Microsoft Mathematics, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված անվճար կրթական գործիքների փաթեթ։

Microsoft Mathematics
Տեսակeducational software?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Արտոնագիրfreeware
Կայքmicrosoft.com/math/default.mspx և microsoft.com/en-pk/download/details.aspx?id=15702

Փաթեթը ներառում է իր մեջ բազմաթիվ օգտակար և կարևոր ծրագրեր, որոնց միջոցով աշակերտները կկարողանան ստեղծել պրակտիկ աշխատանքներ և նախագծեր, խմբերով աշխատել նախագծերի վրա՝առցանց և ռեալ ժամանակում/ արդյունավետ ժամանակի օգտագործում/, հրապարակել դրանք համացանցում: Փաթեթում կան այնպիսի գործիքներ որոնցով հնարավոր է կատարել պատկերների, նկարների, տեսանյութերի մշակում և խմբագրում: Փաթեթի ծրագրերի միջոցով կարելի է իրականացնել ստեղծված նյութերի համօգտագործում:

Այս ծրագրային փաթեթը դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնող նոր գերժամանակակից, աշխարհում մեծ տարածում գտած կրթական գործիքների համախումբ է, որի միջոցով ուսումնական գործընթացը կդառնա սովորողների համար առավել արդյունավետ, մատչելի, ժամանակակից, բովանդակալի: Այն կօգնի սովորողներին դասապրոցեսի ինտեգրմանը, կխթանի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը դասապրոցեսում [1]:

Մայքրսոֆթ ընկերության կրթական ծրագրերի փաթեթը ներառում է այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարելի է տեսականորեն անցկացվող կրթական գործընթացը զուգորդել գործնական աշխատանքների հետ, որի արդյունքում սովորողները մասնակից կռադնան կրթական նյութերի և պաշարների ստեղծման գործընթացին:

Ուսուցիչները գործիքախմբի միջոցով կարող են պլանավորել, պատրաստվել և անցկացնել տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դաս, որը լիովին կհամապատասխանի ուսումնական ծրագրին:Կլուծվի նաև դասաժամին աշակերտների ներգրավվածության խնդիրը: Օգտագործողների հարմարավետության համար գործիքախումբը բաժանված է 4 հիմնական խմբերի՝

  1. Create –նյութի ստեղծում
  2. Collaborate-խմբային աշխատանք
  3. Research & Study-հետազոտական աշխատանք
  4. Teach-ուսուցում

Մի քանի օրինակներ Մայքրոսոֆթի կրթական գործիքների փաթեթիցԽմբագրել

Ահա մի քանի օրինակներ Մայքրոսոֆթի կրթական գործիքների փաթեթի ծրագրերից՝

  • AutoCollage-ը նկարներով կոլլաժ ստեղծելու համար:
  • Songsmith-ը հրաշալի հնարավորություն է սովորողների երաժշտական ունակությունների բացահայտման և ցուցադրման համար:
  • Kodu Game Lab-ը խաղերի ծրագրավորման լեզու է
  • WorldWide Telescope (WWT) ծրագիրը թույլ է տալիս ձեր համակարգչի էկրանը վերածել վիրտուալ հեռադիտակի, որով կարող եք ճամփորդել տիեզերքով և ուսումնասիրել մոլորակները:
  • Windows Movie Maker-տեսանյութեր ստեղծելու համար ծրագիր:

Խնդիրների լուծում Microsoft Mathematics 4.0-ի օգնությամբԽմբագրել

Microsoft Mathematics 4.0 ծրագիրը տրամադրում է գրաֆիկական հաշվիչ, որը թույլ է տալիս կառուցել երկչափ և եռաչափ գրաֆիկա: Ծրագրի օգնությամբ կարելի է ստանալ հավասարումների և անհավասարումների գրաֆիկներ: Այն քայլ առ քայլ ներկայացնում է հավասարումների լուծման էտապները:

Ծրագրի օգնությամբ կարող եք լուծել խնդիրներ, հավասարումներ և անհավասարումներ: Այն ունի օգտակար գործիքների խումբ, որոնք կօգնեն աշակերտներին ևուսանողներին ուսումնասիրել մաթեմատիկա, երկրաչափության, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտություններ: Ծրագում առկա են բանաձևեր, որոնց միջոցով կարելի լուծել խնդիրներ երկրաչափությանից, ֆիզիկայից, քիմիայից, հանրահաշվից, եռանկյունաչափությունից:

Ծրագիրը բավականաչափ հետաքրքիր է` գեղեցիկ և հարմարավետ միջերեսով: Այն թույլ է տալիս լուծել բավականաչափ բարդ հավասարումներ, օրինակ x^4-6x^3+2x^2+20x+8=0, և կարող է կառուցել բավականաչափ բարդ գրաֆիկներ, օրինակ y=root(3)(x^3-x^2-x+1), որոնց կառուցման համար ուսուցիչները և աշակերտները կծախսեին իրենց թանկ ժամանակը:

Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները`

  1. Հնարավորություն ցուցադրել աշակերտներին տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ միաժամանակ: Գրաֆիկները կարելի է մասշտաբավորել: Կարելի է ցանցի միջոցով առանձին հատվածների չափերը փոփոխել:
  2. Հնարավորություն է տալիս ցուցադրել գրաֆիկի վրա արմատների քանակը և դրանց դիրքը առանցքի վրա: Trace հրամանի օգտագործումը թույլ է տալիս նույնիսկ մոտավորապես որոշել այդ արժեքները:
  3. Թույլ է տալիս պահպանել գրաֆիկը ինչպես մոդելի, այնպես էլ նկարի տեսքով:
  4. Թույլ է տալիս ինտեգրացնել գրաֆիկները և արմատների արժեքները փաստաթղթում:
  5. Կարելի է ստանալ մակերեսի պատկերը և պտտել այն, որպեսզի դիտվի տարբեր կողմերից:

Word եւ OneNote-ի համար ստեղծվել է համատեղ հավելված, որը կոչվում է Microsoft Mathematics[2][3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Sharma, Trishna (11 January 2011). "Microsoft Releases Mathematics 4.0". TechGenie.
  2. "Download details: Microsoft Mathematics Add-In for Word and OneNote.". Microsoft Download Center. Microsoft Corporation. 17 October 2010. Retrieved 29 November 2010
  3. "Free: Microsoft Mathematics Add-In for Word and OneNote released". Microsoft New Zealand Education blog. Microsoft Corporation. 15 August 2010. Retrieved 29 November 2010.:

Արտաքին հղումներԽմբագրել