Կուզմա Պետրով-Վոդկին
Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին (ռուս.՝ Кузьма Сергеевич Петров-Водкин, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1878[1][2], Խվալինսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 15, 1939[4][1][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։
Կուզմա Պետրով-Վոդկին | |
---|---|
Ի ծնե | Кузьма Сергеевич Петров-Водкин |
Ծնվել է | հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1878[1][2] |
Ծննդավայր | Խվալինսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | փետրվարի 15, 1939[4][1][5][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[6] և Anton Ažbe art school?[6] |
Մասնագիտություն | նկարիչ, ինքնակենսագիր, գրող, գծանկարիչ, բեմանկարիչ, արվեստի տեսաբան և դրամատուրգ |
Ոճ | ռուսական սիմվոլիզմ և սիմվոլիզմ[7] |
Ժանր | դիմապատկեր, նատյուրմորտ և գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն[8], գրաֆիկա[8], բեմանկարչություն[8] և արվեստի տեսություն[8] |
Աշակերտներ | Pavel Golubyatnikov? և Եվգենի Կիբրիկ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ամուսին | Maria Petrova-Vodkina? |
Kuzma Sergeevich Petrov-Vodkin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1897-1905), Վ. Ա. Սերովի մոտ, Մյունխենում՝ Ա. Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905-1908)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ. կրել է սիմվոլիզմի և մոդեռնի ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, Սանկտ Պետերբուրգ), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։
Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։
Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, Տրետյակովյան պատկերասրահ, «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ (Աննա Ախմատովայի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920 - 30-ական թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918 - 33)։
Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Հայտնի կտավները
խմբագրել-
«1918 թ. Պետրոգրադում (Պետրոգրադի աստվածամայրը)»
(«1918 год в Петрограде» («Петроградская мадонна»), 1920, ГТГ) -
«Կարմիր ձիու լողացնելը»
(«Купание красного коня», 1912) -
«Մայրություն»
(«Материнство», 1925) -
«Թատրոն. Ֆարս»
(«Театр. Фарс.», 1907) -
«Թատրոն. Դրամա»
(«Театр. Драма.», 1907) -
«Աննա Ախմատովայի դիմանկարը»
(«Портрет Анны Ахматовой», ГРМ) -
«Սելյոդկա»
(«Селёдка», 1918, ГРМ) -
«Առավոտ. Լողորդուհիներ»
(«Утро. Купальщицы», 1917) -
«Ձկնորսի դուստրը»
(«Дочь рыбака», 1936) -
«Ծարավատենչ զինվոր»
(«Жаждущий воин», 1915, ГРМ) -
«Կոմիսարի մահը»
(«Смерть комиссара», 1928) -
«Վ.Ի. Լենինի դիմանկարը»
(«Портрет В. И. Ленина», 1934 -
«Չար սրտերում գորով շարժող Աստվածամայրը»
(«Богоматерь Умиление злых сердец» (1914 - 1915), ГРМ) -
«Բեկտենու հատապտուղը բաժակի մեջ»
(«Черёмуха в стакане», 1932, ГРМ) -
«Բանվոր»
(«Рабочий», 1926, ГРМ) -
«Առավոտյան նատյուրմորտ»
(«Утренний натюрморт», 1918, ГРМ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Петров-Водкин Кузьма Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Петров-Водкин Кузьма Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Kuzma Sergeevich Petrov-Vodkin (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 Էստոներեն Վիքիպեդիա — 2002.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզմա Պետրով-Վոդկին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |