Հեկտոգրաֆ
Հոկտոգրաֆ (< հեկաո... և հունարեն γρά-φω -գրել), բնագրերի և պատկերազարդումների բազմացման պարզագույն տպագրական սարք։ Աշխատանքը հիմնված է սառած ժելատինի շերտի այն հատկության վրա, որ նա ձեռագրի թանաքը կամ մեքենագիր տեքստի ներկը իր վրա է վերցնում և ապա փոխանցում թղթի՝ իրեն սեղմած թերթերին։ Նրանով ստանում են բնագրի մինչև 100 պատճեն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/First_Printing_machine.png/220px-First_Printing_machine.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Manual_Printing_Machine.jpg/220px-Manual_Printing_Machine.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 344)։ ![]() |