Յաննիս Կունելլիս
Յաննիս Կունելլիս (հուն․՝ Γιάννης Κουνέλλης / իտալ.՝ Jannis Kounellis; մարտի 23, 1936, Պիրեյոս, Հունաստան ֊ փետրվարի 16, 2017[11], Հռոմ, Իտալիա), հունական ծագմամբ իտալացի նկարիչ, արտե պովերայի համահիմնադիրներից և գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
![]() | |
Ի ծնե | հուն․՝ Γιάννης Κουνέλλης |
Ծնվել է | մարտի 23, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան[4] |
Վախճանվել է | փետրվարի 16, 2017[5][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց և Հռոմի գեղարվեստի ակադեմիա[9] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Արտե պովերա[7] |
Ժանր | ինստալյացիա |
Պարգևներ | Oskar Kokoschka Award? |
Անդամակցություն | Սուրբ Ղուկասի ակադեմիա[10] |
Jannis Kounellis Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Յաննիս Կունելլիսը ծնվել է 1936 թվականի մարտի 23-ին Հունաստանում՝ նավահանգստային քաղաք Պիրեյոսում՝ Աթենքից ոչ շատ հեռու։ 1956 թվականից ապրել և աշխատել է Հռոմում։ Կրթություն է ստացել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Կունելլիսի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է, երբ նա դեռ ուսանող էր։ «L’alfabeto di Kounellis» անվանումը կրող ցուցահանդեսը տեղի է ունեցել 1960 թվականին Հռոմում՝ Galleria la Tartaruga պատկերասրահում։ Այդ ժամանակից սկսած Կունելլիսը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք պատկերասրահներում և թանգարաններում։ 1990-ական թվականների երկրորդ կեսից եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Յաննիս Կունելլիսը ժամանակակից համաշխարհային արվեստի աշխարհ է մտել 1960-ական թվականների երկրորդ կեսին որպես արտե պովերայի հիմնադիրներից և գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Մահացել է 2017 թվականի փետրվարի 16-ին Հռոմում[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119018276 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Arte Povera artist Jannis Kounellis has died, aged 80
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 7,0 7,1 https://www.fondacoaste.com/project/jannis-kounellis-biografia-opere-darte-e-quotazioni/
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ http://dp.iset.gr/en/artist/view.html?id=238
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/118/
- ↑ Bucci Stefano.։ «Morto Jannis Kounellis, maestro dell’arte povera» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2017-02-17
- ↑ De Santis Rafaella.։ «Addio a Kounellis, il maestro dell'arte povera» (իտալերեն)։ la Repubblica / Arte e Cultura։ Վերցված է 2017-02-17
Արտաքին հղումներԽմբագրել
- Яннис Кунеллис на сайте Современные художники. Биография, творчество, работы
- Работы Кунеллиса и фотографии художника на сайте picsearch.com
- ArtFacts Archived 2008-05-13 at the Wayback Machine.
- Живопись Кунеллиса в Galleri Bo Bjerggaard Archived 2011-09-09 at the Wayback Machine., Копенгаген
- Глоссарий Tate Archived 2008-05-17 at the Wayback Machine.
- ArtNet
- Работы и информация о художнике на сайте галереи Cheim & Read Archived 2009-08-08 at the Wayback Machine.