Ալ-Կաիդա

Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա
(Վերահղված է Ալ-Քաիդաից)

«Ալ-Կաիդա» (արաբ․՝ القاعدة‎‎, al-qāʿidah, IPA: /ælˈqɑːʕɪdɐ/, «Հիմք», «Հենակետ», «ֆունդամենտ», «սկզբունք»), ամենածայրահեղական-արմատական ահաբեկչական կազմակերպություններից մեկը[3], պատկանում է իսլամի վահաբիստական ուղղությանը։

Ալ-Կաիդա
արաբ․՝ القاعدة‎‎
Изображение логотипа
Տեսակահաբեկչական կազմակերպություն և զինված կազմակերպություն
ԳաղափարախոսությունՎահաբականներ, Salafi jihadism?, Qutbism?, Պանիսլամիզմ, հակակոմունիզմ, anti-Zionism?, հակասեմականության և Իսլամիզմ[1]
ՀիմնադիրՈւսամա բեն Լադեն
ՂեկավարSaif al-Adel?, Այման ալ-Զավահիրի[2] և Ուսամա բեն Լադեն
Առաջացման երկիր Աֆղանստան
Ստեղծման տարեթիվ1988
 Al-Qaeda Վիքիպահեստում

Ստեղծվել է 1988 թվականին[4][5]։ Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո «Ալ-Կաիդան» երկար պայքար սկսեց ԱՄՆ-ի՝ երկրի, որին այդ ժամանակ անվանում էին «Արևմտյան աշխարհ», և մուսուլմանական երկրներում գտնվող նրա դաշնակիցների դեմ։ Կազմակերպության նպատակն է հանդիսանում իսլամական երկրներում աշխարհիկ ռեժիմի տապալումը և «Իսլամական մեծ խալիֆաթի» ստեղծումը[6]։

1998 թվականին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո «Ալ-Կաիդան» համարվեց աշխարհում թիվ 1 ահաբեկչական կազմակերպությունը։ «Ալ-Կաիդայի» կողմից իրականացվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում ԱՄՆ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները։ Դեպքերի շղթան սկսվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից և կապված է «Ալ-Կաիդայի» գործունեության և դրա ճնշման հետ։ Սա առավել հայտնի է Ահաբեկչության դեմ պատերազմ անունով։ Համագործակցում է Լաշկարե Թայբայի[5], Կովկասյան էմիրաթի և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ[7]։

Պատմություն

խմբագրել

Արևմտյան հետազոտողները «Ալ-Կաիդայի» պատմությունը բաժանում են հինգ շրջանի՝ ծագումը (1980-ականների վերջ), «Վայրի» շրջան (1990-1996 թթ.), ծաղկում (1996-2001 թթ.), ցանցի տեսքով գոյության ժամանակաշրջան (2001-2005 թթ.) և մասնատում (2005 թվականից հետո)։

Աֆղանական պատերազմ (1979-1989 թթ.)

խմբագրել

«Ալ-Կաիդայի» ծագումը կապվում է Աֆղանական պատերազմի հետ, իսկ ավելի կոնկրետ, ԱՄՆ-ի արձագանքի հետ, երբ խորհրդային զորքերը մտան Կենտրոնական Ասիայի այս պետություն։ ԱՄՆ-ն խորհրդային զորամասերի կուտակումը Պակիստանի սահմանին համարում էր խորհրդային ագրեսիայի աղաղակող դեպք։ Պատասխանը եղավ "Ցիկլոն" գործողությունը, որի ընթացքում Պակիստանի Միջազգային հետախուզության օգնությամբ ԱՄՆ-ն Աֆղանական մոջահեդներին ֆինանսական օգնություն է փոխանցում[8][9]։

Աֆղանստանում ընդդեմ խորհրդային զորքերի հայտարարվում է ջիհադ։ Պատերազմին են միանում մեծ թվով արաբ վարձկաններ։ Օգնություն է ուղարկվում իսլամական միջազգային կազմակերպություններից։ Դրանց թվում հատուկ տեղ է զբաղեցնում Մաքթաբ-ալ-Քիդմաթը[10], որը հիմնադրվել է 1984 թվականին Փեշավար քաղաքում (ՊակիստանՈւսամա բեն Լադենի և Աբդուլլա Ազզամի կողմից։

«Մաքթաբ-ալ-Քիդմաթը» Փեշևարում ստեղծել է հյուրատներ և զինյալների պատրաստման ճամբարներ։ Ուսամա բեն Լադենը այս կազմակերպությանը օգնում էր իր անձնական միջոցներով։ 1987 թվականին Ազզամը և բեն Լադենը սկսեցին ճամբարներ ստեղծել հենց Աֆղանստանում։ Միաժամանակ «Մաքթաբ-ալ-Քիդմաթը» և արաբ վարձկանները պատերազմի ընթացքում ոչ մի դեր լուրջ չխաղացին։ Պետք է ասել, որ ընդդեմ խորհրդային զորքերի դուրս եկավ 250 հազար աֆղանցի, իսկ արաբ վարձկանները մարտի դաշտում միաժամանակ երբեք 2000- զինյալից ավելի չեն եղել։ Այնուհանդերձ Ազզամի և բեն Լադենի կազմակերպությունից 1982-1992 թվականներին աշխարհի 42 երկրներից պատերազմին մասնակցել է 35 հազար զինվոր։ Սովետական զորքերը 1989-ին դուրս եկան Աֆղանստանից, որից հետո ևս 3 տարի պաշտոնավարեց Նադջիբուլլիի կառավարությունը, որից հետո մոջահեդները գրավեցին Քաբուլը։

Ազզամի սպանությունից հետո 1989 թվականին «Մաքթաբ-ալ-Քիդմաթը» տապալվեց և նրա մեծ մասը միացավ «Ալ-Կաիդային»։

«Ալ-Կաիդայի» ծագումը

խմբագրել

Ինչպես գրում է Լոուրենս Ռայթը, «Ալ-Կաիդան» ստեղծվել է 1988 թվականի օգոստոսի 11-ին, երբ կայացավ Եգիպտական իսլամական ջիհադի մի քանի բարձր ղեկավարների հանդիպումը։ Նրանք էին՝ Աբդուլլա Ազզամը և Ուսամա բեն Լադենը, որի ժամանակ որոշվեց միավորել բեն Լադենի գումարները Եգիպտական իսլամական ջիհադի փորձի հետ և խորհրդային զորքերի Աֆղանստանից հեռանալուց հետո ջիհադ հայտարարել ամբողջ աշխարհին։ Հանդիպումը անցել է Փեշևարում (Պակիստան)[11]։ Նաև «Ալ-Կաիդայի» ստեղծմանը մասնակցել է Լաշկարե Թայբայի ղեկավարը։

ԿՀՎ-ն քննադատության է ենթարկել Աֆղանստանում իսլամիստ զինյալների ֆինանսավորումը, ըստ նրանց հենց այդ գումարների շնորհիվ է ստեղծվել «Ալ-Կաիդան»[12]։ Գրող և լրագրող, իսլամական ահաբեկչության փորձագետ[13] Ջեյսոն Բերկը այս քննադատությանը ի պատասխան գրել է որ ֆինանսավորումը ուղարկվել է Գուլբեդդին Հեկմատյարին, իսկ Ալ-Կաիդայի հետագա ղեկավարը և ստեղծողն է Ուսամա բեն Լադենը, իսկ այդ ժամանակ այն ոչ մի վտանգ չէր ներկայացնում, նրա խմբավորումը հազմիվ գերազանցում էր մի քանի տասնյակը և մեծապես կախված էր այլ իսլամական կազմակերպություններից, օրինակ՝ Եգիպտական իսլամական ջիհադը։ Իր «Аль-Каида՝ Ծայրահեղ իսլամի ճշգրիտ պատմությունը» գրքում Բերկը ապացուցումը է, որ[14][15]՝

  Առաջին հիշատակումը, որում կար «Ալ-Կաիդա» անվանումը հայտնվեց ԿՀՎ հաշվետվություններում, որը կազմվել է 1996 թվականին, հիշատակվում է, որ մոտավորապես 1985 թվականին բեն Լադենը... հովանավորում է Իսլամական Փրկության Ճակատ, կամ «Ալ-Կաիդա», որպեսզի օգնի Աֆղանստանում կռվող մոջահեդներին։ Հայտնի չե թե արդյո՞ք հեղինակը նկատի ուներ «Ալ-Կաիդա» խմբավորումը, թե «Ալ-Կաիդա» անվանվող խումբը... Անխոս կազմակերպության մասին ոչ մի հիշատակում չկա Պետդեպարտամենտի և Պակիստանում դրա ներկայացուցչի գրություններում։  

Պատերազմը Պարսից ծոցում և «Ալ-Կաիդան» ընդդեմ ԱՄՆ-ի

խմբագրել

Սովետական բանակի Աֆղանստանից հեռանալուց հետո Ուսամա բեն Լադենը վերադառանում է Սաուդյան Արաբիա (1989 թ.), իսկ 1990 թվականի օգոստոսին միացյալ Իրաքի զորքերը օկուպացնում են Քուվեյթը, սաուդյան նավթային դաշտի համար ստեղծելով լուրջ վտանգ։ Ուսամա բեն Լադենը թագավոր Ֆահադին առաջարկում է իր օգնությունը՝ Աֆղանստանից ուղարկելով մոջահեդների իրաքյան բանակի հավանական հարձակումը կանխելու համար։ Բայց միապետը նրա առաջարկից հրաժարվում է, դրա փոխարեն օգտվելով ԱՄՆ-ի օգնությունից։ Ամերիկյան և նրա դաշնակից զորքերը տեղակայվում են Պարսից ծոցում։ Սակայն բեն Լադենը համարում է, որ օտարերկրյա զորքերը պղծում են «երկու մզկիթների տարածքը» (Մեքքա և Մադինա)։ Նրա հրապարակային ելույթներից հետո իշխանությունները բեն Լադենին վտարում են Սաուդյան Արաբիայից (1991 թ.), և նա իր համակիրների հետ տեղափոխվում է Սուդան։

Սուդանում (1992-1996 թթ.)

խմբագրել

Բեն Լադենը և իր համակիրները Սուդան են ժամանում իսլամիզմի գաղափարակից Հասան Թուրաբիի հրավերով։ Սուդանում հեղաշրջման հետևանքով Օմար ալ-Բաշիրի գլխավորությամբ հենց իսլամիստներն էին եկել իշխանության։ Համագործակցելով սուդանի կառավարության հետ և վարելով բիզնես բեն Լադենը կարողացավ զինյալների պատրաստման ճամբար ստեղծել։

1992 թվականին Սաուդյան Արաբիան կողմ է արտահայտվում Օսլոյի համաձայնագրին, որը իրենից ներկայացնում էր խաղաղության համաձայանգիր Իսրայելի և պաղեցստինցիների միջև։ Իսկ 1994 թվականին բեն Լադենին զրկում է սաուդյան հպատակությունից։ Դրան անմիջապես հետևեց նրա հարազատներին ամենամյա նպաստից զրկումը (7 մլն դոլլար տարեկան) և հաշիվների սառեցումը։ Հարազատները հրապարակայնորենհրաժարվեցին Ուսամա բեն Լադենից։

Այս ընթացքում նաև սնանկանում է «Եգիպտական իսլամական ջիհադը»։ 1993 թվականին Եգիպտոսի վարչապետ Աթեֆա Սեդկիի վրա կատարված անհաջող մահափորձը հանգեցնում է դպրոցականի մահվան, որից հետո եգիպտական հասարակությունը երես է թեքում իսլամստներից։ Եգիպտական ոստիկանությունը ձերբակալում է ազ-Զավահիրի խմբավորման 280 անդամի և նրանցից վեցին դատապարտում մահապատժի։ 1995 թվականի հունիսին նախագահ Մուբարաքի վրա կատարված ավելի անհաջող մահափորձը բերում է նրան, որ «Եգիպտական իսլամական ջիհադը» վտարվում է Եգիպտոսից։ 1996 թվականի մայիսին սուդանի իշխանությունները որոշում են վտարել Ուսամա բեն Լադենին իրենց երկրից։ Այս ամենից հետո նա ուղևորվում է Աֆղանստան։

1996-2001 թթ.

խմբագրել

1996-ից 2001 թվականներին «Ալ-Կաիդայի» ղեկավարությունը բազա տեղակայեց Աֆղանստանում։ «Կազմակերպության գործունեության հետ է կապված նաև թմրանյութերի վաճառքը, որն արտադրվում է Աֆղանստանում», նշվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի դոսյեում՝ «Բեն Լադենի մեղավորության ապացույցը»[16]։

Այս ընթացքում ակտիվ աշխատում էին զինյալների պատրաստման ճամարները, որոնցից ամենամեծը եղել է Ալ-Ֆարուկը։

2001 թվականից հետո

խմբագրել

Համաս խմբավորման կողմից Գազայի գոտու գրավումից հետո 2006 թվականին «Ալ-Կաիդան» խրամաբջիջներ ստեղծել այս տարածքներում[17]։ Այս երկու խմբավորումների միջև միաձայնությունը բերեց մեծամասշտաբ բախումների։ 2009 թվականի օգոստոսի 15-ին Ռաֆախ քաղաքում բախումների հետևանքով մահացավ ամենաքիչը 24 և վիրավորվեց ավելի քան 120 մարդ[18]։

Լիբիական իշխանությունների հաստատմամբ «Ալ-Կաիդան» մասնակից է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմին[19]։

2011 թվականի հունիսին «Ալ-Կաիդան» դիմեց ամբողջ աշխարհի մուսուլմաններին, որպեսզի միանան «ծայրահեղական ջիհադին»։

Ըստ ԱԴԾ տօնրեն Ալեքսանդր Բորտնիկովի (2012 թվականի հոկտեմբեր)՝ «Ալ-Կաիդայի գաղափարական քարոզները թույլ են տալիս նրանց նոր համակիրներ ձեռք բերել, իսկ ժամանակակից ինֆորմացիոն-տեղեկատվական միջոցները այս գործընթացը դարձում են ավելի մասսայական»[20]։

Հետաքրքիր եզրակացություն, որին հանգել է գիտնական Մարկ Սեյջմանը, «Ալ-Կաիդայի» ահաբեկիչների սոցիալ-հոգեբանական վիճակը համապատասխանում է ֆանատիկ մարդկանց միջին վիճակագրական նորմային[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.verfassungsschutz.de/embed/vsbericht-2019.pdf — P. 208.
  2. Ayman al-Zawahiri: al-Qaida leader killed in US drone strike in Afghanistan, Joe Biden saysUnited Kingdom: GMG, 2022. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  3. «Российская Федерация — Антитеррористический Центр СНГ». www.cisatc.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Хохлов, 2005
  5. 5,0 5,1 Как «Аль-Каида» распространилась по миру // BBC, 07.08.2013
  6. Тимофей Борисов Кому на Руси не жить // Российская газета. — 08.08.2006.
  7. «"Исламское государство" приняло присягу боевиков Северного Кавказа». Кавказский Узел. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «How the CIA created Osama bin Laden». 2001 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին. (անգլերեն)
  9. «1986-1992: CIA and British Recruit and Train Militants Worldwide to Help Fight Afghan War». Cooperative Research History Commons. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
  10. «Maktab al-Khidamat». GlobalSecurity.org. 2006 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին. (անգլերեն)
  11. Wright, Lawrence (2006). The Looming Tower: Al-Qaeda and the Road to 9/11. New York: Knopf. ISBN 037541486X.(անգլերեն)
  12. «Frankenstein the CIA created». Guardian. 1999 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  13. Politics, media and war: 9/11 and its aftermaths Արխիվացված 2016-04-10 Wayback Machine The Open University
  14. Burke, 2004, էջ 5
  15. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի դոսյեն բեն Լադենի մասին // Agentura.ru. Архивировано из первоисточника 2 Հոկտեմբերի 2013.
  16. Իսլամիստ զինյալները ընդարձակում են իրենց ազդեցությունը Մերձավոր արևելքում. — 01.04.2009.
  17. Բախումներ Գազայում՝ պաղեստինյան կողմի հայացքը // Mignews. — 15.08.2009. Архивировано из первоисточника 18 Օգոստոսի 2009.
  18. Լիբիան «Ալ-Կաիդային» մեղադրում է մասսայական անկարգույթւոններ հրահրելու մեջ // Голос России. — 22.02.2011. Архивировано из первоисточника 2 Մարտի 2011.
  19. Զինյալները Հյուսիսային Կովկասից գնում են Գազայի գոտի և Սիրիա // ИТАР-ТАСС. — 13.10.2012.
  20. Дерлугьян, Георгий Индустриализация власти // Эксперт. — 2008. — № 30 (619).

Արտաքին հղումներ

խմբագրել
  • The Uses of al-Qaida // London Review of Books. 13 September 2012. - P. 26-27.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կաիդա» հոդվածին։