Վիքիպեդիայի քննարկում:Ջնջման կանոնակարգ

Սկզբնական տարբերակ խմբագրել

Հարգելի մասնակիցներ, ինչպես տեսնում եք այդ կանոնակարգը գտնվում է սկզբնական փուլում։ Լավ կլիներ այստեղ հնչեին տեսակետներ՝ արդյո՞ք բոլորս համաձայն ենք կանոնակարգի ներկա բովանդակության հետ։ Եվ ինչ եք կարծում, ո՞ր ուղղությամբ կարիք կա ընդլայնել այն և ինչպիսի՞ հավելումներ են մեզ պետք։--Vacio 19։26, 23 Հունվարի 2011 (UTC)

Առաջարկում եմ` «Ջնջման պատճառների» երրորդ տողում ընդգրկված «վստահելի աղբյուրներ բացակայության» պարագայում գործակցել հետևյալ սկզբունքը. տալ որոշակի ժամանակ (առաջարկում եմ ` մեկ ամիս), որպեսզի հոդվածի հեղինակը կամ որևէ մեկը աղբյուրներով հավաստիացնի հոդվածը, եթե այդ ընթացքում հոդվածը անաղբյուր մնա, ապա անհապաղ հեռացնել: ARUSH 19:33, 23 Հունվարի 2011 (UTC)
Ընդհանրապես «Ջնջման պատճառներ» բաժնում բերված են այն դեպքերը երբ հոդվածը կարող է ջնջման ներկայացվել բայց ոչ անպատճառ ջնջվել։ Եվ ցանկացած դեպքում, երբ հոդվածը ներկայացվում է ջնջման տրվում է որոշակի ժամանակ այն բարելավելու համար։ Բայց համաձայն եմ, այստեղ անհրաժեշտ է հստակեցում. ինչպիսի՞ դեպքում աղբյուրների բացակայությունը կարող է ջնջման ներկայացման պատճառ դառնալ, և երկրորդ՝ որքան ժամանակ աղբյուրներ չավելացնելու դեպքում է դա կիրառելի։ --Vacio 21:03, 24 Հունվարի 2011 (UTC)

Պատճենված պարունակություն խմբագրել

Այժմ «պատճենված պարունակությունը» գտվում է ընհանուր ջնջման տակ, սակայն այն պետք է լինի «արագ» ջնջման տակ, քանի որ եթե տեսնում ենք, որ նյութը պատճենված է, պարտավոր ենք այն անմիջապես պիտակել և ջնջել։ Բոլո՞րը համաձայն են։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19։37, 1 Մարտի 2011 (UTC)

թարգմանված նյութ խմբագրել

ամբողջովին Գուգլի թարգմանիչով թարգմանված նյութը առաջարկում եմ խմբագրել հետևյալ կերպ ամբողջովին Գուգլի կամ այլ նմանատիպ թարգմանիչով թարգմանված նյութ--Samo04 07։24, 8 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ, կարճ տարբերակ է պետք: Կարող են՞ք, Գուգլի կամ այլ նմանատիպ թարգմանիչ բառակապակցությանը փոխարինող մեկ բառ կամ կարճ եզր գտնել:--Bekoքննարկում 07:43, 8 Փետրվարի 2012 (UTC)
Գուցե պարզապես՝ Ավտոմատ կամ մեքենայական թարգմանությո՞ւն։ --vacio 15:01, 8 Փետրվարի 2012 (UTC)
Ի դեպ, «Այլ ջնջման պատճառներ» բաժնում առաջակում եմ ավելացնել վատ թարգմանություն կետը։ Հիշո՞ւմ եք, Xelgen-ը առաջարկել էր վատ թարգամնությունները ջնջել, և իսկապես դրանք ոչ մի բանի պիտանի չեն։ --vacio 15:04, 8 Փետրվարի 2012 (UTC)
Համաձայն եմ: Ավելացրի մեքենայական թարգմանություն և վատ թարգմանություն:--Bekoքննարկում 16:07, 8 Փետրվարի 2012 (UTC)
Շնորհակալություն, ես էլ ավելացրեցի կանոնակարգի մեջ։ --vacio 12:54, 9 Փետրվարի 2012 (UTC)

Քննարկում ջնջելուց առաջ խմբագրել

«Այդ դեպքում նա այդ էջում տեղադրվում է {{ջնջել|պատճառը}} կաղապարը և ջնջման փաստարկները տեղադրում է ՎՓ:ՋԵՀ քննարկման էջում:»

Առաջարկում եմ վերևի նախադասությունը վերաշարադրել հետևյալ կերպ.

«Այդ դեպքում նա այդ էջում տեղադրվում է {{ջնջել|պատճառը}} կաղապարը և ջնջման փաստարկները տեղադրում է Ջնջման ենթակա հոդվածներ կամ տվյալ հոդվածի քննարկման էջում:»

քանի որ հաճախ գործնականորեն ավելի հարմար է այդ քննարկումը ծավալել հոդվածի քննարկման էջումը։ --vacio 11։42, 22 Ապրիլի 2012 (UTC)

Կարծում եմ գերադասելի է Ջնջման ենթակա հոդվածներում դա շարադրել, քանի որ քննարկման էջում տեղադրելուց, ստիպված կլինենք ամեն անգամ ջնջելուց հետո, քննարկման էջի պարունակությւոնը տեղափոխել, պահպանել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:38, 21 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Այլ հանրագիտարաններից պատճենված հոդվածներ խմբագրել

Առաջարկում եմ ջնջել նաև ազատ հանրագիտարաններից (ՀՍՀ, Դպրոցական հանրագիտարան, Քրիստոնեական հանրագիտարան) պատճենված հոդվածները, եթե

  • պատճենված տեքստը անփոփոխ է, չի համապատասխանեցվել հոդվածի վիքի-ձևաչափին
  • պատճենված տեքստի ոճը, բառապաշարը, տեսակետը կամ գաղափարախոսությունը էականորեն տարբերվում է Հայերեն Վիքիպեդիայի չափանիշներից (ինչպես օրինակ նոր ստեղծված Տիեզերք և Գալակտիկա

Խնդիրն այն է, որ նման հոդվածները ստեղծելը ոչ մի ջանք չի պահանջում (հաստկապես, եթե հոդվածը արդեն թվայնացված չէ), իսկ տեսքի բերելը բավական աշխատանք է պահանջում։ Առաջարկում եմ դրանք միանգամից ջնջել։ --vacio 08։40, 9 Հուլիսի 2012 (UTC)

Չէ, էդ չեղավ, եթե տիեզերքն ու գալակտիկան մանկական են, հասկանալի է, ընդունելի: Բայց եթե խնդիր է, որ նման հոդվածներ ստեղծելը ոչ մի ջանք չի պահանջում, ապա, չէ, բան չեմ գտնում ասելու, ի՞նչ ա, թե հեշտ են ստեղծվել, պետք է ջնջե՞լ: Դրա համար ունենք վիքիի պիտակ: Ինձնից լավ գիտես: Arantz (talk) 19:06, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
ինչ ես կարծում հարգելի Arantz, այլ տեղից տեքստեր պատճենող մասնակիցները կվիքիֆիկացնե՞ն այդ հոդվածները: Կոնկրետ այդ տեսակի հոդվածները արդեն մեղմ ասած քիչ չեն, ուստի արժի գոնե հայտնաբերվածները ջնջել, որովհետև զուտ քոփի փեստ անելով հազարավոր հոդվածներ կարելի է ստեղծել, էդ ո՞վ պիտի այդքանը վիքիֆիկացման ենթարկի: Թող ջնջվի ու հեղինակին ծանուցվի, որ քոփի փեյստ մի արա, այլ ինքնուրույն փորձի շարադրել: -ERJANIK քննարկում: 19:28, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Մասնակիցներին ինքնուրույնության դասեր կարելի է իրենց էջերում տալ: Վիքին աղավաղումների դեմ միջոցներ ունի: Ասենք, թե անորակ հազարներով վիքին խեղդելու միտում նկատվի, չեմ կասկածում, որ ադմինները good cop, bad cop չեն խաղա: Ու եթե ես մենակ (լին)եմ վիքիում, ես էլ այդքանը վիքիֆիկացման կենթարկեմ: Arantz (talk) 20:00, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
դե իրականությունն այնպիսին է, որ արդեն իսկ բավականին հոդվածներ կան, որոնք ենթակա են վիքիֆիկացման: Ամեն դեպքում լավ չհասկացա Քեզ հարգելի Arantz, կողմ ե՞ս ամբողջովին պատճենված հոդվածների ստեղծմանը: -ERJANIK քննարկում: 20:14, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Ոչ, դեմ եմ ամբողջովին պատճենված հոդվածների ստեղծմանը, դրա համար էլ չշրջանցեցի վիքիֆիկացման անհրաժեշտությունը: Կարծեմ {{ՀՍՀ}} ու նման բաներ էլ ունենք: Դեմ եմ չխմբագրված հոդվածները ջնջելուն (հասկանում եմ, որ լինում են սրանից էլ վատ, դրանք ես էլ չեմ տանում): «Բավական հոդվածներ կան»-ը միայն հանրագիտարանից հոդվածներ չեն, իսկ մենք խոսում ենք «այլ հանրագիտարաններից պատճենված նյութեր» թեմայով: Arantz (talk) 20:56, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ, բերբած փաստարկների հետ։ ՀՍՀ–ի թույլատերլի օգտագործման կանոնակագրի վրա էի աշխատում, այնտեղ մի փոքր բացել եմ «չակերտները»։ Առանց ամբողջական վերամշակման, բոլոր փաստերի/թվերի վերստուգման լեզվական և ձևավորման խնդիրների ուղղման, հոդվածները անունդելի է ավելացնել։ ՀՀՀ–ի (Հայկական Հանրագիտարան հրատարակչություն) աշխատաննքերը, կարող են լավ հիմք և կմաղք ծառայել, սակայն եթե թույլատրենք պատճենելը, նապագիծը Վիքիխեդիայից կդառնա ՀՍՀ։ Սա նախկինում բազմից քննարկվել է, բայց ցավոք գրի չի առվել/ֆիքսվել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:24, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Return to the project page "Ջնջման կանոնակարգ".