«Smile» (անգլ․-ից՝ Ժպիտ), բրիտանական ռոք խումբ, որը հայտնի է որպես Queen ռոք խմբի նախորդը։ Նրա կազմում էին կիթառահար Բրայան Մեյը, վոկալիստ և բաս կիթառահար Թիմ Ստաֆելը և թմբկահար Ռոջեր Թեյլորը։

Smile
ժանրՀարդ Ռոք, Ռոք
երկրներ Միացյալ Թագավորություն
կազմըԲրայան Մեյ, Թիմ Ստաֆել, Ռոջեր Թեյլոր

Պատմություն խմբագրել

1968 թվականի հոկտեմբերին խումբը ձևավորվել է Բրայան Մեյի և Թիմ Ստաֆելի կողմից։ Խմբի համար թմբկահարի որոնմամբ զբաղվել է Մեյը։ Նա սովորել է Լոնդոնի «Իմպերիալ քոլեջում» և այդ ուսումնական հաստատության հայտարարությունների տախտակի վրա կախել է հայտարարությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ խմբին պահանջվում է թմբկահար Միթչ Միթչելի և Ջինջեր Բեյքերի ոճով նվագելու համար։ Լսման է եկել ուսանող ատամնաբույժ Ռոջեր Թեյլորը, ով Մեյի վրա տպավորություն է թողել իր թմբուկների գործիքակազմի ճշգրտությամբ և դարձել է խմբի հարվածայիններով երաժիշտը։ Բացի Մեյից, Ստաֆելից և Թեյլորից, սկզբնական կազմ են մտել Մայք Գրոուզը (բաս), Քրիս Սմիթը, Ջոն Հարիսը և Ֆիլը (ստեղնաշարային գործիքներ)։

1969 թվականի փետրվարին Հարիսը և Սմիթը լքել են խումբը, իսկ փետրվարի 27-ին Smile-ը (առանց Գրոուսի) ունեցել է բարեգործական համերգ։ Այդ ելույթը հիշատակվել է «Times» թերթում, ինչը դարձել է խմբի նվաճումներից մեկը։ Բայց, այնուամենայնիվ, «Smile»-ի գլխավոր ձեռքբերումը Pink Floyd-ի համերգում ելույթ ունենալն էր։

Լարված ուսման և որևէ մենեջմենթի բացակայության պատճառով, 1970 թվականի գարնանը Թիմ Ստաֆելը լքել է խումբը[1]։ Նրան փոխարինելու է եկել Ֆրեդի Մերկուրին, իսկ մշտական բասիստ է մնացել Մայք Գրոուզը։ 1970 թվականի հունիսին խումբը փոխել է անվանումը Queen-ի վրա։

Սկավառակագրություն խմբագրել

  1. Gettin Smile (Ալբոմը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերի 23-ին միայն Ճապոնիայում)
  2. Ghost Of A Smile (Ալբոմը թողարկվել է 1997 թվականին միայն Հոլանդիայում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Queen Biography 1970, Queen Zone, Արխիվացված է օրիգինալից 23 July 2011-ին

Արտաքին հղումներ խմբագրել