Somebody to Love, երգ բրիտանական ռոք խումբ Քուինի կողմից։ Գրել է խմբի գլխավոր վոկալիստ, դաշնակահար Ֆրեդի Մերկուրին։ Առաջին անգամ ներառվել է 1976 թվականի «A Day at the Races» ալբոմում, ներառվել է նաև իրենց լավագույն երգերի հավաքածուի մեջ[1]։

«Somebody to Love»
Քուինի երգը «A Day at the Races» ալբոմից
Թողարկված1976 թվականի նոյեմբերի 12
Ֆորմատ7"
Ձայնագրված1976
Ժանրգլամ ռոք, գոսպել
Լեզուանգլերեն
Տևողություն4:57
ԼեյբլEMI, Elektra
ՀեղինակՖրեդի Մերկուրի
ԿոմպոզիտորՖրեդի Մերկուրի
ՊրոդյուսերՔուին
A Day at the Races ալբոմի երգացանկ
"You're My Best Friend"
(1976)
«Somebody to Love»
(1976)
"Tie Your Mother Down"
(1977)

Երգն առաջարկում է ունկնդրին Քուինի «Bohemian Rhapdosy» երգի նման մի բան՝ ամբողջական հարմոնիայով և կիթառի սոլոյով. ինչևէ, անգլիական երգչախմբին նմանակելու փոխարեն խումբը նմանվել է ավետարանային երգչախմբի։ Այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 13-րդը Բիլլբորդի հոթ 100 երգերի մեջ ԱՄՆ-ում[2]։

Երգը բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են աստծու դերը մարդու կյանքում, եթե չկա սեր։ Չնայած ձայնի շատացման տեխնիկային՝ խումբը կարող էր նաև ստեղծել ձայնաշատ երգ, որ կարող էր համապատասխանել 100 հոգանոց երգչախմբին ընդամենը երեք ձայնով՝ Մերկուրի, Բրայան Մեյ և Ռոջեր Թեյլոր։ Ջոն Դրեկոնը չի երգել բեք վոկալում ձայնագրված ալբոմում, սակայն վոկալ է ավելացրել երգչախմբային հատվածում։ Մերկուրին երգի ստեղծման համար ոգեշնչություն է համարում Արետտա Ֆրանկլինին։

Քուինը Somebody to love երգը կենդանի կերպով կատարել է 1977-1985 թվականներին, իսկ երգի կենդանի կատարումը ձայնագրվել է Queen Rock Montreal ալբոմում[3]։ Ի հավելումս այս կենդանի կատարումներին՝ գործակցություն է եղել երգի հիման վրա Մերկուրիի մահվանից հետո։ Երգը կենդանի կատարվել է 1992 թվականի ապրիլի 20-ին Մերկուրիի մենահամերգի ընթացքում։

1976 թվականի թողարկումից հետո երգը հայտնվել է մի շարք հեռուստաշոուներում, ինչպիսիք են American Idol, The X Factor, Glee և Gossip Girl-ը։

Երգը խմբագրել

Ինչպես և Bohemian Rhapdosy-ն, A night at the Opera ալբոմի հիմնական հիթ հանդիսացող այս երգը ունի բարդ մեղեդի և խորը, շերտային վոկալ։ Երգի բառերը, որ հիմնականում գրվել են երգչախմբի ազդեցությամբ, հիմնականում ոգու փնտրման, կռվի մասին է. երգիչը կարևորում է թե՛ իր կյանքում սիրային փորձի պակասը, թե՛ աստծո գոյության դերը։

Կազմը խմբագրել

  • Ֆրեդի Մերկուրի՝ գլխավոր վոկալիստ, դաշնամուր
  • Բրայան Մեյ՝ կիթառ, բեք վոկալ
  • Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
  • Ջոն Դեկոն՝ բաս կիթառ, բեք վոկալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. allmusic.com
  2. Joel Whitburn, 2006
  3. allmusic

Արտաքին հղումներ խմբագրել