Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (գերմ.՝ Sozialdemokratische Partei Österreichs, SPÖ), ավստրիական քաղաքական կուսակցություն, սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուժ[4][5]։ ԱՍԴԿ-ի նախագահը Քրիստիան Կերնն է, ով կանցլեր է դարձել 2016 թվականի մայիսի 17-ին[6]։

Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
գերմ.՝ Sozialdemokratische Partei Österreichs
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ավստրիա
ԱռաջնորդAndreas Babler?[1]
ՀիմնադիրՎիկտոր Ադլեր
Հիմնադրվածդեկտեմբերի 30, 1888
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն և ավստրոմարքսիզմ
Քաղաքական հայացքձախակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբՎիեննա, Ավստրիա
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն, Սոցիալիստական ինտերնացիոնալ[2], Պրոգրեսիվ ալյանս[3], Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ և Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք
Կայքspoe.at
 Social Democratic Party of Austria Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կուսակցությունը ստեղծվել է 1889 թվականին «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն» անվանումով (Sozialdemokratische Arbeiterpartei Österreichs)[7]: Այն երկրի ամենամեծ կուսակցություններից է։ Առաջին համագումարում, որը կայացել է 1888 թվականի դեկտեմբերի 30-ից 1889 թվականի հունվարի 1-ը Հայնֆելդում, կուսակցության անդամներն ընդունել են հիմնական սկզբունքների հռչակագիրը։ 1889 թվականի հուլիսի 12-ին լույս է տեսել կուսակցական «Arbeiter-Zeitung» թերթի առաջին համարը։ 20-րդ դարասկզբին անդամների թիվը շարունակում էր աճել հատկապես Վիեննայում, Բոհեմիայի արդյունաբերական շրջաններում, Մորավիայում, Շտիրիայում, Վերին և Ստերին Ավստրիաներում։

Տրիեստում իտալախոս Սոցիալ-դեմոկրատական լիգան 1897 թվականի դեկտեմբերին կայացած իր համագումարում որոշում է ընդունել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անվանումը փոխել։ Հատկանշական է, որ Տրիեստի սոցիալիստները նախընտրել են օգտագործել սոցիալիստ բնորոշումը և ոչ թե սոցիալ-դեմոկրատ[8]։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կուսակցությունն ավստրոմարքսիզմի գաղափարախոսության դիրքերից էր հանդես գալիս։

1920-ական թվականներին ԱՍԴԿ-ն հաջողություն էր վայելում, սակայն արդեն 1930-ական թվականների սկզբներին նրա կողմնակիցները ենթարկվել են բռնությունների։ Ավստրոֆաշիզմի բռնապետության ժամանակ (1934-1938), ինչպես նաև Անշլյուսի ժամանակ (1938-1945) կուսակցության գործունեությունն արգելվել է։

Երկրի ազատագրումից հետո ԱՍԴԿ-ն վերածնվել է «Ավստրիայի սոցիալիստական կուսակցություն» անվանումով։ 1947 թվականին ձախ թևը դուրս է գալիս կուսակցությունից` ձևավորելով Ավստրիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որը 1956 թվականին ձուլվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը։ 1991 թվականին կուսակցության անվանումը փոխվել է սոցիալ-դեմոկրատականի։

1970-2000 և 2007 թվականներին կուսակցության ներկայացուցիչները ղեկավարել են ավստրիական կառավարությունը։ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այս գաղափարախոսության այն քիչ կուսակցություններից է, որ իրենց ձախ հայացքները այնքան էլ կտրուկ չեն փոխել շուկայական արմատականությամբ։ Սակայն 1980-ական թվականներին, երբ երկիրը տնտեսական դժվարութուններ ու բյուջեի դեֆիցիտ էր կրում, սոցիալիստ Ֆ. Վրանիցկու կառավարությունը ձեռնամուխ է լինում աստիճանական ազատականացմանը և տնտեսությունը վերահսկելուց հրաժարվելուն։ Պետական համակարգի բանկերն ու ձեռնարկությունները կա'մ վաճառվում են տեղի և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, կա'մ նրանց բաժնետոմսերը ներդրվում են ավստրիական ու օտարերկրյա ֆոնդային բիրժաներում։ Ազատականացվում են էներգետիկ, երկաթուղային, մետաղաձուլական, ածուխի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունները, պլաստմասայի արտադրման գործարանները։ Ֆինանսների նախարար սոցիալիստ Ֆ. Լացինը պակասեցրել է հարկերը բարձր եկամուտների հաշվին[9]։ Կուսակցության քաղաքական ուղղությունը Վիկտոր Կլիմի և Ալֆրեդ Գուզենբաուերի ղեկավարության ժամանակ տարբերվել է շուկայական զգալից միտումներով։

Կուսակցության ղեկավարներ` սկսած 1945 թվականից խմբագրել

Ավստրիայի սոցիալ-դեմոկրատ ֆեդերալ կանցլերներ` սկսած 1945 թվականից խմբագրել

Երկրորդ հանրապետության ֆեդերալ կանցլերներ (1945 թվականից)
Կանցլեր Կյանքի տարեթվեր Զբաղեցրել է պաշտոնը Կուսակցություն
Կառլ Ռեններ 1870—1950 1945 ԱՍԴԲԿ/ԱՍԴԿ
Բրունո Կրայսկի 1911—1990 1970—1983 ԱՍԴԿ
Ֆրեդ Զինովաց 1929—2008 1983—1986 ԱՍԴԿ
Ֆրանց Վրանիցկի 1937 1986—1997 ԱՍԴԿ
Վիկտոր Կլիմա 1947 1997—2000 ԱՍԴԿ
Ալֆրեդ Գուզենբաուեր 1960 2007—2008 ԱՍԴԿ
Վերներ Ֆայմեն 1960 2008—2016 ԱՍԴԿ
Քրիստիան Կերն 1966 2016 ԱՍԴԿ

Կազմակերպական կառուցվածք խմբագրել

 
ԱՍԴԿ գլխավոր գրասենյակը, Վիեննա

ԱՍԴԿ-ը բաղկացած է կուսակցության անդամներից (parteimitglied), որոնցից յուրաքանչյուրը կատարում է պարտադիր մուծումներ։ Կուսակցության անդամները միավորված են տեղական կազմակերպություններում (ortsorganisation), վերջիններս` շրջանային կազմակերպություններում (bezirksorganisation), իսկ դրանք էլ իրենց հերթին` նահանգային կազմակերպություններում (landesorganisation):

Կուսակցության բարձրագույն մարմինը ֆեդերալ համաժողովն է (bundesparteitag) (մինչև 1920 թվականը ` կայսերական համաժողով (reichsparteitag)): Ֆեդերալ համաժողովների միջակայքում կայանում են ֆեդերալ խորհուրդներ (bundesparteirat), դրանց միջակայքում` ֆեդերալ կառավարում (bundesparteivorstand) (մինչև 1920 թվականը — կայսերական կառավարում (reichsparteileitung)): Կատարող մարմինը ֆեդերալ նախագահականն է (bundesparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` ֆեդերալ քարտուղարը (bundesparteivorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ քարտուղարի տեղակալները, ֆեդերալ գանձապահը, ֆեդերալ տնօրենը։ Բարձրագույն հսկող մարմինը ֆեդերալ արբիտրաժային դատարանն է (bundesschiedsgericht), ռևիզիոն բարձրագույն մարմինը` ֆեդերալ հսկիչ հանձնաժողովը (bundeskontrollkommission):

Նահանգային կազմակերպություններ խմբագրել

Նահանգային կազմակերպությունները համապատասխանում են Ավստրիայի նահանգներին։

Նահանգային կազմակերպության բարձրագույն մարմինը նահանգային համագումարն է (landesparteitag), դրանց միջակայքում` նահանգային խորհուրդը (landesparteirat), նահանգային խորհուրդների միջև` նահանգային կառավարումը (landesparteivorstand): Նահանգային կազմակերպության գործադիր գլխավոր մարմինը նահանգային պրեզիդիումն է (landesparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` նահանգային քարտուղարը (landesvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են նահանգային քարտուղարի տեղակալները (stellvertretenderIn Landesparteivorsitzender), նահանգային գանձապահը (landesparteikassierIn), նահանգային տնօրենը (LandesgeschäftsführerInnen): Վերահսկող բարձրագույն մարմինը արբիտրաժային դատարանն է (landesschiedskommission), ռևիզիոն բարձրագույն մարմինը` նահանգային հսկիչը (Landeskontrolle):

Շրջանային կազմակերպություններ խմբագրել

Շրջանային կազմակերպությունները համապատասխանում են շրջաններին և կարգավիճակ ունեցող քաղաքներին։

Շրջանային կազմակերպության բարձրագույն մարմինը շրջանային համագումարն է (bezirkskonferenz), դրանց միջակայքում` շրջանային կառավարումը (bezirksvorstand): Շրջանային կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահն է (bezirksvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են շրջանային նախագահի տեղակալները (stellveretreterIn der bezirksvoritzender), շրջանային գանձապահը (bezirkskassierIn), շրջանային քարտուղարը (bezirksschriftführerIn): Վերահսկող բարձրագույն մարմինը արբիտրաժային դատարանն է (bezirksschiedsgricht), ռևիզիոն բարձրագույն մարմինը` շրջանային հսկիչը (bezirkskontrolle):

Տեղական կազմակերպություններ խմբագրել

Տեղական կազմակերպությունները համապատասխանում են համայնքներին, քաղաքներին և տեղավայրերին։

Տեղական կազմակերպության բարձրագույն մարմինը տեղակն ընդհանուր հավաքն է (ortsmitgliederversammlung), իսկ առավել խոշոր վայրերում` տեղակն համաժողովը (ortskonferenz), ընդհանուր հավաքների միջակայքում` տեղական կոմիտեն (ortsausschuss): Տեղական կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձը` տեղի նախագահն է (ortsvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են տեղի նախագահի տեղակալները (stellvertreterIn der ortsvorsitzender), տեղի գանձապահը (ortskassierIn), տեղի քարտուղարը (ortsschriftführerIn): Ռևիզիոն բարձրագույն մարմինը` տեղական հսկիչը (ortskontrolle):

Բաժանմունքներ խմբագրել

Բա-անմունքները գործում են քաղաքային մասերում ու համայնքներում։ Կարող են ստեղծվել քաղաքային մասերում կամ համայնքներում բավարար թվով անդամների առկայության դեպքում։

Բա-անմունքի բարձրագույն մարմինը բաժանմունքայի ընդհանուր հավաքն է (sektionsmitgliederversammlung), բաժանմունքայի ընդհանուր հավաքների միջակայքում` բաժանմունքայի կոմիտեն (sektionsauschuss)Բարձրագույն ղեկավար մարմինը բա-անմունքի նախագահն է (sektionsvorsitzender),պաշտոնատար այլ անձինք են բա-անմունքային նախագահի տեղակալները (stellveretreterIn der sektionsvoritzender), բա-անմունքի գանձապահը (sektionskassierIn), բաժանմունքի քարտուղարը (sektionsschriftführerIn), ռևիզիոն բարձրագույն մարմինը բաժանմունքի հսկիչն է (sektionskontroll):

Միավորումներ խմբագրել

  • ԱՍԴԿ — Ավստրիայի սոցիալիստական երիտասարդություն (Sozialistische Jugend Österreich, ԱՍԵ) (մինչև 1934 թվականը` սոցիալիստական աշխատավոր երիտասարդություն (Sozialistische Arbeiter-Jugend))
  • Կանանց կառավարման համակարգ — կանանց ֆեդերալ կառավարում (bundesfrauenvorstand), կանանց նահանգային կառավարում (landesfrauenvorstand) և (հազվադեպ) կանանց շրջանային կառավարում (bezirksfrauenvorstand), կանանց համաժողովների համակարգ — կանանց ֆեդերալ համա-ողով (bundesfrauenkonferenz), նահանգային ընդհանուր հավաքներ (landesfrauenmitgliederversammlung) և (հազվադեպ) շրջանային ընդհանուր հավաքներ (bezirksfrauenmitgliederversammlung) և կանանց պրեզեդիումի համակարգ (bundesfrauenpräsidium), կանանց նահանգային պրեզեդիումներ (landesfrauenpräsidium) և կանանց շրջանային պրեզեդիումներ (bezirksfrauenpräsidium)
  • Սոցիալիստական ուսանողների և Ավստրիայի ուսանողների միավորում (Verband Sozialistischer Studentinnen und Studenten Österreichs, VSStÖ)
  • Գիտակից դպրոցականների գործողություն (Aktion Kritischer Schülerinnen und Schüler, AKS)
  • «Կարմիր բազեներ» (Rote Falken)
  • Ավստրիայի թոշակառուների միավորում (Pensionistenverband Österreichs, PVÖ)
  • սոցիալ-դեմոկտժրատական արհմիութենական բաժանմունքներ (Fraktion Sozialdemokratischer Gewerkschafter, FSG), նրա շրջանային խոշոր միավորումները կարող են կարող են ունենալ արտադրական խմբեր (betriebsgruppe) ձեռնարկություններում
  • սոցիալ-դեմոկրատական համայնքների ներկայացուցիչների ֆեդերացիաների համակարգ (Verband sozialdemokratischer Gemeindevertreter im Burgenland) նահանգային ու շրջանային մակարդակներով
  • սոցիալ-դեմոկրատական բիզնես միավորում (Sozialdemokratischer Wirtschaftsverband, SWV)
  • գյուղացիները ԱՍԴԿ-ում (SPÖ-Bauern)
  • Սոցիալ-դեմոկրատ գիտնականների, ինտելեկտուալների ու նկարիչների միություն (Bund Sozialdemokratischer Akademikerinnen und Akademiker, Intellektueller, Künstlerinnen und Künstler, BSA)
  • Ավստրիայի ավտովարորդների, մոտոցիկլետիստների և հեծանվորդների միություն (Auto-, Motor- und Radfahrerbund Österreichs, ARBÖ)
  • Ավստրիայի գյուղացի ձկնորսների միավորում (Verband der Arbeiter-Fischervereine Österreichs, VAFVÖ)
  • Սպորտի ու ֆիզկուլտուրայի աշխատանքային ընկերություն (Arbeitsgemeinschaft für Sport und Körperkultur in Österreich, ASKÖ)
  • Շտապօգնության ախատակիցների միություն (Arbeiter-Samariter-Bund Österreichs, ASBÖ) (երիտասարդական կազմակերպությունը` «սամարիթերիայի երիտասարդություն» (Samariterjugend))
  • «Բնության բարեկամներ» (Naturfreunde) («Ավստրիայի բնության բարեկամների երիտասարդներ» երիտասարդական կազմակերպություն (Naturfreundejugend Österreich))
  • Ռենների ինստիտուտ (Dr.-Karl-Renner-Institut)

Միավորումները բաղկացած են նահանգային կազմակերպություններից, դրանցից խոշորները` շրջանային կազմակերպություններից, իսկ շրջանային խոշոր կազմակերպությունները` տեղական խմբերից (ortsgruppe).

Միավորման բարձրագույն մարմինը ֆեդերալ համաժողովն է (bundeskonferenz), ֆեդերալ համաժողովների միջև` ֆեդերալ կառավարումը(bundesvorstand), միավորման բարձրագույն պաշտոնատար անձը ֆեդերալ նախագահն է (bundesvorsitzender):

Միավորումների նահանգային կազմակերպություններ խմբագրել

Միավորումների նահանգային կազմակերպություններ համապատասխանում են նահանգներին։

Նահանգային միավորումների բարձրագույն մարմինը ընդհանուր հավաքն է, իսկ նահանգային խոշոր միավորումներում` նահանգային համաժողովը (landeskonferenz) դրանց միջակայքում` նահանգային կառավարումը (landesvorstand): Միավորման նահանգային կառավարման բարձրագույն պաշտոնատար անձը նահանգային նախագահն է (landesvorsitzender):

Միավորումների շրջանային կազմակերպություններ խմբագրել

Միավորումների շրջանային կազմակերպությունները համապատասխանում են շրջաններին և շրջանային կարգավիճակ ունեցող քաղաքներին։ Գոյություն ունի միայն ԱՍԵ-ում։

Միավորումերի շրջանային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձը ընդհանուր հավաքն է, իսկ նրա խոշոր միավորումներում` շրջանային համաժողովը (bezirkskonferenz), շրջանային համաժոողովների միջակայքում` շրջանային ղեկավարումը  (bezirksvorstand): Միավորումների շրջանային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձը շրջանային նախագահն է։ (bezirksvorsitzender).

Ավստրիայի սոցիալիստական երիտասարդության (ԱՍԵ) տեղական խմբեր խմբագրել

ԱՍԵ-ի տեղական կազմակերպությունները համապատասխանում են համայնքներին, քաղաքներին, գյուղերին։ Ամեն տեղ չէ, որ գոյություն ունի։

ԱՍԵ-ի տեղական կազմակերպությունների բարձրագույն մարմինը ընդհանուր հավաքն է, ընդհանուր հավաքների միջև` տեղական խմբի կառավարումը (ortsgruppenvorstand): Բարձրագույն պաշտոնատար անձը տեղական խմբի նախագահն է (ortsgruppenvorsitzender):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ots.at/presseaussendung/OTS_20230605_OTS0143
  2. http://www.socialistinternational.org/viewArticle.cfm?ArticlePageID=931
  3. http://progressive-alliance.info/2810-2/
  4. Nordsieck, Wolfram. "Parties and Elections in Europe". www.parties-and-elections.eu.
  5. Dimitri Almeida (27 April 2012). The Impact of European Integration on Political Parties: Beyond the Permissive Consensus. CRC Press. p. 71. ISBN 978-1-136-34039-0. Retrieved 14 July 2013.
  6. "The Federal Chancellor". Austria. Retrieved 2017-06-20.
  7. "Austria - Transportation and telecommunications | history - geography". Encyclopedia Britannica. Retrieved 2017-06-20.
  8. Winkler, Eduard. Wahlrechtsreformen und Wahlen in Triest 1905 – 1909: eine Analyse der politischen Partizipation in einer multinationalen Stadtregion der Habsburgermonarchie. Südosteuropäische Arbeiten, 105. München: Oldenbourg, 2000. pp. 84–85
  9. Липсет С. М. Третьего пути не существует (Перспективы левых движений) Արխիվացված 2015-02-04 Wayback Machine // Политические исследования. — 1991. — № 5—6.

Գրականություն խմբագրել

  • Gordon Brook-Shepherd. The Austrians. HarperCollins Publishers Ltd. London, 1995. 3-552-04876-6
  • Caspar Einem, Wolfgang Neugebauer, Andreas Schwarz. Der Wille zum aufrechten Gang. Czernin Verlag, Vienna, 2005. 3-7076-0196-X (Discussion on book is available online on hagalil.com)
  • Maria Mesner (Ed.). Entnazifizierung zwischen politischem Anspruch, Parteienkonkurrenz und Kaltem Krieg: Das Beispiel der SPÖ. Oldenbourg Verlag, Vienna, 2005. 3-486-57815-4
  • Bruno Kreisky, Matthew Paul Berg (Translator), Jill Lewis (Ed.).The Struggle for a Democratic Austria: Bruno Kreisky on Peace and Social Justice. Berghahn Books, New York, 2000. 1-57181-155-9
  • Barbara Kaindl-Widhalm. Demokraten wider Willen? Autoritäre Tendenzen und Antisemitismus in der 2. Republik. Verlag für Gesellschaftskritik, Vienna, 1990.
  • Norbert Leser: Zwischen Reformismus und Bolschewismus. Der Austromarxismus in Theorie und Praxis, 1968.
  • Wolfgang Neugebauer. Widerstand und Opposition, in: NS-Herrschaft in Österreich. öbv und hpt, Vienna, 2000. 3-209-03179-7
  • Peter Pelinka. Eine kurze Geschichte der SPÖ. Ereignisse, Persönlichkeiten, Jahreszahlen. Ueberreuter, Vienna, 2005. 3-8000-7113-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն» հոդվածին։