«Seven Seas Of Rhye», անգլիական Քուին ռոք խմբի «Queen» և «Queen II» ալբոմների եզրափակիչ երգը, գրված Ֆրեդի Մերկուրիի կողմից («Queen» ալբոմում այն ներառված է որպես գործիքային կորուստ)։ Թողարկվել է երկու անգամ՝ 1973 և 1974 թվականներին։ Երկրորդ տարբերակը երկրորդ ալբոմից դարձավ խմբի երրորդ սինգլը։

«Seven Seas of Rhye»
Քուինի երգը «Queen II» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 23, 1974
Ֆորմատ7"
ՁայնագրվածՕգոստոս, 1973
Ժանրհարդ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն
ԼեյբլEMI Records (ՄԲ) Elektra Records (ԱՄՆ)
ՀեղինակՖրեդի Մերկուրի
ԿոմպոզիտորՖրեդի Մերկուրի
ՊրոդյուսերՔուին և Ռեյ Թոմաս Բեյքեր
Queen II ալբոմի երգացանկ
Liar
(1974)
«Seven Seas of Rhye»
(1974)
Killer Queen
(1974)

Թողարկվելով որպես սինգլ, խումբը երգը կատարել է Top of the Pops երաժշտական նախագծի ժամանակ, որից հետո այն անգլիական չարթերում հասել է յոթերորդ հորիզոնական։

«Queen II» ալբոմի տարբերակում արպեջոյով կատարումը դաշնամուրի վրա Ֆրեդին նվագում է երկու ձեռքերով և օկտավաներում ընդմիջումներով, մինչդեռ «Queen» ալբոմի տարբերակում և կենդանի ելույթների մեծամասնություններում Ֆրեդին նվագում է մեկ ձեռքով։ Այս թեման հիշատակվում է «It’s A Beautiful Day (Reprise)» երգի վերջում։

«Seven Seas of Rhye»-ը հիշատակվում է նաև «Lily Of The Valley» երգում՝ «Sheer Heart Attack» ալբոմից «Messenger from Seven Seas has flown/To tell the king of Rhye he’s lost his throne» խոսքերով։ Ձայնապնակի Բ-մասում ձայնագրված է եղել «See What A Fool I’ve Been» երգը, գրված Բրայան Մեյի կողմից։

Հղումներ դեպի այլ աշխատանքներ խմբագրել

Հեփի Ռոուդսի «Nevermore» երգը, որը նվիրված է Ֆրեդի Մերկուրիին, վերաբերվում է այս և Քուինի այլ երգերին։

Չարթեր խմբագրել

Մեծ Բրիտանիա խմբագրել

Մեծ Բրիտանիայի չարթը 1974 թվականի մարտի 9-ից[1]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10
Դիրք 45 30 15 15 11 10 14 17 36 50

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chartstats.com Is For Sale». www.chartstats.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.