«Տարին առանց ամռան»[1], 1816 թվականին շնորհված մականուն, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թագավորել է անսովոր սառը եղանակը։ Այսօրվա դրությամբ այդ տարին մնում է ամենասառը տարին՝ հաշված առաջին փաստաթղթավորված օդերևութաբանական դիտումներից։

Տարին առանց ամռան
Volcanic winter, տարի Խմբագրել Wikidata
ՎայրՀյուսիսային Եվրոպա, Northeastern United States Խմբագրել Wikidata
Թվական1816 Խմբագրել Wikidata
Պատճառ1815 eruption of Mount Tambora Խմբագրել Wikidata
1816 թվականի ջերմաստիճանը համեմատած ժամանակակիցի հետ:

Պատճառներ խմբագրել

Միայն 1920 թվականին ամերիկացի ֆիզիկոս և կլիմայաբան Ուիլյամ Համֆրեյսը գտավ «Տարին առանց ամռան» երևույթի գիտական բացատրությունը։ Վերոհիշյալ գիտնականը կլիմայական այդ փոփոխության պատճառը համարեց Տամբորա հրաբխի ժայթքումը։ Տիմբորան գործող հրաբուխ է Ինդոնեզիայում՝ Սումբավա կղզում։ Հրաբխի ժայթքման ժամանակ աղետին զոհ գնաց ավելի քան 71 հազար մարդ, որը համարվում է ցայսօր գրանցված ամենամեծ զոհերով հրաբխային ժայթքումը։ Տիմբորայի ժայթքումը տեղի ունեցավ 1815 թվականի ապրիլին, որի ուժգնությունը ըստ Հրաբխային ժայթքումների սանդղակի (VEI) կազմել է 7 բալ, իսկ հրաբխային մոխրի արտաժայթքումը մթնոլորտ կազմել է 150 կմ³: Այդ հսկայաքանակ մոխրի պատճառով Հյուսիսային կիսագնդում առաջացել է հրաբխային ձմեռ, որը զգացվել է մի քանի տարի շարունակ։

Նորագույն հետազոտությունների արդյունքում (2009) պարզվել է, որ արկտիկական սառույցների կազմում, նախքան այս ժայթքումը, վեց տարի առաջ արդեն իսկ եղել են արևադարձային շրջաններում տեղի ունեցած ժայթքման ժամանակ արտանետված մոխրի մնացորդներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ժայթքման մասին չկան գրավոր հիշատակություններ, բայց դրա հետևանքով նույնպես տեղի են ունեցել եղանակային պայմանների փոփոխություններ, ինչպես որ տիմբորանյան ժայթքման ժամանակ։ Երկու հրաբուխների ժայթքման արդյունքում դրան հետևող տասնամյակները (1810-1819) համարվեցին ամենասառը եղանակներով տարիները վերջին 550 տարի[2]։

Հետևանքներ խմբագրել

 
Ուիլյամ Թըրներ, Կարթագենի հիմնադիր Դիդոնեն (նկար), 1815

Հրաբխի ժայթքման ժամանակ մթնոլորտում հրաբխային մոխիրը տարածվել է մի քանի ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով 1815 թվականին Եվրոպայում կլիմայական փոփոխությունը այդքան էլ շուտ չի զգացվել։ Մեկ տարի անց, 1816 թվականի մարտ ամսին ջերմաստիճանը շարունակում էր մնալ ձմեռային։ Ապրիլին և մայիսին չափազանց շատ անձրևներ և կարկուտներ դիտվեցին։ Հունիսին և հուլիսին Ամերիկայում թեթև ցրտահարություններ արձանագրվեցին։ Նյու Յորքում և Նոր Անգլիայում ձյուն եկավ։ Գերմանիային մի քանի անգամ պատուհասեցին ուժեղ բքերը, շատ գետեր դուրս ելան ափերից, այդ թվում և Հռենոսը։ Շվեյցարիայում ամեն ամիս ձյուն էր գալիս։

Անսովոր ցրտերը հանգեցրին աղետալի անբերքատվության։ 1817 թվականի գարնանը ցորենի գները թանկացան տասն անգամ, իսկ բնակչության շրջանում սկսեց տարածվել սովը։ Միացյալ Թագավորությունը գնեց իր պատմության մեջ ամենամեծ քանակությամբ ցորենը։ Տասնյակ հազարավոր եվրոպացիներ, այդ թվում և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում տուժածները, արտագաղթեցին Ամերիկա։ Մթնոլորտում մոխրի մեծ քանակի պատճառով անսովոր մայրամուտներ եղան այդ ամբողջ ընթացքում։ Այդ գեղեցիկ երևույթը շատ նկարիչներ կտավին հանձնեցին, այդ թվում Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Ուիլյամ Թըրներ, որոնց ստեղծագործություններում գերակշռում էին դեղինի զանազան երանգները[3]։

 
«Մայրամուտ», Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, 1818

Աթենքի աստղադիտարանում կայացած հետազոտությունները, որոնք գլխավորում էր Կ. Ցարեֆոսը, դիտարկվել են մայրամուտի պատկերով 554 նկարներ՝ 181 նկարչի կողմից ստեղծված 1500-ից մինչև 1900 թվականները։ Արդյունքում աստղագետ գիտնականները հանգան այն եզրակացության, որ նկարներում գունավորման ինտենսիվությունը համապատասխանում է հրաբխային ժայթքումներին[4][5][6]։

Անգլիացի բանաստեղծուհի Մերի Շելլին 1816 թվականի ամառն անցկացրել է ընկերների հետ Դիոդատի վիլլայում՝ Ժնևի լճի հարևանությամբ։ Չափազանց վատ եղանակային պայմանների պատճառով հանգստացողները հաճախ չէին կարողանում դուրս գալ տանից։ Դրա պատճառով նրանք որոշեցին, որ յուրաքանչյուրը պիտի մեկական սարսափելի պատմություն ստեղծի և հետո կարդան մեկը մյուսին։ Մերի Շելլին այդ ժամանակ ստեղծեց իր հայտնի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը, իսկ Ջորջ Բայրոնը առաջին պատմվածքը վամպիրների մասին՝ «Վամպիր» անվանումով։ Այդ թվականին Բայրոնի կողմից գրված բանաստեղծություններում նկարագրվում են մռայլ երկինքն ու անդադար շարունակվող վատ եղանակները։

Հետագա հետևանքներ խմբագրել

Գիտահանրամատչելի գրականության մեջ հաճախակի կարելի է հանդիպել բազմաթիվ չապացուցված ենթադրություններ՝ աղետին հաջորդող տասնամյակների մասին, որոնք հնարավոր է, որ Ինդոնեզիայի հրաբուխի ժայթքման պատճառահետևանքնային կապերից են առաջացել.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Weather Doctor's Weather People and History: Eighteen Hundred and Froze To Death, The Year There Was No Summer». Islandnet.com. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  2. «Cole-Dai, J., D. Ferris, A. Lanciki, J. Savarino, M. Baroni, and M. H. Thiemens (2009), Cold decade (AD 1810—1819) caused by Tambora (1815) and another (1809) stratospheric volcanic eruption, Geophys. Res. Lett., 36, L22703, doi:10.1029/2009GL040882». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  3. Аналогичные явления наблюдались в 1883 году после извержения вулкана Кракатау и на западном побережье Соединенных Штатов в 1991 году после извержения вулкана Пинатубо на Филиппинах.
  4. Was die schönsten Sonnenuntergänge verraten // wissenschaft.de, 25.09.2007
  5. Команда греческих ученых…(չաշխատող հղում) (нерабочая ссылка) // cnews.ru, 25.09.2007 (копия на rsci.ru)
  6. Ф. Лангер. Вулкан, который изменил мир: Апокалипсис вчера // Geo. — 2015. — № 4. — С. 113.
  7. https://books.google.am/books?id=RGlpCAAAQBAJ&pg=PA47
  8. «Brimstone and bicycles» // New Scientist, January 29, 2005
  9. 9,0 9,1 BBC Radio 4 — In Our Time, 1816, the Year Without a Summer

Գրականություն խմբագրել


  • Keith Briffa: Influence of volcanic eruptions on Northern Hemisphere summer temperature over the past 600 years, в журнале Nature 393 (Июнь 1998), 450—455. doi:10.1038/30943
  • Charles R. Harington: The Year Without a Summer? World Climate in 1816, Оттава 1992. ISBN 0-660-13063-7 (англ.)
  • Henry and Elizabeth Stommel: Volcano Weather. The Story of 1816, the Year Without a Summer, Newport (R. I.) 1983. ISBN 0-915160-71-4 (англ.)
  • R. B. Stothers: The great Tambora eruption in 1815 and its aftermath, в журнале Science 224 (1984), 1191—1198. doi:10.1126/science.224.4654.1191

Արտաքին հղումներ խմբագրել