Բացել գլխավոր ցանկը
դասական պար

Դասական պար՝ բալետի հիմնական արտահայտիչ միջոցը, համակարգ, որը հիմնված է տարբեր շարժումների խմբերի մշակմամբ, որը ի հայտ է եկել 16-րդ դարում Իտալիայում և հետագայում պալատական բալետի շնորհիվ զարգացել է Ֆրանսիայում[1] ։

Ոտքերի, ձեռքերի, իրանի և գլխի որոշակի դիրքերի պահպանման և ոտքերի շրջման սկզբունքների ճշգրիտ հետևման, մարմնի հորիզոնական դիրքի և տարբեր մասերի մեկուսացման շնորհիվ դասական պարի շարժումները հակված են երկրաչափական պարզության[1] ։

Ballet-Ballerina-1853.jpg

Դասական պարը Ռուսաստան մուտք է գործել 18-րդ դարի 1-ին կեսին։ Ժան-Բատիստ Լանդենի գործունեության միջոցով 1738 թվականին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանում բացվել է առաջին պարի դպրոցը (որը հետագայում դարձավ Ա. Յա. Բագանովի անվան ռուսական բալետի ակադեմիան)։ Ռուսական դասական պարը իր մեջ սինթեզել է ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական կատարողականության դպրոցները[2]։

Դասական պարի հիմունքները ստեղծվում են, վարժությունների օգնությամբ, որից բաղկացած է ինչպես աշակերտի, այնպես էլ պրոֆեսիոնալ բալետի պարուհու պարի դասը։

Վարժությունների տարրերը վերցված են դասական պարից, ընդգրկված են գեղարվեստական ​​և սպորտային մարմնամարզության, գեղասահքի, փոփ պարերի և ակրոբատիկայի ուսուցման ծրագրերի մեջ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Au Susan (2002)։ Ballet and Modern Dance։ Thames and Hudson։ ISBN 978-0-500-20352-1 
  2. Grant Gail (1982)։ Technical Manual and Dictionary of Classical Ballet։ New York, US: Dover Publications։ ISBN 978-0-486-21843-4