Քորնելիա Էնն Փարքեր (անգլ.՝ Cornelia Ann Parker, հուլիսի 14, 1956(1956-07-14)[1][2][3], Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, որը հայտնի է քանդակագործության և նկարազարդման ոլորտի աշխատանքներով[7]։

Քորնելիա Փարքեր
Ծնվել էհուլիսի 14, 1956(1956-07-14)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրՉեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5]
ԿրթությունՌիդինգի համալսարան և University of Wolverhampton?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ-փորագրող և ինստալյացիոն արտիստ
Ոճժամանակակից արվեստ[6]
Ժանրինստալյացիայի արվեստ և ֆիգուրատիվիզմ
Թեմաներկոնցեպտուալիզմ
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Cornelia Parker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փարքերի մայրը գերմանացի էր, Երկրորդ աշխարհամարտի տարիներին որպես ավագ բուժքույր աշխատում էր Լյուֆտվաֆեում։ Պապը Առաջին աշխարհամարտի ժամանանակ կռվել է Սոմի ճակատամարտում։

Գեղարվեստական կրթությունը ստացել է Գլոստշիրի արվեստի քոլեջում (1974—1975)։ 1982 թվականին Ռեգինի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Ունի Բիրմինգհեմի համալսարանի, Վուլվերհեմփթոնի, Մանչեստրի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան։

1997 թվականին մտել է Թըրների մրցանակ կարճ ցանկի մեջ՝ Քրիստինա Բորլանդի, Անժելա Բուլոկի և Ջիլիան Ուիրթինգի հետ (վերջինս հաղթել է)[8]։ Ներկայումս Մանչեստրի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է և Օքսֆորդի համալսարանի Կունին Էլիզաբետ Հոլի պատվավոր անդամ։

Ամուսնացած է, ունի աղջիկ, աշխատում է Լոնդոնում։

Ստեղծագործություն խմբագրել

Փարքերը առավել հայտնի է լայնածավալ նկարազարդումներով, ինչպիսին է Cold Dark Matter: The Exploded View-ը (1991), որը առաջին անգամ ցուցադրվել է Իստ Էնդում՝ Չիզենհեյլ պատկերասրահում[9]։ Այս աշխատանքի համար նկարչուհին խնդրել է բրիտանական բանակին պայթեցնել ցախատունը, ապա հավաքել է բեկորները կոմպոզիցիայի մեջ, որտեղ կարծես թե դադարեցված է պայթյունի պրոցեսը։ Ստեղծագործության կենտրոնում տեղավորված էր լույսի աղբյուրը, որի հաշվին շինության պատերը գցում էին կտրուկ ստվերներ[10]։ Այս աշխատանքը ոգեշնչել է ջութակահար Ջու էն Սյորին նույն վերնագրով ստեղծագործություն ստեղծելու։

Շարունակելով թեման՝ 1997 թվականին Թյորներ Փորքերի մրցանակի ցուցահանդեսում ցուցադրել է Mass (Colder Darker Matter) աշխատանքը՝ նման կերպ ստեղծելով Տեխասի կայծակի հարվածից տուժած եկեղեցու այրված մասունքներից ինստալյացիան։ Ութ տարի անց Anti-Mass (2005) աշխատանքում նա կոմպոզիցիայի համար օգտագործել է Կենտուկիի նեգրական եկեղեցու մնացորդները, որը ոչնչացել էր հրկիզման հետևանքով։

1995 թվականին Փարքերը մասնակցել է Թիլդա Սուինթոնի The Maybe (1995) փերֆորմանսին՝ Լոնդոնի Սեպենթայն պատկերասրահում։ Սուինթոնը քնել է ապակե մեկուսարանում, որը նրա համար ստեղծել էր Պարկերը։ Սուինթոնի սկզբնական գաղափարը կայանում էր նրանում, որ պառկի ինչպես Սպիտակաձյունիկը ապակե գերեզմանում, սակայն Պարկերի հետ համագործակցելու շնորհիվ աշխատանքի կենտրոնական կերպարը դարձել է հենց դերասանուհին, այլ ոչ թե նրա հորինած գործող անձը։ Պարկերը պատկերասրահում դրել է պատմական հայտնի անձանց մասունքներով մեկուսարաններ, ինչպիսիք են Զիգմունդ Ֆրոյդի թախտի ծածկոցն ու բարձը, Ուոլլիս Սիմփսոնի չմուշկները, Չարլզ Դիքենսի փետուրից գրիչը և Վիկտորյա թագուհու գուլպաները[11]։ Փերֆորմանսը կրկնվել է նաև Հռոմում, ապա՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (2013)[12]՝ առանց Փարքերի մասնակցության։

Փարքերը եղել է նաև այլ արտ-ինտերվենցիաների հեղինակ՝ կապված արվեստի պատմական ստեղծագործությունների հետ։ Օրինակ՝ 2003 թվականին նա Թեյթ բրիտանական պատկերասրահում գտնվող Օգյուստ Ռոդենի «Համբույր>» քանդակը փաթաթել է երկար թելով՝ որպես իր ներդրումը Days Like These տրիենալեին[13]։ Աշխատանքը անվանվել է The Distance (A Kiss With String Attached)։ 2015 թվականին այդ աշխատանքը կրկնվել է Մանչեստրի Ուիթվորտի գեղարվեստի պատկերասրահում։ «Հուշարձանի ենթագիտակցությունը» (Subconscious of a Monument, 2005) աշխատանքում նկարչուհին առաստաղի տակ կախել է չոր հողի կտորներ։ Այդ չորացած կավե շեղբերը հեռացվել են Պիզայի աշտարակի տակից, որպեսզի կանխեն դրա կործանումը[14]։

Avoided Object-ը Փարքերի ոչ մեծ աշխատանքների անավարտ շարքի անվանումն է, որոնք ստեղծվում են տարբեր հաստատությունների հետ համագործակցությամբ, ներառյալ՝ Թագավորական զենքի պալատը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը և Մադամ Տյուսոյի թանգարանը։Շարքի որոշ առարկաներ ենթարկվել են տարաբնույթ էքստրեմալ ազդեցությունների՝ այրման, գնդակոծման, ջախջախման, ձգման, քարշման, քայքայման, կտրվածքի կամ պարզապես զառիթափից նետելու․ այդ աշխատանքներում Պարկերը վերստեղծել է այն մահերը, որոնք ցուցադրվել են մուլտֆիլմերում, որոնք վաղուց նրան կախարդել էին։ Մյուսները չեն հասել ավարտուն արտադրանքի փուլ, ինչպես օրինակ, ատրճանակի պատրաստուքը «Հրազենի սաղմեր»-ում (Embryo Firearms, 1995)։ Մի մասը չէր կարող նույնիսկ համարվել առարկաներ, ինչպիսիք են՝ ճաքերը, ծալքերը, ստվերները, փոշին կամ կեղտը։ The Negative of Whispers (1997) աշխատանքը իրենից ներկայացնում է խցաններ ականջների համար՝ պատրաստված փոշուց, որը հավաքվել էր Շշունջի պատկերասրահից և Սուրբ Պողոսի տաճարից։

Այս շարքի ևս մի աշխատանք է «Պոռնոգրաֆիկական նկարները» (Pornographic Drawings, 1997)՝ ստեղծված ինքնաշեն ներկերի կիրառմամբ՝ պատրաստված մաքսային ծառայության կողմից բռնագրավված պոռնոգրաֆիկ բովանդակությամբ տեսաժապավենների տարալուծման միջոցով[15]։

2009 թվականին Էդինբուրգի Jupiter Artland քանդակի բացմանը Պարկերը նախապատրաստել է հրավառություն՝ «Նոկտյուրն։ Լուսնի վայրեջքը» (octurne: A Moon Landing) վերնագրով, որում օգտագործել է լուսնային երկնաքար։ Հաջորդ տարի Jupiter Artland-ի համար արել է «Բնանկար զենքով և ծառով» (Landscape with Gun and Tree) աշխատանքը՝ կոտորակի հրացան չուգունից և պողպատից որսորդական հրացան՝ 9 մետր բարձրությամբ, կախված ծառից։ Նկարի համար հիմք է ծառայել Թոմաս Գեյնսբորոյի «Միստր և միսիս Էնդրյու» նկարը, որտեղ միստր Էնդրյուն կեցվածք է ընդունում որսորդական հրացանով։ Զենքը, որը օգտագործվել է Փարքերի աշխատանքում, Ռոբերտ Ուիլսոնին՝ Jupiter Artland հիմնադիրներից մեկին, պատկանող զենքի կրկնօրինակն էր։

Ֆոլսկտոնի տրիենալեի համար Պարկերը 2011 թվականին վերստեղծել է Կոպենհագենի հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից «Ջրահարսը>»-ի իր տարբերակը։ Բաց մրցույթի գործընթացում Փարքերը որպես բնորդուհի ընտրել է Ֆոլսկտոնի բնիկ տեղացու՝ Ջորջինա Բեյքերին՝ երկու երեխայի մորը։ Ի տարբերություն կոպենհագենյան իդեալականացված տարբերոակի՝ այս քանդակը բնական տեսքով և չափսերով է՝ փառաբանելով տեղացիներին և առօրյան[16]։

2016 թվականին Փարքերը դարձել է առաջին կին-նկարչուհին, որին հանձնարարվել է ստեղծել նոր աշխատանք Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի տանիքին գտնվող այգու համար։ Նա պատրաստել է Transitional Object (PsychoBarn)[17]՝ Ալֆրեդ Հիչքոք>ի 1960 թվականի «Պսիխո» ֆիլմի տան փոքրացված կրկնօրինակը։

Հոգաբարձություն խմբագրել

2011 թվականին եղել է Լոնդոնի Ուայթչեպել պատկերասրահի համար Richard Of York Gave Battle In Vain ցուցահանդեսի հոգաբարձուն, որի համար ընտրվել են ցուցանմուշներ Պետական հավաքածուից՝ տեղադրված համապատասխան գունային գամմայով։

2014 թվականին Արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին Փարքերը հովանավորել է «Սև-Սպիտակ սենյակը», որտեղ ցուցադրվում էին այն նկարիչների գործերը, որոնք, ըստ նկարչուհու, հավակնում էին դառնալ ակադեմիայի ապագա անդամներ։

2016 թվականին Փարքերը եղել է The Foundling Museum-ի Found[18] ցուցահանդեսի հոգաբարձուն, որին մասնակցել են տարբեր ուղղությունների 68 նկարիչներ։ Ներկայացված էր նաև նրա սեփական «Ջինի փոքրիկ կաթիլ» (A Little Drop of Gin) աշխատանքը՝ լուսփորանկարի սահմանափակ տպաքանակ՝ պատրաստված 1750-ական թվականների բաժակների և ջինի մի կաթիլի օգնությամբ։

Ճանաչում խմբագրել

2010 թվականին Փարքերը ընտրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա աստիճանը։ 2000, 2005, 2008 և 2017 թվականներին նա արժանացել է դոկտորի պատվավոր աստիճանի Բիրմինգհեմի, Վուլվերհեմփթոնի, Մանչեստրի համալսարաններում միաժամանակ։

2016 թվականին շահել է Apollo Award մրցանակը «Տարվա նկարիչ» անվանակարգում[19]։ Շորտ լիստ մտած մյուս նկարչներն էին Կարմեն Էրերան, Դևիդ Հոկնին, Յաննիս Կունելլիսը և Հելեն Մարտենը։

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2017 թվականին, Փարքերը ստացել է պաշտոնական նկարչի կարգավիճակ[20]։ Այդ կարգավիճակում նա հետևել է հունիսի 8-ի քվեարկությանը նախորդած նախընտրական քարոզարշավին, որպեսզի այն պատկերի արվեստի ստեղծագործությունում։ Արդյունքում Փարքերը թողարկել է երկու ֆիլմ և 14 լուսանկարչական աշխատանքներից կազմված շարք, որոնց նախնական ցուցադրությունը անցկացվել է BBC Newsnight-ում 2018 թվականի փետրվարի 2-ին[21], ապա դրանք տեղադրվել են համացանցում՝ Միացյալ նահանգների խորհրդարանի վեբ կայքում[22]՝ նախքան Վեստմինստերյան պալատում ցուցադրվելը։

Քաղաքականություն խմբագրել

2015 թվականի խորհրդարանական ընտրություններին Փարքերը հրապարակայնորեն պաշտպանել է Անգլիայի և Ուելսի կանաչ կուսակցության ներկայացուցիչ Քերոլայն Լուկասի թեկնածությունը[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Verdier A., Watkins J. Parker, Cornelia // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096923
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Companies House — 1988.
  6. https://www.smh.com.au/culture/art-and-design/cornelia-parker-an-artist-for-a-world-in-flux-20191111-p539e9.html
  7. "Cornelia Parker RA", Royal Academy, Retrieved 20 November 2018.
  8. "Turner Prize 1997", Tate Britain, Retrieved 20 November 2018.
  9. «Cornelia Parker: Cold Dark Matter: An Exploded View, shown at Chisenhale Gallery, 18.9.91-27.10.91». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Cold Dark Matter: an Exploded View» Tate Gallery interactive site Արխիվացված 2014-02-02 Wayback Machine Retrieved March 20, 2006
  11. «Teddy Award - The official queer award at the Berlin International Film Festival». www.teddyaward.tv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  12. «Тильда Суинтон уснула в музее MoMA» (ռուսերեն). BURO. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Fenton, James (2003 թ․ մարտի 8). «No strings attached». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
  14. Cornelia Parker: Subconscious Of A Monument, 21 September 2005 — 25 October 2005 Արխիվացված 6 Մարտ 2016 Wayback Machine Frith Street Gallery, London.
  15. «Pornographic Drawings, 1997». artseensoho.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 20-ին.
  16. Cornelia Parker Արխիվացված 2012-08-08 Wayback Machine Արխիվացված 2012-08-08 Wayback Machine Folkestone Triennial 2011, 25 June — 25 September 2011.
  17. Loos, Ted. «At the Met's Roof Garden, Raising a 'PsychoBarn'». New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  18. FOUND - Foundling Museum
  19. Stevens, Isabel. «Cornelia Parker». Apollo Magazine. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. «Sculptor Cornelia Parker named as 2017 election artist». BBC News. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  21. «Newsnight - excerpt from broadcast». Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  22. «2018 Cornelia Parker's General Election artworks unveiled». Art in Parliament. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  23. Elgot, Jessica (2015 թ․ ապրիլի 24). «Celebrities sign statement of support for Caroline Lucas – but not the Greens». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորնելիա Փարքեր» հոդվածին։