Աֆղանական պատերազմ (2001-2014)

Աֆղանստանի պատերազմ (2001-2014) (ռուս.՝ Война в Афганистане (2001-2014)), ասիմետրիկ ռազմական հակամարտություն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (անգլ.՝ ISAF) և Թալիբան իսլամիստական կազմակերպության միջև, որը մինչ այդ վերահսկում էր Աֆղանստանի մեծ մասը։ Այդ պատերազմը համարվում է 1978 թվականից շարունակվող Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի փուլերից մեկը։

Աֆղանական պատերազմ
Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում
Պատերազմ ահաբեկչության դեմ
Defense.gov News Photo 120229-A-8536E-817 - U.S. Army soldiers prepare to conduct security checks near the Pakistan border at Combat Outpost Dand Patan in Afghanistan s Paktya province on.jpg
ԱՄՆ-ի զինծառայողները պարեկություն են իրականացնում Պակիստանի հետ սահմանի մոտ, 2012 թվականի փետրվար
Թվական 2001 հոկտեմբերի 72014 դեկտեմբերի 28[1]
Վայր Աֆղանստան Աֆղանստան
Հակառակորդներ
Հրամանատարներ

ԱՄՆ-ն ռազմագործողություն է անցկացրել Աֆղանստանում «Հարատև ազատություն» ռազմագործողությունն, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևով[2]։ Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է[3]։

2011 թվականի հուլիսից սկսվել է կոալիցիայի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից[4]։ 2013 թվականի հուլիսին անվտանգության ապահովումն երկրում փոխանցվել է տեղական ուժային կառույցներին, այդ պահից սկսած կոալիցիայի կոնտինգենտը օժանդակ դեր էր խաղում[5][6]։ Փաստացիորեն պատերազմն ավարտվել է միայն ձևականորեն, իսկ իրականում այն շարունակվում էր։

ՆախապատմությունԽմբագրել

1996 թվականից մայրաքաղաքը և Աֆղանստանի տարածքի մեծ մասը վերահսկվում էր Թալիբան շարժման կողմից։ Արդեն այդ ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից փնտրվող ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը ապաստան է ստացել Աֆղանստանում[7]։ Թալիբները հրաժարվում էին հանձնել բեն Լադենին նույնիսկ 1998 թվականին Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ահաբեկիչներին վերջնագիր է ներկայացրել՝ կարճ ժամանակահատվածում ամերիկյան արդարադատությանը հանձնել բեն Լադենին, ինչպես նաև ալ Քաիդայի ամբողջ ղեկավարությանը։ Սեպտեմբերի 21-ին թալիբները պատասխանեցին մերժմամբ՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն ծանրակշիռ փաստարկներ չի ներկայացրել տվյալ կազմակերպության Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչություններին մասնակցության վերաբերյալ։

2001 թվականի սեպտեմբերի 22-ին երեք պետություններից երկուսն, որոնք ճանաչում էին Աֆղանստան Իսլամական Էմիրաթը (ԱՄԷ և Սաուդյան Արաբիա) Աֆղանստանի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները։ Աֆղանստանից Իրան և Պակիստան փախստականների հսկայական հոսք է սկսվել։

Պատերազմի նպատակներԽմբագրել

ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հռչակված նպատակներն են[8]՝

  • Թալիբների ռեժիմի տապալում,
  • Աֆղանստանի տարածքի ազատագրումը թալիբների ազդեցությունից,
  • Ալ Քաիդայի մասնակիցների գերությունը և դատավարությունը։

ՄասնակիցներԽմբագրել

Միջազգային ուժերԽմբագրել

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևին համապատասխան։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր

Աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում[2]։

2003 թվականի օգոստոսից ISAF հրամանատարությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ ISAF-ի կազմի մեջ մտել է 48 երկիր (մեծամասնությունը ՆԱՏՕ-ի անդամ), ամենամեծ թվակազմը ներկայացրել է ԱՄՆ-ն։

2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ ISAF-ի ընդհանուր թիվը կազմում էր 49 902 զինծառայող[9]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել