Mr. Bad Guy
Mr. Bad Guy, բրիտանական Queen ռոք խմբի ֆրոնտմեն Ֆրեդի Մերկուրիի դեբյուտային սոլո ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1985 թվականի ապրիլի 29-ին, երբ խմբի մնացած անդամները արձակուրդի մեջ էին։
Mr. Bad Guy | ||||
---|---|---|---|---|
Ֆրեդի Մերկուրիի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1985 թվականի ապրիլի 29 | |||
Ձայնագրված | 1984-1985 Musicland Studios, Մյունխեն | |||
Ժանր | փոփ, ռոք, դիսկո | |||
Տևողություն | 40:41 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Columbia Records | |||
Պրոդյուսեր | Mack, Ֆրեդի Մերկուրի | |||
Ֆրեդի Մերկուրիի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Նախապատմություն
խմբագրելՄերկուրին գրել է ալբոմը դիսկո և պարային երաժշտության ժանրերում․ դա տարբերվում էր Queen-ի մնացած աշխատանքներից, որոնք հիմնականում ռոք ժանրով էին գրված։ Ալբոմի ձայնագրումը տևում էր գրեթե երկու տարի, քանի որ Մերկուրին ստիպված էր բավարար նյութեր հավաքել մինչև խմբի գործունեությանը միանալը։ Սկզբնապես ալբոմը պետք է նեռարեր Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի դուետները։ Նրանք ձայնագրել են «There Must Be More to Life Than This» երգը, սակայն, Մերկուրին հրաժարվել է հետագա համագործակցությունից Ջեքսոնի հետ։ Նա դա բացատրել է նրանով, որ Ջեքսոնի լամայի հետ աշխատանքի պատճառով նա իրեն անհարմար էր զգում։ Ջեքսոնն էլ դժգոհ էր այն պատճառով, որ Ֆրեդին թմրանյութեր էր օգտագործում։
Ստեղծագործությունների ցանկ
խմբագրելԲոլոր երգերի հեղինակ Ֆրեդի Մերկուրին է։
Առաջին կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Let's Turn It On» | 3:42 | |||||||
2. | «Made in Heaven» | 4:05 | |||||||
3. | «I Was Born to Love You» | 3:38 | |||||||
4. | «Foolin' Around» | 3:29 | |||||||
5. | «Your Kind of Lover» | 3:32 |
Երկրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
6. | «Mr. Bad Guy» | 4:09 | |||||||
7. | «Man Made Paradise» | 4:08 | |||||||
8. | «There Must Be More to Life Than This» | 3:00 | |||||||
9. | «Living on My Own» | 3:23 | |||||||
10. | «My Love Is Dangerous» | 3:42 | |||||||
11. | «Love Me Like There's No Tomorrow» | 3:46 |
UK CD բոնուս երգեր[1] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
12. | «Let's Turn It On» (12" տարբերակ) | 5:06 | |||||||
13. | «I Was Born to Love You» (12" տարբերակ) | 7:03 | |||||||
14. | «Living on My Own» (12" տարբերակ) | 6:40 |
Տեսահոլովակներ
խմբագրել- «Living on My Own»
- «Made in Heaven»
- «I Was Born to Love You»
Ձայնագրման մասնակիցներ
խմբագրել- Ֆրեդի Մերկուրի՝ վոկալ, դաշնամուր, սինթեզատոր
- Ֆրեդ Մանդել՝ դաշնամուր, կիթառ, սինթեզատոր
- Պոլ Վինսենթ՝ կիթառ
- Կուրտ Քրիս՝ հարվածային գործիքներ
- Ստեֆան Վիսնեթ՝ բաս կիթառ
Հիթ-շքերթներ
խմբագրելԵրկիր | Հիթ–շքերթներ | |
---|---|---|
Բարձրագույն
դիրք |
Շաբաթներ | |
Ավստրալիա[2] | 38 | 10 |
Ավստրիա | 23 | 4 |
Ճապոնիա | 20 | 21 |
Նիդեռլանդներ | 20 | 11 |
Շվեյցարիա | 14 | 6 |
UK ալբոմների հիթ–շքերթ (OCC) | 6 | 23 |
US Billboard 200 | 159 | 7 |
Հավաստագրումներ
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Մեծ Բրիտանիա (BPI)[3] | Gold | 180,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Freddie Mercury - Mr. Bad Guy». Discogs. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. St Ives, NSW: Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
- ↑ BPI certification for Mr Bad Guy Album - Type Mr Bad Guy in BPI Awards Search and press: Apply