Rare Ltd, բրիտանական մասանվոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1982 թվականին Թիմ և Քրիս Սթեմփերների կողմից և անվանվել է Ashby Computers and Graphics Ltd[1]։ Մինչև անվան վաճառքը ընկերությունը 1985 թվականին զբաղվել է 8 բիթային պլատֆորմների համար նախատեսված խաղերի մշակմամբ, հրապարակելով այդ խաղերը Ultimate Play The Game անվան ներքո։ 1993 թվականին Rare կնքեց պայմանագիր Nintendo խաղային համակարգի համար նախատեսված խաղերի մշակման համար, իսկ 2002 թվականին գնվեց Microsoft-ի կողմից։ 2003 թվականի ամռանը փոխվեց ընկերության լոգոտիպը։

Rare
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1985
ՀիմնադիրTim Stamper? և Chris Stamper?
ՎայրTwycross, Hinckley and Bosworth, Լեստերշիր, Լեստերշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունMicrosoft Studios և Մայքրոսոֆթ
ՆախկինUltimate Play the Game?
ՍեփականատերMicrosoft Studios
Կայքrare.co.uk(անգլ.)

Ընկերությունը հայտի էր հիմնականում իր օրիգինալ խաղերով, ինչպես նաև Microsoft-ի հետ կնքած պայմանագրի արժեքով՝ 375 000 000 դոլար, որն այդ ժամանակ համարվում էր ռեկորդային[2][3]։

Անվանում խմբագրել

Ընկերության անվանման հետ կապված շատ հաճախ առաջանում էր շփոթմունք, որի համար պատճառ էր հանդիասում այն փաստը, որ բացի հիմնական անունից խաղերում ընկերությունը հաճախ հանդես էր գալիս այլ անվանումներով, օրինակ՝ Rare Interactive, Rareware և Rare Coin-It INC։

Խաղեր խմբագրել

Ընկերությունը թողարկել է միշարք հաջողված խաղեր Nintendo խաղային համակարգի (Battletoads, Donkey Kong Country, R.C. Pro-Am, Killer Instinct, Banjo-Kazooie, Banjo-Tooie, GoldenEye 007, Perfect Dark, Conker's Bad Fur Day, Diddy Kong Racing, Donkey Kong 64, Jet Force Gemini, Star Fox Adventures) և Windows օպերացիոն համակարգի համար (Kameo: Elements of Power, Viva Piñata, Conker: Live & Reloaded, Banjo-Kazooie: Nuts & Bolts, Kinect Sports, Killer Instinct, Rare Replay, Sea of Thieves)։

Ներկա պահին ընկերությունն աշխատում է Xbox Series X/S և Windows 10-ի համար նախատեսված Everwild խաղի վրա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McLaughlin, Rus (2008 թ․ հուլիսի 29). «IGN Presents the History of Rare». IGN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Microsoft Acquires Video Game Powerhouse Rare Ltd». Microsoft. 2002 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  3. Crossley, Rob (2010 թ․ հոկտեմբերի 27). «Activision's deal to steal Rare». Develop. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Авторы Sea of Thieves и Killer Instinct анонсировали красочное приключение Everwild». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.