Էմմա Ադլեր

ավստրիացի լրագրող, գրող

Էմմա Ադլեր (գերմ.՝ Emma Adler, ի ծնե` Բրաուն (գերմ.՝ Braun), մայիսի 20, 1858(1858-05-20)[1], Դեբրեցեն, Հունգարիա[2] - փետրվարի 23, 1935(1935-02-23)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի կին քաղաքական և հասարակական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Fin de siècle» պարբերականի խմբագիր, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ:

Էմմա Ադլեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1858(1858-05-20)[1]
ԾննդավայրԴեբրեցեն, Հունգարիա[2]
Մահացել էփետրվարի 23, 1935(1935-02-23)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ և գրող
ԱմուսինՎիկտոր Ադլեր
Քաղաքական կուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՖրիդրիխ Ադլեր
Emma Adler Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Էմմա Ադլեր. «1789-1795 թվականների Ֆրանսիական հեղափոխության նշանավոր կանայք»[3]: 1906. տիտղոսաթերթ

Էմմա Ադլերը ծնվել է երկաթուղային աշխատող և գործարար Իգնաց Բրաունի ընտանիքում: Ընտանիքը պատկանել է լիբերալ հրեական բուրժուազիային։

Վեց տարեկանում Էմման դարձել է սեռական բռնության զոհ, կորցրել է անմեղությունը և իրավունք չի ունեցել ամուսնանալ։

16 տարեկանում իր չորս եղբայրների ազդեցության տակ, որոնք համոզված սոցիալիստներ էին և որոնցից առավել հայտնի են Հենրիխ Բրաունը (1854-1927) և Ադոլֆ Բրաունը (1862-1929), նույնպես տարվել է սոցիալիզմի գաղափարներով և դարձել Սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվիստ:

1878 թվականին ծանոթացել է Վիկտոր Ադլերի հետ, որը Վիեննայի հոգեբուժարանում աշխատել է որպես բժիշկ։ Նույն թվականին ամուսնացել է Վիկտորի հետ, որը դարձել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից և հիմնադիրներից մեկը: Նրանց որդին` Ֆրիդրիխ Ադլերը, սոցիալիստական քաղաքական գործիչ էր և հեղափոխական, առավել հայտնի է որպես Ավստրիայի նախագահ-նախարար Կոմս Կարլ ֆոն Շտյուրգկին սպանող (1916):

Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գործիչ, համագործակցել է այն ժամանակվա հրեա այլ գրողների հետ, ինչպիսիք են Հեդվիգ Դոհմը, Բերտա Պապենհայմը և Հեդվիգ Լախմանը, քաղաքական գործունեությունը համատեղել է գեղարվեստական ստեղծագործության հետ: Աշխատել է կրթության աշխատողների ասոցիացիայում: Եղել է անգլերենի և ֆրանսերենի դասախոս։

Խմբագրել է ավստրիական «Die Frau» կանանց ամսագիրը։ Համագործակցել է ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի «Arbeiter-Zeitung» թերթի հետ, որի հիմնադիրներից մեկը Ադելհեյդ Պոպն էր։

Հայտնի է Կարլ Կաուցկու հետ նամակագրությամբ։

Կյանքի ընթացքում ունեցել հոգեկան խանգարումներ և ծանր դեպրեսիաներ է ապրել, շատ ժամանակ է անցկացրել հոգեբուժական հիվանդանոցներում և առողջարաններում:

Մահացել է Ցյուրիխում, 1935 թվականին։

1887 թվականին դրամատուրգ Հերման Բարն Էմմա Ադլերին նվիրել է մեկ գործողությամբ պիես` «La marquesa d' Amaegui. Eine Plauderei»:

ՍտեղծագործություններԽմբագրել

Էմմա Ադլերը բազմաթիվ պատմական վեպերի, գեղարվեստական թարգմանությունների հեղինակ է, այդ թվում՝ Իվան Տուրգենևի «Ողորմություն» առակը թարգմանել է գերմաներեն՝ այն դարձնելով երկու գործողությամբ պիես (1897): Տպագրվել է Մարիոն Լորմի և Էլեն Էրդմանի կեղծանուններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել