Արբանյակային կապ, Տիեզերական ռադիոկապի ձևերից մեկը, հիմնված Երկրի արհեստական արբանյակների, որպես կրկնիչներ օգտագործելու վրա։ Այն դիտվում է որպես ռադիոռելեային կապի զարգացում՝ կրկնիչին շատ մեծ բարձրություն հասցնելու միջոցով։ Քանի որ այդ ժամանակ տեսադաշտը դառնում է Երկրագնդի գրեթե կեսը, ապա մեծ քանակի կրկնիչների դերը նվազում է և հիմնականում բավարար է դառնում մեկ կրկնիչի օգտագործումը։

Կապի արբանյակ Syncom-1 ը

Արբանյակային կրկնիչներ խմբագրել

 
Պասիվ կապի արբանյակ Echo-2 ը

Սկզբնական հետազոտությունների ժամանակ օգտագործվում էին պասիվ արբանյակային կրկնիչներ (Օրինակ - «Էխո» և « Էխո-2 »), որոնք իրենցից ներկայացնում էին հասարակ ռադիոազդանշանների արտացոլիչներ, իրենց հարկի տակ չունենալով ոչ մի տիպի հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ։ Այդպիսի արբանյակները զարգացում չստացան։

Բոլոր ժամանակակից կապի արբանյակները համարվում են ակտիվ։ Ակտիվ կրկնիչները համալրված են ազդանշանի ընդունման, հզորացման, մշակման և վերահաղորդման էլեկտրոնային սարքավորումներով։ Արբանյակային կրկնիչները կարող են լինել ռեգեներացվող և ոչ ռեգեներացվող[1]։

Արբանյակային կրկնիչների ուղեծրերը խմբագրել

Արբանյակային կրկնիչների պտտման ուղեծրերը բաժանվում են երեք կարգի[2]:.

  • Էկվատորային
  • Շեղման
  • Բևեռային

Էկվատորային ուղեծրի կարևոր տարբերություններից է համարվում գեոստացիոնար ուղեծիրը, որով պտտվում է արբանյակը անկյունային արագությունով, որը հավասար է Երկրի անկյունային արագությանը և որը ուղղված է Երկրի պտտման ուղղությամբ։ Այսպիսի արբանյակի առավելությունը այն է, որ ընդունիչը իր տեսադաշտում է ունենում արբանյակին։

Սակայն գեոստացիոնար ուղեծիրը մեկն է և նրա տարողությունը ինչպես նաև անվտանգ հեռավորությունը վերջավոր է։ Եվ դրա պատճառով բոլոր արբանյակներն անհնար է բերել այդ ուղեծրին։ Մեկ այլ թերությունն այն է, որ գեոստացիոնար ուղեծիրը գտնվում է շատ մեծ բարձրության վրա (35 786 կմ) և դրա հետևանքով ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ է պետք, որպեսզի արբանյակը հասցվի այդպիսի բարձրության։ Այդպիսի բարձրությունը նաև խնդիրներ է առաջացնում ինֆորմացիայի փոխանցման դեպքում։

Այդ խնդիրները լուծում է շեղման ուղեծիրը, սակայն այն ավելի ցածր մակարդակի բարձրության վրա է գտնվում, հետևաբար արբանյակների թիվը պետք է ավելացնել, որպեսզի ունենալ շուրջօրյա անխափան կապ։

Բևեռային ուղեծիրը շեղման ուղեծրի մասնավոր դեպք է (90º շեղմամբ)։

 
Կապի արբանյակների ուղեծրեր. 1 — էկվատորային, 2 — շեղման, 3 — բևեռային

Շեղման ուղեծրեր օգտագործելու շնորհիվ երկրային կայանները համալրվում են հետևելու համակարգերով, անտենայի արբանյակին ուղղելու և նրան ուղեկցելու շնորհիվ։

Բազմակի մուտք խմբագրել

Արբանյակային կրկնիչի նույնժամանակյա բազմակի օգտագործման համար տարբեր օգտատերերի կողմից կիրառվում են բազմակի մուտքի համակարգեր։

  • Բազմակի մուտք հաճախային բաժանումով - Այս դեպքում ամեն օգտատերի հատկացվում է առանձին հաճախային տարածություն,
  • Բազմակի մուտք ժամանակային բաժանումով - Ամեն օգտատերի հատկացվում է ժամանակ, որի ընթացքում տեղի է ունենում տվյալների ընդունում և հաղորդում,
  • Բազմակի մուտք գաղտնաբառի բաժանումով - Տվյալների հաղորդումը կատարվում է գաղտնաբառերի հաջորդականությամբ այնպես, որ փոխանցվող ազդանշանները չեն խանգարում միմյանց, թեև փոխանցվում են միևնույն հաճախություններով։

Արբանյակային կապի թերությունները խմբագրել

Թույլ պաշտպանվածություն խզումներից խմբագրել

Երկրային կայանների և արբանյակների միջև մեծ հեռավորությունը հանդիսանում է այնպիսի խնդիրներից, որի պատճառով ազդանշան/աղմուկ հարաբերությունը ընդունիչների մոտ շատ մեծ չէ։ Այդ պատճառով սխալների քիչ հավանականություն ունենալու համար օգտագործվում են մեծ չափերի անտենաներ, քիչ աղմկող նյութեր և մասնիկներ և բարդ խզումներից պաշտպանված գաղտնաբառեր։

Մթնոլորտի ազդեցություն խմբագրել

Արբանյակային կապի որակի վրա մեծ ազդեցություն են թողնում ներքնոլորտում և իոնոլորտում տեղի ունեցող երևույթները։

Ազդանշանի տարածման հետաձգում խմբագրել

Ազդանշանի տարածման հետաձգման խնդիրը վերաբերում է բոլոր կապի արբանյակներին։ Ամենամեծ հետևանքները ունենում են այն գեոստացիոնար արբանյակները, որոնք օգտագործում են արբանյակային վերահաղորդիչներ։ Այդ դեպքում ընդհանուր հետաձգումը կարող է կազմել 400 մվ։

Ազդանշանների հետաձգման խնդիրն առավել անցանկալի է դառնում այնպիսի ծրագրերի դեպքում, որոնցում օգտագործվում է իրական ժամանակը (Օրինակ՝ բջջային կապում)։ Ընդ որում այն ժամանակ, երբ արբանյակային կապի ալիքի տարածման ժամանակը կազմում է 250 մվ, ապա բաժանորդների միջև այդ ժամանակը կազմում է 500 մվ ից ոչ քիչ։

Կան համակարգեր որտեղ ազդանշանը երկակի անգամ է փոխանցվում արբանյակային ալիքի կապով, որոնց դեպքում ստացվում է այնպես, որ ընդհանուր հետաձգման ժամանակը մեծանում է երկու անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել