Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Крючко́в, փետրվարի 29, 1924(1924-02-29)[1][2], Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2007(2007-11-23)[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, 1988-1991 թվականների ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ (ԿԳԲ), Յուրի Անդրոպովի մտերիմ զինակիցներից մեկը։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ (1991 թվականի օգոստոսի 18-21):

Վլադիմիր Կրյուչկով
ռուս.՝ Владимир Александрович Крючков
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1924(1924-02-29)[1][2]
ԾննդավայրՎոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 23, 2007(2007-11-23)[3][1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար»
և Honorary worker of the NKVD
ԱնդամությունԱրտակարգ դրության պետական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
 Vladimir Kryuchkov Վիքիպահեստում

ԽՍՀՄ Բանակի գեներալ (1988 թվականի հունվարի 27), 1944 թվականից ԽՄԿԿ անդամ, Կենտկոմի անդամ (ընտրվել է 1986, 1990), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի 11 գումարման պատգամավոր ԲԽՍՀ-ից (1984-1989), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1989 սեպտեմբերի 20-1990 հուլիսի 13

Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Կրյուչկովը ծնվել է 1924 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանի Ցարիցին քաղաքում[4][5], բանվորի ընտանիքում։ Նրա ծնողները Իոսիֆ Ստալինի թունդ կողմնակիցներ էին։

Աշխատել է մակնիշող 1941-1942 թվականներին Ստալինգրադի թիվ 221 հրետանային գործարանում, որից հետո մինչև 1943 թվականներին՝ Գորկու թիվ 92 հրետանային գործարանում[6]։ 1943 թվականից կատարել է կոմերիտական աշխատանք[6]։ 1944 թվականին անդամագրվել է կոմունիստական կուսակցության կազմում և դարձել լրիվ դրույքով ՀամԼԿԵՄ աշխատակից։ 1943-1944 թվականներին եղել է Ստալինգրադում ԽՍՀՄ շինարարության նախարարության 25-րդ հատուկ շինմոնտաժային տեղամասի ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմսօրգ (կոմերիտմիության կազմակերպիչ)։

Ժամանակագրություն խմբագրել

Իրավաբանական գործունեություն խմբագրել

Կրյուչկովի կարիերան խորհրդային արդարադատության համակարգում սկսվել է իրավաբան դառնալուց հետո։ Նա սկզբում աշխատել է իր հայրենի քաղաքում Ստալինգրադի դատախազությունում որպես քննիչ, հետագայում՝ դատախազ։

ԱԳՆ և ԽՍՀՄ ԽՄԿԿ ԿենտԿոմ խմբագրել

ԽՍՀՄ ՊԱԿ-ում գրաված պաշտոններ (1967 թ.-ից հետո) խմբագրել

Աֆղանական պատերազմ. գործունեություն խմբագրել

Աֆղանստանի պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու կազմակերպման աշխատանքներին, Քաբուլում ՊԱԿ-ի ներկայացուցչության ձևավորմանը և ՊԱԿ-ի հատուկ նշանակության "Որոտ" ու "Զենիթ" ջոկատների միջոցով Ամինա պալատի գրոհի նախապատրաստմանը։ Կրյուչկովը նաև կատարել է աֆղանական առաջնորդ Բաբրակ Կարմալին փոխարինելու մասին ԽՄԿԿ ԿենտԿոմի Քաղբյուրոյի որոշման իրականացման առաքելությունը, Քաբուլ կատարած այցի ժամանակ համոզելով հրաժարական տալ[8]։ Խորհրդային կողմը կատարում էր Ժնևյան համաձայնագրի պայմանները, իսկ ամերիկյան կողմը միայն սպասում էր Աֆղանստանից խորհրդային զորքերի շուտափույթ դուրս բերմանը։ ՊԱԿ-ի ղեկավարը համարում էր, որ դրանից հետո ԱՄՆ-ին մնում էր միայն տապալել Նաջիբուլայի ռեժիմը և Քաբուլում տեսնել ամերիկյան շահերին համապատասխան ղեկավարներ[8]։

ԽՍՀՄ փլուզման նախաշեմ. գործունեություն խմբագրել

Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ խմբագրել

1991 թվականի օգոստոսի 5-ից օգոստոսի 17-ը կազմակերպել է ապագա Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամների հանդիպումները և խորհրդակցությունները։ Դարձել է ԽՍՀՄ ГКЧП անդամ (օգոստոսի 18-21-ը)[7]։

Ձերբակալություն և զղջում խմբագրել

Օգոստոսի 22-ին Վլադիմիր Կրյուչկովը ձերբակալվել է ГКЧП-ի գործունեությանը մասնակցելու համար ՌՍՖՍՀ ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքի 64 հոդվածով՝ Հայրենիքի դավաճանություն[11]։ Գտնվել է Մատրոսկայա տիշինա բանտում[6]։ Կրյուչկովի փաստաբաններն էին Յուրի Իվանովը և Յուրի Պիլիպենկոն։

Կրյուչկովի ձերբակալության օրը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնից նրան ազատելու մասին հրամանագիր է արձակել և այդ որոշումը ներկայացրել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նստաշարջանի քննարկմանը[12]։ Ըստ ԽՍՀՄ Սահմանադրության 113 հոդվածի 3 կետի և 127 հոդվածի 6 կետի՝ միութենական կառավարության անդամները ԽՍՀՄ նախագահի կողմից նշանակվում և պաշտոնից ազատվում են Գերագույն Խորհրդի համաձայնությամբ[13][14]։

Ձերբակալության օրը` օգոստոսի 22-ին, տեղի է ունեցել Կրյուչկովի առաջին հարցաքննությունը։ Նա հայտարարել է, որ ոչ մի անգամ չի քննարկել Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից զրկելու մասին, այլ խոսքն այն մասին է եղել, որ Գորբաչովն իր լիազորությունները ժամանակավորապես հանձնի փոխնախագահ Գենադի Յանաևին[15]։ Նրա խոսքով, Գորբաչովը օգոստոսի 18Ֆորոսում ԳԿՉՊ-ի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում լիազորությունները փոխանցել Յանաևին, բայց ասել է, որ նրանք փորձեն արտակարգ դրություն հայտարարել և հայտնել է իր առողջության վատացման մասին («ռադիկուլիտն անհանգստացնում է»)[16]։ Կրյուչկովը քննիչներին հայտնել է նաև, որ ГКЧП -ն որևէ գործողություն չի ձեռնարկել ընդդեմ ՌԴ ղեկավարության։ Ըստ նրա ГКЧП անդամները հասկանում էին, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների (նա այդպես է պատասխանել ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի գրոհի[17] և Արխանգելսկից նախագահ Ելցինի մեկնելուն խոչընդոտելու մասին հարցերին)[18]։

Կրյուչկովը ձերբակալությունից 2 օր անց նամակ է գրել ՊԱԿ-ի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինող Վադիմ Բակատինին (Գորբաչովը օգոստոսի 23-ին նշանակումն արդեն կատարել էր, բայց այդ պահին դեռևս հաստատված չէր Գերագույն Խորհրդի կողմից), որում ԳԿՉՊ գործողություններն անվանել է պետական հեղաշրջում, իսկ իր մասնակցությունը՝ հանցավոր գործողություն[19]։ 2010 թվականի Հինգերորդ ալիքի Ժամանակի դատ ծրագրում փաստաբան Յուրի Իվանովը հայտարարել է, որ այս նամակն իր պաշտպանյալը հոգեբանական ճնշման տակ է գրել։ Կալանքի առաջին հարցաքննությունների ընթացքում, 2-3 օր շարունակ, երբ Կրյուչկովը դեռևս փաստաբան չուներ, միացվում էր ռադիո, որով ասվում էր, որ նա «դահիճ» է և «մարդասպան»։ Հարկ է նշել, որ արդեն հաջորդ օրը (օգոստոսի 25-ին) Կրյուչկովը նամակ է գրել Գորբաչովին, որում մեկ անգամ ևս հայտարարել է, որ ГКЧП չէր պլանավորում հեռացնել նրան ԽՍՀՄ նախագահի պաշտոնից։

  Միխայիլ Սերգեևիչ, այս ամենի պլանավորումը երկրին օգնելու մտահոգությամ վրա էր միայն հենված։ Ինչ վերաբերվում է Ձեզ, ապա ոչ մեկ Ձեզ հետ կապերը խզելու մտադրություն չի ունեցել<...>Հայտարարվել էր, որ բնակչության հետ հակամարտության դեպքում գործողություններն անմիջապես դադարեցվելու էին։ Ոչ մի արյունահեղություն։ Ողբերգական պատահարը տեղի ունեցավ Սադովի կալցոյով զինվորական հերթապահ մեքենայի անցնելու ժամանակ։ Դա կհաստատի հետաքննությունը։ Ձեզ մոտ էինք գալիս զեկուցելու և գործողությունները դադարեցնելու հաստատ մտադրությամբ[20][21]։
- Վլադիմիր Կրյուչկովի Մ. Ս. Գորբաչովին բանտից գրած նամակից հատված, 1991 թ. օգոստոսի 25
 

1991 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնում հաստատեց նախագահ Գորբաչովի ներկայացրած Վադիմ Բակատինին[22], ըստ էության հավանություն տալով Կրյուչկովի՝ իր պարտականությունների կատարումից ազատ արձակվելուն (դրանից մեկ օր առաջ Կառավարության հրաժարականի արդյունքում ձերբակալված Կրյուչկովը փաստորեն պաշտոնապես դարձել էր ՊԱԿ-ի նախագահի պաշտոնակատար[23]):

1991 թվականի դեկտեմբերի 19-ին անկախ Լիտվայի գլխավոր դատախազությունը[24] հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ԼԽՍՀ-ի Քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով (հեղաշրջման փորձ) 1991 թ. հունվարին Վիլնյուսի դեպքերին մասնակցություն ունենալու համար։ Հոդվածը նախատեսում էր մինչև 15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն[25]։

Ազատ արձակվելուց հետո գործունեություն խմբագրել

Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության։

Մահ խմբագրել

Մահացել է 2007 թվականի նոյեմբերի 23-ին, Մոսկվայում սրտամկանի կաթվածից[33] 84 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո[32]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ФСБ-ի Մշակութային կենտրոնում, մասնակցել է Ռուսաստանի ՖՍԲ տնօրեն Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ СВР/ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, Վ. Վ. Պուտինը չի մասնակցել[34]։ Թաղված է Մոսկվայում, Տրոեկուրովյան գերեզմանատանը (հողամաս 10)։

Ընտանիք խմբագրել

Հայրը` Ալեքսանդր Եֆրեմովիչ Կրյուչկովը (1889-1951) և մայրը` Մարիա Ֆյոդորովնա Կրյուչկովան (1896-1987) եղել են թունդ ստալինականներ։

Կինը՝ Կրյուչկովա Եկատերինա Պետրովնան (1924-2005), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի էր։ Ունեցել է երկու որդիներ՝ Սերգեյ Կրյուչկով (1950) և Ալեքսեյ Կրյուչկով (1957-13.02.2007): Ալեքսեյ Կրյուչկովը աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ[35][36] գլխավոր խորհրդական։

Թոռները՝ Անդրեյ Ալեքսեյի Կրյուչկով և Վլադիմիր Ալեքսեյի Կրյուչկով։

Հուշագրություններ խմբագրել

Վերջին տարիներին աշխատել է հուշագրությունների վրա, գրել է գրքեր.

  • Անձնական գործը (1996)
  • Անդունդի եզրին (2003)
  • Ինքնություն և իշխանություն (2004)
  • Առանց վաղեմության ժամկետի (2006):

Տիրապետել է գերմաներեն և հունգարերեն լեզուներին։ Իոսիֆ Կոբզոնը հիշում է, որ Կրյուչկովը սիրում էր Եսենինի պոեզիան[37]։

Կոչումները խմբագրել

Կինոյում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.boston.com/bostonglobe/obituaries/articles/2007/11/27/vladimir_kryuchkov_helped_plot_soviet_coup/
  4. Ավելի ուշ՝ Ստալինգրադ, այժմ՝ Վոլգոգրադ
  5. "Soviet Union's hawkish KGB chief Kryuchkov dies at 83". Reuters. 25 November 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 КРЮЧКОВ Владимир Александрович
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Крючков Владимир Александрович — Биография
  8. 8,0 8,1 «Долгий путь из Афганистана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Указ Президента СССР от 1 марта 1991 г. № УП-1575, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 1 марта 1991 г. № 1981-I
  10. Указ Президента СССР от 13 марта 1991 г. № УП-1619, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 7 марта 1991 г. № 2010-I
  11. Крах авантюры: день четвертый. 22 августа 1991 года Путч. Хроника тревожных дней. — М.: Прогресс, 1991.
  12. УКАЗ Президента СССР от 22_08_1991 № УП-2445 Արխիվացված 2013-10-02 Wayback Machine.
  13. «Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Программа "Вести".
  16. ЧП союзного масштаба — допросы по делу ГКЧП (см. на 02:00) // Телекомпания «Совершенно секретно», 2013
  17. Часть 66 из 175 — Варенников Валентин Иванович.
  18. Программа "Вести".
  19. Обращение В. А. Крючкова к назначенному на должность Председателя КГБ СССР В. В. Бакатину. Горбачев Фонд. — Цит. по: Звягинцев А. Г., Орлов Ю. Г. Заложники вождей. Российские и советские прокуроры. ХХ век. 1954—1992. — М.: Росспэн, 2006. — С. 591.. 
  20. Тайны ушедшего века. Глава 21. СТРАННЫЙ ГКЧП
  21. https://ru.wikisource.org/wiki/Письмо_Председателя_КГБ_СССР_Президенту_СССР_от_25.08.1991
  22. «Постановление Верховного Совета СССР от 29 августа 1991 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. 1991 թ. օգոստոսի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշում № 2366-I «Պավլով Վ. Ս.-ին ԽՍՀՄ վարչապետի պաշտոնից ազատելու մասին»։ Ըստ «ԽՍՀՄ Մինիստրների կաբինետի մասին» օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի, վարչապետի հրաժարականը հանգեցնում է Մինիստրների կաբինետի ամբողջ կազմի հրաժարականին։ Համաձայն այդ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետի, միութենական ղեկավարությունների անդամները (ներառյալ այդ պահին ձերբակալված Կրյուչկովը) պահպանում էին իրենց պաշտոնները
  24. Անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ պետական խորհուրդը 1991 թ. սեպտեմբերին
  25. Дело о перевороте в Литве: следствие окончено, преступники разбежались
  26. Ъ-Газета — Пресс-конференция по делу ГКЧП
  27. ՌԴ Պետական դումայի Դաշնային Ժողովի 1994 թ. փետրվարի 23-ի № 65-1 ГД «Քաղաքական և տնտեսական համաներման մասին» որոշում
  28. Тайны биографии Сергея Кургиняна
  29. 1 МАЯ 1993 ч.1
  30. Забытые жертвы октября 1993 года (К двадцатилетию трагических событий)
  31. «Провокаторы были с обеих сторон»
  32. 32,0 32,1 Последний из КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
  33. Бывший глава КГБ Владимир Крючков умер от инфаркта Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
  34. Ушёл последний из КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
  35. О кончине Крючкова Алексее Владимировиче//Сын Владимира Крючкова
  36. Умер сын экс-главы КГБ Крючкова
  37. Умер бывший шеф КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել