Բացել գլխավոր ցանկը

Ֆրիդրիխ Ադլեր

ավստրիացի քաղաքական գործիչ

Ֆրիդրիխ Ադլեր (գերմ.՝ Friedrich Adler, հուլիսի 9, 1879(1879-07-09)[1][2][3][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - հունվարի 2, 1960(1960-01-02)[5][2][3], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), ավստրիացի սոցիալիստ քաղաքական գործիչ և հեղափոխական, ավստրոմարքսիզմի ներկայացուցիչ: Առավել հայտնի է 1916 թվականին Ավստրիայի նախարար-նախագահ կոմս Կառլ ֆոն Շտյուրկին սպանող:

Ֆրիդրիխ Ադլեր
գերմ.՝ Friedrich Adler
Friedrich Wolfgang Adler.jpg
Ծնվել էհուլիսի 9, 1879(1879-07-09)[1][2][3][4]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էհունվարի 2, 1960(1960-01-02)[5][2][3] (80 տարեկանում)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և փիլիսոփա
Ծնողներհայր՝ Վիկտոր Ադլեր, մայր՝ Էմմա Ադլեր
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային հորհրդի անդամ
Քաղաքական կուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Friedrich Adler (politician) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրիդրիխ Ադլերը ծնվել է ավստրիական սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ Վիկտոր Ադլերի և նրա կին Էմմա Բրաունի ընտանիքում:

Ադլերը Ցյուրիխում ուսումնասիրել է մաթեմատիկա և բնական գիտություններ: Այնտեղ նա անդամագրվել է Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: 1897 թվականին դարձել է ավստրիացի սոցիալ-դեմոկրատական ասիոցացիայի անդամ, իսկ 1907 թվականից՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Նա տեսական ֆիզիկայի ֆակուլտետի մասնավոր դոկտոր էր: Ցյուրիխի տեխնիկական դպրոցում եղել է Ալբերտ Այնշտայնի ընկերը և հետագայում նրա հարաբերականության տեսության ընդդիմախոս: Բայց 1909 թվականին, ընտրվելով Պրահայի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ և իմանալով, որ այդ պաշտոնին հավակնում էր համապատասխան մասնագիտական կրթություն չունեցող և ազգային խտրականության պատճառով այդ պաշտոնին չընտրված Ալբերտ Այնշտայնը, հրաժարվում է պաշտոնից և խնդրում ընտրել հենց Ալբերտ Այնշտայնին: Ադլերը հորն ուղղված նամակում գրում է, որ Այնշտայն «չի կարողանում ստեղծել ճիշտ մարդկային հարաբերություններ, սակայն որպես հանճար՝ արժանի է այդ պաշտոնին:

Գտնվել է Էռնստ Մաքսի և Ռիխարդ Ավենարիուսի պոզիտիվիստական տեսության ազդեցության տակ: Ա.Ս.Մարտինովն իր հուշերում գրել է, որ Ադլերը եղել է մախիստ[6]: Վլադիմիր Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ «պնդաճակատ դոցենտ» արտահայտությամբ քննադատում է Ֆրիդրիխ Ադլերի «Աշխարհի տարրերի բացահայտում» աշխատությունը, որով Ադլերը փորձում էր «մարքսիզմը լրացնել մախիզմով»:

1910 թվականից Ֆրիդրիխ Ադլերը խմբագրում էր շվեյցարական «Volksrecht» («Ժողովրդի իրավունք») թերթը: 1911 թվականին վերջնականապես դադարեց զբաղվել գիտությամբ և սկսեց քաղաքական գործունեությունը՝ իրեն նվիրելով արհմիութենական և կուսակցական աշխատանքին: Վերադառնալով Վիեննա՝ ընդունվեց կուսակցության քարտուղարություն: Օտտո Բաուերի հետ միասին դարձավ «Der Kampf» («Պայքար») տեսական ամսագրի համախմբագիր և սկսեց հրատարակել յուրաքանչյուր շաբաթ լույս տեսնող «Das Volk» («ժողովուրդ») քարոզչական թերթիկը:

Անդամագրվել է Ավստրիայի ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և ակտիվ կերպով հանդես եկավ Առաջին համաշխարհային պատերազմի դեմ՝ ի հակադրություն սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական դիրքորոշման: Պատերազմի նախօրեին մտադրվել էր այն կանխել Երկրորդ ինտերնացիոնալի որոշումով: Զբաղվում էր նաև Միջազգային սոցիալիստական կոնգրեսի անցկացման նախապատրաստությամբ: Երբ պատերազմը այնուամենայնիվ սկսվեց, Ֆրիդրիխ Ադլերը կտրուկ քննադատեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությանը որպես հակահեղափոխականների՝ համարելով, որ այն դավաճանել է պրոլետարիատի դասակարգային շահերը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերածել է բուրժիական և ազգայնական սոցիալ-շովինիստների կուսակցության: Ֆրիդրիխ Ադլերը հանդիսանում է «Ավստրիական ինտերնացիոնալիստների մանիֆեստի» հեղինակը, որը հրապարակվել է Ցիմերվալդյան կոնֆերանսից անմիջապես հետո:

Ավստրո-Հունգարիայի ռազմական քաղաքականության դեմ իր պայքարում Ֆրիդրիխ Ադլերը դիմում է ծայրահեղ քայլի և 1916 թվականի հոկտեմբերի 21-ին Վիեննայում գտնվող «Meissl & Schadn» հյուրանոցի ռեստորանում գնդակահարում այն ժամանակվա Ավստրո-Հունգարիայի նախարար-նախագահ, ծայրահեղ պահպանողական կոմս Կառլ ֆոն Շտյուրկին և սպանում: Ադլերը սպասում է մինչև Շտյուրկը նստի սեղանի շուրջ, որից հետո հանում է ատրճանակը և արձակում երեք կամ չորս կրակոցկառավարության ղեկավարի գլխի ուղղությամբ: Հարձակումից հետո Ֆրիդրիխ Ադլերը բղավում է «Ո՛չ բացարձակ միապետությանը, մենք ցանկանում ենք խաղաղություն»:

Մարքսիստական կուսակցությունները չողջունեցին ինդիվիդուալ ահաբեկչական հարձակումը. սոցիալ-դեմոկրատների տպագիր հաստատությունները դատապարտեցին այդ քաղաքական սպանությունը: Սպասելով դատավարությանը, որը հանգեցնելու էր նրա մահվան դատապարտման, Ադլերը բանտում սկսեց գրել հարաբերականության տեսության վերաբերյալ քննադատական հոդված: Անձամբ Ալբերտ Այնշտայնը առաջարկեց հանդես գալ դատարանում մեղադրյալի օգտին, սակայն նրան այդպես լ չհրավիրեցին դատարան: Ադլեր ավագը փորձում էր փրկել որդուն՝ հայտարարելով, որ նա հոգեկան անհավասարակշռության խախտումներ ունի (որպես փաստ ներկայացրել է Ֆրիդրիխ Ադլերի՝ հարաբերականության տեսությունը հերքելու փորձերը[7]): Դատավարության ավարտին՝ 1917 թվականի մայիսին, Ֆրիդրիխ Ադլերը դատապարտվում է մահվան, սակայն հետագայում պատիժը փոխարիբվեց 18 տարի ազատազրկմամբ:

1918 թվականի հեղափոխությունից հետո Ֆրիդրիխ Ադլերը ազատ է արձակվում և որպես աշխատավորական խորհրդների առաջնորդ, սկսում կարևոր դեր կատարել: Հանդիսացել է Համաավստրիական աշխատավորական պատգամավորների խորհրդի ղեկավար և Ավստրիայի ազգային ժողովի անդամ: Բացիի այդ, քանի որ կայսրության անկումից և մեծաթիվ գյուղացիական բնակչությամբ ոչ ավստրիական տարածքների կորստից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարությունը Բաուերի գլխավորությամբ անիմաստ համարեց բուրժիական շրջանակների հետ հակամարտության շարունակումը: Կուսակցության պաշտոնական գիծը դառնում է պատերազմի ժամանակ Ադլերի արտահայտած գաղափարներին համահունչ, իսկ ինքը՝ Ադլերը, ընդունվում է որպես հերոս: Նորաստեղծ կոմունիստական կուսակցությունը հույս ուներ Ֆրիդրիխ Ադլերին, որպես հեռանկարային անդամի և որպես լայն ճանաչում ունեցողհեղափոխական սոցիալիստի, տեսնել իր շարքերում: Սակայն Ադլերը մնաց սոցիալ-դեմոկրատների շարքերում: Բացի այդ, Ադլերը սկսեց հավասարակշռել իր հայացքները և քննադատաբար արտահայտվեց բոլշևիզմի մասին: Լենինի նա խնդրեց բանտերից ազատ արձակել մենշևիկներին:

Ադլերը հանդիսանում էր «Զույգ» կամ Վիեննական ինտերնացիոնալի առաջնորդներից (1921-1923 թթ.), իսկ հետո՝ Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալի, որտեղ շուրջ 15 տարի զբաղեցրել է գործադիր կոմիտեի քարտուղարի պաշտոնը (1923-1940 թթ.) սկզբում Թոմ Շաուի, այնուհետև միայնակ: Մերժելով Կոմունիստական ինտերնացիոնալի կողմից СРИ-ն ձուլելու բոլոր փորձերը՝ պայքարում էր ֆաշիզմի դեմ և հակաֆաշիստական դաշտում բանվորական շարժման միասնականության համար:Խորհրդային Միությունը, որպեսզի օգնի Ադլերին խուսափել կոմունիզմի հետ համագործակցելու մեղադրանքներից, որոշեց Ադլերին ֆինանսական ուղղակի օգնություն չցուցաբերել, այլ գնել Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ձեռագրերը[8]

1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվում է ԱՄՆ: Պատերազմից հետո՝ 1946 թվականին, վերադառնում է Եվրոպա՝ Ցյուրիխ, դադարեցնում քաղաքական գործունեությունը և սկսում տպագրել իր նամակագրությունը Ավգուստ Բեբել և Կարլ Կաուցկի հետ:

Ֆրիդրիխ Ադլերը մահացել է 1960 թվականի հունվարի 2-ին Ցյուրիխում:

Լև Տրոցկի Ֆրիդրիխ Ադլերին հետևյալ կերպ է նկարագրում («դոկտոր Ֆրից», ինչպես, որ նրան դիմում էին կուսակցական շրջանակներում)՝

 
«Բավականին բարձրահասակ, նիհար, ազնվական ճակատով, որի վրա թափվում են կախված պայծառ մազերը, և դեմքին անընդհատ մտածելու դրոշմով, Ֆրիցը միշտ կանգնում էր հավաքվածների մեջտեղում, իսկ նրա շուրջը կանգնում էին Վիեննայի կուսակցական մտավորականները, կանգնում էր սրամտելու և հասարակ անեկդոտներ պատմելու[9]

Ադլերի հիշատակըԽմբագրել

1918 թվականին Ֆրիդրիխ Ադլերի պատվին Մոսկվայի փողոցներից մեկը անվանակոչվում է Ֆրիդրիխ Ադլերի փողոց: Սկզբում Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսեցինփողոցների անվանվել Ֆրիդրիխի պատվին, սակայն հետագայում, երբ հայտնի դարձավ կոմունիստների հանդեպ նրա հակակրանքի մասին, փողոցները սկսեցին վերանվանել: Չնայած բանտից դուրս գալուց հետո Ադլերը սկսեց հանդես գալ կոմունիստական գաղափարախոսության և մասնավորապես, Ռուսաստանում կոմունիստական ռեժիմի գործունեության դեմ, նրա անունով անվանակոչված փողոցը Մոսկվայում մնաց մինչև 1931 թվականը, երբ այն վերանվանվեց Կրասինի փողոցի:

1918-1921 թվականներինՖրիդրիխ Ադլերի անուն է կրել Պետրոգրադի Վասիլևյան կղզու Մեծ պողոտան:

1918-1935 թվականներին Կուրսկի ժամանակակից Պիոներների փողոցը կոչվում էէր Ֆրիդրիխ Ադլերի փողոց անվանումը: 1919-1926 թվականներին Պենզայի ժամանակակից Կալինինայի փողոցը:

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Works by and about Friedrich Adler in Die Deutsche Bibliothek.(գերմ.)
  • Адлер, Фридрих // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(ռուս.)
  • Троцкий Л. Фриц Адлер.(ռուս.)
  • Friedrich Adler, Albert Einstein: Physik und Revolution. Briefe – Dokumente – Stellungnahmen. Löcker, 2006.(գերմ.)
  • Der Bericht der britischen Gewerkschaftsdelegation über Rußland. Kritisch untersucht. Mit einem Anhang: Aufrichtige und unaufrichtige Einheitsfront. Parteivorstand der Deutschen sozialdemokratischen Arbeiterpartei in der Tschechoslowakischen Republik, Prag 1925.(գերմ.)
  • Das Stalinsche Experiment und der Sozialismus. Wien 1932.(գերմ.)
  • The witchcraft trial in Moscow. New York 1937.(գերմ.)
  • Le Procès de Moscou et l’Internationale Ouvrière Socialiste. Paris 1932.(գերմ.)
  • La guerra e la crisi della socialdemocrazia. Introduzione di Enzo Collotti. Rom 1972.(գերմ.)
  • Ortszeit, Systemzeit, Zonenzeit und das ausgezeichnete Bezugssystem der Elektrodynamik. Eine Untersuchung über die Lorentzsche und die Einsteinsche Kinematik. Wiener Volksbuchhandlung, Wien 1920.(գերմ.)
  • Ernst Machs Ueberwindung des mechanischen Materialismus. Brand, Wien 1918.(գերմ.)
  • Vor dem Ausnahmegericht; Stellungnahme bei Kriegsausbruch. Das Manifest von 3. Dezember 1915, Die Hauptverhandlung vor dem Ausnahmegericht am 18. und 19. Mai 1917, Das Verhörprotokoll der Voruntersuchung 22. Oktober bis 7. November 1916. Wien 1917.(գերմ.)
  • Norbert Leser: Zwischen Reformismus und Bolschewismus. Der Austromarxismus als Theorie und Praxis. Wien 1968.(գերմ.)
  • Norbert Leser, Richard Berczeller: Als Zaungäste der Politik. Wien 1977.(գերմ.)
  • Joseph Buttinger: Am Beispiel Österreichs. Köln 1953.(գերմ.)
  • Helene Maimann: Politik im Wartesaal Österreichische Exilpolitik in Großbritannien. Wien 1975.(գերմ.)
  • Rudolf G. Ardelt: Friedrich Adler. Probleme einer Persönlichkeitsentwicklung um die Jahrhundertwende. Wien 1984.(գերմ.)
  • Walter Wiltschegg: Österreich – der „Zweite deutsche Staat“? Der nationale Gedanke in der Ersten Republik. Graz/Stuttgart 1992.(գերմ.)
  • John Zimmermann: „Von der Bluttat eines Unseligen“. Das Attentat Friedrich Adlers und seine Rezeption in der sozialdemokratischen Presse (= Schriftenreihe Studien zur Zeitgeschichte, Band 19). Verlag Dr. Kovač, Hamburg 2000, ISBN 3-8300-0043-X.(գերմ.)
  • Michaela Maier, Wolfgang Maderthaner (Hrsg.): Physik und Revolution. Friedrich Adler – Albert Einstein. Briefe – Dokumente – Stellungnahmen. Löcker Verlag, Wien 2006, ISBN 3-85409-428-0.(գերմ.)
  • Die Erneuerung der Internationale. Aufsätze aus der Kriegszeit. Wien 1918.(գերմ.)
  • Falls der Krieg dennoch ausbrechen sollte … Verlag der Wiener Volksbuchhandlung, Wien 1929.(գերմ.)
  • Briefwechsel Victor Adler. Briefwechsel mit August Bebel und Karl Kautsky. Volksbuchhandlung, Wien 1954.(գերմ.)
  • Der Kampf. Sozialdemokratische Monatszeitschrift. Jahrgänge 1924–1934.(գերմ.)
  • Grosse Gestalten des Sozialismus, 2 Bände. Volksbuchhandlungen, Wien 1947.(գերմ.)
  • Renate Heuer (Hrsg.): Lexikon deutsch-jüdischer Autoren. Band 1, München : Saur 1992, S. 42–45(գերմ.)
  • J. Zimmermann: Von der Bluttat eines Unseligen. Das Attentat Friedrich Adlers und seine Rezeption in der sozialdemokratischen Presse. Wien 2000.(գերմ.)
  • Julius Braunthal: Victor und Friedrich Adler. Zwei Generationen Arbeiterbewegung. Wien 1965.(գերմ.)
  • Hans Egger: Die Politik der Auslandsorganisationen der österreichischen Sozialdemokratie in den Jahren 1938 bis 1946.(գերմ.) Denkstrukturen, Strategien, Auswirkungen. Dissertation Universität Wien, Wien 2004.(գերմ.)
  • Manfred Bauer: Friedrich Adler. Rebell der Einheit. Trotzdem-Verlag/Verlag der Sozialistischen Jugend, Wien 2004, ISBN 3-7010-9999-5.(գերմ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118647016 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  5. 5,0 5,1 5,2 Адлер Фридрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Мартынов-Пикер, Александр Самойлович.(ռուս.)
  7. Митио Каку. Глава 4. Общая теория относительности и «счастливейшая мысль моей жизни» // Космос Эйнштейна: Как открытия Альберта Эйнштейна изменили наши представления о пространстве и времен. — М., 2016.(ռուս.)
  8. Рой Медведев, Жорес Медведев. Неизвестный Сталин.(ռուս.)
  9. Троцкий Л. Виктор и Фридрих Адлер.(ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել