր, որ Ալեն հեռացել է բիզնեսից իր առողջական պատճառներով (Նա Հոջկինի հիվանդություն ուներ)։

2011 թվականի հուշարձաններում Ալենը լուսավորեց իր հեռանալու փաստը. այդ ժամանակ նա չէր ցանկանում նվիրել իր կյանքը MicroSoft-ին, Գեյթսը լիովին ներգրավված էր աշխատանքի և ընկերության զարգացման մեջ։ Ալենը իր գրքում գրում է.

  Իմ ընկերը ցանկանում էր քերել որքան հնարավոր է ավելի շատ և արդեն ոչինչ բաց չէր թողնում ձեռքերից։ Դա ես հանդուրժել չէի կարող... Այդժամ ես մտածեցի, որ ինչ-որ ժամանակ ես պետք է հեռանամ[9]։  
 
SpaseShipOne

Microsoft-ից հեռանալուց հետո Փոլ Ալենը սկսեց զբաղվել ներդրումներով, 2000-ական թվականներին սուբսիդացրեց իր առաջին սուբօրբիտալային SpaceShipOne նավը, որը ունեցավ 2 հաջողակ քաղաքային մեկնարկեր և այդ ձևով հաղթեց Ansari X մրցանակը։ 2005 թվականին նա գումար ներդրեց մեծ ռադիոմանրադիտակի կառուցման համար։ Ալենը աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկի՝ Octopus-ի և Tatoosh-ի սեփականատերն է։ Նա հետևյալ պրոֆեսիոնալ սպորտային խմբերիտնօրենն է. Սիեթլ Սիհոկս՝ ազգային սպորտային լիգայից և Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս՝ ազգային բասկետբոլի ընկերությունից։ Նա նաև Սիեթլ Սաունդերս խմբի մասնակի տնօրենն է։ Նա ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսել այնպիսի ընկերությունների արգացման վրա, ինչպիսիք են AOL, Ticketmaster, Egghead Software ընկերությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ալեն» հոդվածին։