Բացել գլխավոր ցանկը

Իրեն Կյուրի (սեպտեմբերի 12, 1897(1897-09-12)[1][2][3][4][5][6][7][8][9], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 17, 1956(1956-03-17)[10][2][3][4][5][6][7][8][9], Փարիզի 5-րդ շրջան, Ֆրանսիա[1]) ֆրանսիացի ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի դուստրն է։ Ավարտել է Փարիզի համալսարանը, որտեղ մոր մահից հետո զբաղեցրել է նրա ամբիոնը։ Աշխատանքները վերաբերվում են ատոմի միջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային։ Ամուսնու՝ Ֆ. Ժոլիո-Կյուրիի հետ հայտնագործել է արհեստական ռադիոակտիվության երևույթը, ստացել արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, բացահայտել պոզիտրոնային ռադիոակտիվությունը։ Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անհիլացման պրոցեսները։ 1935-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1956մարտի 17-ին, Փարիզում։

Իրեն Կյուրի
Joliot-Curie Harcour
Joliot-curie.jpg
Ծնվել էսեպտեմբերի 12, 1897(1897-09-12)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էմարտի 17, 1956(1956-03-17)[10][2][3][4][5][6][7][8][9] (58 տարեկանում)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՓարիզի գիտությունների ֆակուլտետ և Սորբոն
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, գիտնական, պրոֆեսոր, քաղաքական գործիչ և միջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՓարիզի համալսարան
ԱմուսինՖրեդերիկ Ժոլիո-Կյուրի
Ծնողներհայր՝ Պյեռ Կյուրի, մայր՝ Մարի Կյուրի
Զբաղեցրած պաշտոններMinistry of Higher Education and Research? և նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Քիմիայի Նոբելյան մրցանակ[11][12] Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր Մատեուչի մեդալ «Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան և գիտության բնագավառում բացառիկ ծառայությունների Բերնարդի մեդալ
ԱնդամությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
ԵրեխաներՊիեռ Ժոլիո և Հելեն Լանգևին-Ժոլիո
Irène Joliot-Curie Վիքիպահեստում

Ընտանիքի անդամներԽմբագրել

Մարիա Սկլոդովսկա և Պիեռ Կյուրիները ճառագայթաակտիվության ուսմունքի հիմնադիրներն են, հայտնագործել են պոլոնիում և ռադիում տարրերը և ներմուծել ճառագայթաակտիվություն հասկացությունը։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները բացահայտել են արհեստական ճառագայթաակտիվության երևույթը։

Մարիա Սկլոդովսկայան 1883 թվականին ավարտել է Վարշավայի գիմնազիան, 1895 թվականին՝ Փարիզի Սորբոնի համալսարանը և անմիջապես ձեռնամուխ է եղել ճառագայթաակտիվության ուսումնասիրությանը, որը 1896 թվականին հայտնաբերել էր Անրի Բեքերելը։ Մարիան բացահայտեց, որ ուրանից բացի, ճառագայթներ արձակում է նաև թորիումը, և այդ հատկությունն ընդհանրական է։ Երևույթն անվանեցին ճառագայթաակտիվություն, իսկ նյութերը՝ ճառագայթաակտիվ լատ.՝ («ռադիուս» լատիներեն բառից, որը նշանակում է ճառագայթ): Մարիան իր հետազոտությունների հիմնական մասը կատարել է ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ։ Պիեռը պյեզոէլեկտրականության և մագնետիզմի բնագավառի գիտնական էր. բացահայտել է իր անունով հայտնի մի օրենք՝ մագնիսական ընկալունակության կախումը ջերմաստիճանից, և 2-րդ կարգի ֆազային փոխարկման ջերմաստիճանը (Կյուրիի կետ)։ 1898 թվականին Կյուրիները հայտնագործեցին ճառագայթաակտիվ 2 տարր ևս, առաջինն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Մարիայի հայրենիք Լեհաստանի (լատիներեն՝ Պոլոնիա), երկրորդը՝ ռադիում։ 1902 թվականին Մարիա Կյուրին ստացավ ռադիումի մաքուր աղ և ճշտեց ռադիումի ֆիզիկական ու քիմիական հատկությունները։ Կյուրի ամուսինները 1903 թվականին Բեքերելի հետ արժանացան Նոբելյան մրցանակի։ Ամուսնու մահվանից հետո Մարիա Կյուրին դարձավ Սորբոնի համալսարանի լաբորատորիայի ղեկավարը և առաջին կին պրոֆեսորը։ 1910 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Դեբյեռնի հետ Մարիան ստացավ մաքուր ռադիում, որի համար 1911 թվականին նրան երկրորդ անգամ շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Նա Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Ծնողների գործը շարունակեցին նրանց դուստր Իրեն և նրա ամուսին Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները։ Մոր մահվանից հետո Իրենը ղեկավարեց նաև Սորբոնի համալսարանի՝ նրա լաբորատորիան։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիներիը միջուկային ռեակցիաների արգասիքներում հայտնաբերեցին նոր ճառագայթաակտիվ իզոտոպներ։ Այդ երևույթը կոչեցին արհեստական ճառագայթաակտիվություն, իսկ հայտնագործության համար Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1935 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի։ Արհեստական ճառագայթաակտիվության բացահայտումով նոր շրջափուլ սկսվեց միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ։ Կարևոր արդյունքներ ստացան նաև տարրական մասնիկների ֆիզիկայում՝ զույգերի անիհիլացման (ոչնչացումն) և ծնման շարժընթացներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրեդերիկը ամեն ջանք գործադրեց ատոմային ռումբի ստացման գաղտնիքը չտարածելու համար։ Նա Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման հիմնադիրներից էր և Խաղաղության համաշխարհային խորհրդի առաջին նախագահը։ Նրա անունով է կոչվել Խաղաղության ոսկե մեդալը։ Ամուսիններ Ժոլիո-Կյուրիները ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին։ Մարիա Կյուրին, նրա դուստրը՝ Իրենը, և փեսան՝ Ֆրեդերիկը, մահացան ճառագայթային հիվանդությունից, որը ճառագայթաակտիվ նյութերի հետ նրանց տևական աշխատանքի հետևանք էր։

Պիեռ և Մարիա Կյուրիների անունով՝ Տարրերի պարբերական համակարգի 96-րդ տարրն անվանվել է Կյուրիում։

Նրանց անունով կոչվել է նաև ճառագայթաակտիվության արտահամակարգային միավոր՝ Կյուրի (Կի). 1 Կի = 3,7x1010Բ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119054450 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 KNAW Past Members
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 FemBio
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Munzinger-Archiv — 1913.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Brockhaus Enzyklopädie
  10. 10,0 10,1 10,2 Жолио-Кюри Ирен // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1935/joliot-curie-bio.html
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/