Մոբիլ
Մոբիլ (անգլ.՝ Mobile [moʊˈbiːl]), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ի հարավում, Ալաբամա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը, նավահանգիստ Մեքսիկական ծոցի Մոբիլ Բէի ծովախորշում, համանում գետի գետաբերանի մոտ։ Քաղաքը ունի կարևոր տնտեսական դեր Ալաբամա նահանգի համար։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մոբիլ | |||||
Mobile | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Նահանգ | Ալաբամա | ||||
Համայնք | Մոբայլ շրջան | ||||
Քաղաքապետ | Սենդի Ստիմփսոն[1][2] | ||||
Հիմնադրված է | 1702 թ. | ||||
Մակերես | 412,8 կմ² | ||||
ԲԾՄ | 3±1 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Մերձարևադարձային | ||||
Խոսվող լեզուներ | Անգլերեն | ||||
Բնակչություն | 195 111 մարդ (2010[3]) | ||||
Խտություն | 651,4 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 412 922 | ||||
Ժամային գոտի | UTC+10 | ||||
Հեռախոսային կոդ | 251 | ||||
Փոստային դասիչ | 36601-36613, 36615-36619, 36621-36622, 36625, 36628, 36630, 36633, 36640-36641, 36644, 33652, 36660, 36663, 36670-36671, 36675, 36685, 36688-36691, 36693, 36695 | ||||
Պաշտոնական կայք | cityofmobile.org | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՍկզբնագաղութային ժամանակաշրջան
խմբագրելՄոբիլը հիմնադրվել է 1702 թվականին ֆրանսիացիների կողմից՝ Ժան Բատիստ դե Բենվիլյայի ղեկավարությամբ և ամբողջական անունը եղել է Ֆորտ Լուի դե լյա Մոբիլ։ Այնուհետև, փոթորիկների շարքից և ջրհեղեղներից հետո, որոշում կայացվեց այդ նավահագիստը տեղափոխել ավելի հյուսիս՝ 1711 թվականին, բայց Մոբիլ ծովախորշից ոչ հեռու, որը փաստացի համարվում է Մոբիլ և Ալաբամա գետերի գետաբերանը։
1702 թ.-ից 1720 թվականներին նավահանգիստը համարվում է ֆրանսիական Լուիզիանայի մայրաքաղաքը։ Այնուհետև 1720 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Բիլկոս (Միսիսիպի), իսկ ավելի ուշ 1723 թվականին Նոր Օրլեան։ Այդ իսկ պատճառով քաղաքը կորցրեց իր մայրաքաղաք լինելու կարգավիճակը, և դրա հետ մեկտեղ ֆրանսիական միապետության ֆինանսատնտեսական լրավճարի մեծ մասից։ Այնուհանդերձ 1723 թվականին քաղաքում սկսվեց առաջին քարե շենքերի կառուցումը և այն անվանափոխվեց Ֆորտ Կոնդե՝ Լյուդովիկ XIV եղբոր պատվին։
1763 թվականին քաղաքին սպասվում էր ուժեղ ցնցում, քանի որ ֆրանս-հնդկական պատերազմի ավարտից և Փարիզյան խաղախ համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքը հանձնվեց Մեծ Բրիտանյաին։ Անգլիցիների ժամանումը ունեցավ շատ վատ ազդեցություն քաղաքի բնակչության համար՝ տարածվեցին խտրականությունների, ռասիզմի, ռասայակն խտրականության, ստրկության ծայրահեղ ձևեր։ Նախկին կրեոլները, մետիսները և գունավորները ստիպված եղան լքել քաղաքը, տեղափոխվելով Մեքսիկա և Լուիզիանա։
Ավելի ուշ քաղաքը հանձնվեց ԱՄՆ-ին և մտավ Ալաբամա նահանգի կազմի մեջ։ Քաղաքի կարգավիճակը պաշտոնապես ամրագրվեց 1819 թվականի Մոբիլ անվանումով։
ԱՄՆ-ի կազմում
խմբագրելՄոբիլ ծովախորշը 1860-ական թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է մեծ կռիվների վայր։ Լինելով նահանգի միակ ծովային նավահանգիստը, քաղաքը արագ զարգանում էր, որպես արտահանության կենտրոն, որտեղից արտահանվում են Բիրմինգհեմ երկաթի հանքաքարը և պողպատ, ինչպես նաև փայտանյութ ու գյուղարտադրություն։ Ինչպես նաև Մոբիլը համարվում է ԱՄՆ-ի առափնյա անվտանգության գլխավոր բազան և մարզական կենտրոն։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչությունը 195 111 մարդ (2010), երրորդ հորիզոնականը Ալաբամայում։ Ալգոմերացիայի բնակչությունը կազմում է 412 922 մարդ։ 1970 թվականին քաղաքում բնակվում էին 190 հազար մարդ, արվարձաններով 377 հազար, այդ թվում ժողովուրդի 1/3-ը սևամորթներ։ Այդ ժամանակներից ուժեղացավ սպիտակամորթների հոսքը արվարձաններ, դրա համար Մոբիլի ժամանակակից բնակչության թվում սպիտակամորթները կեսից էլ քիչ են կազմում (մոտավորապես 49%)։ Թվաքանակով նրանց գրեթե հավասարվել են աֆրոամերիկացիները (մոտավորապես 48%), ավելացել են ասիացի և լատինամերիկացի համայնքները։ Ժամանակակից Մոբիլում տիրում է անգլերեն լեզուն, սևամորթները՝ Աֆրիկայից ԱՄՆ-ը բերված նախկին ստրուկնրի հետնորդներն են, խոսում են իրենց յուրահատուկ բարբառով (էբոնիկս)։
Կլիմա
խմբագրելՄոբիլի աշխարհագրական դիրքը Մեքսիկական ծոցի ափին ապահովում է մեղմ մերձարևադարձային կլիմա, տաք և խոնավ ամառներով և մեղմ անձրևային ձմեռներով։ Ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է 1899 թվականի փետրվարի 13-ին (-18°С), իսկ ամենաբարձրը 2000 թվականի օգոստոսի 29-ին (+41°С)։
Մոբիլ, Ալաբամա (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 83 (28) |
84 (29) |
91 (33) |
94 (34) |
100 (38) |
102 (39) |
104 (40) |
105 (41) |
103 (39) |
95 (35) |
87 (31) |
81 (27) |
105 (41) |
Միջին բարձր °F (°C) | 60.8 (16) |
64.4 (18) |
71.2 (21.8) |
77.5 (25.3) |
84.6 (29.2) |
89.3 (31.8) |
91.0 (32.8) |
90.7 (32.6) |
87.0 (30.6) |
79.2 (26.2) |
70.7 (21.5) |
62.7 (17.1) |
77.4 (25.2) |
Միջին ցածր °F (°C) | 40.0 (4.4) |
43.3 (6.3) |
49.2 (9.6) |
55.4 (13) |
63.7 (17.6) |
70.4 (21.3) |
72.7 (22.6) |
72.6 (22.6) |
68.0 (20) |
57.6 (14.2) |
48.6 (9.2) |
42.2 (5.7) |
57.0 (13.9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 3 (−16) |
−1 (−18) |
21 (−6) |
32 (0) |
43 (6) |
49 (9) |
62 (17) |
57 (14) |
42 (6) |
30 (−1) |
22 (−6) |
8 (−13) |
−1 (−18) |
Տեղումներ դյույմ (մմ) | 5.64 (143.3) |
5.11 (129.8) |
6.14 (156) |
4.79 (121.7) |
5.13 (130.3) |
6.10 (154.9) |
7.26 (184.4) |
6.96 (176.8) |
5.11 (129.8) |
3.69 (93.7) |
5.13 (130.3) |
5.06 (128.5) |
66,12 (1679,4) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.1 (0.3) |
0.1 (0.3) |
0.1 (0.3) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.1 (0.3) |
0.4 (1.2) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.9 | 8.7 | 8.6 | 7.0 | 8.1 | 11.8 | 14.7 | 13.4 | 8.8 | 6.9 | 7.9 | 9.1 | 114.9 |
Միջին ամսական արևային ժամ | 158 | 155 | 211 | 255 | 300 | 287 | 246 | 254 | 233 | 254 | 193 | 145 | 2691 |
Աղբյուր #1: National Oceanic and Atmospheric Administration[4], Weather Channel (extremes)[5] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun, 1931–1960)[6] |
Տնտեսություն
խմբագրելՄոբիլը խոշոր նավահանգիստ է Մեքսիկական ծոցում։ Հանդիսանում Բիրմինգհեմ քաղաք տանող ջրանցքանման ճանապարհի սկիզբը։ Նավահանգստի բեռնափոխադրությունը 23,7 միլիոն տոննա (1972 թվականին բոքսիտների զգալի ներմուծում)։ Փայտարտամշակման և թղթարտադրական, քիմիական, կավահողի արտադրության, ցեմենտի, նավաշինության, նավագնացության, նավավերանորոգման, նավթավերամշակման, նավթի և գազի հանքարդյունաբերության հիմնարկների զարգացած են։ Կա մեծ այլումինի գործարան։ Զարգացած է առևտուրը Լատինական Ամերիկայի հետ։
Կրթություն
խմբագրելՔաղաքում է գտնվում Հարավային Ալաբամայի համալսարանը՝ բժշկական կենտրոնով, Սպրինգղիլյան քոլեջը, Մոբիլյան քոլեջը, քաղաքային սպորտաառողջարանային համալիրը 16 000 մարդու համար նախատեսված, ինչպես տաև ամերիկյան York համալսարանի գլխավոր գրասենյակը։
Շենքեր
խմբագրելՄոբիլում գտնվում է 15 շենք ավելի քան 30 մետր երկարությամբ։ Ամենաբարձրը RSA Battle House Tower-ն է (227 մետր)[7]՝ Ալաբամա նահանգի ամենաբարձրը 2006 թվականից։ Դրանից բացի այստեղ են գտնվում RSA–BankTrust Building[8] (նահանգում 4-րդը ըստ բարձրության) և Renaissance Riverview Plaza Hotel-ը[9] (10-րդ հորիզոնականը)։
Հայտնի բնիկներ
խմբագրել* Դեմարկուս Քազընս՝ ամերիկացի հայտնի բասկետբոլիստ * Թիմ Քուկ՝ ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրեն[10] * Արոն Իյողանսեն՝ ամերիկացի ֆուտբոլիստ, իսլանդական ծագումով
Պատկերասրահ
խմբագրել-
Լինկորի հիշատակի պարկ «Ալաբամա»
-
Հարավային Ալաբամայի համալսարնի մոտի հուշակոթող
-
Հոսպիտալ 2009
-
Մոբիլի նավահանգիստ
-
Մոբիլի բազիլիկ եկեղեցին
-
Մոբիլի մոտրոպոլիտեն թանգարան 2010
-
RSA–BankTrust Building, RSA Battle House Tower շենքերը
-
Մոբիլը կոսմոսից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «City of Mobile : Mobile Government : City Officials : Mayor».
- ↑ «The U.S. Conference of Mayors : Meet the Mayors». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Population Estimates». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Monthly Averages for Mobile, AL (36603)». The Weather Channel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Cappelen, John; Jensen, Jens. «USA – Mobile, Alabama» (PDF). Climate Data for Selected Stations (1931–1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 316. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ RSA Battle House Tower (անգլ.) на сайте emporis.com
- ↑ RSA–BankTrust Building (անգլ.) на сайте emporis.com
- ↑ Renaissance Riverview Plaza Hotel (անգլ.) на сайте emporis.com
- ↑ «Steve Jobs Resigns as CEO of Apple». Apple Inc. 2011 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոբիլ» հոդվածին։ |