Վաչե Շարաֆյան

հայ կոմպոզիտոր

Վաչե Շարաֆյան (փետրվարի 11, 1966(1966-02-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայազգի խոշորագույն կոմպոզիտոր, ով միջազգային ասպարեզում հայտնի է նաև իր ավելի քան ութսուն ստեղծագործություններով, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաև «Աբգար Արքա» օպերան, «Երկրորդ լուսինը» բալետը, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտություններ[3]:

Վաչե Շարաֆյան
Vache Sharafyan.jpg
Ծնվել էփետրվարի 11, 1966(1966-02-11)[1] (53 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերսիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Շարաֆյանը 1985 թվականին Սովետական միությունում Համամիութենական կոմպոզիցիաների մրցույթում հաղթող է ճանաչվել: 1990 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1992 թվականին՝ ասպիրանտուրան՝ Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ[4]: 1992-1996 թվականներին դասավանդել է Երուսաղեմի Հայոց ժառանգավորաց ճեմարանում: 1997 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում:

Ստեղծագործական կարիերաԽմբագրել

Վաչե Շարաֆյանը ծնվել է 1966 թ. Երևանում: 1990 թ.-ին ավարտել է Կոմիտասի անվ. Երևանի պետական կոնսերվատորիան, 1992 թ.-ին` ասպիրանտուրան (պրոֆ. Է. Միրզոյանի դասարան): 1992-1996 թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց ճեմարանում, ուր նաև հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարի արարողությունների համար: Դասավանդել է Կոմիտասի անվան Երպետկոնսերվատորիայում, Կալիֆոռնիայի պետական համալսարանում (UCLA): Հանդիսանալով մեր օրերի խոշոր կոմպոզիտորներից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում` Վաչե Շարաֆյանը հեղինակ է ավելի քան հարյուր ստեղծագործությունների, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաև «Աբգար արքա» երկժամանոց օպերայի, «Երկրորդ լուսինը» բալետի, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտության: 2001 թ.-ից աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի կողմից ընտրվել է որպես The Silk Road նախագծի պաշտոնական կոմպոզիտոր Հայաստանից: 2002 թ.-ից BMI կոմպոզիտոր է: Ձայնասկավառակներ է թողարկել BIS Records (Շվեդիա), Albany Records (ԱՄՆ), Traditional Crossroads (ԱՄՆ), Blue Grigffin (ԱՄՆ), Louth CMS (Իռլանդիա) կողմից: Շարաֆյանի ստեղծագործությունների հրատարակիչներն են` G.SCHIRMER (ԱՄՆ), Editions BIM (Շվեյցարիա), Billaudot (Ֆրանսիա), A-RAM (Անգլիա), այլն: Շարաֆյանի երաժշտությունը ստանալով իր բարձրագույն գնահատականը New York Times-ի, TheSTRAD-ի, Boston Globe-ի, San Francisco Classical Voice-ի, բազմաթիվ այլ պարբերականների քննադատների, կողմից կատարվում է միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Թայլանդում, Լիբանանում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Իսպանիայում, Թայվանում, Ճապոնիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Անգլիայում, Իսլանդիայում, Շոտլադիայում, Էստոնիայում, Լատվիայում, Հունաստանում, Կիպրոսում և Շվեդիայում: Շարաֆյանի ստեղծագործությունները պատվիրվել, կատարվել են բազմաթիվ նվագախմբերի, մենակատարների, անսամբլների, փառատոների կողմից, այդ թվում այնպիսի ականավոր երաժիշտների կողմից, ինչպիսիք են Յո-Յո Ման, Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ»-ը, Հիլլիարդ անսամբլը, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը, Ռոստոկի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը, Բոստոնի ժամանակակից սիմֆոնիկ նվագախումբը (BMOP), Նյու Յորքի Մետրոպոլիտան համերգային արտիստները, նաև Սիցիլիայի, Մենսֆիլդի, Թուրինգերի, Դուբրովնիկի, Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբերը, Soli Deo Gloria «Սաղմոս-համաշխարհային նախագիծը», Էստոնիայի Պետական Արական երգչախումբը և այլք: Մշտապես համագործակցում է հայ անվանի երաժիշտների, նվագախմբերի, երգչախմբերի հետ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ինչպիսիք են Սուրեն Բագրատունին, Մովսես Պողոսյանը, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, Համահայկական եւ Ազգային Կամերային նվագախմբերը, Հովեր պետական կամերային երգչախումբը, Միրզոյանի, Կոմիտասի անվան պետական քառյակները, Խաչատուրյան տրիոն և այլք:

ՊարգևներԽմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017 թ.[5]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

http://dresdner-sinfoniker.de/vache-sharafyan/?lang=en http://sharafyan.tripod.com