Կոնստանտին Յուոն
Յուոն Կոնստանտին Ֆեոդորովիչ (ռուս.՝ Константи́н Фёдорович Юо́н, հոկտեմբերի 12 (24), 1875 կամ հոկտեմբերի 24, 1875[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1958[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1950)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Կոնստանտին Յուոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12 (24), 1875 կամ հոկտեմբերի 24, 1875[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 11, 1958[2][3][4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և art theorist |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա |
Konstantin Yuon Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
1892-1898 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, ավարտելուց հետո, մինչև 1900 թվականը, աշխատել է նույն ուսումնարանում (Վալենտին Սերովի արվեստանոց)։
Յոոն եղել է «Միր իսկուսավա» խմբավորման անդամ, ռուս նկարիչների միության կազմակերպիչներից, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ (1925)։ Ստեղծել է ռուս, պրովինցիայի ազգային պատմական ինքնատիպությունը բացահայտող նկարներ և գունեղ, վառ բնանկարներ (կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը)։ Խորհրդային տարիներին Յուոն ռուս, ռեալիստական արվեստի ավանդույթների պահպանման ջատագովներից էր («Գմբեթներ և ծիծեռնակներ», 1921), մարմնավորել է պատմական-հեղափոխական թեմաներ («Կրեմլի գրոհը 1917 թվականին», 1947), խորհրդային մարդկանց կերպարներ («Արդյունաբերական Մոսկվայի առավոտը», 1949, բոլորը՝ Տրետյավովյան պատկերասրահում, Մոսկվա)։
Ձևավորել է թատերական ներկայացումներ, ստեղծել նաև գրաֆիկական գործեր։ Դասավանդել է Մոսկվայի սեփական ստուդիայում (Ի․ Օ․ Գուդինի հետ համատեղ, 1900-1917), Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1952-1955) և այլ ուս․ հաստատություններում։ Եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ԳՀԻ-ի տնօրենը (1948-1950), ԽՍՀՄ նկարիչների միության վարչության 1-ին քարտուղարը (1957 թվականից)։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
- Լենինի շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» մեդալ
- ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists
- ↑ 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 133)։ |