Դևիդ Հոկնի
Դևիդ Հոկնի (անգլ.՝ David Hockney;հուլիսի 9, 1937[2][3][4][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ, իր կյանքի մեծ մասն անցկացրել է ԱՄՆում։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԴևիդ Հոկնին 1953—1957 թվականներին սովորել է Բրեդֆորդի գեղարվեստի դպրոցում, իսկ 1959—1962 թվականներին՝ Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջում։
Գործունեություն
խմբագրել1963 թվականին Հոկնին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեց ԱՄՆ, Լոս Անջելես, հանուն ավելի ազատական քաղաքական մթնոլորտի[11]։ 1960-ակնների Փոփ արտի նշանավոր ներկայացուցիչը, համարվեց 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը։ Մեկը 45-ից, ով արժանացավ «Ասպետի շքանշան» շքանշանին։ 1968 թվականից Հոկնին սկսեց աշխատել ֆոտոռեալիստական նկարչության ոճով և մշակեց նկարչության նոր ոճ։ 1982 թվականին Դևիդն սկսեց աշխատել ակնթարթային տեսախցիկով[11]։ Հաջորդ երկու տարիներին Հոկնին ստեղծեց շատ նկարներ, որոշ դեպքերում՝ մեծ ֆորմատի ակնթարթային լուսանկարներ (պոլարոիդներ) և լուսանկարների կոլաժներ, թեև այդ մեթոդը նա ստեղծել էր մեկ տարի առաջ և անվանել «Joiners»[11]։
2008 թվականի ապրիլին Դևիդ Հոկնին իր ամենամեծ նկարը՝ «Ուոթերի մոտակայքի բարձր ծառերը», նվիրեց Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահին (կտավի չափը՝ 4,6-12 մետր)։ 2007 թվականին Նկարն առաջին անգամ ցուցադրվեց Արվեստի թագավորական ակադեմիայում[12]։
2018 թվականի նոյեմբերին Դևիդ Հոկնին դարձավ իր շրջապատի ամենաթանկ նկարիչը։ «Լողավազան երկու անձով» անվամբ իր նկարը, հետպատերազմյան և ժամանակակից արվեստի «Քրիստի» աճուրդում, Նյու Յորքում, վաճառվեց ռեկորդային գնով՝ 90 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար[13]։
Թեզ Հոկնի-Ֆալկո
խմբագրելՖիզիկոս Չարլզ Մ․ Ֆալկոյի հետ միասին (en:Charles M. Falco, р. 1948) մշակեց թեզ օպտիկական գործիքների ազդեցության մասին (օպտիկական սարքեր, կոր հայելիներ), դասական եվրոպական արվեստում պատկերված իրատեսական տեխնիկայի մասին։
Հետազոտությունը հրապարակվել է 2001 թվականին (գիրք Secret Knowledge: Rediscovering the Lost Techniques of the Old Masters) և առաջացրեց բանավեճ արվեստի շրջանակներում։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Առաջընթացի մեդալ (Թագավորական լուսանկարչական ընկերություն) (1988)։
- 1989 թվականին դարձավ Ճապոնական կայսրության մրցանակի առաջին դափնեկիրը։
- 2012 թվականին ընդունվել է «Բրիտանական արժեքների շքանշան»ի անդամ։
Գրականություն
խմբագրել- Ռիկով Ա․ Վ․ Դևիդ Հոկնիի աշխատանքը՝Մեկնաբանման խնդիրներ // Вестн. С.-Петерб. гос. ун-та. Сер. 2, 2002, вып. 3. (№ 18) С. 18-23.
- Ռիկով Ա․ Վ․ «Կալիֆոռնիական ոճ» Դևիդ Հոկնի // Պունինի ընթերցումներ-2001. СПб., 2002. С. 199—207.
- Ռիկով Ա․ Վ․ Երազի ներդրում։ Դեվիդ Հոկնիի ամերիկյան առասպելը և 1960-ականների ԱՄՆ արվեստը // Արվեստի պատմություն 2/06. М., 2006. С. 402—417.
- Ռիկով Ա․ Վ․ Ոճերի միավորում։ Դեյվիդ Հոկնիի աշխատանքը 1962-1963 թվականներին, և վաղ հետմոդեռնիզմի խնդիրները // Համալսարանի պատմաբան՝ Ալմանախ։ Вып. 4. СПб., 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 David Hockney (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 David Hockney — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.theartstory.org/artist/hockney-david/
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://www.hockney.com/works
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1997. — Iss. 54794. — P. B4. — ISBN 978-0-11-664794-8
- ↑ 11,0 11,1 11,2 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / ответственный = пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Hockney gives Tate giant painting(անգլ.)
- ↑ Картина Дэвида Хокни продана за $90 млн
Արտաքին հղումներ
խմբագրել- Hockneypictures.com Նկարչի պաշտոնական կայք
- Salts Mill
- Peter getting out of Nick’s pool (1966)
- Статья New Yorker
- Hockney leads smoking ban protest Статья BBC
- 'Cooler than Warhol, more enduring than Freud' Интервью The Guardian
- A A Gill, The Turner Surprise: David Hockney on Turner, The Times, 17 June 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Հոկնի» հոդվածին։ |