Փիթեր Դրաքեր
Փիթեր Ֆերդինանդ Դրաքեր (գերմ.՝ Peter Ferdinand Drucker, նոյեմբերի 19, 1909[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 11, 2005[5][2][3], Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի, ամերիկյան մենեջմենթի խորհրդատու, հեղինակ, մանկավարժ, ում աշխատանքները նպաստել են ժամանակակից բիզնես-կորպորացիաների փիլիսոփայական և գործնական հիմքերի ամրապնդմանը։ Նա նաև եղել է կառավարման կրթության զարգացման առաջնորդը, ստեղծել է «կառավարումը նպատակներով և ինքնակառավարմամբ» հայեցակարգը[8], և նկարագրվել է որպես «ժամանակակից մենեջմենթի հիմնադիր»[9]։
Փիթեր Դրաքեր գերմ.՝ Peter Ferdinand Drucker | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 11, 2005[5][2][3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Մասնագիտություն | սյունակագիր, տնտեսագետ, գրող, համալսարանի դասախոս, լրագրող, փաստաբան, քանդակագործ, գործարար և փիլիսոփա |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Peter Drucker Վիքիպահեստում |
Դրաքերի գրքերը և գիտական ու հայտնի հոդվածները ուսումնասիրում են, թե ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց բիզնեսը, կառավարումը և հասարակության ոչ առևտրային հատվածը[10]։ Նա կառավարման տեսության և պրակտիկայի պատմության ընթացքում ամենահայտնի և ամենաազդեցիկ մտածողներից մեկն էր։ Նրա գործերը կանխատեսել են 20-րդ դարի վերջի շատ խոշոր զարգացումներ՝ ներառյալ սեփականաշնորհումն ու ապակենտրոնացումը, Ճապոնիայի տնտեսական աճը, մարքեթինգի որոշիչ կարևորությունը և տեղեկատվական հասարակության առաջացումն ու դրա անհրաժեշտությունը ողջ կյանքի ընթացքում[11]։ 1959 թվականին Դրաքերը առաջ բերեց «գիտելիքի աշխատող» եզրույթը և հետագայում համարեց, որ գիտելիքի աշխատողի արտադրողականությունը պետք է լինի կառավարման սահմանի կողքին[12]։ Փիթեր Դրաքերի անունն են կրում 3 հաստատություններ՝ Դրաքերի ինստիտուտը[13], Փիթեր Դրաքերի անվան կառավարման բարձրագույն դպրոցը[14] և Փիթեր Դրաքերի անվան ակադեմիան[15][16]։ Ամեն տարի իր հայրենի քաղաքում՝ Վիեննայում, իրականացվող Փիթեր Դրաքերի անվան համաշխարհային վեհաժողովը նվիրված է նրա թողած ժառանգությանը։
Կենսագրություն
խմբագրելՓիթեր Դրաքերն ուներ հրեական ծագում[17],, բայց իր ծնողները քրիստոնյա էին և ապրում էին Ավստրո-Հունգարիայի, ինչպես նա է ասել, «լիբերալ» լյութերական բողոքական տանը[18]։ Մայրը՝ Կառոլինա Բոնդին, սովորել է բժշկություն, իսկ հայրը՝ Ադոլֆ Դրաքերը, իրավաբան էր և բարձր մակարդակի քաղծառայող[19]։ Դրաքերը ծնվել է Վիեննայում՝ Կասգրաբեն կոչվող փոքր գյուղում[20]։ Մեծացել է մի այնպիսի տան մեջ, որտեղ հանդիպում էին մտավորականներ, պետական պաշտոնյաներ և գիտնականներ՝ քննարկելու նոր գաղափարներ[21]։ Նրանց թվում էին Ժոզեֆ Շումպետերը, Ֆրիդրիխ Հայեկը և Լուդվիգ վան Միսեսը։
1927 թվականին ավարտելով Դոբլինգի համալսարանը՝ Դրաքերը հնարավորություն ունեցավ գրելու Առաջին համաշխարհային պատերազմի մասին, որի համար նա մեկնեց Համբուրգ, Գերմանիա։ Նախ աշխատեց որպես վարպետ բամբակի արտադրության ընկերությունում, որից հետո լրագրող՝ գրելով Ավստրալիայի տնտեսագետ (գերմ.՝ Der Österreichische Volkswirt) թերթի համար[19] Այնուհետև Դրաքերը տեղափոխվեց Ֆրանկֆուրտ, որտեղ աշխատանքի անցավ Frankfurter General-Anzeiger օրաթերթում[22]։ 1931 թվականին Ֆրանկֆուրտի համալսարանի կողմից նա արժանացավ միջազգային և հասարակական իրավունքի դոկտորի կոչմանը[23]։
1933 թվականին Դրաքերը լքեց Գերմանիան և տեղափոխվեց Անգլիա[24]։ Լոնդոնում նա աշխատում էր անվտանգության ընկերությունում, որից հետո մասնավոր բանկում՝ որպես գլխավոր տնտեսագետ[25]։ Նա նաև կապված էր Դորիս Շմիթսի՝ Ֆրանկֆուրտի համալսարանից ծանոթի հետ, և նրանք 1934 թվականին ամուսնացան[26]։ Ամուսինները տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, որտեղ Դրաքերը դարձավ համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաև ազատ գրող և բիզնես խորհրդատու։
1943 թվականին Դրաքերը դարձավ ԱՄՆ-ի քաղաքացի։ Հետագայում Դրաքերն ունեցավ բազմազան աշխատանքներով լի կարիերա՝ 1942-1949 թվականներին Բենինգտոնի համալասարանի քաղաքագիտության և փիլիսփայության ուսուցիչ, որից հետո Նյու Յորքի համալսարանում 23 տարի աշխատեց որպես կառավարման պրոֆեսոր։
Դրաքերը 1971 թվականին ուղևորվեց Կալիֆոռնիա։ 1971 թվականից մինչև իր մահ Դրաքերը եղել է Քլարեմոնթի համալսարանի հասարակական գիտությունների և մենեջմենթի պրոֆեսոր[27]։ 1978 թվականին Քլարեմոնթի համալսարանի մենեջմենթի դպրոցը նրա պատվին անվանվել է Փիթեր Դրաքերի մենեջմենթի դպրոց։ 1999 թվականին նա հիմնել է Քլերմոնթի համալսարանի Դրաքերի արխիվները, որը 2006 թվականին անվանվել է Դրաքերի համալսարան։ Դրաքերը իր վերջին դասը դասավանդել է 2002 թվականին 92 տարեկան հասակում։ Նա շարունակել է աշխատել որպես բզինես խորհրդատու մինչև իննսուն տարեկանը։
Դրաքերը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 11-ին Քլերմոնտում, 95 տարեկան հասակում[28]։ Նա ուներ 4 երեխա և 6 թոռ, որոնցից մեկը տեխնոլոգիական գործարար Նովա Սպիվակն է[29][30]։ Դորիս Դրաքերը մահացել է 2014 թվականին 103 տարեկան հասակում։
Աշխատանքը և փիլիսոփայությունը
խմբագրելՎաղ ազդեցությունները
խմբագրելՓիթեր Դրաքերի ազդեցությունների մեջ ավստրիացի տնտեսագետ Ժոզեֆ Շումպետերն էր՝ հոր ընկերը, ով ազդել է Դրաքերի վրա նորարարության և ձեռներեցության կարևորության ուղղությամբ[31]։ Դրաքերը ազդվել է նաև Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից, ում դասախոսությունները նա լսել է 1934 թվականին Քեմբրիջում[32]։ «Ես հանկարծ հասկացա, որ Քեյնսը և սենյակում գտնվող բոլոր ադամանդե տնտեսագետ ուսանողները հետաքրքրված էին ապրանքների վարքագծով,- գրել է Դրաքերը,- մինչդեռ ես հետաքրքրված էի մարդկանց վարքագծով»[33]։
Հետագա 70 տարիներին Դրաքերի աշխատություններում նշանավորվում էին մարդկանց միջև առկա հարաբերությունները։ Նրա գրքերը լի էին այնպիսի դասերով, որոնք բացատրում էին, թե ինչպես կազմակերպությունը կարող է գտնել լավագույնը մարդու մեջ, և ինչպես կարող են աշխատողները գտնել արժանապատվության և միասնության զգացում ժամանակակից հասարակության մեջ՝ կազմված մի շարք հաստատություններից[10] Որպես բիզնես-խորհրդատու՝ Դրաքերը չէր հավանում «օգտվող» տերմինը, չնայած այն անընդհատ կիրառում էր։ «Ես տարիներ շարունակ ասել եմ,- նշել է մի անգամ Դրաքերը,- որ մենք օգտագործում ենք «օգտվող» տերմինը, քանի որ «շառլատան» բառը երկար է գլխի մեջ տեղավորելու համար»[34]։
Որպես երիտասարդ գրող՝ Դրաքերը գրել է երկու գիրք. մեկը գերմանացի պահպանողական փիլիսոփա Ֆրիդրիխ Ջուլիուսի մասին և մյուսը՝ «Հրեական հարցը Գերմանիայում», որն այրվել և արգելվել է նացիստների կողմից[11]։
«Բիզնես մտածողը»
խմբագրելԴրաքերի կարիերան՝ որպես բիզնես մտածող, սկսվել է 1942 թվականին, երբ նրա նախնական աշխատանքները քաղաքականության և հասարակության վերաբերյալ նրան թույլ տվեցին մուտք գործել General Motors ընկերություն՝ այդ ժամանակի ամենամեծ ընկերություններից մեկը։ Նրա փորձը Եվրոպայում թույլ տվեց նրան հիանալ հեղինակության խնդրով։ Նա կիսվեց իր հիացմունքով Դոնալդսոն Բրաունի՝ GM ընկերության վարչական վերահսկողության ղեկավարի հետ։ 1943 թվականին Բրաունը հրավիրեց նրան վարելու ընկերության «Ի՞նչը կարելի է անվանել «քաղաքական աուդիտ»» երկամյա սոցիալ-գիտական վերլուծությունը։ Դրաքերը մասնակցեց խորհրդի ամեն մի նիստին, հարցազրույց վերցրեց աշխատակիցներից և ուսումնասիրեց արտադրության ու որոշում կայացնելու գործընթացները։
Արդյունքում նա գրեց «Կորպորացիայի հայեցակարգը» գիրքը, որը բարձրացրեց GM ընկերության վարկանիշը, հանգեցրեց բազմաթիվ հոդվածների, խորհրդատվական առաջարկների և լրացուցիչ գրքերի։ GM ընկերությունը, այնուամենայնիվ, հազիվ էր ոգևորվում վերջնական արտադրանքից։ Դրաքերը նշել էր, որ ավտոմատ հսկայական արտադրանքը կստիպի քաղաքական ուժերին վերանայել հաճախորդների, դիլերների և աշխատողների հետ փոխհարաբերությունները։ Ընկերության ներսում Դրաքերի խորհուրդը դիտվեց չափազանցեցված։ Ընկերության խորհրդի նախագահ Ալֆրեդ Սլոանը հիասթափված էր գրքից և վերաբերում էր նրան «այնպես, կարծես այն գոյություն չի էլ ունեցել», - հետագայում հիշում էր Դրաքերը՝ նշելով, որ երբեք իրեն թույլ չէր տալիս խոսել գրքի մասին նրա ներկայությամբ[35]։
Դրաքերը կարծում էր, որ մենեջմենթը «ազատ արվեստ է», և նա հասատում էր այն պատմության, սոցիոլոգիաի, փիլիսոփայության, հոգեբանության, մշակույթի և կրոնի դասերում[10] Նա նաև հավատում էր, որ բոլոր հաստատությունները, ներառյալ մասնավոր հատվածինը, ունեն պատասխանատվություն հասարակության նկատմամբ։ «Փաստն այն է,- գրել է Դրաքերը 1973 թվականին իր «Մենեջմենթ՝ հնարավորություն, պատասխանատվություն, փորձ» գրքում,- որ ժամանակակից հասարակության մեջ չկա որևէ այլ ղեկավարության խումբ, բացի մենեջերներից։ Եթե գլխավոր հաստատությունների և հատկապես բիզնեսի մենեջերները չվերցնեն պատասխանատվություն ընդհանուր բարիքի նկատմամբ, ապա ոչ ոք դա չի կարող անել և չի անի»[36]։
Դրաքերը հետաքրքրված էր այն մարդկանց աճող ազդեցությամբ, ովքեր աշխատում էին ավելի շատ ուղեղով, քան ձեռքերով։ Նա հետաքրքրված էր այն աշխատողներով, ովքեր որոշ առարկաների մասին ավելի շատ բան գիտեին, քան իրենց ղեկավարները կամ աշխատակիցները, և նրանք պետք է համագործակցեին այլ մեծ ընկերությունների հետ։ Մարդկային առաջընթացի երևույթը Դրաքերը ոչ թե փառաբանում էր, այլ վերլուծում և բացատրում էր, թե ինչպես է այն կասկածի տակ դնում ընդհանուր մտածողությունը։
Նրա մոտեցումը լավագույնս աշխատել է նաև հասուն բիզնեսի աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսին։ Մինչ այդ ժամանակաշրջանը կազմակերպությունները զարգանում էին հիմնականում զանգվածային արտադրության արդյունավետության և կառավարչական աստիճանակարգության միջոցով։ Ղեկավարները կարծում էին, որ նրանք գիտեն՝ ինչպես առաջ անցնել այլ ընկերություններից, սակայն Դրաքերը հանգեց այն գաղափարին, որ կազմակերպությունները կորցրել են իրենց թարմությունը։ Նա ենթադրեց, որ իր ընթերցողները խելացի, ռացիոնալ, աշխատասեր և բարի կամքի տեր մարդիկ են։ Եվ եթե նրանց կազմակերպությունները պայքարում են, նա գտնում էր, որ դա սովորաբար տեղի է ունենում հնացած գաղափարների, նեղ հայեցակարգային խնդիրների կամ ներքին թյուրիմացությունների պատճառով։
Դրաքերը զարգացրեց բիզնես խորհրդատվությունը և անձնական հարաբերությունների հետ միասին կառուցեց կառավարման վերին մակարդակը։ Նա լեգենդար դարձավ հետպատերազմյան Ճապոնիայի շատ բիզնես ղեկավարների շրջանում, ովքեր փորձում էին վերակառուցել պատերազմից ավերված իրենց հայրենիքը։ Նա խորհուրդներ տվեց General Motors, Sears, General Electric, W.R. Grace և IBM ընկերությունների ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում նա առաջարկել է իր կառավարչական խորհրդատվությունը American Red Cross և Salvation Army ոչ առևտրային ընկերություներին։ Նրա խորհուրդները ընդունվել են Adela Investment Company ընկերության բարձրաստիճան ղեկավարների կողմից, նա նախաձեռնել է աշխարհի բազմազգ մասնավոր կորպորացիաների ներդրումների խթանումը Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում[37]։
Դրաքերի աշխատանքները
խմբագրելԴրաքերի 39 գրքերը թարգմանվել են ավելի քան 3 լեզուներով։ Երկուսը նովելներ են, որոնցից մեկը՝ ինքնակենսագրություն։ Նա «Ճապոնական նկարչություն» գրքի համահեղինակ է և ստեղծել է 8 կրթական ֆիլմերի շարք կառավարման ասպարեզում։ Նա նաև թղթակցել է Wall Street Journal ամսագրին 10 տարի շարունակ և հաճախակի աջակցել է Harvard Business Review, The Atlantic Monthly և The Economist ամսագրերին։
Նրա աշխատանքը հատկապես հայտնի է եղել Ճապոնիայում՝ անգամ «Ի՞նչ կպատահի, եթե ավագ դպրոցի բեյսբոլի թիմի կին ղեկավարը կարդա Դրաքերի «Մենեջմենթ» գիրքը» (Մոշիդորա)՝ վեպ, որն առանձնացնում է նրա գրքերի ընթերցանության ահռելի ազդեցության գլխավոր գիծը, որի հիման վրա նկարահանվել է նաև «Մոշիդորա» ֆիլմը[38]։ Նրա ժողովրդականությունը Ճապոնիայում կարելի է համեմատել իր ժամանակակից Էդվարդս Դեմինգի հետ։
Փիթեր Դրաքերը 2001 թվականին գրել է նաև «Հիմնական Դրաքեր» գիրքը։ Այն վերջին 60 տարիների Դրաքերի աշխատությունների առաջին համադրությունն էր։ Տեղեկատվությունը հավաքվել էր իր նախորդ հայտնագործությունների արդյունքները՝ «Կառավարման փորձ»-ից (1954) մինչև «Կառավարման մարտահրավերները 21-րդ դարում» (1999)։ Այս գիրքը Դրաքերի խոսքերով առաջարկում է «հետևողական և բավականին ընդգրկուն ներդրում կառավարման ասպարեզում»։ Նա նաև պատասխանում է հաճախակի տրվող ձեռնարկատերերի հարցերին, ովքեր հակված են մտածել կառավարման կասկածելի արդյունքների մասին[27]։
Հիմնական գաղափարները
խմբագրելՄի քանի գաղափարներ, որոնք ամենից շատն են հանդիպում Դրաքերի աշխատանքներում.
- Ապակենտրոնացում և պարզեցում[39]։ Դրաքերը ժխտում էր կառավարման և հսկողության հայեցակարգը և պնդում, որ ընկերությունները աշխատում են ամենից լավ, երբ ապակենտրոնացված են։ Ըստ Դրաքերի՝ կորպորացիաները հակված են արտադրել չափազանց շատ արտադրանք, նրանց անհրաժեշտ չէ վարձել աշխատողների (երբ լավագույն լուծումը կարող է լինել աութսորսինգը) և պետք է խուսափել տնտեսական ոլորտները ընդլայնելուց։
- «Գիտելիքի աշխատող» հայեցակարգը իր՝ 1959 թվականի գրված «Վաղվա հանգրվանը» գրքում[40]։ Այդ ժամանակից ի վեր գիտելիքի վրա հիմնված աշխատանքը դարձել է ավելի կարևոր բիզնեսի աշխարհում։
- «Կապույտ մանյակ» տիպի աշխատողի մահվան կանխատեսում[41]։ ԱՄՆ-ի ավտոարտադրության փոփոխվող դեմքը այս կանխատեսման վկայությունն է։
- Հայեցակարգ, որը հայտնի է որպես աութսորսինգ[42]։ Նա օգտագործել է «առջևի սենյակ» և «հետևի սենյակ» օրինակները յուրաքանչյուր բիզնեսում. ընկերությունը պետք է զբաղված լինի միայն առջևի սենյակի գործողություններով, որոնք կարևոր են հիմնական բիզնեսին աջակցելու համար։ Հետևի սենյակի գործողությունները պետք է տրվեն այլ ընկերություններին, որոնց համար դրանք հանդիսանում են առջևի սենյակի գործողություններ։
- Ոչ առևտրային հատվածի կարևորությունը[43], որը նա անվանում էր երրորդ հատված (մասնավոր հատվածը և կառավարությունը առաջին երկուսն էին)։ Ոչ պետական կազմակերպությունները կարևոր դեր են խաղում ամբողջ աշխարհի երկրների տնտեսություններում։
- Մակրոտնտեսական տեսության թերհավատությունը[44]։ Դրաքերը պնդում էր, որ բոլոր դպրոցների տնտեսագետները չեն կարողանում բացատրել ժամանակակից տնտեսության ասպեկտները։
- Գանգատը, որ միկրոտնտեսագիտության ուշադրության կենտրոնում միայն գինն է՝ ցույց տալով այն բացը, թե ինչ են ապրանքները անում մեզ համար[45]։ Դրանով իսկ խթանում է առևտրային հետաքրքրությունը՝ բացահայտելու, թե ինչպես հաշվարկել՝ ինչ են անում ապրանքները մեզ համար իրենց գնի միջոցով[46]։
- Աշխատողի հանդեպ հարգանքը։ Դրաքերը կարծում էր, որ բանիմաց աշխատողները ժամանակակից տնտեսության էական բաղադրիչներն են, և որ կառավարման հիբրիդային մոդելը միակ եղանակն է ցուցադրելու կազմակերպության համար ախատողի արժեքը։ Այս փիլիսոփայության կենտրոնում այն տեսակետն է, որ մարդիկ կազմակերպության գլխավոր ռեսուրսներն են, և մենեջերների աշխատանքը և՛ այդ մարդկանց պատրաստելն է ներկայանալուն, և՛ նրանց ազատություն տալը դա անելու[47]։
- Այն համոզմունքը, որը նա անվանում էր «պետության հիվանդություն»։ Դրաքերը անկողմնակալ պնդում է կատարել, որ պետությունը հաճախ անզոր և չկամ է նոր ծառայություններ արտադրելու, որոնք մարդիկ կարիք ունեն և/կամ ցանկանում են, չնայած նա հավատում էր, որ այս պայմանը բնորոշ չէ պետության ձևին[48]։ «Անշարունակականության դարը» գրքի «Պետության հիվանդություն» գլուխը ձևավորեց «Նոր հանրային մենեջմենթ»-ի հիմքերը[49],, որը հանրային կառավարման տեսություն էր՝ գերակշռող 1980-ական և 1990-ական թվականներին։
- Համոզմունքը, որ առանց մտածելու գործելը յուրաքանչյուր ձախողման պատճառն է։
- Հանրության անհրաժեշտությունը։ Իր կարերիայի վաղ շրջանում Դրաքերը կանխատեսում էր «տնտեսական մարդու» ավարտը և պաշտպանում էր «բուսական համայնքի» ստեղծումը[50], որտեղ կարող են հանդիպել անհատների սոցիալական պահանջմունքները։ Հետագայում նա խոստովանեց, որ բուսական համայնքը երբեք չի նյութականցվի, և մինչև 1980-ական թվականները առաջարկեց, որ ոչ առևտրային հատվածում կամավոր աշխատանքը հասարակության առողջության խթանման բանալին է, որտեղ մարդիկ գտնում են պատկանելիության և սոցիալական հպարտության զգացում[51]։
- Անհրաժեշտ է կառավարել բիզնեսը՝ հավասարակշռելով պահանջմունքների և նպատակների բազմազանությունը, այլ ոչ թե ստորադասելով հաստատությունները ինչ-որ եզակի արժեքով[52][53]։
- Ընկերության հիմնական պարտականությունը իր հաճախորդներին ծառայելն է։ Շահույթը հիմնական ոչ թե նպատակ է, այլ պարտադիր պայման՝ ընկերության կայուն և շարունակական գոյության համար[54]։
- Այն համոզմունքը, որ մեծ ընկերությունները կարող են կանգնել մարդկանց ամենաազնիվ նորարարությունների շարքում[55]։
Դրաքերի աշխատանքների քննադատությունը
խմբագրելՔ. Լ. Ջեյմսը, Ռայա Դունաևսկայան և Գրեյս Լի Բոգսը քննադատել են Դրաքերին 1950-ական թվականներին գրված «Պետական կապիտալիզմ և համաշխարհային հեղափոխությունը» նյութում. «Քրիստոնյա հումանիստները (օրինակ՝ Փիթեր Դրաքերը) կմիանան աշխատանքային բյուրոկրատիային՝ պահելու իրենց տարածքում աշխատողների զանգվածը արտադրության հիերարխիայի հիմքի վրա»[56]։ The Wall Street Journal ամսագիրը հետազոտել է 1987 թվականի մի քանի դասախոսություններ և հրապարակել, որ նա երբեմն կորում է փաստերի մեջ։ Դրաքերը դուրս է գալիս սահմաններից։ Օրինակ՝ նա ասել է, որ Ճապոնիայի «Միթցուի» ընկերության աշխատողների պաշտոնական լեզուն անգլերենն է։ (Դրաքերի պատասխանը. «Ես օգտագործում եմ անեկդոտները նշելու ինչ-որ մի կետ, այլ ոչ թե գրելու պատմություն»:) Եվ մինչ նա հայտնի է իր կանխատեսումներով, այնուամենայնիվ դրանք ոչ միշտ են լինում ճշգրիտ։ Օրինակ, նա կանխատեսել էր, որ աշխարհի ֆինանսական կենտրոնը Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն[57]։
Մյուսները պնդում էին, որ Դրաքերի հիմնական հասկացություններից մեկը՝ «կառավարում՝ ըստ նպատակների», թերի է և երբեք աշխատանքով չի ապացուցվել։ Քննադատ Դեյլ Կրույեգերը ասում էր, որ համակարգը բարդ է իրագործել, և որ ընկերությունները հաճախ կարևորում են վերահսկողությունը, փոխանակ խթանեն ստեղծագործական ոգին իրենց նպատակներին հասնելու համար[58]։
Դրաքերի «Կորպորացիա հասկացությունը» գիրքը քննադատվել է General Motors ընկերության կողմից այն ժամանակ, երբ այն ամենահաջողակ ընկերություններից մեկն էր։ Ընկերության ղեկավարներից շատերը համարում էին, որ Դրաքերը «ոչ ցանկալի» անձ է։ Ալֆրեդ Սլոանը խուսափում էր Դրաքերի հետ անձնական թշնամանքից, բայց նույնիսկ նա էր համարում, որ GM ընկերության մենեջերների քննադատությունները կլինեն «մեծ սխալ»[59]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԴրաքերը պարգևատրվել է Նախագահական Ազատության մեդալով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից[60]։ Նա նաև ստացել է մի շարք կոչումներ Ավստրիայի կառավարության կողմից[61], այդ թվում՝ «Ավստրիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ արծաթե մեդալ[62] «Ավստրիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ[63],, Գիտության և արվեստի բնագավառում ավստրիական խաչի առաջին աստիճանի շքանշան[64] և Ճապոնական «Սուրբ գանձ» 3-րդ աստիճանի շքանշան[65]։)
Դրաքերը 1990-2000 թվականներին եղել է «Փիթեր Ֆ. Դրաքեր» ոչ առևտրային հիմնադրամի պատվավոր նախագահ, որն այժմ կոչվում է «Առաջնորդը առաջնորդին»[66][67]։ 1969 թվականին պարգևատրվել է Նյու Յորքի համալսարանի կողմից բարձրագույն կոչմամբ[68]։ Իր «Ի՞նչն է դարձնում արդյունավետ առաջնորդ» հոդվածի համար 2004 թվականին արժանացել է ՄաքՔինսի մրցանակի՝ համարվելով ամենաշատ պարգևատրված անձ[69]։ Իր «Կառավարման փորձ» գիրքը Մենեջմենթի ակադեմիան ճանաչել է 3-րդ ամեաազդեցիկ կառավարման գիրքը 20-րդ դարում[70]։ Քլարեմոնթում՝ Կաալիֆոռնիայում, 11-րդ փողոցը, որը գտնվում է Քոլեջի և Դարտմութի պողոտաների միջև, անվանվել է «Դրաքերի ճանապարհ»՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ[71]։ Դրաքերը հետմահու պարգևատրվել է այն ժամանակ, երբ գտնվել է ճանաչման փառքի գագաթնակետում[72]։
Դրաքերի գրքերը
խմբագրել- 1939: The End of Economic Man
- 1942: The Future of Industrial Man
- 1946: Concept of the Corporation
- 1950: The New Society
- 1954: The Practice of Management
- 1957: America's Next Twenty Years
- 1959: Landmarks of Tomorrow
- 1964: Managing for Results
- 1967: The Effective Executive
- 1969: The Age of Discontinuity
- 1970: Technology, Management and Society
- 1971: The New Markets and Other Essays
- 1971: Men, Ideas and Politics
- 1971: Drucker on Management
- 1973: Management: Tasks, Responsibilities, Practices'
- 1976: The Unseen Revolution: How Pension Fund Socialism Came to America
- 1977: People and Performance: The Best of Peter Drucker on Management
- 1978: Adventures of a Bystander
- 1980: Managing in Turbulent Times
- 1981: Toward the Next Economics and Other Essays
- 1982: The Changing World of Executive
- 1982: The Last of All Possible Worlds
- 1984: The Temptation to Do Good
- 1985: Innovation and Entrepreneurship
- 1986: The Frontiers of Management: Where Tomorrow's Decisions are Being Shaped Today
- 1989: The New Realities: in Government and Politics, in Economics and Business, in Society and World View
- 1990: Managing the Nonprofit Organization: Practices and Principles
- 1992: Managing for the Future
- 1993: The Ecological Vision
- 1993: Post-Capitalist Society
- 1995: Managing in a Time of Great Change
- 1997: Drucker on Asia: A Dialogue between Peter Drucker and Isao Nakauchi
- 1998: Peter Drucker on the Profession of Management
- 1999: Management Challenges for 21st Century
- 1999: Managing Oneself
- 2001: The Essential Drucker
- 2002: Managing in the Next Society
- 2002: A Functioning Society
- 2004: The Daily Drucker
- 2008 (հետմահու)։ The Five Most Important Questions
Դրաքերի այլ հրատարակությունները
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- 1932: The Justification of International Law and the Will of the State
- 1933: Friedrich Julius Stahl, Conservative Political Theory & Historical Development
- 1936: The Jewish Question in Germany
Այլ
խմբագրել- 1977: An Introductory View of Management
- 1977 (վերանայված հրատարակություն՝ 2009 թվական)։ Management Cases
- 2006: The Effective Executive In Action
- 2006: Classic Drucker
- 2008 (հետմահու)։ Management: Revised
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118527568 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2005/11/12/business/12drucker.html
- ↑ https://www.senate.gov/pagelayout/reference/two_column_table/Presidential_Medal_of_Freedom_Recipients.htm
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ Drucker, Peter F. “Reflections of a Social Ecologist,” Society, May/June 1992.
- ↑ Denning, Steve (2014 թ․ օգոստոսի 29). «The Best Of Peter Drucker». Forbes.
{{cite news}}
: Invalid|url-status=no
(օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 Why Drucker Now? Արխիվացված 2010-12-09 Wayback Machine, Drucker Institute.
- ↑ 11,0 11,1 Byrne, John A.; Gerdes, Lindsey (2005 թ․ նոյեմբերի 28). «The Man Who Invented Management». BusinessWeek. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Davenport, Thomas H. Thinking for a Living, 2005, p. 8.
- ↑ Դրաքերի ինստիտուտի պաշտոնական կայք
- ↑ Փիթեր Դրաքերի անվան կառավարման բարձրագույն դպրոցի պաշտոնական կայք
- ↑ «Փիթեր Դրաքերի անվան ակադեմիայի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Schumpeter (2009 թ․ նոյեմբերի 19). «Remembering Drucker». The Economist. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
- ↑ Lee, Anne Feder. Thomas Olechowski, ed. The Kelsen Genealogy at University of Vienna
- ↑ Drucker, Peter F., The Ecological Vision: Reflections on the Human Condition, 1993, p. 425.
- ↑ 19,0 19,1 Drucker, Peter F. Adventures of a Bystander, 1979.
- ↑ Peter F. Drucker: A Biography in Progress Արխիվացված 2002-09-08 Wayback Machine, p. 1, at his website
- ↑ Beatty, Jack. The World According to Peter Drucker, 1998, pp. 5–7.
- ↑ Drucker, Peter F. Adventures of a Bystander, 1979, p. 159.
- ↑ “Obituary: Peter Drucker, 95, Economist Who Prized Value of Workers,” The New York Times, 13 November 2005.
- ↑ Drucker, Peter F.;Cohen, William. A Class with Drucker: The Lost Lessons of the World's Greatest Management Teacher, 2007, p. 242.
- ↑ Peter F. Drucker: A Biography in Progress Արխիվացված 2002-09-29 Wayback Machine, p. 6, at this website
- ↑ Certified copy of Peter and Doris Drucker’s marriage certificate, The Drucker Institute Archives, Box 39, Folder 11, Claremont, California.
- ↑ 27,0 27,1 The Essential Drucker (2001)
- ↑ Sullivan, Patricia (2005 թ․ նոյեմբերի 12). «Management Visionary Peter Drucker Dies». Washington Post.
- ↑ «Peter F. Drucker». Claremont Graduate University. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Pattison, Kermit (2008 թ․ դեկտեմբերի 9). «The Twine That Binds: Q&A With Nova Spivack». Fast Company. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Beatty, Jack. The World According to Peter Drucker, 1998, p. 163.
- ↑ Drucker, Peter F. The Ecological Vision: Reflections on the Human Condition, 1993, p. 75.
- ↑ Drucker, Peter F., The Ecological Vision, 1993, pp. 75–76.
- ↑ “Փիթեր Դրաքեր՝ մարդ, ով փոխեց աշխարհը” Business Review Weekly, 15 September 1997, p. 49.
- ↑ Drucker, Peter F., Adventures of a Bystander, p. 288, (1979)
- ↑ Drucker, Peter F., Management: Tasks, Responsibilities, Practices, 1973, p. 325.
- ↑ Wartzman, Rick. «How to Consult Like Peter Drucker». Forbes.
- ↑ Drucker in the dug-out, A Japanese book about Peter Drucker and baseball is an unlikely hit, The Economist, July 1, 2010
- ↑ Buchanan, Leigh (2009 թ․ նոյեմբերի 19). «Peter Drucker from A to Z». Inc. magazine. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Drucker, Peter (1957). Landmarks of Tomorrow. New York: Harper & Row. էջ 122. ISBN 978-1-56000-622-0.
- ↑ Drucker, Peter (1995 թ․ դեկտեմբեր). «The Age of Social Transformation». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Wartzman, Rick (2010 թ․ փետրվարի 5). «Insourcing and Outsourcing: the Right Mix». Bloomberg Businessweek. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Drucker, Peter (1989 թ․ հուլիս). «What Business Can Learn from Nonprofits». Harvard Business Review. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Drucker, Peter (1983 թ․ մայիսի 23). «Schumpeter And Keynes». Forbes. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Drucker, P.F., "Innovation and Entrepreneurship", p250 (1985)
- ↑ Farrell. C.J. ‘Commercial Knowledge on Innovation Economics’, A Report, (2014) pp. 1-11
- ↑ Drucker, P. F., Collins, J., Kotler, P., Kouzes, J., Rodin, J., Rangan, V. K., et al., The Five Most Important Questions You Will Ever Ask About your Organization, p. xix (2008)
- ↑ Drucker, Peter (1969). The Age of Discontinuity. New York: Harper & Row. ISBN 978-1-56000-618-3.
- ↑ Pollitt and Bouckaert, Christopher and Geert (2011). Public Management Reform. New York: Oxford University Press. էջ 38. ISBN 978-0-19-959508-2.
- ↑ Drucker, Peter (1942). The Future of Industrial Man. New York: The John Day Company. էջ 205. ISBN 978-1-56000-623-7.
- ↑ Drucker, Peter (1990). Managing the Non-Profit Organization. New York: HarperCollins. էջ xii. ISBN 978-0-7506-2691-0.
- ↑ Drucker, Peter F., The Practice of Management, pp 62-63, (1954)
- ↑ Drucker, Peter F., Managing for the Future, p. 299, (1992)
- ↑ Drucker, Peter F., The Practice of Management (1954)
- ↑ Drucker, Peter F., The Five Most Important Questions You Will Ever Ask About Your Organization, p. 54, (2008)
- ↑ Johnson-Forrest Tendency (1950). State Capitalism and World Revolution.
- ↑ “Peter Drucker, Leading Management Guru, Dies at 95," Bloomberg, 11 November 2005.
- ↑ Krueger, Dale. Strategic Management and Management by Objectives, Small Business Advancement National Center, 1994.
- ↑ Drucker, Peter. Introduction, pp. v–vi, in Sloan, Alfred P. (1964), McDonald, John, ed., My Years with General Motors, Garden City, New York: Doubleday
- ↑ Presidential Medal of Freedom ceremony, 2002-07-09, The Drucker Institute Archives, Claremont, California.
- ↑ Great Silver Award, Box 8, Folder 7, The Drucker Institute and Archives, Claremont, California.
- ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 398. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 905. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 1305. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Japanese Decoration of Honor, Box 8, Folder 7, The Drucker Institute Archives, Claremont, California.
- ↑ «Առաջնորդը առաջնորդին»
- ↑ Drucker, Peter. Biographical data, Box 35, Folder 30, The Drucker Institute Archive, Claremont, California.
- ↑ Letter recognizing Presidential Citation of New York University, Box 8, Folder 7, The Drucker Institute Archives, Claremont, California.
- ↑ McKinsey Award Winners Արխիվացված 2012-01-14 Wayback Machine at Harvard Business Review
- ↑ Bedeian, Arthur G.; Wren, Daniel A. (Winter 2001). «Most Influential Management Books of the 20th Century» (PDF). Organizational Dynamics. 29 (3): 221–25. doi:10.1016/S0090-2616(01)00022-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Wassenaar, Christina (2009 թ․ հոկտեմբերի 8). «Eleventh Street in Claremont, Calif., will be renamed "Drucker Way"». Drucker Institute. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Wartzman, Rick (2010 թ․ փետրվար). «Insourcing and Outsourcing: the Right Mix». Bloomberg Business. Bloomberg Business.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դրաքերի արխիվները Քլարեմոնթի համալսարանում
- Պատուհանը Քլարեմոնթի համալսարանում
- Դրաքերի համալսարան
- Դրաքերի բիզնես բանաձևը
- Դրաքերը և ձեռնարկությունների ռազմավարությունը
- Գործընկերության ուսուցման կենտրոն Դրաքերի համալսարանի հետ միասին
- Փիթեր Ֆ. Դրաքեր. Կենսագրությունը առաջընթացում Արխիվացված 2005-11-26 Wayback Machine
- Ինսորսինգ և աութսորսինգ. լավագույն միասնությունը
- Աութսորսինգի նոր ճանապարհ
- «Հրեական հարցը Գերմանիայում»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Դրաքեր» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |