Օտտո Բաուեր
Օտտո Բաուեր (գերմ.՝ Otto Bauer, սեպտեմբերի 5, 1881[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - հուլիսի 4, 1938[1][2][3][5], Փարիզ, Ֆրանսիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ, ավստրոմարքսիզմի տեսաբան, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար։
Օտտո Բաուեր գերմ.՝ Otto Bauer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1881[1][2][3][4][5] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | հուլիսի 4, 1938[1][2][3][5] (56 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուղղություն | մարքսիզմ[6] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Պաշտոն(ներ) | Ավստրիայի ազգային հորհրդի անդամ, Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[7], Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[7] և Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[7] |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Կայք | otto-bauer.net |
Otto Bauer Վիքիպահեստում |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Վիեննայի դպրոցն ու գիմնազիան, հենց այնտեղի համալսարանում էլ վերապատրաստվել է «օրենքի» մասնագիտացմամբ։ Վիեննայի համալսարանում իր ուսումնասիրության առարկան եղել են տնտեսագիտական և քաղաքական օրենքները։ 1906 թ. նա պաշտպանել է թեկնածուական թեզ իրավագիտության վերաբերյալ։ Այնուհետև 1907 թ., դարձել է Ռեյխստագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների խմբակի քարտուղար։ Նույն տարում սկսել է աշխատել «Պայքար» և «Աշխատանքի թերթ» թերթերի խմբագրություններում։
1918 թ-ից եղել է Գերմանիայի սոցիալական կուսակցության նախագահ։
Նոյեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թ. Ավստրիայում եղել է Կառլ Ռեների կոալիցիոն կառավարության ԱԳ նախարար։
Որպես քաղաքական աշխատողների թերթերի խմբագիր՝ Օտտո Բաուերը հանդես է եկել սոցիալական դեմոկրատիայի գաղափարներով։ Հասարակության կառուցվածքի հանդեպ նման մոտեցման համար, քննադատվել է Լև Տրոցկովի կողմից։ Քաղաքական փոփոխությունների հիմնական պոտենցիալը տեսնում էր պրոգրեսիվ տնտեսական փոփոխությունների և խորհրդային ու սոցիալական դեմոկրատիաների կապի մեջ, որը պետք է ապահովեր «Անբաժան սոցիալիզմի» կառուցելը։
Մինչ օրս հրապարակվել են իր աշխատանքներից 9-ը, և դրանք նվիրված են հասարակության մեջ սոցիալական արդարության խնդիրներին։ Ավելի նշանակալի աշխատանքներին են դասվում՝ Zwischen zwei Weltkriegen?, 1936 թ. (Երկու պատերազմների միջև) և Die illegale Partei, 1939 թ. (Անօրինական կուսակցություն)։
Պատկերված է ավստրիական փոստային նամականիշի վրա (1981 թ.)։
ԱշխատանքներըԽմբագրել
- Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie («Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան»), Wien, 1908 թ։ (գերմ.)
- Die Sozialisierungsaktion im ersten Jahre der Republik. Wien, 1919 թ։
- Der Weg zum Sozialismus. Berlin, 1919 թ։
- Bolschewismus oder Sozialdemokratie?. Wien, 1920 թ։
- Die österreichische Revolution. («Ավստրական հեղփոխություն»), Wien, 1923 թ։ (գերմ.)
- Das Weltbild des Kapitalismus. Wien, 1924 թ։ (գերմ.)
- Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie. Wien, 1924 թ։
- Der Kampf um Wald und Weide. Wien, 1925 թ։
- Sozialdemokratische Agrarpolitik. Wien, 1926 թ։
- Sozialdemokratie, Religion und Kirche. Wien, 1927 թ։
- Kapitalismus und Sozialismus nach dem Weltkrieg. Berlin, 1931 թ։
- Der Aufstand der österreichischen Arbeiter. Seine Ursachen und seine Wirkungen. Prag, 1934։ (գերմ.)
- Zwischen den Weltkriegen? Die Krise der Weltwirtschaft, der Demokratie und des Sozialismus. Prag, 1936 թ։
- Der Faschismus. 1936 թ։
- Die illegale Partei. Paris, 1939 թ։ (հետմահու) (գերմ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118507346 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 20 -րդ դարի փիլիսոփաների կենսագրական բառարան (1996 թ.) — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.parlament.gv.at/WWER/PAD_00078/index.shtml