Փոլ Ռադ
Փոլ Ստեֆան Ռադ (անգլ.՝ Paul Stephan Rudd, ապրիլի 6, 1969[1][2], Փասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]) ամերիկացի դերասան, կատակերգու, սցենարիստ ու պրոդյուսեր։ Սովորել է Կանզասի համալսարանում և Ամերիկայի դրամատիկ արվեստների համալսարանում՝ նախքան դերասանական իր առաջին դեբյուտը՝ 1992 թվականին, Ազգային հեռարձակման կազմակերպության դրամաների շարքից՝ «Քույրեր» (Sisters) դրամայում[5]։
![]() անգլ.՝ Paul Rudd | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 1969[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Փասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Կրթություն | Shawnee Mission West High School?, Կանզասի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1991)[4] և British American Drama Academy? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Anchorman: The Legend of Ron Burgundy? և Մրջյուն-մարդ |
Ամուսին(ներ) | Julie Yaeger? |
Երեխա(ներ) | Jack Rudd? և Darby Rudd? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռադի մասնակցությամբ ֆիլմերն են. «Անտեղյակ» (Clueless, 1995), «Հելլոուին. Մայքլ Մայերսի անեծքը» (Halloween: The Curse of Michael Myers, 1995), «Ռոմեո+Ջուլիետ» (Romeo+Juliet, 1996), «Ամերիկյան թաց և տաք ամառը» (Wet Hot American Summer, 2001), «Հեռուստահաղորդավար. Ռոն Բուրգունդիի լեգենդը» (Anchorman. The Legend of Ron Burgundy, 2004), «40ամյա կույսը» (The 40year old Virgin, 2005), «Մի քիչ հղի» (Knocked Up, 2007), «Արդեն 40» (This Is 40, 2012), «Համր» (Mute, 2018), «Իդեալական տուն» (Ideal Home, 2018), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captian America. Civil War, 2016), «Մրջյուն-մարդ» (Ant-Man, 2015)՝ Մարվելի կինեմատոգրաֆիական տիեզերքում, «Մրջյուն-մարդը և Կրետը» (Any-Man and the Wasp, 2018), «Վրիժառուներ. Վերջնախաղ»(Avengers: Endgame, 2019)[6] և այլն։
Բացի Ռադի կինոյի կարիերայից, նա եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային շոուներում, այդ թվում Ազգային հեռարձակման ընկերության (NBC) «Ընկերներ» (Friends) սիթքոմում՝ Մայք Հանինգի դերում։ Նա երկակի դերակատարմամբ նկարահանվել է Նեթֆլիքսի «Ապրել քեզ հետ» (Living with yourself) կատակերգական սերիալում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ հեռուստատեսային երաժշտական և կատակերգական շարքերում լավագույն դերասան անվանակարգում։ 2015 թվականի հուլիսին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը[7]։ 2019 թվականին նրա անունը հայտնվել է Forbes Celebrity 100-ի ամենամյա ցուցակում[8]։
ԿենսագրությունԽմբագրել
Ռադը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Փասայկ քաղաքում՝ հրեական ընտանիքում[9][10]։ Նրա հայրը՝ Մայքլ Ռուդը (մահացել է 2008թվականին) պատմական շրջագայությունների էքսկուրսավար էր և Trans World Airline կազմակերպության փոխտնօրեն[11][12][13]։ Նրա մայրը՝ Գլորիա Իրեն Գրանիվիլը, Միսուրիի նահանգի Կանզաս քաղաքի КСМО-TV հեռուստակայանում վաճառքի մենեջեր[14][15][16]։ Նրա ծնողները Լոնդոնից էին, հայրը՝ Էդգվերից, մայրը՝ Սուրբիտոնից[17][18], և երկուսն էլ ծագում էին Աշկենազ հրեա գաղթականների տոհմից, որոնք Անգլիա էին տեղափոխվել Բելառուսից, Լեհաստանից և Ռուսաստանից[14][19][20][9][21][22][23]։ Ռադի հայրական ընտանիքի տոհմական ազգանունը՝ Ռադնիցկին, պապի կողմից փոխվել է Ռադ, իսկ նրա մոր ընտանիքի տոհմական ազգանունը եղել է Գոլդշտեյն[23][24]։ Ռադն Օնտարիո նահանգում[25] ուներ Բար և Բաթ Միցվա[14][26] ծառայությունը։ Փոքր տարիքում սիրում էր կարդալ Բինո (The Beano) և Դենդի (The Dandy) ամսագրերի կոմիքսները[27]։
Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Լենեքսա քաղաքը։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը 3 տարի անցկացրեց Կալիֆոռնիայի Անահայմ[28][29][30] քաղաքում։ Ռադը հաճախել է Կանզաս քաղաքի մետրոպոլիտենի տարածքում գտնվող Բրոդմորի դպրոցը և ավարտել Շոունի Առաքելություն Ուեսթի ավագ դպրոցը 1987 թվականին։
Սովորել է Կանզասի համալսարանում` մասնագիտանալով թատրոնի մեջ[31], Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում՝ դերասան Մեթյու Լիլարդի հետ[31]։ Նաև 3 ամիս սովորել է Օքսֆորդի բրիտանական-ամերիկյան դրամատիկական համալսարանում[32][33]։ Դերասանական դպրոց հաճախելու հետ զուգընթաց, աշխատել է նաև որպես DJ Բար Միցվայում[34]։ Ավարտելուց հետո նա կատարել է տարատեսակ աշխատանքներ՝ տարբեր ընկերություններում, ներառյալ ապակեպատման, Կանզասի Օլորդլանդ Պարկ քաղաքում գտնվող «Հոլիմ Հեմ» ընկերություններում և այլն[35]։
ԿարիերաԽմբագրել
Ֆիլմ և հեռուստատեսությունԽմբագրել
Ռադն իր դերասանական կարիերայի առաջին դերը ստացավ 1992թվականին հեռուստատեսային «Քույրեր» դրամայում, որտեղ խաղաց Կիրբի Քիմբի Ֆիլբիի դերը[5]։ 1994 թվականին նա նկարահանվեց «Վայրի վարսակներ» (Wild Oats) հեռուստատեսային սիթքոմում՝ 6դրվագներով։ 1995թվականին Ռուդը հեռացավ «Քույրերից» և նկարահանվեց «Անտեղյակ» կատակերգական կինոնկարում Ալիսիա Սիլվերսթոունի հետ[36]։ Նա նաև նկարահանվեց «Հելլոուին. Մայքլ Մայերսի անեծքը» ֆիլմում՝ Թոմմի Դոյլի կերպարով, «Ռոմեո+Ջուլիետ», «Մորեխներ» (The Locusts), «Գիշերային առաքում» (Overnight Delivery), «Իմ մտերմության օբյեկտը» (The Object of My Affection) և «200 ծխախոտ» (200 cigarettes) ֆիլմերում[36]։ Ռադը մասն էր կազմում 1999թվականի «Սիդեր տան կանոնները» (The Cider House Rules) ֆիլմի դերասանական կազմի, որը առաջադրվել էր SAG մրցանակին՝ լավագույն դերասանական կազմ անվանակարգում։
2002 թվականին «Ընկերներ» (Friends) սիթքոմում հանդես եկավ որպես Մայք Հանիգանը, ով ժամադրում ու ամուսնանում է Ֆոբի Բուֆֆայի հետ (խաղում է Լիզա Կուդրոուի հետ)։ 2016թվականին նկարահանվեց «Ռենո 911» (Reno 911!) ֆիլմում՝ մարմնավորելով Գայ Ջերիկոյին, այնուհետև նաև «Ռենո 911. Մայամի» (Reno 911! Maiami): Նա հրավիրվել է որպես 1990-ականնների ռոք-աստղ Դեսմոնդ Ֆելլովս՝ «Վերոնիկա Մարս» հեռուստասերիալում 2007 թվականի «Debasement Tapes» դրվագում։
2004 թվականը նշանավորվեց հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Ջադ Ապարտովի հետ համագործակցությամբ։ Առաջին ֆիլմը «Հեռուստահաղորդավար. Ռոն Բուրգունդիի լեգենդն» էր՝ Բրիան Ֆանտանայի դերում, դերասաններ Սթիվ Կարելի, Դեյվիդ Կոկների և Ուիլ Ֆերրելի հետ միասին։ 2005թվականին նկարահանվեց Ապարտովի «40ամյա կույսը» ֆիլմում՝ դերասաններ Կարելի և Սեթ Ռոգենի հետ միասին[37]։ Հետագայում նա աշխատեց Ապատովի հետ «Մի քիչ հղի» (Knocked up, 2007) ֆիլմում՝ հուսախաբ ամուսնու կերպարում, ով ամուսնացավ Լեզլի Մեննի հետ։ Այդ ֆիլմում նա խաղում է դերասաններ Ջեյսոն Սիգելի, Ջոնա Հիլի, Սեթ Ռոգենի և Ջեյ Բարուշելի հետ։ Նա նաև հնչյունային կրկնօրինակող էր «Դժվար հարվածներ» (Hard Knocks) սպորտային վավերագրական սերիալի 2007 թվականի թողարկման համար։
Ռադը Ջոն Լենոնի դերում նկարահանվեց «Ծանր զբոսանք. Դյուրի Կակսի պատմությունը» (Walk Hard: The Dewey Cox Story, 2007) կատակերգական ֆիլմում[36], ինչպես նաև Նիկոլաս Սթոլլերի «Մոռանալով Սարահ Մարշալի» (Forgetting Sarah Marshall, 2008) ֆիլմում Ջեյսոն Սիգելի և Ջոնա Հիլի հետ[38], «Արդեն 40» (This Is 40, 2012) ֆիլմում Լեսլի Մաննի հետ[37], ինչպես նաև «Մեկ տարի» (Year One, 2009) և «Հարսնաքույրեր» (Bridesmaids, 2011) ֆիլմերում։
2007 թվականին Ռադը նկարահանվեց «Օ՜ Օհայոյում» (The Oh in Ohi) և «Տասնյակը» (The ten) ֆիլմերում Դեյվիդ Վեյնի և Մայքլ Շովոլթերի հետ միասին[39], իսկ հաջորդ տարի` 2008 թվականին, Եվա Լոնգորիայի հետ «Իր մեռած մարմնում» (Over Her Dead Body) ֆիլմում։ Հաջորդ՝ «Օրինակելիներ» (Role Models, 2008) կատակերգության մեջ (նաև ֆիլմի սցենարիստն է), Ռուդն ու համանախագահ Շոն Ուիլյամ Սքոթը պատկերում են էներգետիկ ըմպելիքներ վաճառողների, ովքեր ստիպված են եղել համայնքային ծառայություններ իրականացնել մենթորինգի ու մանկավարժական ծրագրերում[40]։
2009 թվականին Ռուդը Ջեյսոն Սիգելի հետ նկարահանվեց «Ես քեզ սիրում եմ, եղբայր» (I Love You Man) ֆիլմում, որտեղ նրանք ընկերներ էին, որոնց միավորում էր ընդհանուր հետաքրքրությունն ու սերը Rush ռոք խմբի նկատմամբ։ Ե՛վ Ռադը, և՛ Սերգելը այդ խմբի երկրպագուն էին[41][42]։ 2009 թվականին Ռադը՝ Ջոն Էմբոմի, Ռոբ Թոմասի և Դան Էթերիջի հետ համահեղինակեց Party Down հեռուստասերիալը[36]։
2010 թվականին Ռադը Սթիվ Կարելի հետ նկարահանվեց ռեժիսոր Ջեյ Ռոչի «Ընթրիք հիմարների համար» (Dinner for Schmucks) ֆիլմում։ 2012 թվականին Ռադը երկրորդական դեր ունեցավ «Առանձնության առավելությունները» (The Perks of Being a Wallflower) ֆիլմում, մարմնավորում էր անգլերենի ուսուցիչ պարոն Անդերսոնին` Չառլիի ուսուցչին (Չառլիի կերպարը մարմնավորում էր Լոգան Լերմանը)։ 2011 թվականին Էլիզաբեթ Բենքսի, Զոյի Դեշանելի ու Էմիլի Մորտիմերի հետ նկարահանվեց «Մեր ապուշ եղբայրը» (Our Idiot Brother) ֆիլմում[43]։ Նրանց հետ նախկինում նկարահանվել է ամերիկյան «Ամերիկյան թաց և տաք ամառը», «40 ամյա կույսը», «Բաքստերը», «Օրինակելիներ» ֆիլմերում[44]։
2012 թվականին Ռադը պայմանագիր ստորագրեց NBC’s Parks and Recreation ալիքի հետ՝ 4 էպիզոդներում նկարահանվելու համար։ Մարմնավորեց Բոբբի Նյուպորտին, ով քաղաքացիական խորհրդի նախագահ էր ու Էմի Փոհլորի կերպարի՝ Լեսլի Նոուպի մրցակիցը։ Դեր, որի համար նա արժանացավ Critics’ Choice կինոմրցանակին՝ որպես կատակերգական շարքերում լավագույն դերասան[45]։ 2014 թվականին Ռադը սկսեց հնչյունային կրկօրինակումներ կատարել Հյունդաի հեռուստատեսության գովազդների համար։ Նա նաև ձայնագրեց Ջոն Հոջգմանի «Իմ փորձագիտության ոլորտները» (The Areas of My Expertise, 2005) և «Ավելի շատ տեղեկություն, քան դուք պահանջում եք» (More Information Than You Require, 2008) գրքերը՝ ստեղծելով վերջիններիս աուդիոգրքերը[46][47]։
2013 թվականի դեկտեմբերի 19-ին Ռադը պաշտոնապես ընդգրկվեց Մարվել ընկերության կողմից նկարահանվող «Մրջյուն-մարդը» ֆիլմի դերասանական կազմի մեջ։ Նա մարմնավորեց Սքոթ Լենգին (մրջյուն-մարդուն)[48][49][50][51][52]։ Ռադը կրկնեց իր կերպարը «Կապիտան Ամերիկա.քաղաքացիական պատերազմ»[53], ինչպես նաև «Մրջյուն-մարդը և Կրետը» (Ant-Man and the Wasp, 2018) ֆիլմերում[54][55]։ 2019 թվականին Ռադը նկարահանվեց «Վրիժառուներ.Վերջնախաղ» ֆիլմում, որը դարձավ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։
Ռադը կրկնեց Էնդիի կերպաը Նեթֆլիքսի «Ամերիկյան թաց և շոգ ամառ»ֆիլմից արդեն «Ամերիկայն թաց և շոգ ամառ. ճամբարի առաջին օրը» հատվածում՝ դերասաններ Բրեդլի Քուփերի, Էմի Փոլերի, Էլիզաբեթ Բենքսի հետ։ 2016 թվականի Ռադը նկարահանվեց «Հոգատարության հիմունքները» (The Fundamentals of Caring) ֆիլմում Սելենա Գոմեզի հետ[56]։ 2018 թվականին նա նկարահանվեց «Լրտեսական խաղ» (The Catcher Was a Spy) ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոս Մո Բերգին, ով լրտես էր Բոստոն Ռեդ Սոքս պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբում և Երկրորդ Համաշխարհային պատերազմում միացավ OSSին։
2018 թվականի օգոստոսին Ռադը նկարահանվեց Նեթֆլիքսի «Ապրելով քեզ հետ» (Living with Yourself) կատակերգական ֆիլմում Էյսլինգ Բիի հետ[57][58]։ Ռադը նաև հանդիսանում էր ֆիլմը պրոդյուսերը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[59][60][61]։
ԹատրոնԽմբագրել
Ռադը հանդես է եկել Բրոդվեյ թատրոնում։ Առաջին ներկայացումն էր «Բալիհուի վերջին գիշերը» (The Last Night of Ballyhoo)՝ 1997 թվականին[62], hաջորդը՝ «12-րդ գիշերը» (Twelfth night), որտեղ հանդես եկավ Կիրա Սեջվիկի և Մաքս Ռայթի հետ, ներկայացումը կայացավ Լինկոլն կենտրոնական թատրոնում[63]։ 2006 թվականին հանդես եկավ Ռիչարդ Գրինբերգի «Անձրևի 3 օրը» (Three Days of Rain) ներկայացման մեջ Բրեդլի Քուպերի և Ջուլիա Ռոբերտսի հետ Բեռնարդ Յակոբս թատրոնում[64]։ Փոլ Ռադի հետ նկարահանվել են անվանի դերասաններ, ինչպիսիք են Մայքլ Շեննոնը, Քեյթ Արրինգթոնը, Էմմի մրցանակի յոթակի հաղթող Էդ Ասները և այլք։
Անձնական կյանքԽմբագրել
2003 թվականին Ռուդն ամուսնացավ Ջուլի Յաջերի հետ[65], ում հետ նա հանդիպել է Քյուելսի վրա աշխատելուց անմիջապես հետո՝ իր հրապարակախոսի գրասենյակում, որտեղ նա աշխատանքի է անցել[66]։ Նրանք ունեն 2 երեխա՝ որդի և դուստր[67]։ Ապրում են Ռեյնբեկում, Նյու Յորքում[68]։
Ռադը MLB’s Kansas City Royals և NFL’s Kansas City Chiefs ակումբների մեծ երկրպագուն է[69]։
2015 թվականի հուլիսի 1-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց Ռադի անվանական աստղ, այն թվով 2554-րդ աստղն էր։ Այդ առիթով Ռադն ասաց. «Հիշում եմ, որ երեխա էի և քայլում էի այս բուլվարով, կարդում էի անունները և մտածում այն մասին, թե ինչ են մտածել մնացած միլիոնավոր մարդիկ, իսկ դա դուք գիտե՞ք, ո՞վ գիտի»[70]։
Ռադն աջակցում է SAY ոչ առևտրային կազմակերպությանը, որը նպատակն է օգնել երիտասարդներին[71][72]։ Ռադը նաև հիմնադրել է The Big Slick բարեգործական հիմնադրամը։
2014 թվականից ի վեր Ռադն ու նրա ընկեր Դին Մորգանը հանդիսանում են Նյու Յորքի Դայնբեկ քաղաքում գտնվող քաղցրավենիքի խանութի՝ Samuel’s Sweet Shop–ի համասեփականատերերը[73]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nj.com/entertainment/2017/10/paul_rudd_finding_your_roots_scarlett_johansson_la.html
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ 5,0 5,1 Nemetz Dave (2017-04-06)։ «#TBT: Paul Rudd's TV Debut on 'Sisters' — Kirby Philby»։ TVLine։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 20
- ↑ «Paul Rudd List of Movies and TV Shows»։ TV Guide։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 20
- ↑ News Desk (June 24, 2015)։ «Paul Rudd to Receive Star on the Hollywood Walk of Fame»։ broadwayworld։ Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին։ Վերցված է March 21, 2019
- ↑ «Paul Rudd»։ Forbes.com։ 2015-07-03։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 20
- ↑ 9,0 9,1 Freeman Hadley (July 9, 2015)։ «Paul Rudd on Ant-Man, being Hollywood's go-to nice guy and growing up with English parents in Kansas»։ The Guardian (London, UK: Guardian Media Group)։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2018-ին։ Վերցված է January 7, 2018
- ↑ «Paul Rudd biography»։ Biography.com։ A+E Television Networks, LLC։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2012-ին։ Վերցված է September 1, 2012
- ↑ Berman Ali (March 22, 2011)։ «Paul Rudd's Birthday Wish Is For You To Help Him Cure Cancer»։ Ecorazzi։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2015-ին։ Վերցված է June 20, 2015
- ↑ Miller Julie (February 14, 2012)։ Will Jennifer Aniston and Paul Rudd's Discussion of Cremated Therapists, Dogs, and Fathers Make You Want to See Their New Movie?։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2016-ին։ Վերցված է June 5, 2018
- ↑ Hayes Cathy (February 27, 2011)։ «Julia Roberts presents 'Honorary Irishman' award to actor Paul Rudd»։ IrishCentral։ Արխիվացված է օրիգինալից June 29, 2018-ին։ Վերցված է June 5, 2018
- ↑ 14,0 14,1 14,2 Pfefferman Naomi (December 28, 2012)։ «Paul Rudd Q & A: 'This is 40'»։ Jewish Journal։ Արխիվացված է օրիգինալից June 29, 2018-ին։ Վերցված է July 6, 2018
- ↑ Weiner Caren (April 26, 1998)։ «Suddenly the Object Of Much Attention»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2007-ին։ Վերցված է December 10, 2007
- ↑ Garron Barry (October 23, 1994)։ «Actor takes his career in stride For Paul Rudd, the cancellation of 'Wild Oats is merely a bend in the road»։ The Kansas City Star։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2011-ին։ Վերցված է November 10, 2008
- ↑ Whitty Stephen (March 22, 2009)։ «Paul Rudd interview: He's happy to have a job – any job»։ The Star-Ledger (Newark)։ Արխիվացված է օրիգինալից September 8, 2010-ին։ Վերցված է July 30, 2011
- ↑ Stated on The Graham Norton Show, February 1, 2013.
- ↑ «Jews Making News: Parker, Rudd»։ Atlanta Jewish Times։ May 28, 2013։ Արխիվացված է օրիգինալից May 17, 2018-ին։ Վերցված է May 16, 2018
- ↑ Schleier Curt (October 26, 2017)։ «Paul Rudd learns about his family history from a JTA article on 'Finding Your Roots'»։ Jewish Telegraphic Agency։ Արխիվացված է օրիգինալից May 17, 2018-ին։ Վերցված է May 16, 2018
- ↑ Ginott Jamie H. (April 17, 1998)։ «An 'Object' of Affection: Talking with Paul Rudd»։ The Harvard Crimson։ Արխիվացված է օրիգինալից July 10, 2015-ին։ Վերցված է July 30, 2011
- ↑ Kuperinsky Amy (November 1, 2017)։ «N.J. actor Paul Rudd plumbs family history on 'Finding Your Roots'»։ NJ.com։ Արխիվացված է օրիգինալից May 17, 2018-ին։ Վերցված է May 16, 2018
- ↑ 23,0 23,1 Stated on Finding Your Roots, October 31, 2017.
- ↑ Weisz Marni (July 14, 2015)։ «Interview: Paul Rudd on breaking into the Marvel Universe in Ant-Man»։ Cineplex.com։ Արխիվացված է օրիգինալից July 31, 2017-ին։ Վերցված է January 7, 2018
- ↑ Rudd Paul (June 27, 2018)։ Paul Rudd Shares Some Possible Facts About Kansas City։ The Late Show with Stephen Colbert։ Interview with Stephen Colbert։ Վերցված է June 16, 2019
- ↑ Rudd Paul (Summer 1997)։ Interview: Alfred Uhry։ Bomb (60)։ Արխիվացված է օրիգինալից August 14, 2011-ին։ Վերցված է July 30, 2011
- ↑ Armstrong Stephen (July 27, 2015)։ «Was Pixar's Inside Out inspired by The Beano?»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2018-ին։ Վերցված է January 7, 2018
- ↑ Karpel Ari (May 25, 2007)։ «Spotlight on Paul Rudd»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2013-ին։ Վերցված է October 18, 2019
- ↑ Mills Nancy (July 26, 2010)։ «Paul Rudd's offbeat 'Dinner' date»։ Reading Eagle։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2013-ին։ Վերցված է July 3, 2010
- ↑ Spitznagel Eric (October 2011)։ Playboy Interview: Paul Rudd։ Playboy։ Արխիվացված է օրիգինալից January 28, 2012-ին։ Վերցված է January 29, 2012
- ↑ 31,0 31,1 Marx Rebecca Flint։ «Paul Rudd: Biography»։ AllMovie։ Արխիվացված է օրիգինալից May 12, 2015-ին։ Վերցված է July 24, 2015
- ↑ Heath Chris (May 2009)։ You Know You're Paul Rudd When...։ GQ։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2010-ին։ Վերցված է June 2, 2010
- ↑ «Alumni»։ British American Drama Academy։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2011-ին։ Վերցված է July 30, 2011
- ↑ Stern Marlow (October 8, 2012)։ «Paul Rudd on Grace, Bar Mitzvahs and This is 40»։ The Daily Beast։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2012-ին։ Վերցված է January 7, 2018
- ↑ Huddleston Tom (July 6, 2018)։ «'Ant-Man' Paul Rudd reveals the weirdest odd job he did to save money for acting school»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից July 11, 2018-ին։ Վերցված է July 31, 2018
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 Billson Anne (October 17, 2013)։ «Paul Rudd's 10 best roles»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից January 28, 2014-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ 37,0 37,1 Zakarin Jordan (January 7, 2013)։ Judd Apatow: I'm 'Disgusted' When Wife Leslie Mann Fools Around Onscreen With Other Men։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից February 18, 2014-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ Bonaime Ross (August 29, 2011)։ The 10 Best Paul Rudd Film Roles։ Paste։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ Lee Nathan (July 14, 2006)։ «Movie Review: The Oh in Ohio (2006)»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից January 4, 2014-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ Neumaier Joe (November 6, 2008)։ «Paul Rudd and Seann William Scott are no 'Role Models'»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2013-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ Wright Shauna (August 7, 2013)։ «Actor Paul Rudd Joins Rush Onstage at Tour Finale»։ Ultimate Classic Rock։ Արխիվացված է օրիգինալից August 31, 2015-ին։ Վերցված է July 27, 2015
- ↑ Douglas Edward (March 19, 2009)։ «Paul Rudd & Jason Segel Get Friendly»։ Comingsoon.net։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2015-ին։ Վերցված է July 27, 2015
- ↑ «'Our Idiot Brother' premiere: Paul Rudd hits Hollywood with his 'sisters'»։ Los Angeles Times։ August 17, 2011։ Արխիվացված է օրիգինալից January 23, 2014-ին։ Վերցված է December 20, 2013
- ↑ Collis Clark (July 16, 2011)։ «Elizabeth Banks talks stuffing her bra and slobbering over Paul Rudd for 'Wet Hot American Summer'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է October 18, 2019
- ↑ Snierson Dan (December 29, 2014)։ «Paul Rudd to return in final season of 'Parks and Recreation' – exclusive»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից January 5, 2015-ին։ Վերցված է October 18, 2019
- ↑ «The Areas of My Expertise»։ Powells.com։ 2008։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ Kuntzman Gersh (October 25, 2011)։ «John Hodgman is big — bigger than Paul Rudd, even»։ The Brooklyn Paper։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «It's Yellowjacket From the 'Ant-Man' Movie!»։ Bloody Disgusting։ December 29, 2014։ Արխիվացված է օրիգինալից December 29, 2014-ին։ Վերցված է December 29, 2014
- ↑ Sneider Jeff (December 18, 2013)։ «Paul Rudd to Play Ant-Man in Edgar Wright's Marvel Movie (Exclusive)»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2014-ին։ Վերցված է December 18, 2013
- ↑ Kroll Justin (December 18, 2013)։ Paul Rudd to Star in Marvel's 'Ant-Man'։ Variety։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2014-ին։ Վերցված է December 18, 2013
- ↑ «It's Official: Marvel Studios Confirms Paul Rudd Will Play Ant-Man»։ Comingsoon.net։ December 19, 2013։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «Paul Rudd Set to Star in Marvel's Ant-Man»։ Marvel Entertainment։ Marvel Studios։ December 19, 2013։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2014-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «Marvel Studios Begins Production on Marvel's 'Captain America: Civil War'»։ Marvel.com։ May 7, 2015։ Արխիվացված է օրիգինալից May 8, 2015-ին։ Վերցված է May 7, 2015
- ↑ «Prepare yourself for Ant-Man & the Wasp»։ CNET (անգլերեն)։ June 29, 2018։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2018-ին։ Վերցված է July 2, 2018
- ↑ Melas Chloe (June 29, 2018)։ «Paul Rudd promises 'Ant-Man' is a break from the bleak news cycle»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2018-ին։ Վերցված է July 2, 2018
- ↑ Hoffman Jordan (25 January 2018)։ «The Catcher Was a Spy review - Paul Rudd goes from baseball to Bond in engaging thriller»։ The Guardian (London, England: Guardian Media Group)
- ↑ Petski Denise (August 10, 2018)։ «Paul Rudd To Topline Netflix Comedy Series 'Living With Yourself' From Timothy Greenberg»։ Deadline Hollywood։ Վերցված է October 19, 2019
- ↑ Tartaglione Nancy (August 28, 2018)։ «Aisling Bea Joins Netflix's 'Living With Yourself' Opposite Paul Rudd»։ Deadline Hollywood։ Վերցված է October 18, 2019
- ↑ O'Connell Michael (August 10, 2018)։ «IFC Orders Comedy 'Living With Yourself' From 'Daily Show' Scribe»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 19, 2019
- ↑ Nelson Samantha (October 18, 2019)։ «Netflix's Living With Yourself fuses sitcom humor with high-tech anxiety»։ The Verge։ Վերցված է October 19, 2019
- ↑ Chuba Kirsten (October 17, 2019)։ «Paul Rudd on Playing Double in Netflix's 'Living With Yourself'»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 19, 2019
- ↑ Lefkowitz David (September 1, 1997)։ How Ballyhoo's Paul Rudd Gets His Exercise։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «Lincoln Center Theatre : Twelfth Night»։ Lincoln Center Theatre։ 1998։ Արխիվացված է օրիգինալից December 19, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «Bradley Cooper & Paul Rudd Join Julia Roberts in B'way's Three Days of Rain»։ Broadway.com։ November 28, 2005։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 19, 2013
- ↑ «Paul Rudd»։ Us Weekly։ 2012։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2012-ին։ Վերցված է September 1, 2012
- ↑ Crisell Luke (September 2011)։ Stand Up Guy։ Nylon Guys (New York: Nylon Holding): 123
- ↑ Babis Daniel (March 1, 2012)։ «Paul Rudd: "Marriage & Parenthood. It's The Hardest Job You'll Ever Like"»։ Celeb Baby Laundry։ CDL Blog Family։ Արխիվացված է օրիգինալից September 5, 2012-ին։ Վերցված է September 1, 2012
- ↑ MacBride Elizabeth (June 6, 2019)։ «Georgia film boycott could be a big win for New York's budding Hudson Valley movie industry, led by this famous actress»։ CNBC։ Վերցված է June 6, 2019։ «Rhinebeck, a historic town in an area that's home to other A-list actors, including Paul Rudd»
- ↑ «Famous Kansas Citians: Actor Paul Rudd»։ VisitKC.com։ April 16, 2010։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է June 16, 2013
- ↑ Davis-Young Katherine (July 1, 2015)։ «Paul Rudd ponders how he will be remembered with Walk of Fame star»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2015-ին։ Վերցված է July 2, 2015
- ↑ «We Heart Paul Rudd And His Activism For Kids Who Stutter»։ thathelps.com։ January 18, 2018։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2018-ին։ Վերցված է July 2, 2018
- ↑ Marcus Bennett։ Paul Rudd on Stuttering, Bullying, and How He Still Uses Humor as a Defense Mechanism։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից July 29, 2016-ին։ Վերցված է July 2, 2018
- ↑ Fisher Kendall (October 24, 2016)։ «Friendly Reminder: Jeffrey Dean Morgan Co-owns a Candy Shop with Paul Rudd»։ E! Online։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2018-ին։ Վերցված է November 5, 2018
Արտաքին հղումներԽմբագրել
Փոլ Ռադ Վիքիպահեստում |
- Փոլ Ռադ Internet Movie Database կայքում