Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ

Սոցիալիստական Բանվորական Ինտերնացիոնալ, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում, ստեղծվել է 1923 թվականին և կազմալուծվել երկրորդ համաշխարհային պատերազմի՝ 1939—1945 թվականների ժամանակ։ Հիմնադրվել է Բեռնի ինտերնացիոնալի և <Ինէոերնացիոնաչ 2¹/2»-ի միավորիչ կոնգրեսում։ Իր գաղափարախոսությամբ և գործնական քաղաքականությամբ առաջնորդվել է «կազմակերպված կապիտալիզմի», «տնտեսական դեմոկրատիայի» ռեֆորմիստական տեսություններով, «մաքուր դեմոկրատիայի» համար պայքարի դրոշի ներքո պրոլետարիատի դիկտատուրայի ժխտմամբ։ Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի աջ լիդերներն իրենց պրակտիկ գործունեության մեջ զգալի չափով ղեկավարվել են հակակոմունիզմի և հակասովետիզմի գաղափարախոսությամբ։ Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի մերժել է իսպանայի հակաֆաշիստներին աջակցելու, ընդդեմ ֆաշիզմի և համաշխարհային պատերազմի սանձազերծման միացյալ ուժերով գործելու Կոմինտերնի առաջարկությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց և գերմանաֆաշիստիցները զորքերի կողմից եվրոպայի մի շարք երկրների, այդ թվում՝ Բելգիայի (որտեղ Բրյոաելում 1935 թվից գտնվում էր սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի ղեկավար կենտրոնը) գրավումից հետո դադարեց միավորման գործունեությունը։

Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ
Տեսակpolitical international?
Հիմնադրված1923
Լուծարված1940
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն, Ցյուրիխ, Շվեյցարիա և Բրյուսել, Բելգիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 34 CC-BY-SA-icon-80x15.png