Օլգա Ռոզանովա
Օլգա Վլադիմիրովնա Ռոզանովա (ռուս.՝ Ольга Владимировна Розанова, 21 հունիսի (3 հուլիսի), 1886, Մելենկի – 7 նոյեմբերի, 1918, Մոսկվա), ռուս գեղանկարչուհի, գրաֆիկ, գրքերի նկարիչ ու դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ, արվեստին նվիրված հոդվածների հեղինակ, բանաստեղծուհի: Ռուսական ավանգարդիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որ ունի գույնի ինքնատիպ զգացողություն[3]: 1917 թվականին ստեղծել է 20-րդ դարի անառարկա գեղանկարչության գլուխգործոցներից մեկը՝ «Կանաչ շերտ» (ռուս.՝ «Зелёная полоса») նկարը[4]: Մի քանի տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ռուս ֆուտուրիստ բանաստեղծ Ալեքսեյ Կրուչյոնիխի հետ:
Օլգա Ռոզանովա ռուս.՝ Ольга Розанова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 21 (հուլիսի 3), 1886[1] |
Ծննդավայր | Մելենկի, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 1918 (32 տարեկան) |
Մահվան վայր | Botkin Hospital, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Q28858583? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, նկարազարդող, նկարիչ, նկարչուհի, collagist և գրող |
Ոճ | սուպրեմատիզմ, Neo-primitivism? և Կուբոֆուտուրիզմ |
Թեմաներ | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Կանաչ շերտ |
Անդամակցություն | Սուպրեմուս և Soyuz Molodyozhi? |
Olga Rozanova Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Օլգա Ռոզանովան ծնվել է 1886 թվականի հունիսի 21-ին (նոր տոմարով՝ հուլիսի 3) Վլադիմիրի նահանգի Մելենկի քաղաքում: Հայրը՝ Վլադիմիր Յակովլևիչ Ռոզանովը, եղել է գավառական իսպրավնիկ, կոլեգիական ասեսոր, մայրը՝ Ելիզավետա Վասիլևնա Ռոզանովան (օրիորդական ազգանունը՝ Օռլովա), եղել է քահանայի դուստր: Օլգա Ռոզանովան եղել է ընտանիքի կրտսեր զավակը. նրանից բացի ընտանիքում դաստիարակվել են ևս երեք երեխաներ՝ Ալևտինան, Անատոլին ու Աննան: Մելենկիում Ռոզանովներն ունեցել են սեփական փայտե տուն Կազանսկի փողոցում՝ Պոկրովսկի տաճարից ոչ հեռու: Այդ վանքում էլ մկրտվել է Օլգա Ռոզանովան 1886 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 8)[5]:
1896 թվականին Ռոզանովների ընտանիքը տեղափոխվել է Վլադիմիր, որտեղ նրանք բնակվել են քաղաքի հին կենտրոնում՝ Օլգայի մոր՝ Բորիսոգլեբսի փողոցում գտնվող տանը (ներկայում՝ Թանգարանային փողոց, ռուս.՝ Музейная улица)[6]: 1896 թվականից մինչև 1904 թվականն Օլգա Ռոզանովան սովորել է իգական գիմնազիայում, որն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որպեսզի սովորի գեղանկարչություն: 1904 թվականից մինչև 1907 թվականն Օլգա Ռոզանովան սովորել է Անատոլի Պետրովիչ Բոլշակովի գեղարվեստի մասնավոր ուսումնարանում: Այդ տարիներին ստեղծված աշակերտական էտյուդներն էլ համարվում են Օլգա Ռոզանովայի հայտնի աշխատանքներից ամենավաղ ստեղծվածները և ներկայացվել են 1919 թվականին տեղի ունեցած հետմահու ցուցահանդեսում[7]:
1907 թվականի օգոստոսին Օլգա Ռոզանովան փորձել է ընդունվել Ստրոգանովի կայսերական կենտրոնական գեղարվեստական-արդյունաբերական ուսումնարան, սակայն մերժում է ստացել[8] և շարունակել է հաճախել մասնավոր ստուդիաներ: 1919 թվականի հունվարի 5-ին «Искусство» թերթում տպագրված մահախոսականում նշված է, որ նկարչուհին հաճախել է Ստրոգանովի ուսումնարան, սակայն մի կարճ ժամանակ, քանի որ դժգոհ է եղել այնտեղ տիրող դասավանդման համակարգից: Արվեստագետ և Օլգա Ռոզանովայի ստեղծագործության ուսումնասիրող Նինա Գուրյանովան կարծիք է հայտնել, թե նա կարող էր որոշ ժամանակ հաճախել Ստրոգանովի ուսումնարան որպես ազատ ունկնդիր[9]:
1907 թվականի վերջին Օլգա Ռոզանովան ընդունվել է Կոնստանտին Յուոնի գեղարվեստի դպրոց: Ըստ Ն. Գուրյանովայի՝ Այդ դպրոցում ստացած դասերն ամենամեծ ազդեցությունն են թողել Ռոզանովայի՝ ստեղծագործական կայացման վրա[9]: 1900-ական թվականների վերջին Յուոնի արվեստանոցում նկարչություն ու գեղանկարչություն էին սովորում ապագա ավանգարդիստներ Լյուբով Պոպովան, որի հետ Օլգա Ռոզանովան մտերիմ էր 1907 թվականից, Նադեժդա Ուդալցովան, Ալեքսեյ Կրուչյոնիխը և Սերգեյ Շարշունը, իսկ 1914-1915 թվականներին այնտեղ սովորել է Վարվառա Ստեպանովան:
1910 թվականի սկզբին Օլգա Ռոզանովան Պետերբուրգում ծանոթացել է Նիկոլայ Կուլբինի, իսկ վերջինիս միջոցով՝ Միխայիլ Մատյուշինի ու Ելենա Գուրոյի հետ, ում բնակարանում մասնակցել է նկարիչների «Երիտասարդական միության» (ռուս.՝ «Союз молодёжи») ստեղծմանը: 1911 թվականին նա Մոսկվայից տեղափոխվել է Պետերբուրգ և ընդունվել Ե. Զվանցևայի գեղարվեստի դպրոց, որտեղ այդ ժամանակ դասավանդում էին Մստիսլավ Դոբուժինսկին ու Կուզմա Պետրով-Վոդկինը[10], սակայն շուտով թողել է ուսումը[9]: Այդ ժամանակ նա մտերմացել է Վլադիմիր Տատլինի ու Վլադիմիր Մայակովսկու հետ[11]: Պետերբուրգ տեղափոխվելուց հետո Օլգա Ռոզանովան մասնակցել է «Երիտասարդական միության» բոլոր ցուցահանդեսներին և դարձել նրա ամենաակտիվ անդամներից մեկը[11][12]:
1912 թվականին Օլգա Ռոզանովան ծանոթացել է ֆուտուրիստ բանաստեղծներ Վելիմիր Խլեբնիկովի և Ալեքսեյ Կրուչյոնիխի հետ: Վերջինիս հետ նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել. նրանք ապրել են միասին, սակայն մի քանի անգամ բաժանվել են և միասին երկար չեն եղել:
Կրուչյոնիխի ու Ռոզանովայի ստեղծագործական համագործակցության արդյունքում ստեղծվել է ռուսական ֆուտուրիստական գրքի ինքնատիպ ոճ: 1913-1914 թվականներին նրանք հրատարակել են «Тэ ли лэ» գիրքը՝ օգտվելով գունավոր հեկտոգրաֆման տեխնիկայից: 1915-1916 թվականներին ֆուտուրիստական գրքում օգտագործել են կոլաժի մեթոդը: 1915 թվականին նկարչուհին կոլաժն օգտագործել է Կրուչյոնիխի ու Ալյագրովի «Զաումային գրքի» (ռուս.՝ «Заумная книга») նկարազարդման ժամանակ և «Պատերազմ» ալբոմում, որ հրատարակվել է 1916 թվականին Կրուչյոնիխի բանաստեղծություններով[13]:
1916 թվականին Օլգա Ռոզանովան միացել է «Սուպրեմուս» միությանը, որ գլխավորում էր Կազիմիր Մալևիչը: Այդ ժամանակ նրա ոճը կուբիզմից ու իտալական ֆուտուրիզմից զարգանալով հասել էր մաքուր աբստրակցիայի, որում կոմպոզիցիան ստեղծվում է տեսողական կշիռ և գույների փոխադարձ կապ: Նույն թվականին Ռոզանովան սուպրեմատիստ այլ նկարիչների (Կազիմիր Մալևիչ, Ալեքսանդրա Էկստեր, Նինա Գենկե-Մելլեր, Լյուբով Պոպովա, Քսենյա Բոգուսլավսկայա, Նադեժդա Ուդալցովա, Իվան Կլյուն, Իվան Պունի և այլք) հետ միասին աշխատել է Վերբովկա և Սկոպցի գյուղերի արտելներում: Ա. Կրուչյոնիխի ազդեցությամբ Օլգա Ռոզանովան գրել է զաումային բանաստեղծություններ:
1917 թվականի հեղափոխությունից հետո Օլգա Ռոզանովան զբաղվել է արվեստի վերակազմակերպմամբ և ղեկավարել Կերպարվեստի լուսժողկոմի գեղարվեստական-արդյունաբերական ենթաբաժինը:
Օլգա Ռոզանովան մահացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին դիֆթերիայից Սոլդատյոնկովսկի հիվանդանոցում (ներկայում՝ Բոտկինսկայա)[14]: Թաղվել է Նովոդևիչե վանքում. ներկայում նրա գերեզմանը հայտնի չէ: Օլգա Ռոզանովայի անունն է կրում Իվանովո-Վոզնեսենսկու գեղարվեստի դպրոցը:
ՀիշատակԽմբագրել
- 2016 թվականի փետրվարին Վլադիմիրում «Эйдос» մշակութային կենտրոնի ջանքերով և մարզային վարչության մշակույթի բաժնի ու Վլադիմիր քաղաքի վարչության աջակցությամբ անցկացվել է «Օլգա Ռոզանովա. տեղական, ազգային, գլոբալ» գիտակն կոնֆերանսը[15][16], որի աշխատանքներին մասնակցել են հայտնի գիտնականներ Անդրեյ Սարաբյանովը, Վերա Տերյոխինան և այլք[16]:
- 2016 թվականի նոյեմբերին Վլադիմիրում բացվել է «Օլգա Ռոզանովայի կենտրոնը»[17][18], որը նպատակ ունի ծավալել հետազոտական, լուսավորական, գեղարվեստական ու հրատարակչական գործունեություն:
Օլգա Ռոզանովան արվեստումԽմբագրել
- Ալեքսեյ Կրուչյոնիխի «Возропщем» (1913) բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել «Պետրոգրադի առաջին նկարչուհի Օ. Ռոզանովային» (ռուս.՝ «Первой художнице Петрограда О. Розановой») ընծայականով[10],
- Վլադիմիր Մայակովսկին 1915 թվականին Օլգա Ռոզանովային նվիրել է երեք բանաստեղծություններից կազմված շարք «Светлой О. В. Р. — эти стихи» մակագրությամբ[10]:
ՑուցահանդեսներԽմբագրել
ԱնհատականԽմբագրել
- 1918 (դեկտեմբեր) – 1919 (մարտ) – Մոսկվա, Առաջին Պետական ցուցահանդես, Օլգա Ռոզանովայի նկարների, էտյուդների, էսքիզների ու ուրվանկարների հետմահու ցուցահանդես
- 1992 – Մոսկվա, Լենինգրադ, Հելսինկի. Օլգա Ռոզանովա 1886-1918
- 2003 – Մոսկվա, Մոսկվայի արվեստի կենտրոն, «Ռուսական ավանգարդի փոսիկի թագուհին» (ռուս.՝ «Червовая Дама русского авангарда»)
- 2007 – Մոսկվա, «...տեսնել աշխարհը կերպարանափոխված» («…увидеть мир преображённым», Տրետյակովյան պատկերասրահ)
Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել
Կենդանության օրոքԽմբագրել
- 1911 (ապրիլ) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
- 1912 (հունվար) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
- 1912 (մարտ) – Մոսկվա, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, «Ослиный хвост» խմբի և «Երիտասարդական միության» նկարիչների հետ համատեղ
- 1913 (հոկտեմբեր) – Սանկտ Պետերբուրգ, Նադեժդա Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ժամանակակից գեղանկարչության մշտական ցուցադրություն
- 1913 (հոկտեմբեր) – 1914 (հունվար) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
- 1914 (ապրիլ-մայիս) – Հռոմ, Սպրովերի պատկերասրահ, Միջազգային ֆուտուրիստական ազատ ցուցահանդես. Ռուսական բաժին
- 1915 (մարտ) – Պետրոգրադ, Կերպարվեստների խրախուսման կայսերական միության փոքր սրահ, Նկարների առաջին ֆուտուրիստական ցուցահանդես «Трамвай В»
- 1915 (ապրիլ) – Պետրոգրադ, Ն. Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ձախ հոսանքների նկարների ցուցահանդես
- 1915 (դեկտեմբեր) – Պետրոգրադ, Վերջին ֆուտուրիստական ցուցահանդես 0,10
- 1916 (ապրիլ) – Պետրոգրադ, Ն. Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ժամանակակից ռուսական գեղանկարչություն
- 1916 (նոյեմբեր) – Մոսկվա, Ագուռի զինվոր (ռուս.՝ Бубновый валет)
- 1917 (նոյեմբեր-դեկտեմբեր) – Մոսկվա, Ագուռի զինվոր (ռուս.՝ Бубновый валет)
- 1917 (դեկտեմբեր) – Մոսկվա, Ժամանակակից դեկորատիվ արվեստի երկրորդ ցուցահանդես «Վերբովկա»
- 1918 (ապրիլ) – Թիֆլիս, Մոսկվայի ֆուտուրիստների նկարների ու ուրվանկարների ցուցահանդես
- 1918 (մայիս-հուլիս) – Մոսկվա, Մոսկվայում նկարիչների պրոֆեսիոնալ միության նկարների առաջին ցուցահանդես
Ռուսական ավանգարդի վաղ շրջանի առավել նշանակալի ցուցահանդեսներ (1919-1927)Խմբագրել
- 1919 (ապրիլ-հունիս) – Պետրոգրադ, Արվեստի ստեղծագործությունների առաջին պետական ազատ ցուցահանդես (ռուս.՝ Первая Государственная Свободная выставка произведений искусств)
- 1919 – Մոսկվա, X պետական ցուցահանդես, Անառարկա արվեստ և սուպրեմատիզմ
- 1919 – Վիտեբսկ, Տեղի և Մոսկվայի նկարիչների առաջին պետական ցուցահանդես
- 1920 – Կազան, Արվեստի ու գիտության առաջին պետական ցուցահանդես Կազանում
- 1922 – Բեռլին, Ռուսական առաջին գեղարվեստական ցուցահանդես
- 1927 – Լենինգրադ, Արվեստի նորագույն հոսանքների ցուցահանդես
ՊատկերասրահԽմբագրել
ՄատենագրությունԽմբագրել
- Розанова О. В. Манифест «Союза молодёжи»: Листовка. — СПб., 1913.
- Розанова О. В. Основы Нового Творчества и причины его непонимания // Союз молодёжи. —СПб., 1913. — № 3. — С. 14—22.
- Розанова О. В. Супрематизм и критика // Анархия : газета. — 1918. — № 86.
- Розанова О. В. Искусство — только в независимости и безграничной свободе! // Анархия : газета. — 1918. — № 91.
- Розанова О. В. Уничтожение 3-х федеративной конструкции союза как причина выхода из него левой федерации // Анархия. — 1918. — № 99.
Հետմահու հրատարակություններԽմբագրել
- Ольга Розанова. «Лефанта чиол…» / Вступ. ст., публикации писем и комментарии к ним Веры Терёхиной; составители «Хроники жизни и творчества» Андрей Сарабьянов и Вера Терёхина. — М.: RA, 2002. — 392 с. — 2000 экз. — ISBN 5-85164-076-6
- Ольга Розанова: «…увидеть мир преображённым»: [Каталог выставки] / Предисл. Л. И. Иовлевой, вступ. ст. В. Н. Терёхиной. — М.: Пинакотека, 2007. — 156 с. — ISBN 978-5-88149-274-8
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ольга Розанова. 1886—1918 (ռուս.) — Хельсинки: (untranslated), 1992. — С. 115. — ISBN 978-951-8965-12-4
- ↑ Ольга Розанова. 1886—1918 (ռուս.) — Хельсинки: (untranslated), 1992. — С. 118. — ISBN 978-951-8965-12-4
- ↑ Гурьянова Н. А., 2002, էջ 172
- ↑ Гурьянова Н. А., 2002, էջ 176
- ↑ Гурьянова Н. А., 2002, էջ 11
- ↑ Ольга Розанова. 1886—1918, 1992, էջ 115
- ↑ Гурьянова Н. А., 2002, էջ 13
- ↑ Прошение о принятии с резолюцией красным карандашом «Не принята» находится в РГАЛИ — Ф. 667. Оп. 1. Ед. хр. 7490
- ↑ 9,0 9,1 9,2 Гурьянова Н. А., 2002, էջ 14
- ↑ 10,0 10,1 10,2 Терёхина Вера. Преображённый мир Ольги Розановой // Наше наследие. — 2003. — № 67—68.
- ↑ 11,0 11,1 Никольская Т. Л., Терёхина В. Н., 2007, էջ 336
- ↑ Гурьянова Н. А., 2002, էջ 35
- ↑ Амазонки авангарда. Под редакцией Джона Боулта и Мэтью Дратта. М. : Галарт, С. 216—217.
- ↑ Ольга Розанова. 1886—1918, 1992, էջ 118
- ↑ Собств. корр. Русская художница авангардистка Ольга Розанова спустя столетие возвращается на малую Родину // avo.ru. — 2016. — 25 февр.
- ↑ 16,0 16,1 Хромова А. Выставка Ольги Розановой // zebra-tv.ru. — 2016. — 27 февр.
- ↑ Хромова А. Курс лечения исторической амнезии // zebra-tv.ru. — 2016. — 23 ноября.
- ↑ Палагина Е. Судьба Старой аптеки: музей Никаса Сафронова или итальянский парфюм? // 33 Губерния. — 2016. — 22 ноября.
ԳրականությունԽմբագրել
Ալբոմներ, կատալոգներ, մենագրություններԽմբագրել
- Olga Rozanova/Ольга Розанова. 1886—1918: [Каталог выставки] / Вступ. ст. Н. Гурьяновой, В. Терёхиной. — Helsinki: Helsingin Kaupungin Taidemuseo, 1992. — 125 p. — ISBN 951-8965-12-9
- Gurianova N. Exploring Color: Olga Rozanova and the Early Russian Avant-garde, 1910—1918. — Amsterdam: G + B Arts International, 2000.
- Гурьянова Н. А. Ольга Розанова и ранний русский авангард. — М.: Гилея, 2002. — 319 с. — 1000 экз. — ISBN 5-87987-021-9
Հոդվածներ, էսսեներԽմբագրել
- Варст. О выставке Розановой // Искусство. Вест. Отд. ИЗО Наркомпроса. —М., 1919. — № 4.
- Эфрос А. Во след уходящим // Москва. Журнал литературы и искусства. — 1919. — № 3. — С. 4—6.
- Памяти О. В. Розановой // Искусство. — 1919. — № 1.
- Эфрос А. О. В. Розанова // Эфрос А. Профили. —М., 1930. — С. 225—235.
- Gassner H. Olga Rozanova // Russian Women-Artists of the Avantgarde. 1910—1930. — Cologne: Galerie Gmurzynska, 1979. — P. 230—245.
- Rakitin V. Illusionism is the Apotheosis of Vulgarity // Russian Women-Artists of the Avantgarde: 1910—1930. — Cologne: Galerie Gmurzynska, 1979. — P. 254—255.
- Terekhina V. Majakovski und Rozanowa // Bildende Kunst. — 1988. — № 11. — S. 499—501.
- Гурьянова Н. Военные графические циклы Н. Гончаровой и О. Розановой // Панорама искусств. —М., 1989. — В. 12. — С. 63—88.
- Терёхина Вера. «Начало жизни цветочно-алой…» О. В. Розанова (1886—1918) // Панорама искусств. —М., 1989. — В. 12. — С. 38—62.
- Гурьянова Н. На пути к новому искусству // Искусство. — 1989. — № 1. — С. 24—30.
- Yablonskaia M. Olga Rozanova // Woman-Artists of Russia's New Age: 1900—1935. — London: Abrams, 1990. — P. 81—98.
- Гурьянова Н. Ольга Розанова и Алексей Кручёных: К вопросу о взаимосвязи поэзии и живописи в русском футуризме // Europa Orientalis. —Salerno, 1992. — С. 49—108.
- Gurianova N. Olga Rozanova: Color Libero // Art e Dossier. — 1993. — № 85. — P. 37—43.
- Gurianova N. Suprematism and Transrational Poetry // Elementa. — 1994. — № 1. — P. 369—383.
- Ракитин В. Апофеоз Ольги Розановой // Война / Резьба О. Розановой. Слова А. Кручёных. — 1916. Факсим. изд. М., 1995.
- Родченко А. Ольга Розанова — живописец // Родченко А. Эксперименты для будущего. —М., 1996. — С. 65.
- Gurianova N. Olga Rozanova // Amazons of Avant-garde. —New York, 1999. — P. 213—239.
- Терёхина Вера. Преображённый мир Ольги Розановой // Наше наследие. — 2003. — № 67—68.
- Рабинович В. Л. «Игра в аду» Гончаровой и Розановой с двумя чертями и одним ягуаром // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 175—183. — ISBN 5-02-010251-2.
- Терёхина В. Н. Ранний автопортрет Ольги Розановой (к вопросу атрибуции) // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 184—191. — ISBN 5-02-010251-2.
- Балаховская Ф. М. «Где сроки спутаны…» // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 192—195. — ISBN 5-02-010251-2.
- Горячева Т. В. Розанова, Малевич, Крученых, супрематизм… // Ольга Розанова. Увидеть мир преображенным. — М., 2007
- Сарабьянов А. Д. Розанова Ольга Владимировна // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. II: Биографии. Л—Я. — С. 296—298. — ISBN 978-5-902801-11-5.
- Никольская Т. Л., Терёхина В. Н. Розанова Ольга Владимировна // Русские писатели. 1800—1917. Биографический словарь. П—С / Главный ред. П. А. Николаев. — М.: Большая российская энциклопедия, 2007. — Т. 5. — С. 336—337. — ISBN 978-5-85270-340-8.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլգա Ռոզանովա կատեգորիայում։ |