Յուրի Իվանով
Յուրի Իգորևիչ Իվանով (ռուս.՝ Ю́рий И́горевич Ивано́в, օգոստոսի 8, 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Յուրի Իվանով ռուս.՝ Юрий Иванов | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1960[1] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրել1981 թվականին եղել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կազմում, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 1982 թվականին խաղացել է «Մոսկվիչ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 27 խաղ և խփել 2 գոլ։ 1984 մրցաշրջանում տեղափոխվել է Կաշիրի «Դինամո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 6 գոլ։
1986 թվականին նա հանդես է եկել Վոլոգդայի «Դինամո» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում և խփել 6 գոլ։ 1987 թվականին նա տեղափոխվել է «Զորկի» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 29 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ 1988 թվականին նա միացավ «Կայրատ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում մասնակցել է 21 խաղի։
1989 թվականին նա տեղափոխվել է Պավլոդարի «Իրտիշ» ֆուտբոլային ակումբ, որի կազմում խաղացել է 32 հանդիպում և խփել 5 գնդակ։ 1990 թվականին հանդես է եկել Ռիգայի «Դաուգավա» ֆուտբոլային ակումբում՝ 30 խաղերում խփելով 1 գոլ։ 1991 թվականին նա միացավ «Պարդաուգավա» ֆուտբոլային ակումբին, որի կազմում անցկացրած 32 հանդիպումներում դարձել է 2 գոլի հեղինակ։
1992 թվականի մրցաշրջանում նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Բարձրագույն լիգայում որպես «Կուբան» ֆուտբոլային ակումբի խաղացող, որի կազմում խաղացել է 7 հանդիպում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Профиль на сайте footbook.ru