Ցիմերվալդյան կոնֆերանս, տեղի է ունեցել 1915 թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը Ցիմերվալդում (Շվեյցարիա)։ Այն առաջինն էր երեք միջազգային կոնֆերանսներից, որոնք գումարվում էին այն երկրների սոցիալիստական կուսակցությունների կողմից, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում չեզոք քաղաքականություն էին վարում։

Հյուրանոցը, որտեղ հյուրընկալվել են ցիմերվալդյան կոնֆերանսի պատվիրակությունները

Կոնֆերանսում մասնակցել են 11 երկրների (Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռումինիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նորվեգիա) 38 պատգամավորներ։ Ցիմերվալդյան կոնֆերանսի բացման նախօրյակին Վլադիմիր Լենինը ստեղծում է սոցիալիստ-ինտերնացիոնալիստների խումբը՝ Ցիմերվալդյան ձախը, որը կոնֆերանսում հակադրվում է ցենտրիստական և կիսացենտրիստական մեծամասնությանը՝ այսպես կոչված Ցիմերվալդյան կենտրոնին՝ Գրիմի և այլոց ղեկավարությամբ։

Կոնֆերանսում քննարկվող հիմնական հարցն էր համարվում «խաղաղության համար պրոլետարիատի պայքարը»։ Ձախերը առաջարկեցին բանաձևի և մանիֆեստի իրենց նախագծերը։ Կոնֆերանսի մեծամասնությունը երկու փաստաթուղթն էլ մերժեց և առաջարկեց բավարարվել լոկ պացիֆիստական դեկլարացիայով։ Ընդունվեց փոխզիջողական մանիֆեստ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 438