Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի
Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի (մարտի 19, 1900[1][2][3][…], Փարիզ[4] - օգոստոսի 14, 1958[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գիտնական և առաջադեմ հասարակական գործիչ։ Ժոլիո-Կյուրին կնոջ՝ Իրենի հետ 1934 թվականին հայտնագործեց արհեստական ռադիոակտիվությունը։ Նեյտրոնների հայտնագործման համար մեծ նշանակություն ունեցան α-մասնիկների ազդեցությամբ բերիլիումի ճառագայթման ուսումնասիրման աշխատանքները։ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին աշխատակիցների հետ 1939 թվականին առաջինը որոշեց ուրանի ատոմի միջուկի բաժանման ընթացքում դուրս թռած նեյտրոնների միջին թիվը և ցույց տվեց էներգիայի անջատմամբ շղթայական միջուկային ռեակցիայի սկզբունքային հնարավորությունը։
Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիին 1935 թվականին և նրա կնոջը՝ Իրենին շնորհվել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում արհեստական ռադիոակտիվության հայտնագործության համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шаскольская М. П. Жолио-Кюри Фредерик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 230.
- ↑ Список профессоров Коллеж де Франс
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1935/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
ԱղբյուրԽմբագրել
- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն