Բիրմինգհեմի համալսարան (անգլ.՝ University of Birmingham), բրիտանական պետական գիտահետազոտական համալսարան։ Համարվում է Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենամեծ և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Գտնվում է Բիրմինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Մտնում է համալսարանների հեղինակավոր «Ռասել» միավորման մեջ, «կարմիր աղյուսից համալսարանների» խմբի ամենահին համալսարանն է։ Համալսարանում սովորող ուսանողների թիվը գերազանցում է 30 հազարը։ Բիրմինգհեմի համալսարանը կենտրոնական Անգլիայի ուսումնական ամենամեծ հաստատությունն է. գլխավոր մասնաշենքի մակերեսը 330 հա է։

Բիրմինգհեմի համալսարան
University of Birmingham
Изображение логотипа
Համալսարանի խորհրդանիշը
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն
Կարգախոս«Per Ardua Ad Alta» (լատիներեն)
«Ջանքերի գնով բարձունքների»
(հայերեն)
Հիմնադրված է1900
ՀիմնադրիրՋոզեֆ Չեմբեռլեն
ՏիպՊետական
Ուսանողներ34 160 (2014/15)
Բակալավրիատ20 100 (2014/15)
Մագիստրատուրա14 060 (2014/15)
Անդամակցություն«Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Digital Preservation Coalition[5], Եվրոպայի համալսարանների միություն[6] և ArXiv[7]
Գույներ              
Երկիր Միացյալ Թագավորություն[8]
ՏեղագրությունՄիացյալ Թագավորություն Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդ, Մեծ Բրիտանիա
ՀասցեUniversity of Birmingham, Chancellors Court, Edgbaston, Birmingham, West Midlands, B15 2TT
Կայքbirmingham.ac.uk

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Բիրմինգհեմի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 University of Birmingham Վիքիպահեստում

2007 թվականի տվյալներով համալսարանը Մեծ Բրիտանիայի համալսարանների ցանկում չորրորդ տեղն է զբաղեցրել դիմորդների քանակով` մեկ տեղի համար ստանալով ինը դիմում այն դեպքում, երբ անվճար տեղեր ընդհանրապես չկան, ինչպես Բրիտանիայի մնացած բոլոր ուսումնական հաստատություններում[9]։ Համալսարանն ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն 10 և աշխարհի լավագույն 60 համալսարանների ցուցակում[10][11]։

Նշանավոր շրջանավարտներ ու դասախոսներ խմբագրել

 
Համալսարանի խորհրդանիշերից մեկը` Ջոզեֆ Չեմբեռլենին նվիրված աշտարակը` «Հին Ջո»

Համալսարանների շրջանավարտներից ութը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են[12].

Համալսարանի նշանավոր այլ շրջանավարտներ.

  • Նևիլ Չեմբեռլեն - Մեծ Բրիտանիայի վարչապետ (1937-1940)
  • Սթենլի Բոլդուին - Մեծ Բրիտանիայի վարչապետ (1923-1924, 1924-1929, 1935-1937)
  • Էնթոնի Իդեն - Մեծ Բրիտանիայի` արտաքին գործերի նախարար, վարչապետ (1955-1957)
  • Չ. Լիանհյու - Շանհայի քաղաքապետ
  • Պ. Քրիստի - Բահամյան Կղզիների վարչապետ
  • Դ. Մուտասա - Զիմբաբվեի պետական անվտանգության նախարար
  • Էրիկ Ռոլլ - Անգլիայի բանկի տնօրեն, «Թայմս» թերթի գործադիր տնօրեն
  • Դ. Պոյնտինգ - ֆիզիկոս, Պոյնտինգի վեկտորի տեսաբան, Երկիր մոլորակի զանգվածի առաջին չափողը
  • Մարկ Օլիֆանտ - ավստրալիացի ֆիզիկոս
  • Ների Վելա - մեքսիկացի առաջին և առայժմ միակ աստղագնացը
  • Մո Իբրահիմ - աֆրիկացի միլիարդատեր[13]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ են դարձել միայն չորս համալսարանների` Օքսֆորդի, Քեմբրիջի, Էդինբուրգի և Բիրմինգհեմի համալսարանների շրջանավարտները։
  • Համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետում ցուցադրվում են Վան Գոգի, Պաբլո Պիկասսոյի, Կլոդ Մոնեի, Ռուբենսի և նշանավոր շատ այլ նկարիչների գործերի կրկնօրինակները[14]։
  • Համալսարանի «Հին Ջո» աշտարակը 4 մետրով բարձր է Բիգ Բենից[15]։
  • Դասավանդվող առարկաների քանակով համալսարանը զիջում է միայն Քեմբրիջի համալսարանին։
  • Բիրմինգհեմի համալսարանի գլխավոր ճարտարապետ Ասթոն Ուեբը հեղինակն է նաև Բուքինգհեմյան պալատի արտաքին տեսքի և պալատի առջև գտնվող հուշահամալիրի` նվիրված թագուհի Վիկտորյային։
  • Մեծ Բրիտանիայում մեքենաների` ջրածնով լիցքավորման առաջին կայանը ստեղծվել է համալսարանի տարածքում։
  • Բիրմինգհեմի համալսարանը Բրիտանիայում ուսումնական միակ հաստատությունն է, որն ունի սեփական երկաթուղային կայարան։
  • Առաջին համալսարանն է Բրիտանիայում, որտեղ դիմորդներն ընդունվել են հավասար պայմաններով` անկախ դավանանքից և սոցիալական դիրքից։
  • Կանանց համար նախատեսված առաջին հանրակացարանը կառուցվել է Բիրմինգհեմի համալսարանում։
  • Համալսարանում շաբաթական ծախսվում է 1 միլիոն ֆունտ շենքերի և տարածքի պահպանման համար[16]։
  • Համալսարանի բիզնեսի դպրոցը, որը հիմնադրվել է 1902 թվականին, առաջինն է Մեծ Բրիտանիայում։
  • Համալսարանի մագիստրատուրայում սովորում է 80-ամյա ուսանող[17]։
  • Համալսարանի գրադարանը խոշորագույններից մեկն է ողջ Բրիտանիայում։ Այնտեղ պահվում են հազվագյուտ շատ հրատարակություններ, օրինակ` Աստվածաշնչի` 1566 թվականի տպագրությունը։ Ընդհանուր առմամբ գրադարանում պահվում են ավելի քան 6 միլիոն գիրք և ձեռագիր[18][19]։ Եթե գրադարանում պահվող բոլոր գրքերն իրար վրա դնեն, կստացվի Էվերեստից 8 անգամ մեծ բարձրություն[20]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://russellgroup.ac.uk/
  2. https://orcid.org/members/001G000001Znu93IAB-university-of-birmingham
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.jisc.ac.uk/membership
  5. https://dpconline.org/about/members
  6. https://eua.eu/about/member-directory.html
  7. Our Members / Tier 6
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. «Students» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «United Kingdom | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «THE — QS World University Rankings 2009 — top universities | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. University of Birmingham — The University’s Nobel Prize winners
  13. Geraldine Bedell, «The man giving Africa a brighter future», The Observer, February 1, 2009, accessed 5 February 2011
  14. «The Barber Institute of Fine Arts». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. «Investing and improving — About us — University of Birmingham». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «Frequently Asked Questions». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. Parish library collections — Special Collections — University of Birmingham(չաշխատող հղում)
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «Video». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել