Կարեն Խաչատրյան (կոմպոզիտոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սուրենի Խաչատրյան (սեպտեմբերի 19, 1920[1][2][3], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3] - հուլիսի 19, 2011[4][1] կամ հունիսի 19, 2011[5], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում[6]։
Կարեն Խաչատրյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1920[1][2][3] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3] |
Երկիր | Հայաստան, Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 19, 2011[4][1] (90 տարեկան) կամ հունիսի 19, 2011[5] (90 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1950)[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Խաչատրյանը ծնվել է 1920 թ-ին։ Արամ Խաչատրյանի եղբորորդին է։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։
Ստեղծագործություններ
խմբագրելՀիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն[7]) և Սոմալիի հիմները[8]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1976 թ-ին «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի,
- 1981 թ-ին արժանացել է ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստ կոչմանը,
- 1995 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Բարեկամության շքանշանով,
- 1999 թ-ին արժանացել է Մոսկվայի քաղաքապետի մրցանակին,
- 2000 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Պատվո շքանշանով,
- 2007 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Հայրենիքի համար մատուցած ծառայության IV աստիճանի շքանշանով,
- 2011 թ-ի մարտի 6-ին ստացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պատվոգիր[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 500.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2011/07/110720_rn_khachaturyan_died.shtml
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ *Վախճանվել է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը(չաշխատող հղում)
- ↑ Զանզիբարը ռուսերեն wikipedia-ում
- ↑ К юбилею композитора Карена Суреновича Хачатуряна
- ↑ Կարեն Խաչատրյանը ռուսերեն wikipedia-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 20)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Խաչատրյան (կոմպոզիտոր)» հոդվածին։ |