Artpop (ոճավորված գրելաձև` ARTPOP), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին Գերմանիայում «Interscope Records» լեյբլի կողմից, իսկ համաշխարհային թողարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին[4]։ Ալբոմի նախնական պատվերը սկսվել է օգոստոսի 12-ին iTunes-ում և Ամազոնում, ԱՄՆ-ում Կանադայում, Մեքսիկայում և այլն։ Օգոստոսի 13-ին ալբոմը նախնական պատվերով հասանելի է դարձել ամբողջ աշխարհում։ «Artpop»-ը դարձել է մի քանի ալբոմներից մեկը, որը թողարկվել է որպես iOS-ի և Անդրոիդի բջջային հավելված։ Ալբոմը 2011 թվականին «Born This Way» ալբոմի թողարկումից հետո դարձել է երգչուհու վերադարձը բեմ։

Artpop
Լեդի Գագայի ստուդիական ալբոմ
Թողարկված13 նոյեմբերի, 2013
Ձայնագրված2011-2013
Ժանրփոփ, Էլեկտրոնային, Պարային
Տևողություն59:04
Լեզուանգլերեն
ԼեյբլStreamline, Interscope
ՊրոդյուսերZedd[1], Madeon[2], DJ White Shadow, Լեդի Գագա[3]
Լեդի Գագայի ալբոմների ժամանակագրություն
Born This Way (2011) Artpop (2013) Joanne (2016)
Սինգլներ Artpop  ալբոմից
  1. «Applause»
    Թողարկվել է՝ 12 օգոստոսի, 2013
  2. «Do What U Want»
    Թողարկվել է՝ 21 հոկտեմբերի, 2013
  3. «G.U.Y.»
    Թողարկվել է՝ 28 մարտի, 2014

«Artpop» ալբոմը երաժշտական քննադատներից ստացել է տարբեր արձագանքներ։ Ալբոմի թողարկմանը նախորդել է ArtRave երկօրյա երեկույթը։ 258 հազար օրինակ շաբաթական վաճառքով Billboard 200 հիթ-շքերթում ալբոմը առաջնաելույթ է ունեցել առաջին հորիզոնականում, ինչպես նաև գլխավորել է Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի և Ճապոնիայի ազգային հիթ-շքերթները։ «Artpop» ալբոմը համաշխարհային վաճառքների ընդհանուր ծավալով՝ 2,3 մլն օրինակ վաճառքով, դարձել է 2013 թվականի իններորդ ամենավաճառվող ալբոմը։ Ալբոմը ներառվել է տարվա լավագույն ալբոմների որոշ ցանկերում[5][6][7]։

Ալբոմի վրա աշխատելու համար հրավիրվել են DJ White Shadow-ն (արդեն աշխատել է Գագայի հետ), Zedd-ը, Madeon-ը, Will.I.Am-ը, Դեյվիդ Գետտան, Մարտին Բրեսոն, Գրիգորիո Թուինֆորդը, Դինո Զիզիսը, Նիկ Մոնսոնը, RedOne-ը, William Grigahcine-ը և Infected Mushroom դուետից՝ Ամիտ Դուվդևանին։ Գագան նաև R&B-ի թրեքների ձայնագրման համար հրավիրել է երգիչ Ար Քելլիին, օգտագործվել են ջազ դաշնակահար Sun Ra-ի, ռեփերներ T.I.-ի, Too Short-ի և Twista-ի ձայնագրությունները։ Գլխավոր սինգլ է ընտրվել «Applause» երգը[8], որը թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 12-ին։ Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է չորրորդ հորիզոնականին։ Երկրորդ սինգլը դարձել է «Do What U Want» երգը, որը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ին։ 2013 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի 2,3 մլն օրինակ[9]։

Ստեղծման պատմություն խմբագրել

2011 թվականի սեպտեմբերին Լեդի Գագան Ռայան Սիկրեստի համար տված հարցազրույցում կիսվել է տեղեկատվությամբ, որ «Born This Way»-ի թողարկումից հետո սկսել է նոր երգեր ստեղծել հաջորդ ալբոմի համար[10]։ «Մեկ շաբաթ չանցած,- ասել է DJ White Shadow-ը,- նա ապտակեց դեմքիս՝ ասելով. «նոր ալբոմը կլինի «Artpop»-ը, սկսեցի՛նք, չնայած ես փորձում էի հանգստանալ բազմոցին, դիտել «Դատավոր Ջուդի» ֆիլմը և հանգստանալ»[11]:Գագայի հայտարարությունից կարճ ժամանակ անց DJ White Shadow-ի երաժշտական պրոդյուսերը հաստատել է իր մասնակցությունը երգչուհու երրորդ ալբոմի աշխատանքներին[12]։ Ֆերնանդո Գարիբեյը, որը նախկինում համագործակցում էր երգչուհու հետ, հաստատել է իր մասնակցությունը նոր ձայնասկավառակի ստեղծմանը՝ հավելելով, որ հույս ունի գերազանցել իրենց նախորդ աշխատանքները։ Գագան իր երրորդ The Born This Way Ball Tour շրջագայության ժամանակ ակտիվ աշխատանք էր տանում ալբոմի վրա[13]։ Գարիբեյը և White Shadow-ը Գագային նյութ են ուղարկել, որը կարող էր օգտագործվել ալբոմի համար։ Հարցազրույցներից մեկում Ֆերնանդո Գարիբեյը պատմել է ապագա ձայնասկավառակի համար նոր նյութի մասին։ «Ես այնպիսի խենթ երաժշտություն եմ ուղարկել Գագային, որ հայտնի չէ, թե ինչ արձագանք է առաջացնելու մարդկանց մոտ։ Բայց ես հաստատ գիտեմ, թե ինչը դուր կգա Գագային, իսկ ինչը կջնջվի»[12]։ Երբ մեկնարկել է The Born This Way Ball Tour շրջագայությունը, պրոդյուսերներից մի քանիսը գնացել են Լեդի Գագայի հետ նրա նոր ալբոմի ստեղծման համար։ MTV-ին տված հարցազրույցում Ֆերնանդո Գերիբեյը նշել է, որ Գագային դուր է գալիս ճամփորդելով ամբողջ աշխարհով՝ նոր երաժշտություն ստեղծել[13]։ 2012 թվականի մայիսին Գագայի մենեջեր Վինսենտ Հերբերտը ակնարկել է, որ ալբոմը գրեթե պատրաստ է՝ պատմելով, որ լսել է նոր նյութը, որը նա բնութագրել է որպես «խենթ»[14]։ Նույն ամսին Twitter սոցիալական ցանցում Լեդի Գագան հայտարարություն էր թողել, որում ասվում էր, որ 2012 թվականի սեպտեմբերին հայտնի կդառնա նոր ալբոմի անվանումը[15]։ Սակայն Գագան հայտարարել է անվանումը մեկ ամիս շուտ 2012 թվականի օգոստոսին[16]։ Երգչուհու միջազգային շրջագայության չեղարկումից հետո ալբոմի ձայնագրությունն իրականացվել է Լոս Անջելեսի ձայնագրման տարբեր ստուդիաներում[17][18]։ 2013 թվականի մայիսին Գագան համատեղ լուսանկար է հրապարակել ստուդիայում պրոդյուսեր Դալաս Օսթինի հետ, որը հաստատել է նրա մասնակցությունը ալբոմի վրա աշխատանքին[19][20]։ 2013 թվականի հուլիսի սկզբին Interscope Records-ը հաղորդագրություն էր ուղարկել տարբեր երաժշտական հրատարակությունների, որոնք ակնարկում էին հուլիս-օգոստոս ամիսներին ալբոմի առաջին սինգլի թողարկման մասին։ Հուլիսին հայտարարվել է, որ լիդ-սինգլը կրելու է «Applause» անվանումը և թողարկվելու է 2013 թվականի օգոստոսի 19-ին մեկ օրում երգի տեսահոլովակի հետ միասին[21][22]։ Սակայն այն պատճառով, որ օգոստոսի 10-ին համացանցում հայտնվել է երգի երկու հատված, սինգլի պրեմիերան հետաձգվել է մինչև օգոստոսի 12-ը։ «Applause» երաժշտական տեսահոլովակը օգոստոսի 19-ին Good Morning America հեռուստաշոուի ժամանակ թողարկվել և ցուցադրվել է բոլորին։

Կոնցեպցիա խմբագրել

Ալբոմի ստեղծումը սկսվել է 2011 թվականի դեկտեմբերին։ Ավստրալիայում կայացած համերգի ժամանակ երգչուհին կատարել է «Princess Die» սուիցիդալ թեմատիկայով ստեղծագործությունը[23][24]։ Նույն համերգին Գագան պատմել է, որ ալբոմը ցույց կտա հասունության բացակայությունն ու «մերկ զգացմունքները»։ Նա նաև կիսվել է, որ հաջորդ աշխատանքը տարբերվելու է իր նախորդ «Born This Way» սկավառակից[25]։ 2012 թվականի նոյեմբերին Լեդի Գագան Twitter սոցիալական ցանցում հաղորդագրություն էր թողել, որում նշել էր, որ ավելի քան հիսուն երգ է գրել ալբոմի համար[26]։ Պրոդյուսեր Zedd-ի խոսքով՝ նա ստիպված է եղել Լեդի Գագային տասը բառից հասկանալ, որպեսզի ողջ հույզերը ցուցադրի երաժշտության մեջ[27]։ Նաև որոշ հարցազրույցներում երգչուհին պատմել է, որ իրեն զգում էր որպես «մոխրից հառնող փյունիկ»[28]։

Քննադատական ընդունելություն խմբագրել

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 61/100[29]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ

«Artpop» ալբոմը երաժշտական քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ[30]։ Ալբոմը Metacritic կայքից 30 մասնագիտական գրախոսականների հիման վրա ստացել է 61/100 ընդհանուր գնահատական[31]։ Entertainment Weekly-ից Ադամ Մարկովիցը որոշ երգեր անվանել է «հաճելի, բայց փոփոխված»։ Մարկովիցը բարձր է գնահատել ալբոմի կատարումը և կոմպոզիցիաների «մեղեդային տողերը», բայց նշել է, որ «Artpop»-ը ի վիճակի չէ ընդհանուր տպավորություն թողնել ունկնդրի վրա[32]։ Slant Magazine-ից Սել Սինքվիմանին հրապարակել է բարենպաստ կարծիք՝ գովելով ալբոմի ընդհանուր հնչեղությունն ու կառուցվածքը[33]

Digital Spy կայքիցից Ռոբերտ Քոփսին կարծում է, որ որոշ ստեղծագործություններ հնչում են որպես «կիսաֆաբրիկատներ», չնայած եկել է այն եզրակացության, որ ալբոմը, այնուամենայնիվ, լավն է[34]։ «The Daily Telegraph» թերթից Հելեն Բրաունը քննադատել է Գագայի ընտրությունը «իր փառքի շուրջ թեմատիկորեն հավաքված» հերթական ալբոմ ստեղծելու։ Լրագրողը նշել է, որ Գագան փորձում է համատեղել երաժշտության տարբեր ժանրերը, սակայն «ոչ մի օրիգինալ բան չի ստեղծում, չնայած դրանից հաճույք է ստանում»։ «The Guardian» թերթից Ալեքս Պետրիդիսը «Artpop»-ն անվանել է վատ փոփ ալբոմ, սակայն կասկած է հայտնել «արվեստի հայեցակարգի» վերաբերյալ[35]։ «The Independent» թերթից Էնդի Հիլը արտահայտել է խառը կարծիք՝ բացատրելով, որ «դժվար է հիասթափություն չզգալ Artpop-ից»[36]։ «Rolling Stone» ամսագրից Քերին Հանզը այն անվանել է «կործանարար դիսկոտեկում նկարահանված տարօրինակ ալբոմ» և «սեքսուալ, բայց ոչ սեքսուալ հագեցած»[37]։

Որոշ տեսաբաններ կարծում են, որ քննադատների ոչ միանշանակ արձագանքը (համեմատած նրա նախորդ աշխատանքների հետ) անարդար է և բխում է Գագայի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքից, այլ ոչ թե նրա վերջին ալբոմի բովանդակությունից։ «Ֆորբս» ամսագրից Նիք Մեսիթը կարծում է, որ «Artpop» ալբոմը ստեղծում է երկար սպասված մեկնարկ ստանդարտ կրկներգերի կառույցներից, և ի վերջո «համարձակ» ալբոմ է[38]։ «Թայմս» օրաթերթից էդ Փոթոնը համաձայնել է, որ Լեդի Գագայի երրորդ ստուդիական ալբոմը կարելի է լսել դանակների սրման հնչյունների ներքո։ Փոթոնը նշել է, որ «Artpop» ալբոմն իր որակով գերազանցում է երգչուհու նախորդ ալբոմին[39]։ «Barnes & Noble»-ից Ռոբերտ Կրիստգաուն հայտարարություն է արել, որ «քննադատական ռեակցիան անհիմն ու անգրագետ էր»՝ «Artpop» ալբոմը անվանելով 2013 թվականի թերագնահատված ալբոմ[40]։

Առևտրական ընդունելություն խմբագրել

«Artpop» ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ 258 հազար օրինակ մեկշաբաթյա վաճառքով դառնալով Գագայի երկրորդ ալբոմը, որը կարողացել է գլխավորել հիթ-շքերթը[41]։ Սկզբում վերլուծաբանները կանխատեսում էին, որ Գագան կվաճառի ավելի քան 350 հազար օրինակ առաջին շաբաթվա ընթացքում[42]։ Երկրորդ շաբաթվա ընթացքում ալբոմը Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 46 հազար օրինակ վաճառքով։ Այսպիսով Գագան դարձել է միակ կատարողը, որի երկու ալբոմների վաճառքը կտրուկ նվազել է հաջորդ շաբաթվա ընթացքում[43]։ Երրորդ շաբաթում՝ սև ուրբաթի շրջանակներում գովազդային արշավի պատճառով, ալբոմի արժեքը զգալիորեն նվազել է Ամազոն, Walmart և Target խանութներում։ Դրա շնորհիվ «Artpop» ալբոմը բարձրացել է յոթերորդ հորիզոնական՝ 116 հազար օրինակ վաճառքով[44]։ Nielsen SoundScan-ի համաձայն՝ «Artpop» ալբոմը Միացյալ Նահանգների տարածքում վաճառվել է ավելի քան 710 հազար օրինակով[45]։ Կանադայում ալբոմը Կանադական ալբոմների հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել երրորդ հորիզոնականում՝ վաճառելով 25 հազար օրինակ և ստացել պլատինե հավաստագիր[46]։

Ըստ Oricon-ի՝ Ճապոնիայում վաճառքի առաջին օրը ալբոմը վաճառվել է 18 109 օրինակով՝ օրական հիթ-շքերթների աղյուսակում հասնելով երկրորդ հորիզոնականին։ Ալբոմը 58,493 օրինակ վաճառքով Oricon Albums Chart շաբաթական հիթ-շքերթում առաջին հորիզոնականն է զբաղեցրել[47]։ Մեծ Բրիտանիայում ալբոմը գլխավորել է նաև UK Albums Chart ազգային հիթ-շքերթը՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 65,608 օրինակ։

Սինգլներ և պրոմո խմբագրել

Սինգլներ խմբագրել

Ալբոմի առաջին սինգլը՝ «Applause»-ը, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 12-ին[48]։ «Applause» սինգլը ռադիոյում հայտնվել է նաև օգոստոսի 12-ին[49], իսկ CD սինգլը Ճապոնիայում վաճառքի է հանվել սեպտեմբերի 11-ին[50]։ Սինգլի թողարկման մասին հայտնի է դարձել 2013թվականի հուլիսի 12-ի փակ երեկույթում։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 19-ին Good Morning America շոուի ժամանակ։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում, ռեժիսորներ են դարձել Inez van Lamsweerde-ը և Vinoodh Matadin-ը, որոնք նաև ստեղծել են սինգլի համար շապիկ։ Այն մտել է Billboard Hot 100՝ հասնելով 4 հորիզոնական։

Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Do What U Want (feat. R. Kelly)»-ը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սկզբում երգն ընտրվել է առաջին պրոմոսինգլ, սակայն ավելի ուշ Գագան որոշել է թողարկել երկրորդ սինգլը։

«G.U.Y.» թողարկվել է 2014 թվականի մարտի 28-ին որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ[51][52]։

Պրոմո խմբագրել

2013 թվականի հուլիսի 12-ին պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվել է ալբոմի թողարկման օրը և artRave երեկույթի անցկացման մասին, որտեղ ցուցադրվել էն ալբոմի համար Haus of Gaga մշակված հավելվածները։ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Գագան Twitter-ի միջոցով հայտարարել է, որ ինքը լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնի հետ համատեղ աշխատում է «Artpop» ալբոմի ստեղծման մասին ֆիլմի վրա[53][54][55]։ Ռիչարդսոնը Լեդի Գագայի հետ աշխատել է« Lady Gaga X Terry Richardson» գրքի լուսանկարի վրա[56][57]։ Հուլիս ամսին տեղի ունեցած երեկույթի ժամանակ ցուցադրվել է ալբոմի պրոմոլուսանկարը։ Լուսանկարում մերկ Գագան է՝ բաց թողած մազերով, ձեռքերով կուրծքը փակած, իսկ Լեդի Գագայի դեմքին հովար է անցրած, որը ստեղծել է Լոնդոնի նորաձևության քոլեջի շրջանավարտ Իզաբել Հելիսազը[58]։ Բացի այդ, հուլիսին հրապարակվել է ևս մեկ լուսանկար, որտեղ մերկ Գագան նստած է միկրոսխեմաներով բազկաթոռին[59]։

Օգոստոսի 6-ին համացանցում հայտնվել է «Aura» երգի դեմոտարբերակը, որը Լեդի Գագան տեղադրել է համացանցում, որպեսզի երկրպագուները կարողանան զգալ ալբոմի «համը»։

2013 թվականի օգոստոսի 25-ին, Awards MTV Video Music Awards 2013-ին Լեդի Գագան ներկայացրել է «Applause» երգը[60]։ Ելույթի ընթացքում երգչուհին ընդգրկել է իր կարիերայի չորս երաժշտական ալբոմնները («The Fame», «The Fame Monster», «Born This Way» Art Artpop»): Սեպտեմբերի 1-ին Գագան դարձել է iTunes փառատոնի գլխավոր հեյդլայներ, որի ժամանակ կատարել է ութ նոր երգ՝ «Applause», «Artpop», «Aura», «I Wanna Be With You», «Jewels & Drugs» (Twista, Too $hort և T.I. մասնակցությամբ ), «Manicure», «Sex Dreams» и «Swine»[61]:

2013 թվականի հոկտեմբերի 4-ին «Մաչետեն սպանում է» ֆիլմի թրեյլերում (որում Գագան առաջնաելույթ է ունենում որպես դերասանուհի) հնչել է «Aura» երգից մի հատված։ Հոկտեմբերի 8-ին այդ երգի համար թողարկվել է VEVO քնարերգական տեսահոլովակը[62]։ «Venus» երգը տեղադրվել է VEVO պաշտոնական ալիքում հոկտեմբերի 27-ին, իսկ թվային գնման համար հասանելի է դարձել հոկտեմբերի 28-ին՝ որպես ալբոմի առաջին պրոմոսինգլ[63]։ «G.U.Y» սինգլը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին[64]։ Հոկտեմբերի 21-ին երգչուհին տարածել է «Artpop» երգից մի հատված[65]։ «Mary Jane Holland» երգի հատվածը հայտնվել է հոկտեմբերի 28-ին[66]։ Հոկտեմբերի 24-ին Լեդի Գագան փակ երեկույթ է անցկացրել Բեռլինում ալբոմի լսման համար, որտեղ առաջին անգամ կատարել է «Gypsy» երգի ակուստիկ տարբերակը[67]։ Հոկտեմբերի 26-ին երգչուհին հայտնվել Է Լոնդոնում՝ G-A-Y ակումբի բեմում, որտեղ առաջին անգամ երգել է «Venus» երգը[68]։ Ելույթի ժամանակ Գագան անսպասելիորեն մերկացել է հանդիսատեսի առաջ[69][70]։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին The X Factor (Մեծ Բրիտանիա) շոույի ժամանակ Գագան կատարել է «Venus» և «Do What U Want» երգերը[71][72][73]։

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե «Artpop» ալբոմի թողարկումը նախատեսված էր 2013 թվականի սկզբին, սակայն հետաձգվել էր Գագայի ազդրի հետ կապված հիվանդության պատճառով, որը վիրահատական միջամտություն էր պահանջում[74][74][75]։ Այս խնդիրը նաև երգչուհուն ստիպել է չեղարկել իր The Born This Way Ball Tour շրջագայությունը։ Վոնդա Վրիգթը՝ ամերիկյան օրթոպեդիկ վիրաբույժների ակադեմիայի անդամը, հայտնել է, որ Լեդի Գագան վիրահատությունից հետո հենակների վրա կլինի մի քանի շաբաթ, ինչպես նաև կպահանջվի երեք-չորս ամիս ինտենսիվ վերականգնման համար[76]։

2013 թվականի հուլիսի 12-ին հայտարարվել է, որ «Artpop» ալբոմը կթողարկվի 2013 թվականի նոյեմբերի 11-ին ֆիզիկական կրիչով և թվային ձևաչափով, բացի ալբոմից կթողարկվի «Placeholder» անվամբ հավելվածը, որը մշակել է Haus of Gaga, TechHAUS թիմը։ Այն հասանելի է iPad-ի, iPod/iPhone-ի, Windows Phone-ի և Android-ի օգտատերերի համար[77][78]։

«Artpop» ալբոմը երրորդ ալբոմն է, որն երգչուհիներ Բյորկի և Magna Carta... Holy Grail (2013) ռեփեր Ջեյ Զիի «Biophilia» ալբոմներից հետո ունի իր սեփական հավելվածը[79][80][81]։ Ի սկզբանե ալբոմի նախնական պատվերը կարելի էր կատարել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին[79][80][81]։ Հուլիսի 28-ին Լեդի Գագան Facebook-ի իր էջում հայտարարել է նախնական պատվերի տեղափոխման մասին՝ օգոստոսի 19-ին «Applause» սինգլի թողարկման օրվա հետ կապված մեծ իրարանցման պատճառով։ Հնարավոր արտահոսքի պատճառով «Applause» լիդ-սինգլի թողարկումը հետաձգվել է մինչև օգոստոսի 12, ալբոմի նախնական պատվերները հասանելի են դարձել օգոստոսի 12-ին մի քանի երկրներում։ 2013 թվականի օգոստոսի 13-ին սկսվել է ալբոմի նախնական պատվերը բոլոր երկրներում։

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Գագան երկրպագուների հետ շփման ժամանակ հայտարարել է, որ «Artpop» ալբոմը կհրապարակվի 2013 թվականի սեպտեմբերի 29-ին[82]։ Սակայն սեպտեմբերի 29-ին ալբոմն այդպես էլ չի տեղադրվել, ինչի համար երգչուհին ներողություն է խնդրել՝ նշելով, որ երգերի ցանկը նորից կազմվում է նոր երգերի ձայնագրման համար[83]։

2013 թվականի հոկտեմբերի 7-ին Գագան ներկայացրել է ալբոմի շապիկը ամբողջ աշխարհում Clear Channel գովազդային վահանակներով։ Պատկերը կազմում է երգչուհու քանդակը, որը ստեղծել է Ջեֆ Կունսը[84], որի ոտքերի արանքում գրված է ալբոմի անվանումը։ Ետնապատկեր են ծառայել Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավի հատվածները (որը դարձել է «Artpop» ալբոմի ոգեշնչումը)։ NME-ից Վիլ Գոմփերտցին անվանել է շապիկը դասական՝ նշելով, որ այն հաստատ հայտնվելու է 21-րդ դարի լավագույն 100 շապիկների ցանկում[85]։ Ավելի ուշ Գագան հայտարարել է, որ ալբոմի առաջին 500.000 պատճենները կլինեն Լեդի Գագայի և «Artpop»-ի փայլուն խոսքերով[86]։

Հնարավոր շարունակություն խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին երգչուհին հիշատակել է «Artpop» աթբոմի թողարկման հավանականությունը երկու մասով[87]։ 2013 թվականի հոկտեմբերին Գագան հայտնել էր, որ ալբոմի վրա աշխատելու ժամանակ ձայնագրվել են շատ նյութեր, որոնք կբավականացնեն ձայնասկավառակի երկրորդ մասի համար[88]։ Հաջորդ ամիս երգչուհին ներկայացրել է «Artpop:Act II»-ը թողարկելու իր ցանկությունը մինչև շրջագայությունը, քանի որ կցանկանար երգեր կատարել ինչպես ալբոմի առաջին, այնպես էլ երկրորդ մասից[89]։ SXSW փառատոնում տված հարցազրույցում հայտարարել է, որ ալբոմի երկրորդ մասն արդեն ավարտվել է[90]։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «Aura»  Lady Gaga, Anton Zaslavski, Amit Duvdevani, Erez Eisen  3:55
2. «Venus»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Hugo Leclercq, Dino Zisis, Nick Monson, Sun RaLady Gaga, Madeon, Paul "DJ White Shadow" Blair 3:53
3. «G.U.Y.»  Lady Gaga, Anton Zaslavski  3:52
4. «Sexxx Dreams»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Martin Bresso, William Grigahcine  3:34
5. «Jewels N' Drugs» (featuring T.I., Too Short and Twista)Lady Gaga, Too Short, Twista, Paul "DJ White Shadow" Blair, Nick Monson, Dino Zisis, Clifford Harris  3:48
6. «Manicure»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Dino Zisis, Nick Monson  3:19
7. «Do What U Want» (featuring R. Kelly)Lady Gaga, R. Kelly, Paul "DJ White Shadow" Blair, Martin Bresso, William Grigahcine  3:47
8. «Artpop»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Dino Zisis, Nick Monson  4:07
9. «Swine»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Dino Zisis, Nick Monson  4:28
10. «Donatella»  Lady Gaga, Anton Zaslavski  4:24
11. «Fashion!»  Lady Gaga, Giorgio Tuinfort, William Adams, David Guetta, Paul "DJ White Shadow" Blair  3:59
12. «Mary Jane Holland»  Lady Gaga, Hugo Leclercq  4:37
13. «Dope»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Nick Monson, Dino Zisis  3:41
14. «Gypsy»  Lady Gaga, Paul "DJ White Shadow" Blair, Hugo Leclercq, RedOneLady Gaga, Madeon 4:08
15. «Applause»  Lady Gaga, Paul Blair, Dino Zisis, Nick Monson, Martin Bresso, Nicolas Mercier, Julien Arias, William GrigahcineLady Gaga, Paul Blair, Dino Zisis, Nick Monson, Martin Bresso 3:32
  • «Venus» երգում օգտագործվում է Zombie Zombie Zombie Zombie խմբի «Rocket Number Nine» երգի սեմփլը։
  • «Sexxx Dreams» և «Jewels N' Drugs» երգերը անվանվել են որպես «X Dreams» և «Jewels N' *****»՝ ալբոմի գրաքննության տարբերակի համար[93]
  • «Brooklyn Nights»-ը կարող էր հայտնվել 12 համարի ներքո, սակայն արդյունքում նրա տեղը գրավել է «Mary Jane Holland» երգը։ Ալբոմում կարող էին հայտնվել նաև «Tea» և «Onion Girl» երգերը։
  • «Burqa»՝ աշխատանքային անվանումը «Aura» է
  • «Manicure» ոճավորված է որպես «MANICURE»:
  • «Artpop» ոճավորված է որպես «ARTPOP»:

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[94] 2
Austrian Albums (Ö3 Austria)[95] 1
Belgian Albums (Ultratop Flanders)[96] 2
Belgian Albums (Ultratop Wallonia)[97] 2
Canadian Albums (Billboard)[98] 3
Croatian Albums (HDU)[99] 1
Czech Albums (ČNS IFPI)[100] 3
Danish Albums (Hitlisten)[101] 5
Dutch Albums (MegaCharts)[102] 4
Finnish Albums (Suomen virallinen lista)[103] 3
German Albums (Official Top 100)[104] 3
Hungarian Albums (MAHASZ)[105] 17
Irish Albums (IRMA)[106] 2
Italian Albums (FIMI)[107] 2
Japanese Albums (Oricon)[108] 1
New Zealand Albums (RMNZ)[109] 2
Norwegian Albums (VG-lista)[110] 4
Polish Albums (ZPAV)[111] 8
Russian Albums (2M)[112] 1
Scottish Albums (OCC)[113] 1
South Korean Albums (Gaon)[114] 3
Spanish Albums (PROMUSICAE)[115] 3
Swedish Albums (Sverigetopplistan)[116] 6
Swiss Albums (Schweizer Hitparade)[117] 2
Swiss (Romandie) Albums (Les charts de la Suisse romande)[118] 1
Taiwanese Albums (G-Music)[119] 7
UK Albums (OCC)[120] 1
US Billboard 200[121] 1
US Dance/Electronic Albums (Billboard)[122] 1

Վերջնական-տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Argentine Yearly Albums (CAPIF)[123]
  • Standard edition
66
Argentine Yearly Albums (CAPIF)[123]
  • Deluxe edition
87
Australian Albums (ARIA)[124] 72
Australian Dance Albums (ARIA)[125] 9
Belgian Albums (Ultratop Flanders)[126] 110
Belgian Albums (Ultratop Wallonia)[127] 88
Brazil Albums Chart[128] 16
Hungarian Albums (MAHASZ)[129] 57
Italian Albums (FIMI)[130] 50
Japanese Albums (Oricon)[131] 45
Mexican Albums (Top 100)[132] 23
South Korean Albums (Gaon)[133] 20
Swedish Albums (Sverigetopplistan)[134] 54
Swiss Albums (Schweizer Hitparade)[135] 74
US Billboard 200[136] 103
US Dance/Electronic Albums[137] 2

Թողարկման ամսաթվեր խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Գերմանիա[138] 2013 թվականի նոյեմբերի 8 CD, Թվային բաշխում
Ավստրալիա[139]
Նոր Զելանդիա[140]
Ավստրիա[141]
Համշխարհային թողարկում[142] 2013 թվականի նոյեմբերի 11

Մրցանակներ խմբագրել

Տարի Անվանում Աշխատանք Անվանակարգ Արդյունք
2014 ASCAP Awards Applause Ամենանվագարկչային ստեղծագործություն Հաղթանակ
2014 BRIT Awards - Տարվա համշխարհային կատարող Առաջադրված
2014 GLAAD Media Awards - Ականավոր կատարող Հաղթանակ
2014 Japan Gold Disc Awards Artpop Լավագույն համշխարհային ալբոմ Հաղթանակ
2014 MTV Video Music Awards Japan Applause Տարվա տեսահոլովակ Առաջադրված
2014 MTV Video Music Awards Japan Applause Լավագույն փոփ-տեսահոլովակ Հաղթանակ
2014 People's Choice Awards Little Monsters Սիրված երաժշտական ֆան-բազա Առաջադրված
2013 MTV Europe Music Awards - Լավագույն կատարող Առաջադրված
2013 MTV Europe Music Awards - Լավագույն կերպար Առաջադրված
2013 MTV Europe Music Awards Little Monsters Լավագույն ֆան-բազա Առաջադրված
2013 MTV Europe Music Awards Applause Լավագույն տեսահոլովակ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vena, Jocelyn (2012 թ․ հոկտեմբերի 24). «Lady Gaga Plotting 'Telephone' Sequel, But Is Beyonce Onboard?». MTV News. MTV Network.
  2. «Lady Gaga producer Madeon praises 'amazing' ARTPOP studio sessions». Gigwise. 2013 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Lady Gaga's official twitteraccount». Lady Gaga. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Lady Gaga Announces "ARTPOP" Single, Album and App Release Dates». E!. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  5. «From One Direction's 'Midnight Memories' To Lady Gaga's 'ARTPOP' — The Best Albums Of 2013 (POLL) | EntertainmentWise». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  6. 15 Best Albums of 2013: Critics' Picks | Billboard
  7. «OTRC.com's List of the 10 Best Albums of 2013 (Reviews) — 01/02/2014 | Entertainment News from OnTheRedCarpet.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  8. «Lady Gaga confirms 'Applause' as first 'ARTPOP' single». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  9. http://www.vivendi.com/wp-content/uploads/2014/02/20140225_Rapport_financier_et_Etats_financiers_consolides_audites_de_l-exercice_2013.pdf
  10. Montogomery, James (2011 թ․ սեպտեմբերի 26). «Lady Gaga 'Already Working' On Born This Way Follow-Up». MTV. MTV Networks. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  11. «Журнал «Rolling Stone» опубликовал статью о Леди Гага». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. 12,0 12,1 Vena, Jocelyn (2011 թ․ նոյեմբերի 28). «Lady Gaga 'Doing Prep' For Tour, Next Album». MTV. MTV Networks. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  13. 13,0 13,1 Vena, Jocelyn (2011 թ․ դեկտեմբերի 6). «Lady Gaga Says Next Album Is 'Beginning To Flourish'». MTV. MTV Networks. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  14. «Lady Gaga's manager promises singer will deliver an 'insane' third album». NME. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  15. Carley, Brennanan. «Lady Gaga Teases New Album News». Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  16. «Lady GaGa's new album to be called 'ARTPOP'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  17. «Lady Gaga Leaves a Recording Studio in Los Angeles». Radaronline.com. 2011 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Picture - Lady GaGa». Contactmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  19. «The star posts photo on her official website with songwriter Dallas Austin…». MTV. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Lady Gaga Back In The Studio With Dallas Austin, Wrapping Up ARTPOP». Newnownext.com. 2013 թ․ մայիսի 31.
  21. «Lady Gaga Reveals Lyrics to Upcoming "Applause" Single, Talks ARTPOP App Details». E! Online. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  22. «Ask Billboard: Why Do Some Songs Fade Out And Others End Cold?». Billboard. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  23. Mitchell, John. «Lady Gaga Debuts New Song at Australian Concert». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  24. Sciratto, Amy. «LADY GAGA SAYS NEW ALBUM LACKS MATURITY OR SENSE OF RESPONSIBILITY». Popcrush. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  25. Vena, Jocelyn. «Lady Gaga Lacks 'Maturity' On Next Album». MTV. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  26. «Lady Gaga has written 50 songs for new album». MSN. 2012 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  27. Lady’s Gaga describes new ARTPOP album | The Sun |Showbiz
  28. Lady Gaga Promises «Fun, Dirty Dance Music» On ‘ARTPOP’ | Music News, Reviews, and Gossip on Idolator.com
  29. «ARTPOP Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  30. «WebCite query result». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  31. Reviews for ARTPOP by Lady Gaga — Metacritic
  32. «ARTPOP Album Review | Music Reviews and News | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  33. Lady Gaga: Artpop | Music Review | Slant Magazine
  34. «Lady Gaga 'ARTPOP' review: What's the verdict? — Music Review — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  35. Lady Gaga: Artpop — review | Music | The Guardian
  36. «Album review: Lady Gaga, ARTPOP — It's hard not to feel underwhelmed — Reviews — Music — The Independent». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  37. «Lady Gaga 'Artpop' Review | Album Reviews | Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  38. Artpop Goes The Weasel: Three Glimpses Into The Deflation Of A Superstar — Forbes
  39. Lady Gaga: ARTPOP | The Times
  40. The Consensus Has Consequences — The Barnes & Noble Review
  41. Lady Gaga Scores Second No. 1 Album With 'ARTPOP' | Billboard
  42. Lady Gaga Teams With H&M for Release of 'ARTPOP' Album | Billboard
  43. Lady Gaga’s ARTPOP Suffers Second-Week Chart Drop, Eminem Back On Top — MTV
  44. One Direction Scores Historic Third No. 1 Album on Billboard 200 Chart | Billboard
  45. Lady Gaga and Manager Bobby Campbell Join Artist Nation (Exclusive) | Billboard
  46. http://www.musiccanada.com/GPSearchResult.aspx?st=Artpop&sa=Lady+Gaga&smt=0(չաշխատող հղում)
  47. http://www.oricon.co.jp/rank/ja/w/November(չաշխատող հղում)
  48. Lady Gaga's 'ARTPOP' Album, App to Arrive This November | Billboard
  49. «WebCite query result». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  50. Amazon.co.jp: アプローズ(初回限定盤): 音楽
  51. LADY GAGA — G.U.Y. (Streamline/Lady Gaga) | Radio Date 28/03/2014 Արխիվացված 2014-10-28 Wayback Machine
  52. «Top 40 Mainstream > Future Releases». All Access Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  53. DiMeglio, Mary J. (2012 թ․ դեկտեմբերի 26). «Lady Gaga's Gift To Fans: ARTPOP Doc In Works». MTV News. MTV Networks.
  54. «Lady Gaga - Lady Gaga: The movie». Contactmusic.com.
  55. «Lady Gaga Announces Terry Richardson Documentary on Twitter». Billboard. 2012 թ․ դեկտեմբերի 25.
  56. Lyons, Margaret (2011 թ․ հուլիսի 28). «Lady Gaga and Terry Richardson Are Publishing a Photo Book Together». New York. New York Media LLC. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  57. Montogmery, James (2011 թ․ նոյեմբերի 16). «Lady Gaga Reads To Her Fans From Photo Book». MTV News. MTV Networks. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  58. «LCF Alumn design featured on Lady Gaga album artwork». University of the Arts London. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  59. Rap-Up.com || Lady Gaga Goes Naked for ‘ARTPOP’ Promo
  60. «Lady Gaga To Return At The 2013 MTV Video Music Awards!». MTV. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  61. Rap-Up.com || Lady Gaga Debuts ‘Jewels and Drugs’ with T.I., Too $hort, & Twista at iTunes Festival
  62. Lady Gaga’s 'Machete Kills' Song 'Aura' Drops | ETonline.com Արխիվացված 2013-10-04 Wayback Machine
  63. «Lady Gaga Teases R. Kelly Collaboration 'Do What U Want'». Rap-Up.com. 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  64. «4 Things We Noticed About Lady Gaga's 12-Second 'G.U.Y.' Snippet… In GIFs!».
  65. «Lady Gaga Reveals What ARTPOP Means On Latest Album Tease: Listen Here — Music, Celebrity, Artist News | MTV.com».
  66. «Twitter / RadioARTPOP: REPEAT: @TheHookerInMe and …».
  67. «Lady Gaga Slows Down For Sincere 'Gypsy' Premiere — Music, Celebrity, Artist News | MTV.com».
  68. «Lady Gaga's surprise gay club apparance — MSN PH Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  69. Brent, Katy (2013 թ․ հոկտեմբերի 29). «Lady Gaga stripping on stage just screams 'desperate', much like Miley Cyrus». The Mirror. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  70. Wilson, Jess (2013 թ․ հոկտեմբերի 27). «Lady Gag strips naked». The Mirror. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  71. «Home | Lady Gaga — Official UK Website». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին.
  72. «Why I'm putting Lady Gaga's X Factor performance (and those M&S pants) in the bottom two». Yahoo!. 2013 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  73. Williot, Carl (2013 թ․ հոկտեմբերի 28). «Lady Gaga Stuns With "Venus" & "Do What U Want" On 'The X Factor UK': Watch». Idolator. Buzz Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  74. 74,0 74,1 «Lady Gaga Cancels Tour, Needs Hip Surgery». Vibe.com. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  75. AAP (14 February 2013). «Gaga cancels rest of tour due to injury» Արխիվացված 2013-10-27 Wayback Machine. heraldsun.com.au.
  76. Post to Facebook (2013 թ․ փետրվարի 14). «Lady Gaga's hip injury will require long rehab». USA Today. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  77. «Lady Gaga Goes Interactive With Plans for 'ARTPOP' App». Rolling Stone. Wenner Media. 2012 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  78. «Lady Gaga's 'ARTPOP' Album Will Be an Interactive App». Billboard. Prometheus Global Media.
  79. 79,0 79,1 «Lady Gaga ARTPOP: can it revive the album-as-app concept?». The Guardian. Guardian Media Group. 2013 թ․ հուլիսի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  80. 80,0 80,1 Feeney, Nolan (2013 թ․ հուլիսի 13). «Lady Gaga Announces New Album Details With Bonkers Facebook Post». Forbes. Forbes.com LLC. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  81. 81,0 81,1 Feeney, Nolan (2013 թ․ հուլիսի 12). «Lady Gaga's 'ARTPOP': Everything We Know About Her 'Warholian Expedition'». Spin. Spin Media. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  82. «Twitter / ladygaga: @JoeScheisse I'll release the». Twitter.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  83. Твиттер / ladygaga: Im sorry the tracklisting is
  84. Vena, Jocelyn (2013 թ․ հոկտեմբերի 7). «Lady Gaga Unveils ARTPOP Cover: See It Here! - Music, Celebrity, Artist News». MTV.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  85. Gompertz, Will (2013 թ․ հոկտեմբերի 8). «Why Lady Gaga's Album Cover Is Actually A World-Class Work Of Art». NME. NME. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  86. «Lady Gaga 'Artpop' New Single 2013: Mother Monster Announces 'Applause' Follow Up, 'Venus,' on Twitter Following Tracklist Reveal, 'Aura&#03…». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  87. Montgomery, James (2012 թ․ հոկտեմբերի 31). «Lady Gaga May Release Two 'Volumes' Of ARTPOP». MTV News.
  88. «Lady Gaga's late Sunday night Twitter chat». canada.com. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  89. «Lady Gaga Teases Plans For Second Volume Of 'ARTPOP' Before Her Next Tour». Capital FM. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  90. «SXSW 2014 Music Keynote: Lady Gaga». SXSW Official YouTube Channel. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  91. YESASIA: ARTPOP -Deluxe Edition- (ALBUM+DVD) (First Press Limited Edition)(Japan Version) CD - Lady Gaga, Universal International - Western / World Music - Free Shipping - Nor...
  92. ARTPOP [CD+DVD]: Amazon.co.uk: Music
  93. «Artpop by Lady Gaga». iTunes Store US. Apple. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  94. "Lady Gaga – Artpop". Australiancharts.com. Hung Medien. Retrieved November 16, 2013.
  95. "Lady Gaga – Artpop" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved November 20, 2013.
  96. "Lady Gaga – Artpop" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved November 22, 2013.
  97. "Lady Gaga – Artpop" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved November 22, 2013.
  98. "<Lady+Gaga/chart?f=309 Lady Gaga – Chart history" Billboard Canadian Albums Chart for Lady Gaga. Retrieved November 21, 2013.
  99. «Top Kombiniranih – Tjedan 46. 2013» (Croatian). Hrvatska Diskografska Udruga. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  100. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201346 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved November 18, 2013.
  101. "Lady Gaga – Artpop". Danishcharts.com. Hung Medien. Retrieved November 22, 2013.
  102. "Lady Gaga – Artpop" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved November 16, 2013.
  103. "Lady Gaga: Artpop" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved November 16, 2013.
  104. "Lady Gaga – Artpop". Officialcharts.de. GfK Entertainment. Retrieved November 20, 2013.
  105. «Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2013. 46. hét» (Hungarian). MAHASZ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  106. "GFK Chart-Track Albums: Week 46, 2013". Chart-Track. IRMA. Retrieved November 16, 2013.
  107. «Album – Classifica settimanale WK 46 (dal 11-11-2013 al 17-11-2013)». Federazione Industria Musicale Italiana. Վերցված է November 21, 2013-ին.
  108. "Oricon Top 50 Albums: 2013-11-18" (in Japanese). Oricon. Retrieved November 16, 2013.
  109. "Lady Gaga – Artpop". Charts.org.nz. Hung Medien. Retrieved November 16, 2013.
  110. "Lady Gaga – Artpop". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved November 23, 2013.
  111. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved November 21, 2013.
  112. «Новый проект Земфиры опять возглавил российский iTunes» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  113. "2013-11-23 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved November 18, 2013.
  114. «Gaon Album Chart – 2013.11.10~2013.11.16» (Korean). Gaon Music Chart. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  115. "Lady Gaga – Artpop". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved November 23, 2013.
  116. "Lady Gaga – Artpop". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved November 16, 2013.
  117. "Lady Gaga – Artpop". Swisscharts.com. Hung Medien. Retrieved November 19, 2013.
  118. «Lady GaGa no. 1 en Suisse romande» (ֆրանսերեն). lescharts.ch. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  119. «Weekly Top 20 – Combo Chart (2013/11/15 – 2013/11/21)» (Chinese). G-Music. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  120. "2013-11-23 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved November 17, 2013.
  121. <Lady+Gaga/chart?f=305 "Lady Gaga – Chart history" Billboard 200 for Lady Gaga. Retrieved November 21, 2013.
  122. "<Lady+Gaga/chart?f=322 Lady Gaga – Chart history" Billboard Dance/Electronic Albums for Lady Gaga. Retrieved November 21, 2013.
  123. 123,0 123,1 «El álbum más vendido durante 2013 en Argentina: "Violetta – Hoy somos más"» (իսպաներեն). Argentine Chamber of Phonograms and Videograms Producers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  124. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Albums 2013». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  125. «ARIA Charts – End Of Year Charts – Top 50 Dance Albums 2013». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  126. «Jaaroverzichten 2013 – Albums» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  127. «Rapports Annuels 2013 – Albums» (ֆրանսերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  128. De Toledo, Giuliana (2014 թ․ մարտի 19). «Disco de Padre Marcello Rossi foi o mas». Folha de S. Paulo (պորտուգալերեն). Grupo Folha. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  129. «Összesített album- és válogatáslemez-lista – eladási darabszám alapján – 2013» (Hungarian). MAHASZ. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  130. «Classifica annuale 2013 – Top 100 Album Combined» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  131. «アルバムTOP100» [Album Top 100] (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  132. «Los Más Vendidos 2013» (իսպաներեն). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  133. «Gaon Album Chart – Year End 2013» (Korean). Gaon Music Chart. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  134. «Årslista Album – År 2013» (շվեդերեն). Sverigetopplistan. Swedish Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  135. «Swiss Year-End Charts 2013». swisscharts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  136. «Billboard 200 Albums: 2013 Year-End Charts». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  137. «Dance/Electronic Albums: 2013 Year-End Charts». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  138. Amazon Germany — ARTPOP by Lady Gaga
  139. «iTunes - Music - ARTPOP by Lady Gaga». iTunes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  140. «iTunes - Music - ARTPOP by Lady Gaga». iTunes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  141. «iTunes - Musik - "ARTPOP" von Lady Gaga». iTunes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  142. «101 new albums to get excited about between now and Christmas!». Officialcharts.com. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.