Օմար Խադր

Կանադայի քաղաքացի, որը տասնհինգ տարեկան հասակում գերեվարվել է Աֆղանստանում

Օմար Ահմեդ Խադր (սեպտեմբերի 19, 1986(1986-09-19), Տորոնտո, Կանադա), Կանադայի քաղաքացի, որը տասնհինգ տարեկան հասակում գերեվարվել է Աֆղանստանում 2002 թվականի հուլիսի 27-ին[1] ԱՄՆ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից, Այուբ-Խեիլ գյուղում 4-ժամյա ճակատամարտի ընթացքում, և պահվել է Գուանտանամոյի բանտում 2002 թվականի հոկտեմբերից։

Օմար Խադր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1986(1986-09-19) (37 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Կրոնիսլամ
Մասնագիտությունջիհադիստ
Ծնողներհայր՝ Ահմեդ Խադր
Ստորագրություն
Изображение автографа
 Omar Khadr Վիքիպահեստում

Օմար Խադրին հաճախ մամուլում անվանում են «երեխա զինվոր»[2], Միացյալ Նահանգների ճամբարում պահվող բոլոր բանտարկյալներից ամենակրտսերն է, որ «ապօրինի մասնակցել է ռազմական գործողություններին հակառակորդի կողմից»։ ԱՄՆ-ը հրաժարվում է Գուանտանամոյի բանտարկյալներին տալ ռազմագերիների կարգավիճակը, որի արդյունքում Խադրի, ինչպես նաև մյուս բանտարկյալների վրա չի տարածվում Ժնևի կոնվենցիայի ազդեցությունը[Նշում 1]։ Ավելին, «Միջազգային ամնիստիա»-ի կարծիքով, Միացյալ Նահանգները խախտել են միջազգային ստանդարտները՝ հրաժարվելով Օմար Խադրին անչափահաս ճանաչելուց, ինչը ենթադրում է համապատասխան վերաբերմունք։ Չնայած ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ[Նշում 2] ի, Միջազգային ամնիստիայի[Նշում 3][Նշում 4] և Կանադայի փաստաբանների ասոցիացիայի բազմաթիվ բողոքներին և պահանջներին, Խադրը մեղադրվում է Աֆղանստանում զինված բախման ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ ԱՄՆ բանակի զինվորի սպանության համար, որը նա, իբր, կատարել է նռնակ նետելու միջոցով[3]։

Այնուամենայնիվ, 2008 թվականի փետրվարին Պենտագոնը պատահաբար հրապարակեց փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ թեև Խադրն այդ ժամանակ գտնվել է ռազմադաշտում, որևէ ապացույց չկա, որ հենց նա է նռնակ նետել։ Մասնավորապես, զինվորականներն ի սկզբանե հաղորդել են, որ մեկ այլ մարտիկ է նռնակ նետել՝ նախքան նրան սպանելը[4]։

2010 թվականի հոկտեմբերին Խադրն ընդունեց մեղքը և Գուանտանամոյի ամերիկյան ռազմական դատարանի կողմից դատապարտվեց 8 տարվա ազատազրկման ՝ առանց հաշվի առնելու արդեն կալանքի տակ եղած ժամանակը[5][6]։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին Խադրը տեղափոխվեց Կանադա՝ մնացած պատիժը այնտեղ կրելու համար[6]։

2015 թվականի մայիսին Խադրը գրավի դիմաց ազատ արձակվեց՝ կապված պատժի վերանայման հետ[7][8]։ 2017 թվականին Կանադայի իշխանությունները հայտարարեցին, որ պայմանավորվել են Խադրին որպես փոխհատուցում վճարել 10,5 միլիոն դոլար[9]։

Մանկություն խմբագրել

 
Խադրի վաղ մանկությունը

Քանի որ Օմարի հայրը՝ Ահմեդ Սաիդ Խադրը, իր ընտանիքի հետ ապրել է Փեշավարում, 1985 թվականից ի վեր[10][11] Օմարն ամբողջ մանկությունն անցկացրել է Կանադայի և Պակիստանի միջև։ Հավատալով, որ արևմտյան հասարակությունը վատ ազդեցություն է թողնում, նրա մայրը պաշտպանեց ընտանիքը, նրանց մեծացնելով Կանադայից դուրս։ Այնուհետև, Օմարը ընդգրկվեց Փեշավարում գտնվող մեդրեսում[11]։

1992 թվականին Խադրի հայրը ծանր վիրավորվեց Աֆղանստանի Լուգար նահանգում գտնվելիս։ Խադր ընտանիքը ստիպված էր վերադառնալ Տորոնտո, որպեսզի Ահմեդը կարողանա բուժում ստանալ։ Քայլը կատարելուց հետո Օմարը սկսեց ցավալիորեն ընկալել լարված հարաբերությունները ընտանիքում և հաճախ սիրում էր մեջբերել կապիտան Հադդոկին՝ «Տանտանիի արկածները» կերպարներից մեկին[11]։ Հյուսիսային Ամերիկայի իսլամական ընկերության տարրական դպրոցի ուսուցիչները, որտեղ Օմարը սովորում էր, նրան բնութագրում էին որպես «շատ խելացի, եռանդուն և քաղաքավարի» տղա[10][11]։ Ընտանիքի Պակիստան վերադառնալուց հետո, Օմարը և նրա եղբայրներն ու քույրերը հաճախեցին Փեշավար քաղաքի մասնավոր դպրոց[12]։

 
Խադրի մայրը նրան իր որդիների մեջ համարել է ամենասիրելին[10]
 
Խադրը Տորոնտայի կենդանաբանական այգում

1995 թվականին՝ տեղափոխվելուց անմիջապես հետո, Օմարի հայրը՝ Ահմեդը, ձերբակալվեց Իսլամաբադում Եգիպտոսի դեսպանատան պայթեցման կապակցությամբ, որը կազմակերպել էր Այման ալ-Զավահիրին։ Ահմեդ Խադրին մեղադրանք առաջադրվեց դավադիրներին ֆինանսավորելու և օժանդակելու համար[11][13]։ Որոշ ժամանակ անց հացադուլին մասնակցելուց հետո Ահմեդը հոսպիտալացվեց և 9-ամյա որդին՝ Օմարը, ամեն գիշեր քնում էր նրա մահճակալի կողքին, մինչև որ Ահմեդը ազատվեց մեկ տարի անց ապացույցների անբավարարության պատճառով[11]։

1996 թվականին հայրը ընտանիքը տեղափոխեց Ջալիլաբադ[3], որտեղ նրանք բնակվում էին Ահմեդի կողմից հիմնադրված հասարակական կազմակերպության գրասենյակում։ Ընտանիքը հաճախ այցելում էր Ուսամա բեն Լադենի նստավայր, որտեղ Խադրի և Բեն Լադենի երեխաները կարող էին միասին խաղալ[14]։

 
Խադրի մոր, եղբայրների և քույրերի լուսանկարները

1998 թվականին՝ Աֆրիկայում ԱՄՆ դեսպանությունների ռմբակոծություններից հետո, նույն թվականի օգոստոսին, Ամերիկան արձագանքեց Աֆղանստանի և Սուդանի վրա միաժամանակյա զանգվածային հրթիռային հարձակմամբ։ Կանխատեսելով նմանատիպ արձագանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, Խադրի ընտանիքը բարձրացավ լեռներ, որտեղ Օմարը գնում էր խանութ՝ լվացք էր անում և սնունդ պատրաստում զինծառայողների խմբի համար[11][15]։

2002 թվականի սկզբին Օմարը մոր և քրոջ հետ ապրում էր Վազիրիստանում։ Նրա հայրը հազվադեպ էր այցելում ընտանիքին։ Միևնույն ժամանակ, Օմարը շատ է ցանկանում ուլունքներ կարել իր մոր հագուստի վրա[10]։ Մի անգամ նա ստիպված էր յափնջի հագնել, որպեսզի խուսափի ստուգումից` ձևացնելով, թե աղջիկ է, ինչը նրան շատ վրդովեցրեց։ Երբ Ահմեդ Խադրը վերադարձավ տուն, Օմարը, չնայած մոր առարկություններին, խնդրեց հորը թույլ տալ, որ ինքը միանա Աբու Լաիթ ալ-Լիբիի մարդկանց խմբին (Աֆղանստանում «Ալ-Քաիդա» շարժման առաջնորդներից մեկը)։ Ահմեդ Խադը դեմ չէր, քանի որ նրանք ամեն դեպքում թարգմանչի կարիքն ունեին[12], բայց պայմանով, որ Օմարը պարբերաբար այցելեր իր մորը[10][16]։ Հետագայում, Ալ-Քաիդայի կողմից գրված կենսագրական ժողովածուի մեջ, Ահմեդ Խադրին գովաբանում են «իր փոքր որդուն պատերազմի կրակների մեջ գցելու համար», որտեղ Օմարը համեմատվում է առյուծի ձագի հետ[17]։

Գուանտանամոյի ռազմական հանձնաժողովի սպա Սյուզան Քրոուֆորդի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 2002 թվականի հունիսին Օմար Խադրը ավարտեց զենքի օգտագործման դասընթացը[18], և սկսել էր ավելի հազվադեպ այցելել իր տուն[10]։

Գերեվարում խմբագրել

Գտնվելով երեք մարդու խնամակալության տակ Խադրը նրանց հետ էր, երբ նրանք հանդիպում էին կազմակերպում տեղի գյուղի զինյալների հետ։ Նրա ծնողները տեղեկացված չեն այդ հանդիպման մասին։ Երբ հայտնվեցին ճակատամարտի մասին առաջին հաղորդումները, Օմարի հայրը, զայրացած բղավեց Աբու Լայթ ալ-Լիբիի վրա ՝ Օմարի համար պատշաճ խնամք չապահովելու համար[10][16]։

2002 թվականի փետրվարին ամերիկյան մի խումբ զինվորականներ սկսեցին օգտագործել Խոստ քաղաքում (Աֆղանստան) գտնվող լքված խորհրդային ավիաբազան որպես հետախուզական հենակետ՝ փորձելով ներթափանցել տեղական համայնք և ձեռք բերել նրանց վստահությունը։ 2002 թվականի հուլիսի 27-ի վաղ առավոտյան, ջոկատը, որ ստեղծվել էր 19-րդ հատուկ նշանակության խմբի, 505-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակի, ինչպես նաև շրջանի ղեկավար Փաշա Խան Զադրանի 20 վարձու «աշխարհազորայիններ»[19], որոնք գործում էին նրա եղբոր ղեկավարության ներքո, դուրս եկավ Բահրամ ավիաբազայից։ Արշավի նպատակը այն տան որոնումն էր, որտեղ ենթադրաբար պատսպարվում էր պայթուցիկ նյութերի արտադրությամբ և պահեստավորմամբ զբաղվող կասկածյալը[19][20][21]։ Խուզարկության արդյունքում տանը ոչինչ չէր հայտնաբերվել[22][23]։

Արշավի ընթացքում հաղորդում է ստացվում, որ ջոկատի գտնվելու վայրից 300-600 մետր հեռավորության վրա զանգ է կատարվել արբանյակային կապի միջոցով[19][22], որը հավանաբար իրականացվել է Խադրի ընտանիքից[24]։ Յոթ զինվորներից բաղկացած խումբն ուղարկվում է հետախուզելու զանգի հավանական վայրը[19]։ Խմբում ընդգրկվել էին մայոր Ռենդի Վատը, սպա Մայք Սիլվերը, սերժանտ Քրիստոֆեր Շփերը Դելտա ֆորսից, Լեյն Մորիսը և սերժանտ Սքոթի Հանսենը 19-րդ հատուկ նշանակության խմբից, 505-րդ գնդից Քրիստոֆեր Վեդվիկը, ինչպես նաև ինքնությունը չպարզված մեկ անձ[19]։

Պայքար խմբագրել

Մոտենալով մի քանի կավե տներից բաղկացած բնակելի թաղամասին և 3 մետր բարձրությամբ քարե պատով շրջափակված խոտի մարագին, Հատուկ նշանակության ջոկատայինները տեսան, որ կենտրոնական շենքից 100 մետր հեռավորության վրա երեխաներ են խաղում[10][23] և մի տարեց տղամարդ քնած է մոտակայքում գտնվող ծառի տակ[19]։

Գլխավոր շենքի մոտ խարույկի շուրջը Լեյն Մորիսը տեսավ 5 «լավ հագնված» տղամարդկանց AK-47 ինքնաձիգերով։ Մորիսը մոտեցավ և հրամայեց, որ բացեն մուտքի դուռը և աննկատ հետ գնաց, իսկ խումբը շրջապատեց թաղամասը[19]։ Խումբը 45 րոպե սպասեց Այուբ Խեիլում գտնվող տունը որոնող հիմնական ջոկատին։ Այդ ընթացքում Լեյն Մորիսը նույնիսկ հայհոյեց զինվորներին, մեջքով դեպի տունը կանգնելու համար[19]։

Այդ ժամանակ, ծառի տակ քնած տղամարդը արթնացավ և սկսեց բարձրաձայն բղավել փուշտու լեզվով (աֆղաներեն)։ Երեխաներից մի քանիսը վազեցին ամերիկացիների մոտ և թարգմանեցին, որ տղամարդը աղաղակում է, քանի որ «պարզապես զայրացած է»։ Մորիսը լուսանկարեց երեխաներին, ովքեր կանգնած էին թաղամասի սահմաններից դուրս ճանապարհի վրա[19]։ Տեղացի մոտ 100 բնակիչներից բաղկացած բազմություն էր հավաքվել, որոնք հետևում էին իրադարձությունների ընթացքին։ Աֆղանցի աշխարհազորայիններից մեկին ուղարկեցին տուն՝ պահանջելով, որ այնտեղ գտնվող մարդիկ հանձնվեն, բայց նա հետ նահանջեց, հենց որ նրա վրա կրակ բացեցին[22]։

505–րդ հետևակային գնդի առաջին գումարտակի «Բրավո» վաշտի 3-րդ դասակից ժամանեցին օգնական ուժեր կապիտան Քրիստոֆեր Ցիրինոյի հրամանատարությամբ[25], որից հետո ամերիկացի և աֆղանական զինվորների ընդհանուր թվաքանակը հասավ 50-ի[26]։ «Զադրան»-ի ջոկատից երկու աշխարհազորայինի ուղարկեցին բնակելի թաղամաս բնակիչների հետ խոսելու համար։ Վերադառնալով՝ նրանք հայտնեցին, որ ներսի մարդիկ իրենց անվանում են փուշտուններ։ Աշխարհազորայիններին հրամայվեց վերադառնալ թաղամաս և փոխանցել նրանց, որ ամերիկացիները ցանկանում են տունը խուզարկել անկախ բնակիչների ազգությունից[25]։ Ամերիկացիների պահանջը փոխանցելուց հետո Զադրանցի երկու աշխարհազորայիններին գնդակահարեցին[23]։

Այդ պահին մի քանի կին դուրս եկան տներից, իսկ մնացած տղամարդիկ սկսեցին նռնակներ նետել ամերիկացի զինվորների վրա՝ պարբերաբար կրակելով հրացաններից։ Հետագայում զինվորներից մեկի ցուցմունքները հակասում էին այս վարկածին։ Նա պնդում էր, որ այնտեղ միայն մեկ կին կար իր երեխայի հետ, որոնց երկուսին էլ ձերբակալել են ամերիկացիները, նրանց փողոց դուրս գալուց հետո[22]։

Մորիսը և Սիլվերը դիրքավորվեցին քարե պատի հետևում։ Գտնվելով Մորիսի ձախ կողմում, Սիլվերը բացատրում էր նրան, թե որ ուղղությամբ պետք է նշան բռնել։ Հանկարծ Մորիսը նկատեց, որ Սիլվերի աջ աչքը վնասված է և քթի մեջ բեկոր կա։ Սկզբում զինվորները վերքը վերագրում էին Մորիսի հրացանի անսարքությանը, բայց ավելի ուշ դա բացատրեցին չբացահայտված նռնակի պայթյունով[24]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Մորիսը պնդում է, որ ինքը վիրավորվել է, երբ գտնվում էր թաղամասի ներսում, թաքնվել էր գոմի հետևում և այնտեղից պատրաստվում էր նռնականետով կրակել տան պատին[19]։

Մորիսին դուրս բերեցին մարտադաշտից անվտանգ հեռավորության վրա։ Շուտով նրան միացան մասնագետ Մայքլ Ռիվակովսկին, Բրայան Վորտը և մասնագետ Քրիստոֆեր Ուեդվիկը, որոնք նույնպես վիրավորվել էին նռնակների պայթյուններից[27]։

 
Բժշկական տարհանման թիմը

Ժամը 09.10-ին տարհանման նպատակով, 57-րդ բժշկական ստորաբաժանմանը կանչ ուղարկվեց և 10 րոպե անց մոտեցան երկու ուղղաթիռներ` UH-60 «Սև ճուռակ», DUSTOFF 36 և Wings 11: Անվտանգության նպատակով ժամանեցին երկու AH-64 Apache ուղղաթիռներ՝ Widowmaker 23 և Widowmaker 26: Անորոշ իրավիճակի պատճառով Apache ուղղաթիռները հասնելով մարտադաշտ, թնդանոթների և հրթիռային կրակ բացեցին շենքերի վրա։ Բժշկական ուղղաթիռները դեռ գտնվում էին մարտադաշտից 19 կմ հեռավորության վրա[20]։ Ժամը 10.28-ին ուղղաթիռները վայրէջք կատարեցին վիրավորներին տեղափոխելու համար, միաժամանակ երկու F / A-18 «Խորնետ» ինքնաթիռները տների վրա նետեցին Mk 82 ռումբեր[20]։

Այդ պահին[22], որպես օժանդակ ուժեր ժամանեցին 5 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը և 82-րդ օդա-դեսանտային ուժերի ջոկատը զինվորների ընդհանուր թիվը հասցնելով 100-ի[26]։ Փոխհրաձգության արդյունքում երկու մեքենա շարքից դուրս եկան[22]։ Տասը րոպե անց[22], բժշկական տարհանման ուղղաթիռները հետ վերադարձան ավիաբազա։ Օգնության նպատակով ժամանած A-10 Thunderbolt II երկու ինքնաթիռները, շարունակում էին հարձակվել տների վրա՝ Apache ուղղաթիռների հետ միասին։ Ժամը 11.30-ին բժշկական ուղղաթիռները վերադարձան Բահրամ ավիաբազա[19][20]։

Տեղյակ չլինելով, որ Խադրիին և մեկ զինված անձին հաջողվել է փրկվել ռմբակոծությունից, ցամաքային ուժերում որոշում կայացվեց 6 հոգուց բաղկացած մի խումբ ուղարկել այդ թաղամասի տարածք հարավային պատի անցքի միջով։ Միաժամանակ, առնվազն երկու այլ ամերիկացի զինվորներ շարունակում էին նռնակներ նետել թաղանասի ուղղությամբ։ Խմբում ընդգրկված էին Սիլվերը, Շպերը, երեք զինվորներ Դելտա Ֆորսից[Նշում 5], ինչպես նաև OS-1 (անգլերեն տերմինը օգտագործվում էր Օմար Խադրի ուղղությամբ կրակած զինվորի ինքնությունը թաքցնելու համար)։

Մտնելով թաղամասի տարածք կենդանիների մնացորդների շարքում, զինվորները գտան երեք զինյալների մարմիններ։ Այնուհետև, ըստ Սիլվերի վարկածի, որը նա արտահայտել է 2007 թվականին «The Star»- ին տված հարցազրույցում, նա կրակոցի ձայն է լսել և տեսել է, որ «Դելտա ֆորսի» երեք զինծառայողներ կռացան, երբ նռնակը թռչում էր նրանց վրա։ Նռնակը պայթել էր խմբի վերջի մասում Սփիրերի սաղավարտի վրա։

 
Բժիշկներն օգնություն են ցուցաբերում Խադրին
 
Երկու զինվոր Խադրի կողքին

OS-1- ի ցուցմունքում ասվում է, որ չնայած ինքը կրակոց չի լսել, սակայն թաղամասի հյուսիսային հատվածի ծառուղում քամուց բարձրացված փոշին ստիպում է իրեն ենթադրելու, որ խումբը կրակի տակ է ընկել տան և գոմի միջև ընկած հատվածում գտնվող հրաձիգի կրակոցից։ OS-1-ը նկարագրում է, որ նռնակը ենթադրաբար նետվել է դեպի նրբանցք պատի ետևից, և այն ընկել է նրբանցքի սկզբից 30-50 մետր հեռավորության վրա։ Նռնակից թաքնվելու համար ՕՍ-1-ը վազել էր նրբանցքի ուղղությամբ Colt M4 կարբինից արձակելով մի քանի կրակոց, չնայած որ ծխի ամպերի բարձրանալու պատճառով OS-1-ը ոչինչ չէր տեսել։ Հասնելով նրբանցքի հարավ-արևելյան մուտքին՝ ՕՍ-1-ը տեսավ գետնին պառկած մի մարդու, կրծքավանդակին երկու հրազենային վնասվածքներով, ատրճանակը պատյանում, կողքին էլ AK-47-ը։ OS-1-ը նրան սպանեց` կրակելով գլխին[22]։ Երբ փոշին մաքրվեց, OS-1-ը տեսավ, որ Խադրը ծնկաչոք նստած էր` մեջքով դեպի մարտադաշտ։ ՕՍ-1-ը երկու անգամ կրակեց նրա մեջքին[22]։ Բացի այդ վերքերից, գլխի բեկորային վնասվածքի պատճառով Խադրը կուրացել էր ձախ աչքից[23]։

Ցուցմունքում OS-1-ը նշել էր, որ թաղամաս մուտք գործելու պահից անցել է ոչ ավելի, քան 90 վայրկյան, և որ ինքը միակ ամերիկացին է, ով կրակ է բացել, չհաշված ամերիկացիների կողմից նետված մեկ նռնակը[23]։

Սիլվերը սկզբում պնդում էր, որ Դելտա Ֆորսի երկու զինծառայող երեք անգամ կրակել են Խադրի կրծքավանդակին, երբ նրան տեսել են զենքը ձեռքին դեմքով դեպի ամերիկացի զինվորներին[23]։ Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է OS-1-ի կողմից ներկայացված իրադարձությունների վարկածին, որը միակ վկան էր եղել, ով ամեն ինչ տեսել է իր աչքերով։ ՕՍ-1-ը, այնուամենայնիվ, հաստատեց, որ Խադրի կողքին ինչ-որ առարկա ընկած էր փոշու մեջ, չնայած ՕՍ-1-ը չէր կարող հստակ հիշել՝ դա նռնակ էր, թե ատրճանակ[22]։

Մտնելով նրբանցք՝ OS-1-ը փլատակների տակ տեսավ երկու տղամարդու, որոնց կողքին ընկած էր AK-47: Վերքերի բնույթը և նրանց մարմինների ընդհանուր վիճակը հիմք էին տվել OS-1-ին հավատալու, որ նրանք երկուսն էլ մահացել են ավիահարվածի հետևանքով[22]։ Մոտենալով Խադրին` OS-1-ը ձեռք տվեց նրա աչքին՝ ստուգելու, թե արդյոք նա ողջ է. Խադրն արձագանքեց։ Նրան մեջքի վրա պառկեցնելով, որ մյուս զինվորները զբաղվեն նրանով, ՕՍ-1-ը գնաց դեպի նրբանցքի ելքը՝ Շպեերին գտնելու համար, դեռևս չիմանալով նրա վիրավորվելու մասին։ Ճանապարհին OS-1-ը տեսավ երրորդ AK-47 ինքնաձիգը և մի քանի նռնակներ[22]։ Ի տարբերություն Մորիսի, որը հիշատակել էր հինգ «լավ հագնված» տղամարդկանց մասին, ՕՍ-1-ը պնդում էր, որ ավերակների ներսում եղել են ընդամենը 4 մարդ, և բոլորն էլ գտնվել են նույն նրբանցքում[22]։

Մինչ Խադրին տեղում բժշկական օգնություն էին ցուցաբերում, նա մի քանի անգամ խնդրեց բժիշկներին սպանել իրեն՝ զարմացնելով նրանց անգլերենի իմացությամբ։ Ավելի ուշ ներկա գտնվող սպաներից մեկն իր օրագրում գրել է, որ ինքը պատրաստվում է հրամայել շարքային զինվորին սպանել վիրավոր Խադրին, բայց Դելտա Ֆորսի զինվորները արգելել են սպանել գերուն[28]։

Այնուհետև Խադրին CH-47 «Չինոկ» ուղղաթիռով տեղափոխել էին Բահրամ ավիաբազա։ Խադրը թռիչքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը[22][29]։

Պայքարի արդյունք խմբագրել

Հաջորդ օրը զինվորները, այդ թվում Սիլվերը, վերադարձան թաղամաս՝ տարածքը խուզարկելու համար[22]։ Տեղի բնակիչներին հաջողվել է փլատակներից հանել երկու գրոհայինների մարմին և թաղել դրանք մուսուլմանական սովորության համաձայն։ Նրանք հրաժարվեցին թաղման տեղը ցույց տալ ամերիկացիներին, որոնք ցանկանում էին ճշտել զինյալների ինքնությունը[10]։

Փայտե տախտակների տակ ընկած էր վերջին սպանված գրոհայինը, ենթադրելով, որ այդտեղ կարող է լինել ստորգետնյա սենյակ[22], նրանք քանդեցին տան պատերը էքսկավատորի միջոցով։ Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերեցին հինգ արկղ զինամթերք, երկու հրթիռ, երկու նռնակ և 3 նռնականետ։ Դրանց որոշ մասը անզգուշաբար պայթեցին, երբ գտնվում էին ծխացող ավերակների տակ[10]։ Գոմում հայտնաբերվեց պլաստիկե պայուսակ, որի մեջ կային տարբեր փաստաթղթեր, լարեր և տեսահոլովակ[10]։ OS-1 զեկույցում նշվում էր, որ տեսասհոլովակը հայտնաբերվել է կենտրոնական շենքում, այլ ոչ թե գոմում, ինչպես նաև նշվում էին պայթուցիչներ, որոնք մոդելավորվել էին որպես քարթրիջներ Sega խաղային վահանակների համար[22]։

Տեսահոլովակի վրա Խադրը խաղում է պայթուցիչի քուղով, մինչդեռ մյուս տղամարդիկ, այդ թվում Աբու Լայթ Ալ-Լիբին, հավաքում են հետագայում պայթեցված տան պայթուցիկ սարքերը (դատելով պատերից, գորգերից և պատուհանից երևացող տեսարանից)[22]։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է ժպտադեմ Խադրը տեղադրում ականները և կատակում նկարահանող օպերատորի հետ[10][30]։ Ենթադրվում է, որ սրանք հենց այն ականներն են, որոնք հետագայում հայտնաբերվել են ամերիկացիների կողմից Խոստի և Հարդեզի միջև ընկած ճանապարհի վրա[22]։

Ճակատամարտը, որն ի սկզբանե կոչվել էր որոգայթ[31], ենթադրվում էր որ առաջին խոշոր բախումն էր «Անակոնդա»-ի գործողությունը ավարտվելուց հետո, վերջին չորս ամիսների ընթացքում[27]։ Հանսենը և Վատտը երկուսն էլ պարգևատրվել էին բրոնզե աստղով՝ երկու վիրավոր զինվորներին ռազմի դաշտից, կրակահերթի տակ տարհանելու համար։ Աղբյուրների կարծիքները չեն համընկնում՝ արդյոք դրանք վիրավոր ամերիկացի երկու զինվորներն են, ներառյալ Մորիսը, թե արդյոք դրանք աֆղան զինվորներ են, որոնց գնդակահարել էին հենց սկզբից[32]։ Բոլոր հինգ վիրավորները պարգևատրվել են Ծիրանագույն սրտերով[27]։ Շպեերին Բահրամի ավիաբազայից տեղափոխել էին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա, որտեղ օգոստոսի 7-ին անջատվել էին նրա կենսաապահովման համակարգը, իսկ նրա սիրտը, լյարդը, թոքերը և երիկամները օգտագործվել էին որպես դոնոր օրգաններ[10]։

Պահպանությունը Բահրամում խմբագրել

Խադրին անգիտակից վիճակում տեղափոխեցին Բահրամի ավիաբազա բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մոտ մեկ շաբաթ անց, հենց որ Խադրի գիտակցությունը վերականգնվեց, սկսեցին նրա հարցաքննությունները։ Այդ ամբողջ ընթացքում և հաջորդ մի քանի շաբաթներին նա գամված մնաց պատգարակին[29]։ Գուանտանամոյի մի քանի բանտարկյալներ, 2004 թվականին ազատ արձակվելուց հետո, համատեղ հայտարարություն արեցին բանտում իրենց կրած փորձությունների վերաբերյալ[Նշում 6]։ Նրանցից մեկը ՝ Ռուhալ Ահմեդը, պնդում էր, որ Խադրին վիրահատական միջամտություն չեն իրականացրել և ցավազրկող դեղեր չեն նշանակել՝ որպես պատիժ զինվորականների հետ չհամագործակցելու համար[33]։ Խադրին մերժել էին արևային ակնոց տրամադրել նրա տեսողությունը պաշտպանելու համար։ Մերժումները պատճառաբանվել էին «պետական անվտանգության նկատառումներով»։

2002 թվականի օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգները Կանադային տեղեկացրեցին բանտարկյալի մասին և խնդրեցին հաստատել նրա ինքնությունը։ 10 օր անց Կանադան դիվանագիտական հարցում ուղարկեց Միացյալ Նահանգներ՝ պահանջելով հյուպատոսական այցելություն Բահրամում գտնվող իր քաղաքացուն։ 10 օր հետո խնդրանքը մերժվեց Միացյալ Նահանգների կողմից՝ նշելով, որ Կանադային կտեղեկացնեն միայն այն դեպքում, երբ Կանադայի քաղաքացին տեղափոխվի Գուանտանամո-Բեյի ճամբար։ Օգոստոսին Խադրին այցելեցին նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Խադրը պնդում է, որ իրեն մերժել են ցավազրկող ներարկել, որ նա ստիպված է եղել ժամերով կանգնել դռան շրջանակին կապած ձգված ձեռքերով, նրանք ցողել են իրեն սառը ջրով, պարկ են հագցրել գլխին, հարձակման է ենթարկվել զինվորական շների կողմից, և ստիպել են նրան տանել 20 լիտրանոց դույլերով ջուր, որպեսզի բորբոքեն վերքերը։ Հարցաքննությունների ընթացքում նրան թույլ չեն տվել օգտվել զուգարանից, այդ իսկ պատճառով էլ նա ստիպված է եղել միզել իր տակը[29]։ Խադրի գլխավոր հետաքննիչը Ջոշուա Կլաուսն էր, որը մեղավոր էր ճանաչվել նույն տարվա ընթացքում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոստովանությունները ծեծի ենթարկելու միջոցով կորզելու և անմեղ աֆղանցուն մահվան հասցնելու գործողություններին մասնակցելու համար[34][Նշում 7]։

2002 թվականի սեպտեմբերի 13-ին Կանադան դիվանագիտական նամակ էր ուղարկել, որում ասվում էր, հաշվի առնելով Խադրի տարիքը, «Կանադայի և Միացյալ Նահանգների զանազան օրենքների դրույթները», որոնք հատուկ վերաբերմունք են պահանջում, խնդրել էր, որ Խադրը չտեղափոխվի Գուանտանամո-Բեյ։

Սեպտեմբերի 17-ին անցկացվեց Խադրի ևս մեկ հարցաքննություն, որի ընթացքում նա հայտարարեց, որ ինքը օգնել է գրոհայիններին, քանի որ լսել է, որ Միացյալ Նահանգները պայքարում են իսլամի դեմ։ Հարցին, թե տեղյակ է, որ Աֆղանստանում սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար 1500 դոլար է առաջարկվել, Խադրը պատասխանեց, որ գիտի այդ լուրերի մասին, բայց չգիտի, թե ով պետք է վճարի մրցանակը։ Հարցին, թե ինչ է ինքը զգում մարտի ընթացքում, 15-ամյա Օմարը պատասխանել էր. «Ես ուզում էի սպանել շատ ամերիկացիների, որպեսզի մեծ գումար վաստակեի»։ Ավելի ուշ նրա փաստաբան Նեյթան Ուիթլինգը, մեկնաբանելով ռազմական հաշվետվությունները, ասել է.

 
Գերիների տեղափոխում Գուանտանամո-Բեյ
  Համոզիչ չի թվում ԱՄՆ-ի այն վարկածը, որ ճակատամարտի ընթացքում երկու հարյուր կիլոգրամանոց ռումբեր նետելուց հետո, երբ ամեն ինչ գետնին էր հավասարեցվել և ներսում բոլորը սպանվել էին, փլատակների տակ մնացած Խադրը մտածում էր, թե ինչպես կարող է վաստակել 1500 դոլար։  

Խադրը երեք ամիս անցկացրեց Բահրամում՝ ապաքինվելով վերքերից։ Նրա հետ նույն խցում էին Մոազզամ Բեգը և տասը այլ բանտարկյալներ։

2002 թվականի հոկտեմբերի 28-ին, առանց Կանադային տեղեկացնելու, Խադրան, Ռիչարդ Բելմարի, Ջամալ Կիեմբայի և այլ բանտարկյալների հետ միասին, տեղափոխվեց Գուանտանամոյի բազա։ Խադրը հիշում է, որ թռիչքի ընթացքում իրեն տեղափոխում էին ձեռնաշղթաներով, վիրաբուժական դիմակով, ականջակալներով և հատուկ ակնոցներով (խոշտանգում զգայական զրկանքներով)։ Թռիչքի ընթացքում նրան ծեծում էին ամեն անգամ, երբ փորձում էր ձգել ոտքերը[10][29]։

Պահպանություն Գուանտանամոյում խմբագրել

 
Իմամ Ջեյմս Իյին հիշում է, որ քննիչներից մեկը Խադրին անգլերենով մի գիրք է նվիրել Միկի Մաուսի մասին, որը Օմարը սեղմում էր կրծքին, երբ քնում էր[10]

2002 թվականի հոկտեմբերի 29-ին կամ 30-ին Խադրը հասնում է Գուանտանամո Բեյի բազա, նրան մեղադրում էին ահաբեկչության և պատերազմական հանցագործությունների համար։ Այդ ժամանակ նրա հասակը 170 սմ էր, քաշը՝ 70 կգ[10]։ Խադրը հիշում էր, որ պահակները իրեն դիմավորեցին «Բարի գալուստ Իսրայել» արտահայտությամբ[29]։

Բահրամի բանտում, Խադրը ընդամենը 16 տարեկան էր, Գուանտանամոյում նրան արդեն վերաբերվում էին որպես մեծահասակ բանտարկյալի[10]։ Պաշտոնյաները նրան համարում էին «հետախուզության գանձ» ոչ միայն այն պատճառով, որ իր հայրը հենց ինքը ՝ Ահմեդ Սաիդ Խադրն էր, այլև այն պատճառով, որ նա անձամբ հանդիպել էր Ուսամա բեն Լադենի հետ և տեսականորեն կարող էր արժեքավոր տեղեկություններ հաղորդել ալ-Քաիդայի հիերարխիայի մասին, չնայած որ այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր[10]։

Սկզբում նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր բանտային հիվանդանոցում, որտեղ նա շփվում էր բանտի իմամ Ջեյմս Իյի հետ, բայց նրանք չէին զրուցում կրոնական թեմաներից[10]։ 2003 թվականի փետրվարին Խադրը նամակ գրեց Օնտարիոյի Սկարբորոու քաղաքում բնակվող իր պապիկին և տատիկին «Ես շատ եմ աղոթում ձեզ համար, մի մոռացեք ինձ ձեր աղոթքների մեջ, մի մոռացեք գրել ինձ և գրել ինձ ձեր խնդիրների մասին»[35]։

2003 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ ռազմական հետաքննիչների համար ներդրվեց գործունեության ստանդարտների նոր ընթացակարգ, որոնցից այժմ պահանջվում էր «ստեղծել արմատապես նոր մեթոդներ և մեթոդոլոգիաներ, որոնք անհրաժեշտ էին այդ առաքելությունն ավարտելու և մեր ազգին պաշտպանելու համար»[10]։

 
Խադրը վերքերը ցույց է տալիս կանադացի հարցաքննողներին

2003 թվականի փետրվարին Կանադայի արտաքին հետախուզության սպա Ջիմ Գոլդին և Կանադայի անվտանգության և հետախուզական ծառայության (ԿԱՀԾ) պաշտոնատար անձին թույլատրեցին անձամբ հարցաքննել Խադրին։ Հարցաքննությանը նախորդող երեք շաբաթվա ընթացքում Խադրին զրկել էին քնից։ Յուրաքանչյուր երեք ժամը մեկ, 21 օր անընդմեջ, նրան տեղափոխում էին նոր խուց՝ փորձելով «նրան ավելի հարմարեցնել և համաձայն լինել խոսելու»։

2003 թվականի փետրվարին Կոլեկտիվ արագ տեղակայման ուժերի գործակալների այցի ընթացքում նկարահանված հարցաքննության տեսանյութից հատված

Գոլդը Խադրի համար Բիգ Մակ համբուրգեր էր բերել[35], որը կառավարությանը թույլ տվեց պնդել, որ այցը կատարվել է «Խադրի առողջական վիճակը ստուգելու նպատակով»։ Խադրի փաստաբան Նեյթ Ուայթը հակառակը պնդեց, որ «(ԱԳՆ) ասում է, որ այցը կատարվել է Խադրի շահերից ելնելով, բայց հարցը դրանում չէ»։ Խադրի փաստաբանները անհաջող փորձ կատարեցին Կանադայի Դաշնային դատարանից ստանալու որոշում, որը կարգելեր Կանադայի անվտանգության և հետախուզական ծառայությունը հետագայում հարցաքննել Խադրին[36]։ Մեկ ամիս անց Կանադայի արտգործնախարարությունը ճեպազրույցի ընթացքում ամփոփեց Գոլդի եզրակացությունը՝ ասելով, որ Խադրը «լիովին կործանված երիտասարդ է։ Բոլոր նրանք, ովքեր նրա վրա իշխանություն են ունեցել, օգտագործել էին նրան ու իր վստահությունը իրենց իսկ նպատակների համար»[10]։

CBIS-ի փոխտնօրեն Ուիլյամ Հոուպերը հավաստիացրեց Կանադայի հասարակությանը, որ հարցաքննության նպատակը Միացյալ Նահանգների դատախազության համար տեղեկատվություն հավաքելը չէ, բայց, այնուամենայնիվ, խոստովանեց, որ ամերիկացիներն անարգել կարող են օգտվել ստացված տեղեկատվությունից։ Բացի այդ, Կանադան որևէ երաշխիք չէր պահանջում, որ այդ տվյալները չեն օգտագործվի մահապատժով դատապարտման հնարավորության դեպքում։

2003 թվականի մեծ մասը Խադը անցկացրեց բրիտանացի բանտարկյալ Ռուհալ Ահմեդի խցի հարևանությամբ գտնվող խցում։ Նրանք երկուսն էլ հաճախ խոսում էին սիրված հոլիվուդյան կինոնկարների մասին, ինչպիսիք են Պինդ ընկույզը, կամ Հարրի փոթերը[10]։ Ահմեդը հետագայում հիշում էր, թե ինչպես է որոշ հարցաքննություններից հետո, Խադրը ժպտալով վերադառնում և խոսում իրեն ցուցադրված ֆիլմերի մասին, իսկ երբեմն էլ նա վերադառնում էր արցունքն աչքերին ծածկոցով փաթաթվում մի անկյունում և մոռանում ամեն ինչ[10]։

2003 թվականի վաղ գարնանը ռազմական հետաքննիչներից մեկը Խադրին ասել էր, որ նրա կյանքը «իր ձեռքերում է», նույն հետաքննիչը թքել էր նրա վրա, քաշել մազերը և սպառնացել, որ նրան կուղարկի մի երկիր, որտեղ նրան «ավելի դաժան» կտտանքների կենթարկեն ՝ հենվելով եգիպտական «թիվ 9 զինվորի» վրա, որը սիրում էր բռնաբարել բանտարկյալներին։ Այս հարցաքննությունն ավարտվեց նրանով, որ Խադրին հայտնեցին, որ նա իր կյանքի մնացած մասն անցկացնելու է Գուանտանամոյում[11]։ Մի քանի շաբաթ անց, մեկ այլ հետաքննիչ ներկայանալով որպես Իզմարայ, սպառնացել էր Խադրին, որ նրան կուղարկի Բահրամի ավիաբազայի նոր բանտ, որտեղ «նրանք փոքրիկ տղաներին շատ են սիրում»[11]։

Խադրին պահում էին մենախցում, ձեռնաշղթաներով, պատշաճ բուժօգնություն չէին տրամադրում, ստիպում էին կանգնել անհարմար դիրքով, մինչև որ նա չէր արտաթորում կամ մեզում իր վրա[37]։ Խադրի փաստաբանները պնդում էին նաև, որ մարտին քննիչները նրան «քարշ էին տվել հատակին մեզի և սոճի յուղի միջով», և դրանից հետո նրան երկու օր սպիտակեղեն չէին տրամադրել։

2003 թվականի մարտի վերջին Օմարին վերագրվեց վտանգավորության 4-րդ մակարդակ և մեկ ամիս անց տեղափոխվեց դատարկ խուց առանց պատուհանների[11]։

2003 թվականին Խադրը սկսեց բանտարկյալների շրջանում անցկացնել աղոթքի արարողակարգ[35]։ Մի անգամ, մեկ տարի անց, երբ նա ասաց Մոազամ Բեգին, որ իր եղբայրը՝ Աբդուրահման Խադրը աշխատում է ամերիկացիների համար[10], Օմարը կարողացավ խոսել եղբոր հետ, ով այդ ժամանակ նույնպես կալանավորված էր Գուանտանամոյի բանտում։ Նրանք գտնվում էին տարբեր խցերում, միմյանցից ընդամենը 15 մետր հեռավորության վրա։ Նրանք միմյանց հետ խոսում էին արաբերենով։ Օմարն իր ավագ եղբորը խնդրում էր, որ չպատմի Ալ-Քաիդայի հետ ընտանիքի կապերի մասին, նշելով, որ կորցնում է ձախ աչքը[14]։ Բազայում գտնվելու ընթացքում Խադրին հաջողվեց Ղուրանն անգիր անել[38]։

2004 թվականի մարտին կանադական հետախուզության աշխատակից Ջիմ Գուլդը վերադարձավ Գուանտանամոյի ռազմակայան, բայց Խադրն այլևս չհամագործակցեց նրա հետ։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Խադրը փորձել է «լավ տղա» երևալ և փորձել է տպավորություն թողնել իր խցակից ընկերների վրա։ Նրա փաստաբան Մունիր Ահմադը դեմ է արտահայտվել դրան՝ ասելով, որ Խադրը սկզբում` 2003 թվականին հավատում է, որ Գոլդը «վերջապես եկել է իրեն օգնելու», բայց 2004 թվականին նա հասկացավ, որ Կանադայի կառավարությունը չի օգնում, այլ հարցաքննում է իրեն[35]։

2003 թվականից մինչև 2004 թվականը ընդհանուր առմամբ, կանադացիները 6 անգամ հարցաքննել են Խադրին[39]՝ պահանջելով, որ նա լուսանկարներով ճանաչի ահաբեկիչների հետ կապեր ունեցող կանադացիներին։ Նրանց թվում էր սիրիական ծագումով կանադացի Մահեր Արարը, որը 2002 թվականին ձերբակալվել էր Նյու Յորքում, այնուհետև ամերիկացիների կողմից տեղափոխվել Սիրիա, որտեղ էլ նրան մեկ տարի տանջել էին, մինչև ապացուցվել էր նրա անմեղությունը[39]։ Երբ Խադրը կանադական կողմին ասել է, որ ամերիկացիները խոշտանգել են իրեն խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով, կանադացի պաշտոնյաները նրան անվանել են ստախոս, ինչն արցունքներով էր ընդունվել Օմարի կողմից։ Հետագայում նա հիշում էր, որ «փորձել է համագործակցել, որպեսզի նրանք իրեն հետ տանեն Կանադա»[39]։

2004 թվականի հունվարին, փոխգնդապետ Բարբարա Բուրֆինդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս մտադրություն չունի անչափահասներին պահել Գուանտանամոյում, դրանով իսկ Քլիվեն Ստեֆորդ Սմիթին հասկացնելով, որ կասկածի տակ է դնում ոչ միայն բազայում պահելու փաստը, այլ նաև, որ Խադրին պատրաստվում են դատել ռազմական տրիբունալում[40]։

2004 թվականի հունիսի 18-ին Խադրը նամակ է գրել իր մորը, որը վերադարձել է Կանադա կրտսեր եղբոր` Օմար Աբդուկարիմի համար, որին անհրաժեշտ էր որակյալ բժշկական օգնություն։ Չորս ամիս անց նա ևս մեկ նամակ է գրել մորը, իսկ մեկն էլ եղբորը՝ Աբդուրահման Խադրին։

2004 թվականի օգոստոսին փաստաբաններ Ռիկ Ուիլսոնը և Մունիր Ահմադը «շտապ միջնորդություն» ներկայացրեցին Խադրի բժշկական փաստաթղթերը տրամադրելու վերաբերյալ։ Նրանց մերժեցին և փոխարենը հայտարարություն տարածեցին Գուանտանամոյի ռազմա-ծովային հիվանդանոցի բժիշկ Ջոն Ս. Էդմոնդսոնի կողմից, որում ասվում էր, որ Խադրը «լավ առողջություն ունի», և, բացի այդ, նրանք ուղարկել էին երկու էջանոց փաստաթուղթ՝ «Բժշկական սպասարկման ծառայությունների իրավիճակի վերաբերյալ»։

2004 թվականի նոյեմբերին, երբ Խադրը հանդիպել է իր փաստաբանների` Ահմադի և Ուիլսոնի հետ, նա ենթարկվել է քառօրյա հարցաքննության, որի ընթացքում նրան հարցրել են, թե ինչ է քննարկել իրավաբանների հետ։ Ըստ Խադրի՝ հետաքննիչները նրա նկատմամբ կիրառել են ծայրահեղ դաժան ֆիզիկական ուժ և արգելել են նրան կատարել ամենօրյա աղոթքներ[41]։ Այս այցելության ընթացքում փաստաբանները անցկացրեցին հոգեբանական հետազոտություն՝ օգտագործելով հարցաշար, որը հայտնի է որպես «Հոգեկան առողջության գնահատման համառոտ սանդղակ»։ Խադրի հարցերի պատասխանները այնուհետև փոխանցվել էին անազատության մեջ գտնվող անչափահասների հոգեբանության զարգացման բնագավառի մասնագետ` բժիշկ Էրիկ Տրապինին։ Տրապինը գտնում է, որ Խադրը տառապում է «մոլուցքից և հալյուցինացիաներից, ինքնասպանության վարք է դրսևորում և առկա է ուժեղ պարանոյա», որ նրա դեմ կիրառված բռնությունները նրան դարձրել են «առանձնապես խոցելի հոգեբանական հարկադրանքի համար»։ Տրապինը նաև եզրակացրեց, որ Խադրի մոտ առկա է ինքնասպանության աճող ռիսկ[11]։ Անկախ բժշկական հետազոտություն կազմակերպելու բոլոր ջանքերը անհաջողությամբ էին պսակվում։

2005 թվականի մարտի 19-ից, կանադական կողմը սկսեց պարբերաբար այցելել Խադրին՝ հսկելու նրա վիճակը և պահվածքը։ Այդ ժամանակ նրան պահում էին No.5 ճամբարում՝ անվտանգության ամենաբարձր մակարդակ ունեցող ճամբարում, և տեղեկություններ կան, որ Խադրը պահապանների վրա մեզ էր լցնում և հրաժարվում սննդից։ Նույն թվականին, նրա քույր Զեյնաբը Պակիստանից վերադարձավ Կանադա, որպեսզի կարողանա ավելի լավ վերաբերմունք պահանջեր Օմարի և նրա եղբոր՝ Աբդուլլահի համար։ 2005 թվականի մայիսից որոշ ժամանակ առաջ Խադրը խնդրեց իր փաստաբան Ռիչարդ Ուիլսոնին ընթերցանության համար բերել կանադական ավտոմեքենաների ամսագրեր նոր մոդելներով[35], իսկ ավելի ուշ, կանադական ներկայացուցիչների հետ զրույցներում, նա խանդավառությամբ էր նկարագրում, թե որքան է իրեն դուր գալիս Mercedes-Benz-ը և Bentley-ին։

Խադը 15 օր մասնակցեց հացադուլին, քանի դեռ իրեն չէին սկսել հարկադրաբար կերակրել։ Նա հայտարարել էր, որ հիվանդանոցը լքելուց հետո կորցրել էր գիտակցությունը և պահակները դաժանորեն ծեծի են ենթարկել իրեն։ 2005 թվականի հուլիսի 20-ին, Գուանտանամոյի բանտարկյալ, Օմար Դիգհեյսը իր օրագրում գրել էր «Մեր խցում Օմար Խադրը շատ վատ վիճակում էր։ Նա արյուն էր փսխում և նրան բուժաշիճուկ տվեցին, երբ գտան խցում հատակին ընկած»։ Հետագայում նրա օրագրից հատվածներ հրատարակվեցին «The Independent» թերթում։

2005 թվականի ապրիլին փաստաբաններ Խադրան, Ահմադը և Ուիլսոնը անցկացրին մեկ այլ գրավոր հոգեբանական թեստ և այն հանձնվեց դատաբժիշկ Դերիլ Մեթյուզիին, որին Պենտագոնի կողմից երկու տարի առաջ հրավիրել էին Գուանտանամոյի բազա։ Մեթյուզը եզրակացրեց, որ Խադրի մոտ առկա են հետտրավմատիկ սթրեսի խանգարման բոլոր նախանշանները։

2005 թվականի հուլիսին Խադրը 200 այլ բանտարկյալների հետ նորից մասնակցեց հացադուլի և 15 օր ոչինչ չկերավ։ Նրան երկու անգամ տեղափոխեցին հիվանդանոց և ստիպողաբար կերակրեցին։ Հուլիսի 9-ին ռազմական ոստիկանությունը նրան մի քանի անգամ ծեծի ենթարկեց թուլությունից ընկնելու հետևանքով։

2005 թվականի մայիսին Խադրը հայտարարեց, որ այլևս մտադրություն չունի համագործակցել իր գործով ներգրավված ամերիկացի փաստաբաններից որևէ մեկի հետ, այդ թվում Քոլբի Վոկեյի, Ռիչարդ Ուիլսոնի և Քրիստինա Ա Հասկին։ Խադրի կանադացի փաստաբանները համոզեցին, որ վերջինս հրաժարվի կապիտան-լեյտենանտ Ուիլյամ Քուբլերից՝ կապված ռազմական դատարանի կանոնների հետ։ Երեք ամիս անց Կանադան արգելեց CBDN-ի կողմից իրականացվող Խադրի հետագա ցանկացած հարցաքննություն[42]։ 2005 թվականի սեպտեմբերին Խադրին թիվ 5 ճամբարից տեղափոխեցին թիվ 4 ճամբար։

 
Ցուցարարները Կանադայում պահանջում են վերադարձնել Խադրին

Բահրամի ավիաբազայի բանտում Խադրի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունից հետո 2006 թվականին ԱՄՆ բանակը հետաքննություն սկսեց մեղադրանքի ճշտությունը պարզելու նպատակով։ Հուլիսին նա կրկին տեղափոխեցին թիվ 5 ճամբար այն բանից հետո, երբ իր զինվորական փաստաբաններին անվստահություն հայտնեց և պահակներին անվանեց «ապուշներ»։

2006 թվականի մարտի 6-ին Խադրը թիվ 5 ճամբարում հանդիպեց Քլայվ Սթեֆորդ Սմիթին, որտեղ նա հայտարարեց, որ Այուբ Հեյիլում տեղի ունեցած հարձակման ժամանակ նա կորցրել էր գիտակցությունը ամերիկյան նռնակի պայթյունից և չի հիշում, որ ինքը նռնակներ է նետել, երբ սկսվել է ճակատամարտը[40]։

2007 թվականի մարտին, բանտարկությունից հինգ տարի անց, Խադրին առաջին անգամ թույլ տվեցին հեռախոսով խոսել մոր հետ։ Նրան ևս մեկ անգամ թույլատրեցին հեռախոսազանգ կատարել ընտանիքին, բայց այլևս զանգեր չթույլատրվեցին, քանի որ նրան «կարգապահական պատճառներով» տեղափոխեցին Գուանտանամոյի բազայի ամենադաժան մասը թիվ 6 ճամբար[1]։ Երբ Կանադան բողոքեց դրա դեմ՝ հայտարարելով, որ Խադրի պահվածքն ավելի շատ կախված է նրանից, թե որ ճամբարում է գտնվում, որից հետո Միացյալ Նահանգները Խադրին տեղափոխեցին թիվ 4 ճամբար։

2008 թվականի ապրիլի 9-ին Խադրի փաստաթղթերի տուփը առգրավվեց, իբր, այն պատճառով, որ այնտեղ պահվում էր արգելված «Մատանիների տիրակալը» ֆիլմի սցենարի պատճենը։ Փաստաթղթերը վերադարձվեցին մի քանի օր անց։ Խադրին նաև արգելեցին շարունակել դոմինո և շախմատ խաղալ իր փաստաբանների հետ[43]։

Ուիլյամ Կուբլերին հաջողվել է հանդիպում կազմակերպել Խադրի և Քեյթ Պորտերֆիլդի միջև, որոնք անցկացրել էին Խադրի հոգեբանական վիճակի գնահատման ուսումնասիրություն և 2008 թվականի նոյեմբերին կարողացել էին 3 անգամ այցելել նրան։ Պորտերֆիլդը եզրակացրեց, որ իր համար դժվար էր Խադրի հետ ստեղծել վստահելի փոխհարաբերություններ, ինչը «ակնկալվում էր նման դեպքերում, ինչպես Խադրի հետ, երբ երիտասարդները ենթարկվում են բռնությունների»[44]։

Կանադան երկար ժամանակ հրաժարվում էր օժանդակել Խադրի ներգաղթին կամ արտահանձնմանը[Նշում 8]։

2009 թվականի հունվար ամսվա դրությամբ Կանադայի հասարակության 64% -ը կողմ էր Խադրի Կանադա վերադարձի գաղափարին։ Համեմատության համար նշենք, որ 2007 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 41%[Նշում 9]։

2010 թվականի հոկտեմբերին Խադրը ընդունեց մեղքը և դատապարտվեց Ամերիկյան ռազմական դատարանի կողմից Գուանտանամոյի ութ տարվա ազատազրկման Գուանտանամոյում առանց հաշվի առնելու կալանքի տակ անցկացրած ժամանակը[5][6]։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին Խադրը տեղափոխվեց Կանադա՝ մնացած պատիժը այնտեղ կրելու համար[6]։

2015 թվականի մայիսին Խադրը գրավի դիմաց ազատ արձակվեց՝ կապված պատժի վերանայման հետ[7][8]։ 2017 թվականին Կանադայի իշխանությունները հայտարարեցին, որ պայմանավորվել են Խադրին որպես փոխհատուցում վճարել 10,5 միլիոն դոլար[9]։

Նշումներ խմբագրել

  1. Международная амнистия. Омара Хадра следует безотлагательно репатриировать в Канаду Արխիվացված 2018-07-22 Wayback Machine, 15 июля, 2008
  2. Детский фонд ООН, ЮНИСЕФ обеспокоен уголовным преследованием одного из узников Гуантанамо, 4 февраля, 2008
  3. Международная амнистия. Омара Хадра будет судить военная комиссия Արխիվացված 2018-07-22 Wayback Machine, 25 апреля, 2007.
  4. Международная амнистия, Брифинг. «Преждевременно»? Канаде давным-давно следовало добиться репатриации Омара Хадра Արխիվացված 2018-07-22 Wayback Machine, 16 апреля, 2008
  5. Пока не ясно, был ли ОС-1 одним из солдат Дельта Форс
  6. Би-би-си, Арестанты Гуантанамо — на свободе, 11 марта, 2004.
  7. Би-би-си, В США едет рассерженный Карзай, 21 мая, 2005.
  8. Russians.ca Արխիվացված 2008-07-19 Wayback Machine, Каневский, Владимир. Канада не требует перевода Хадра Արխիվացված 2016-06-24 Wayback Machine 10 июля, 2008
  9. Права человека в США: дети Гуантанамо

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Omar Khadr Case A Teenager Imprisoned at Guantanamo
  2. Khadr was child soldier, his lawyers say
  3. 3,0 3,1 Министерство обороны США, Уведомление о предъявлении обвинений Омару Хадру, основанных на показаниях под присягой, 2007.(անգլ.)
  4. Lawyer: Khadr report altered
  5. 5,0 5,1 Meserve, Jeanne; CNN Wire Staff (2010 թ․ հոկտեմբերի 25). «Youngest Guantanamo detainee pleads guilty». CNN. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite news}}: |author2= has generic name (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Omar Khadr returns to Canada». CBC News. 2012 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  7. 7,0 7,1 Omar Khadr to stay out on bail after federal government drops appeal, CBC
  8. 8,0 8,1 "The bail conditions Omar Khadr must now live by", The Star
  9. 9,0 9,1 Trudeau tells town hall heckler that he, too, is angry about Omar Khadr’s $10.5M settlement
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 Shephard, Michelle (2008). Guantanamo's Child. John Wiley & Sons.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Tietz, Jeff (10 августа, 2006). «Непрекращающиеся пытки Омара Хадра» ((անգլ.)). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 TheFacesBehind.net Արխիվացված 2009-01-13 Wayback Machine, «Омар Хадр: Канадец в Гуантанамо Արխիվացված 2009-01-15 Wayback Machine», июль 2008.(անգլ.)
  13. Ричард Алан Кларк, Заявление Сенату США о финансировании терроризма для Комитета Сената США по делам банков, жилищному и городскому хозяйству, 22 октября, 2003.(անգլ.)
  14. 14,0 14,1 Frontline (PBS), Сын Аль-Каиды,(անգլ.).
  15. TheKhadrLegacy.com Արխիվացված 2018-04-22 Wayback Machine Сайт семьи Хадр.
  16. 16,0 16,1 Omar Khadr: The Youngest Terrorist?
  17. CBC, ГKhadr patriarch disliked Canada, says al-Qaeda biography
  18. CBS News, Murder Charges For Canadian Gitmo Inmate
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 National Post, McLeon, Kagan. «Один американский солдат убит и четверо ранено в отдалённой афганской деревне»,(անգլ.)
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Rescue of the Year». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  21. Firefight shows strong Al Qaeda persistence
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 22,16 22,17 22,18 OC-1 CITF witness report, 17 марта, 2004.(անգլ.)
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Worthington, Andy. Омар Хадр — «ребёнок-солдат» в Гуантанамо Արխիվացված 2008-05-09 Wayback Machine, 7 ноября, 2007.(անգլ.)
  24. 24,0 24,1 In Canada, an Outcast Family Finds Support
  25. 25,0 25,1 Ab Khail VOA Report
  26. 26,0 26,1 A Green Beret Dies of Wounds Sustained in Afghanistan in July
  27. 27,0 27,1 27,2 Five injured in most recent Afghan firefight awarded Purple Hearts
  28. WORLD Captured Khadr nearly executed: documents
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Affidavit of Omar Ahmed Khadr
  30. Omar Khadr: The Youngest Terrorist?
  31. Американские войска попали в засаду в Афганистане
  32. House, Dawn. Salt Lake Tribune, «Некоторые солдаты ставят под сомнение усилия в Афганистане», 20 марта, 2004.(անգլ.)
  33. Composite statement: Detention in Afghanistan and Guantanamo Bay, Shafiq Rasul, Asif Iqbal and Rhuhel Ahmed
  34. Toronto Star, Shephard, Michelle. Khadr's military interrogation faces scrutiny
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 Toronto Star, Shephard, Michelle. «Военный трибунал обвиняет канадца в убийстве», 2006.(անգլ.)
  36. Федеральный суд Канады. Khadr vs. Canada, 2005.(անգլ.)
  37. «US: Makeshift Military Commissions Rules Unfair». Human Rights Watch. 5 ноября, 2007.(անգլ.)
  38. Письмо Омара Хадра к матери, 18 мая, 2004
  39. 39,0 39,1 39,2 'Canadians called me a liar': Khadr
  40. 40,0 40,1 Smith, Clive. «Eight O’Clock Ferry to the Windward Side», p. 145.(անգլ.)
  41. Меморандум поданный Муниром Ахмадом и Ричардом Уилсоном к делу Омар Хадр против Буша. 21 марта, 2005.
  42. CBC, «КСБР отстаивает своё право допрашивать Хадра». 11 августа, 2005.(անգլ.)
  43. Khadr's reading stirs furor
  44. Colin Perkel. «Mental assessment of 'traumatized' Omar Khadr difficult, lawyer says». Metro News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին. 12 декабря, 2008.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խադր» հոդվածին։