«Do What U Want» (հայերեն՝ Արա, ինչ ուզում ես), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը Ար Քելլիի մասնակցությամբ։ Թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Streamline Records և Interscope լեյլբլներով։ Ստեղծագործությունը իր Artpop երրորդ ստուդիական ալբոմի համար գրել է Գագան Փոլ «DJ White Shadow» Բլերի, Մարտին Բրեսսոյի և Ուիլյամի հետ համատեղ։ Առաջին անգամ «Do What U Want» երգի մի հատվածը հնչել Best Buy/Beats գովազդում 2013 թվականի հոկտեմբերի 17-ին։ Երգը թողարկվել է որպես պրոմոսինգլ, սակայն հաջողություն է ունեցել շատ երկրներում հաջողություն, ինչի շնորհիվ Գագան այն դարձրել է ալբոմի երկրորդ պաշտոնական սինգլ։

«Do What U Want»
Լեդի Գագայի սինգլը
«Artpop» ալբոմից
Թողարկված21 հոկտեմբերի, 2013
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2013
Record Plant Studios (Հոլիվուդ, Կալիֆոռնիա) PatchWerk Recording Studios (Ուեսթսայդ, Ատլանտա, Ջորջիա)
Ժանրսինթի-փոփ, R&B
Տևողություն3:48
ԼեյբլStreamline, Interscope
ՊրոդյուսերԲլեր, Լեդի Գագա
Լեդի Գագայի ժամանակագրություն
Applause Do What U Want G.U.Y.
Ար Քելլի ժամանակագրություն
My Story Do What U Want PYD

Բլերը «Do What U Want» երգը առաջարկել է երգչուհուն թողարկումից երկու տարի առաջ։ Աշխատանքը շարունակվել է մինչև 2013 թվականը, երբ այն ավելացրել են Artpop ալբոմի վերջնական երգացանկում։ Երգի երաժշտական կառուցվածքը գրվել է ռիթմ-ն-բլյուզ և սինթի-փոփ ժանրերում սինթեզատորի և 80-ականների ոճի էլեկտրոնային բիթի տարրերով։ Երգի տեքստը ցույց է տալիս Գագային, որը ուղղակիորեն դիմում է իրեն վատը կամեցողներին՝ արտահայտելով իր կարծիքը այն մասին, որ իր մտքերը, երազանքները և զգացմունքները պատկանում են միայն իրեն՝ չնայելով այն բանին, թե ինչ են ասում դրա վերաբերյալ ուրիշները։ Երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք գովել են երգի հասարակ լինելը, 80-ականներին հատուկ նրա ոճը և առևտրական հաջողությունը։ Որոշ քննադատներ Գագայի ձայնի նմանեցնում են Թինա Թերների և Քրիստինա Ագիլերայի ձայների հետ։

Նախապատմություն և ձայնագրություն խմբագրել

Երգչուհին Artpop ալբոմի վրա սկսել է աշխատել Born This Way ալբոմի թողարկումից հետո (2011)։ Ալբոմի հիմնական կառուցվածքը կազմվել է հաջորդ տարի պրոդյուսերներ Ֆերնանդո Գարիբեի և Փոլ Բլերի հետ համագործակցության արդյունքում[1][2][3]։ Սկզբնական երաժշտությունը ուղարկվել է Գագային Artpop ալբոմի վրա աշխատելու սկզբում, որ տեղի են ունեցել The Born This Way Ball Tour[4] համերգային շրջագայությանը զուգահեռ։ Մեկ տարվա ընթացքում երգչուհին գրել է շուրջ հիսուն երգ նոր ալբոմի համար[5]։ 2012 թվականին երգչուհու մենեջեր Վինսենթ Գերբերթը ակնարկել է, որ ալբոմի ձայնագրությունը հասել է ավարտին, և այն ներառում է «խենթ ու հրաշալի երգեր»[6]։ Այդ ամսում Լեդի Գագան ներկայացրել է ստեղծագործություններ ձայնագրման ընկերություններին և ցանկացել է հայտարարել նոր ալբոմի անունը սեպտեմբերին[7], սակայն արել է դա մեկ ամիս շուտ[8]։

«Do What U Want» երգը գրվել է Լեդի Գագյի կողմից Փոլ Բլերի, Ար Քելլիի, Մարտին Բրեսսոյի և Ուիլյամ Հրիհացինի հետ[9]։ Երգի պրոդյուսերներն են Փոլ Բլերը և Լեդի Գագան, վոկալը ձայնագրվել է Ար Քելլիի մասնակցությամբ[10][11]։ Փոլ Բլերը բնութագրել է երաժշտությունը որպես « հնչողություն Ջորջ Ջեթսոնի դարաշրջանի տիեզերական R&B» և կիսվել է հիշողություններով այն մասին, թե ինչպես երկու տարի առաջ նրա ընկեր Մարտինը կատարել է մասնակի բիթ իր ռեմիքս–նախագծից, որը դուր է եկել Բլերին և առաջարկվել է երգչուհուն[11]։ Լեդի Գագան բարձր է գնահատել երաժշտությունը և սկսել է գրել տեքստ Եվրոպայում իր համերգների ժամանակ[12]։ Երգի վրա աշխատանքը դադարեցվել է, սակայն թողարկումից մեկ ամիս առաջ Գագան և Բլերը սկսել են քննարկել երգի վերաբերյալ նոր մտքերի։ Բլերը կարծում էր, որ անհրաժեշտ է Քելլիի մասնակցությունը որպես հրավիրված կատարող։ Հետո Գագան և Քելլին քննարկել են դետալները հեռախոսով և որոշել են ձայնագրել երգը[12]։ «Do What U Want» երգը պարային R&B ստեղծագործություն է։ Այն ունի զարկող ձայնային բիթ, 80-ականների ոճով սինթեզատորների հնչողությամբ։ Երգի տեքստը «բաց նամակ» է բոլոր քննադատներին, որոնք շատ են ուշադրություն սևեռել երգչուհու մարմնին։

Թողարկում և գովազդ խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 3-ին երգչուհին Twitter-ում երկրպագուներին խնդրել է օգնել իրեն որոշել երկրորդ սինգլը Artpop ալբոմից՝ ընտրելով «Manicure», «Sexxx Dreams», «Aura» և «Swine» երգերից մեկը[13] երգերը։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին Գագան հայտարարել է, որ երկրորդ սինգլը կընտրի iTunes Festival-ում իր չկատարած երգերից[14]։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Գագան հայտարարել է, որ «Venus» երգը ընտրվել է որպես երկրորդ սինգլ[15]։ «Do What U Want» երգի մի հատվածն օգտագործվել է вBest Buy / Beats ականջակալների գովազդում 2013 թվականի հոկտեմբերի 17-ին[16][17][18]։ Երգի՝ որպես պրոմոսինգլի առևտրական հաջողություններից հետո լեյբլը որոշել է երգը թողարկել որպես լիակատար սինգլ[19]։ 2013 թվականի հեկտեմբերի 25-ին «Do What U Want» երգը հնչել է իտալական ռադիոյում, իսկ հինգ շաբաթ անց՝ Բրիտանական ռադիոյով։ Ամերիկայում սինգլը հայտնվել է ռադիոյում 2013 թվականի նոյեմբերի 5-ին։ Որոշ քննադատներ սինգլի փոփոխությունը նմանեցրել են 2011 թվականին «Born This Way» ալբոմի «Judas» և «The Edge of Glory» սինգլների փոփոխության հետ։ «Judas» երգը թողարկվել է 2011 թվականի ապրիլին և հիթ-շքերթներում զբաղեցրել միջին հորիզոնականներ։ Այդ պատճառով էլ լեյբլը հաջորդ ամիս որպես երրորդ սինգլ թողարկել է «The Edge of Glory» երգը, որը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։

Սինգլի պրոմոֆոտոյում երգչուհին պատկերված է եղել սև կեղծամով և արհեստական կաշվով, որը փակել էր մարմնի ինտիմ հատվածները[20][21]։ Պաշտոնական շապիկը ներկայացվել է հոկտեմբերի 21-ին[22]։ Որոշ քննադատներ շապիկի նկարը համեմատել են Էնդի Ուորհոլի «պոլարոիդ» նկարների շարքի հետ[23]։ Շապիկի ընտրությունը Լեդի Գագան բացատրել է նրանով, որ որոշ մարդիկ առաջին հերթին նայում են երգչուհու մարմնին, ոչ թե արվեստին։ Երգչուհին ավելացրել է, որ շապիկը հղվում է երգի որոշ տողերին։

Թողարկումից մեկ գիշեր առաջ Գագան թողել է մի քանի ագրեսիվ ուղերձներ քննադատներին[24]։ Նա հրատարակել է երգի տողեր և ավելացրել բամբասանքներ, որ շրջանառվում էին մամուլում (այդ թվում նաև զրույցներ այն մասին, որ Գագան հերմաֆրոդիտ է)։ Նաև երգչուհին գրել է Մադոննայի հետ համեմատության վերաբերյալ և այն մասին, որ Քեթի Փերրիի «Roar» սինգլը հիթ-շքերթում առաջ անցավ Գագայի «Applause» սինգլից[25]։

Քննադատություն խմբագրել

«Do What U Want» սինգլն ստացել է դրական արձագանքններ քննադատների կողմից։ Նրանք գովել են երգը, նաև համեմատել են Գագայի վոկալը Թինա Թերների և Քրիստնա Ագիլերայի վոկալների հետ։ «BuzzFeed»-ից Այլին Զաֆրը անվանել է երգը «սեքսուալ խաղային»[26]։ Popjustice-ը տվել է երգին 8 բալ 10 բալյան համակարգով՝ անցկացնելով զուգահեռներ սինգլի և The Fame Monster ալբոմի թրեքների հնչողության միջև[27]։ Ալեքսա Քեմթը «Slant Magazine»-ից բնութագրել է սինգլը որպես «աշխույժ, էլեկտրոնային երգ սիրո մասին»։ Լարս Բրենդելը «Billboard»-ից բնութագրել է «Do What U Want» երգը որպես ռադիոյի համար հրաշալի և նշել է, որ Գագան գտնվում է լավ «վոկալային» մարզավիճակում։ Նույն կազմակերպությունից Լիփշիցը նշել է սինգլի տարբերությունը Գագայի բոլոր նախկին երգերից և էմոցիոնալ տեքստը։ Քևին Ֆելլոնը «The Daily Beast»-ից անվանել է երգը «ռադիո-հիթ», նաև գովերգել է մաքուր փոփ-կատարումը[28]։ Կարլ Վիլլոտը «Idolator» կայքից բնութագրել է ստեղծագործությունը «R&B անթերի մասնիկ»[29]։ Լատիֆա Մուհամմադը «Black Entertainment Television»-ից նկատել է, որ Ար Քելիին դուրս է եկել իր «հարմարավետության գոտուց», բայց լավ է կատարել իր առաջադրանքը որպես «երաժշտական հանճար»[30]։ Ջիմ Ֆարբերը «New York Daily News»-ից տվել է երգին 5-ից 4 աստղ, գովել է Գագային և Ար Քելլիին երգի ստեղծման համար և Գագայի ձայնի նոր նվաճումների համար[31]։ Ջոն Ուոքերը MTV News-ից կատակով նշել է, որ թրեքը մի հրաշալի օր երգը կարող է կոչվել «2014 թվականի հուլիսին տեղի ունեցած անսպասելի վերաբնակեցման պատճառ»[32]։ «Slate» ամսագրից Աիշա Հարրիսը նշել է, որ «Do What U Want» երգում միահյուսված են 80-ականների զգացողություններն և տեքստը սեքսի մասին[33]։ «Dose»-ից Բարբարա Պևոն կարծիք է հայտնել, որ երգը չունի Գագային բնորոշ էքսցենտրիկություն, նաև ավելացրել է, որ Ար Քելլին երգը ավելի լավն է դարձրել[34]։ Տանյա Հարմենին անվանել է սինգլը «գայթակղիչ» և ներշնչված ութսունականներով[35]։

Ստեղծագործությունների ցանկը խմբագրել

  • Digital download[36]
  1. «Do What U Want» featuring R. Kelly — 3:47
  • Digital download — remix single[36]
  1. «Do What U Want (DJWS Remix)» featuring R. Kelly and Rick Ross — 4:19
  • Digital download — remix single[36]
  1. «Do What U Want» featuring Christina Aguilera — 3:36

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
  ARIA[37] 21
Australia Dance (ARIA)[38] 6
  Ö3 Austria Top 75[39] 10
  Ultratop Flanders[40] 15
  Ultratop Wallonia[41] 11
  Canadian Hot 100[42] 3
  Canada AC (Billboard)[43] 34
  Canada CHR/Top 40 (Billboard)[44] 4
  Canada Hot AC (Billboard)[45] 4
  IFPI[46] 19
  Tracklisten[47] 5
  Tracklisten[48]
featuring Christina Aguilera
27
  Euro Digital Songs (Billboard)[49] 6
  Suomen virallinen latauslista[50] 2
  Suomen virallinen latauslista[51]
featuring Christina Aguilera
12
  SNEP[52] 8
  Media Control AG[53] 14
Greece Digital Songs (Billboard)[54] 1
  Single Top 10[55] 1
  IRMA[56] 9
  FIMI[57] 3
  Japan Hot 100[58] 26
Lebanon (Lebanese Top 20)[59] 5
  Luxembourg Digital Songs (Billboard)[60] 10
Mexican Anglo Chart (Monitor Latino)[61] 7
  Dutch Top 40[62] 34
  Mega Single Top 100[63] 27
  RIANZ[64] 12
  VG-lista[65] 7
  Dance Top 50[66]
featuring R. Kelly & Rick Ross
49
  Portugal Digital Songs (Billboard)[67] 1
  Scottish Singles Top 40[68] 9
  IFPI[69] 26
South Korea (Gaon Music Chart) 2
  PROMUSICAE[70] 2
  Sverigetopplistan[71] 17
  Schweizer Hitparade[72] 14
  UK Singles Chart[73] 9
  Billboard Hot 100[74] 13
  Adult Pop Songs (Billboard)[75] 22
  Hot Dance Club Songs (Billboard)[76] 7
  Pop Songs (Billboard)[77] 7
  Rhythmic (Billboard)[78] 8
  Latin Pop Songs (Billboard)[79] 31
Venezuela (Record Report)[80] 11

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Australia Dance (ARIA)[81] 36
UK Singles (Official Charts Company)[82] 133
Հիթ-շքերթ (2014) Հորիզոնական
Canada (Canadian Hot 100)[83] 44
US Billboard Hot 100[84] 84
US Mainstream Top 40 (Billboard)[85] 48
US Radio Songs (Billboard)[86] 58
US Rhythmic (Billboard)[87] 43

Թողարկման ժամանակագրություն խմբագրել

ԵՐկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
ԱՄՆ[36][88] 21 հոկտեմբերի, 2013 Digital download Streamline/Interscope
Գերմանիա[89] 22 հոկտեմբերի, 2013 Universal Music International
Մեծ Բրիտանիա[90] Polydor Associated Labels
Իտալիա[91] 25 հոկտեմբերի, 2013 Contemporary hit radio Universal
ԱՄՆ[92] 5 նոյեմբերի, 2013 Streamline/Interscope

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Steve Knopper (2013 թ․ հուլիսի 30). «Lady Gaga's 'ARTPOP': What We Know So Far» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Jocelyn Vena (2011 թ․ նոյեմբերի 28). «Lady Gaga 'Doing Prep' For Tour, Next Album». MTV News (անգլերեն). Viacom. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Jocelyn Vena (2011 թ․ դեկտեմբերի 6). «Lady Gaga Says Next Album Is 'Beginning To Flourish'». MTV News (անգլերեն). Viacom. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. James Montogomery (2011 թ․ սեպտեմբերի 26). «Lady Gaga 'Already Working' On Born This Way Follow-Up». MTV News (անգլերեն). Viacom. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Lady Gaga has written 50 songs for new album». MSN (անգլերեն). Microsoft. 2012 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Lady Gaga's manager promises singer will deliver an 'insane' third album». NME (անգլերեն). IPC Media. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Brennan Carley (2012 թ․ հունիսի 8). «Lady Gaga Teases New Album News». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Alison Rowley (2012 թ․ օգոստոսի 5). «Lady GaGa's new album to be called 'ARTPOP'». Digital Spy (անգլերեն). Hearst Magazines UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Do What U Want (Digital download content. iTunes Store) (Media notes) (անգլերեն). Interscope Records. 2013. {{cite AV media notes}}: Unknown parameter |artist= ignored (|others= suggested) (օգնություն)
  10. Lars Brandle (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga's 'Do What U Want' Hits The Web: Listen». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. 11,0 11,1 Eric R Danton (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga Releases 'Do What U Want' With R. Kelly». Rolling Stone (անգլերեն). Jann Wenner. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 Luis Gomez (2013 թ․ հոկտեմբերի 21). «How R. Kelly ended up on Lady Gaga's 'Do What U Want'». Chicago Tribune (անգլերեն). Tribune Company. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. «Lady Gaga Asks Fans To Pick New 'ARTPOP' Song Release». CapitalFM. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. Sciaretto, Amy (2013 թ․ սեպտեմբերի 21). «Lady Gaga + Rihanna Tweet About 'Sex Dreams' – Is This Proof Of Collabo?». PopCrush. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. Rutherford, Kevin (2013 թ․ հոկտեմբերի 10). «Lady Gaga Reveals Second 'ARTPOP' Single, 'Venus'». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. Vena, Jocelyn (2013 թ․ հոկտեմբերի 17). «Lady Gaga, R.Kelly Rough It Up On 'Do What U Want': Listen». MTV News. Viacom. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. Ellis, Stacy-Ann (2013 թ․ հոկտեմբերի 16). «Lady Gaga Previews 'Do What U Want' Feat. R. Kelly In New Best Buy Commercial». Vibe. Vibe Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. Kaye, Ben (2013 թ․ հոկտեմբերի 16). «Preview Lady Gaga's "Do What U Want", featuring R. Kelly». Consequence of Sound. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  19. Lipshultz, Jason (2013 թ․ հոկտեմբերի 22). «Lady Gaga: R. Kelly Duet 'Do What U Want' Is Now 'ARTPOP's' Second Single». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. Jacobs, Matthew (2013 թ․ հոկտեմբերի 17). «Lady Gaga Dons A Moss Dress In New 'Do What U Want' Art». The Huffington Post. Arianna Huffington. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. Saunders, Louise (2013 թ․ հոկտեմբերի 29). «Someone follows Kim Kardashian on Twitter! Lady Gaga flashes her derriere in cover art for new single featuring R. Kelly». Daily Mail. DMG Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  22. «Lady Gaga Wears Thong on New Cover for R. Kelly Collaboration». Vibe. Vibe Media. 2013 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. Earp, Catherine (2013 թ․ հոկտեմբերի 19). «Lady Gaga wears floral thong for R Kelly duet 'Do What U Want' artwork». Digital Spy. Hearst Magazines UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  24. Saad, Nardine (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga fires back at haters amid 'Do What U Want' rel». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. Vena, Jocelyn (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga's Twitter Tirade And New Track Set The Haters Straight». MTV News. Viacom. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. Zafar, Aylin (2013 թ․ հոկտեմբերի 21). «It's Official: Lady Gaga's New Song Featuring R. Kelly Is The Best Thing». BuzzFeed. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. «Lady Gaga feat R Kelly – 'Do What U Want'». Popjustice. 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. «Lady Gaga and R. Kelly's 'Do What U Want' Is Pop Heaven: Listen». The Daily Beast. The Newsweek Daily Beast Company. 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  29. Williot, Carl (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga & R. Kelly Nailed It On "Do What U Want"». Idolator. Buzz Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  30. Muhammad, Latifah (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga and R. Kelly Team Up on "Do What You Want"». Black Entertainment Television. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  31. Farber, Jim (2013 թ․ հոկտեմբերի 21). «Lady Gaga's 'Do What U Want' is clever dig against her critics: music review». New York Daily News. Mortimer Zuckerman. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  32. Walker, John (2013 թ․ հոկտեմբերի 22). «Lady Gaga + R. Kelly's 'Do What U Want' Cover Art Features A Bare Ass, Which Should Tell You A Lot About This NSFW Sex Jam». MTV News. Viacomt. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  33. Harris, Aisha (2013 թ․ հոկտեմբերի 22). «Lady Gaga and R. Kelly Make Surprisingly Beautiful Music Together». Slate. The Washington Post Company. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  34. Pavone, Barbara (2013 թ․ հոկտեմբերի 22). «Lady Gaga releases 'Do What U Want' featuring R. Kelly off ARTPOP - listen to it here!». Dose. Postmedia Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  35. Ghahremani, Tanya (2013 թ․ հոկտեմբերի 22). «Lady Gaga and R. Kelly's "Do What U Want" Has Dropped, Is Totally '80s». Bustle. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Lady Gaga feat R Kelly – Do What U Want [Explicit]» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  37. Australian-charts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է October 26, 2013.
  38. «ARIA Report: Week Commencing – 28 October 2013 – Issue #1235» (PDF). Pandora Archive. 2013 թ․ հոկտեմբերի 28. էջ 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  39. Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է November 27, 2013.
  40. Ultratop.be — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 1, 2013.
  41. Ultratop.be — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 1, 2013.
  42. <Lady+Gaga/chart?f=793 Lady Gaga Album & Song Chart History Canadian Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է January 3, 2014.
  43. <Lady+Gaga/chart?f=1237 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada AC for Lady Gaga. Ստուգվել է April 20, 2015.
  44. <Lady+Gaga/chart?f=1239 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Lady Gaga. Ստուգվել է April 20, 2015.
  45. <Lady+Gaga/chart?f=1242 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Lady Gaga. Ստուգվել է April 20, 2015.
  46. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201304. Ստուգվել է January 23, 2014.
  47. Danishcharts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է December 27, 2013.
  48. Danishcharts.com — Lady Gaga feat. Christina Aguilera — Do What U Want. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է January 17, 2014.
  49. <Lady+Gaga/chart?f=846 Lady Gaga Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Lady Gaga. Ստուգվել է December 19, 2013.
  50. Lady Gaga: Do What U Want (feat. R. Kelly) (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է October 29, 2013.
  51. Lady Gaga: Do What U Want (feat. Christina Aguilera) (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է January 18, 2014.
  52. Lescharts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 3, 2013.
  53. Lady Gaga feat. R. Kelly - Do What U Want (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է November 27, 2013.
  54. «Greece Digital Songs – November 9, 2013». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  55. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է November 14, 2013.
  56. "Chart Track: Week 43, 2013". Irish Singles Chart. Ստուգվել է October 25, 2013.
  57. Italiancharts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 3, 2013.
  58. <Lady+Gaga/chart?f=848 Lady Gaga Album & Song Chart History Japan Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է November 13, 2013.
  59. «The Official Lebanese Top 20 – Lady Gaga». The Official Lebanese Top 20. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  60. <Lady+Gaga/chart?f=913 Lady Gaga Album & Song Chart History Billboard Luxembourg Digital Songs for Lady Gaga. Ստուգվել է December 17, 2013.
  61. «Top 20 Ingles: Del 20 Al 26 de Enero del 2014» (Spanish). Monitor Latino. RadioNotas. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. Nederlandse Top 40 - week 49, 2013 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է December 9, 2013.
  63. Dutchcharts.nl — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 27, 2013.
  64. Charts.org.nz — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է October 26, 2013.
  65. Norwegiancharts.com — Lady Gaga — Do What U Want. VG-lista. Hung Medien. Ստուգվել է January 17, 2014.
  66. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Dance Top 50. ZPAV. Ստուգվել է March 14, 2014.
  67. <Lady+Gaga/chart?f=806 Lady Gaga Album & Song Chart History Billboard Portugal Digital Songs for Lady Gaga. Ստուգվել է December 17, 2013.
  68. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է November 18, 2013.
  69. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201405. Ստուգվել է January 31, 2014.
  70. Spanishcharts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է November 2, 2013.
  71. Swedishcharts.com — Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է January 21, 2014.
  72. Lady Gaga feat. R. Kelly — Do What U Want swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 31, 2013.
  73. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է November 18, 2013.
  74. <Lady+Gaga/chart?f=379 Lady Gaga Album & Song Chart History Billboard Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է October 30, 2013.
  75. <Lady+Gaga/chart?f=343 Lady Gaga Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Lady Gaga. Ստուգվել է January 30, 2014.
  76. <Lady+Gaga/chart?f=359 Lady Gaga Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Lady Gaga. Ստուգվել է January 30, 2014.
  77. <Lady+Gaga/chart?f=381 Lady Gaga Album & Song Chart History Billboard Pop Songs for Lady Gaga. Ստուգվել է January 10, 2014.
  78. <Lady+Gaga/chart?f=378 Lady Gaga Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Lady Gaga. Ստուգվել է January 30, 2014.
  79. "<Lady+Gaga/chart?f=372 Album & Song Chart History" Billboard Latin Pop Songs for Lady Gaga. Ստուգվել է January 23, 2014.
  80. «Pop Rock Record Report – Fecha de Publicación: Sábado 01/02/2014» (Portuguese). Record Report. 2014 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «ARIA Charts - End Of Year Charts - Top 50 Dance Singles 2013». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  82. «End of Year Charts 2013» (PDF). UKChartsPlus. Milton Keynes. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  83. «2014 Billboard Canadian Hot 100». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  84. «2014 Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  85. «2014 Billboard Mainstream Top 40». Billboard. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  86. «2014 Billboard Radio Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  87. «2014 Billboard Rhythmic Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  88. «Lady Gaga feat R Kelly – Do What U Want» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  89. «Lady Gaga feat R Kelly – Do What U Want [Explicit]» (գերմաներեն). Amazon.de. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  90. «Lady Gaga feat R Kelly – Do What U Want [Explicit]» (անգլերեն). Amazon.co.uk. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  91. «Do what you want (feat. R. Kelly) – Lady Gaga Universal» (իտալերեն). Radio Airplay FM. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  92. «Going For Adds: Top 40/Mainstream > Future Releases» (անգլերեն). All Access Music Group. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.