Տուրբոպտուտակային շարժիչ

Տուրբոպտուտակային շարժիչ, համակցված ավիացիոն գազատուրբինային շարժիչ, որում հիմնական քարշուժն ստեղծվում է օդային պտուտակի օգնությամբ, իսկ լրացուցիչ քարշուժը՝ շարժիչի ռեակտիվ ծայրափողակից արտահոսող գազերի ռեակտիվ գործողությամբ։ Թռիչքի ժամանակ Տուրբոպտուտակային շարժիչին մատուցվող օդը սեղմվում է դիֆուզորում, ապա՝ տուրբոկոմպրեսորում, այնուհետև մատուցվում այրման խցիկ, որի մեջ ներարկվում է հեղուկ վառելիքը։ Վերջինիս այրման ժամանակ առաջացող գազերն ընդարձակվում են տուրբինում, որը պատում է կոմպրեսորը և օդային պտուտակը։ Գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայրափողակում։ Տուրբոպտուտակային շարժիչները լայնորեն կիրառվում են ուղևորատար և բեռնատար ինքնաթիռներում և ուղղաթիռներում ցածր և միջին արագությունների պայմաններում շարժիչի բարձր շահավետության շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։