Շախմատային օլիմպիադան շախմատի ազգային հավաքականների մրցաշար է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) կողմից։ Հավաքականները պայքարում են Համիլթոն Ռասելի (տղամարդիկ) և Վերա Մենչիկի (կանայք) անվան փոխանցիկ ոսկե գավաթների համար։ Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների շախմատիստներից յուրաքանչյուրը ստանում է համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Յուրաքանչյուր հանդիպում տեղի է ունենում չորս խաղատախտակի վրա։ Հավաքականում լինում են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ (19502006 թվականներին՝ երկու պահեստային)։ Շախմատային օլիմպիադան պաշտոնապես առաջին անգամ կայացել է 1927-ին։ Մինչև 1939-ը շախմատային օլիմպիադային մասնակցել են միայն եվրոպական երկրները, բացառությամբ Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պակիստանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Շախմատային օլիմպիադան չի անցկացվել 19391950-ին։

Հայաստան - Ռուսաստան մրցախաղի առաջին քայլը (2006 թ., Դրեզդենի օլիմպիադա)

Օլիմպիադայի ծագումը

խմբագրել

Շախմատային առաջին օլիմպիադան ոչ պաշտոնական բնույթի էր։ 1924-ին շախմատն օլիմպիական մարզաձևերի ցանկում ներառելու փորձ էր արվել, որը, սակայն, ձախողվել էր պրոֆեսիոնալ և սիրողական խաղացողներին տարբերելու հետ կապված խնդիրների պատճառով[1]։ Քանի որ 1924–ի ամառային Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Փարիզում, առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադան նույնպես անցկացվեց Փարիզում։ ՖԻԴԵ-ն ձևավորվել էր 1924հուլիսի 20-ին, 1-ին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադայի փակման օրը[2]։

ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին պաշտոնական Շախմատային օլիմպիադան տեղի ունեցավ 1927-ին, Լոնդոնում[1]։ Օլիմպիադաները անցկացվում էին տարին մեկ կամ այլ ոչ կանոնավոր պարբերությամբ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1950-ից սկսած դրանք տեղի են ունենում ամեն երկու տարին մեկ[1]։

Շախմատային օլիմպիադայի տարածում
 
1927-ին, Առաջին Շախմատային օլիմպիադային մասնակցել է 16 երկիր։
 
2006-ին, 37-րդ Շախմատային օլիմպիադային, մասնակցել է 133 երկիր։

Կարգավիճակը

խմբագրել

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև[3], իսկ 1999հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ–ն, ճանաչվել է Միջազգային մարզական ֆեդերացիա[3][4][5][6]։ ՄՕԿ-ի անդամ լինելով, ՖԻԴԵ-ն հետևում է նրա կանոններին, այդ թվում` դոպինգ թեստերի պահանջին, ինչը միարժեքորեն չի ընդունվում շախմատային աշխարհում[7][8][9][10]։ Շախմատի՝ օլիմպիական մարզաձև դառնալու հավանականությունը մնում է անորոշ։ «Շախմատային օլիմպիադա» անվան գործածումը պայմանավորված է պատմական ավանդույթով և որևէ կապ չունի Օլիմպիական խաղերի հետ։

Շախմատային օլիմպիադայի մրցանակակիր երկրները

խմբագրել

Տղամարդիկ

խմբագրել
Թվական Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ Մասնակից
հավաքականների
քանակը
1924 Առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
Շախմատային օլիմպիադա (անհատական)
  Ֆրանսիա, Փարիզ Չեխոսլովակիա Հունգարիա Շվեյցարիա
1926 2-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
Թիմային մրցաշար
  Հունգարիա, Բուդապեշտ Հունգարիա Հարավսլավիա Ռումինիա 4
1927 Առաջին Շախմատային օլիմպիադա   Միացյալ Թագավորություն, Լոնդոն Հունգարիա Դանիա Անգլիա 16
1928 2-րդ Շախմատային օլիմպիադա   Նիդերլանդներ, Հաագա Հունգարիա ԱՄՆ Լեհաստան 17
1930 3-րդ Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Համբուրգ Լեհաստան Հունգարիա Գերմանիա 18
1931 4-րդ Շախմատային օլիմպիադա   Չեխոսլովակիա, Պրահա ԱՄՆ Լեհաստան Չեխոսլովակիա 19
1933 5-րդ Շախմատային օլիմպիադա   Միացյալ Թագավորություն, Ֆոլքսթոն ԱՄՆ Չեխոսլովակիա Շվեդիա 15
1935 6-րդ Շախմատային օլիմպիադա   Լեհաստան, Վարշավա ԱՄՆ Շվեդիա Լեհաստան 20
1936 3-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Մյունխեն Հունգարիա Լեհաստան Գերմանիա 21
1937 7-րդ Շախմատային օլիմպիադա   Շվեդիա, Ստոկհոլմ ԱՄՆ Հունգարիա Լեհաստան 19
1939 8-րդ Շախմատային օլիմպիադա   Արգենտինա, Բուենոս Այրես Գերմանիա Լեհաստան Էստոնիա 27
1950 9-րդ Շախմատային օլիմպիադա   Հարավսլավիա, Դուբրովնիկ Հարավսլավիա Արգենտինա Արևմտյան Գերմանիա 16
1952 10-րդ Շախմատային օլիմպիադա   Ֆինլանդիա, Հելսինկի ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 25
1954 11-րդ Շախմատային օլիմպիադա   Նիդերլանդներ, Ամստերդամ ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 26
1956 12-րդ Շախմատային օլիմպիադա   ԽՍՀՄ, Մոսկվա ԽՍՀՄ Հարավսլավիա Հունգարիա 34
1958 13-րդ Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Մյունխեն ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 36
1960 14-րդ Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Լայպցիգ ԽՍՀՄ ԱՄՆ Հարավսլավիա 40
1962 15-րդ Շախմատային օլիմպիադա   Բուլղարիա, Վառնա ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 38
1964 16-րդ Շախմատային օլիմպիադա   Իսրայել, Թել Ավիվ ԽՍՀՄ Հարավսլավիա Արևմտյան Գերմանիա 50
1966 17-րդ Շախմատային օլիմպիադա   Կուբա, Հավանա ԽՍՀՄ ԱՄՆ Հունգարիա 52
1968 18-րդ Շախմատային օլիմպիադա   Շվեյցարիա, Լուգանո ԽՍՀՄ Հարավսլավիա Բուլղարիա 53
1970 19-րդ Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Զիգեն ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 60
1972 20-րդ Շախմատային օլիմպիադա   Հարավսլավիա, Սկոպյե ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 63
1974 21-րդ Շախմատային օլիմպիադա   Ֆրանսիա, Նիցցա ԽՍՀՄ Հարավսլավիա ԱՄՆ 75
1976 22-րդ Շախմատային օլիմպիադա *   Իսրայել, Հայֆա ԱՄՆ Նիդերլանդներ Անգլիա 48
1976 4-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա   Լիբիա, Տրիպոլի Սալվադոր Թունիս Պակիստան 34
1978 23-րդ Շախմատային օլիմպիադա   Արգենտինա, Բուենոս Այրես Հունգարիա ԽՍՀՄ ԱՄՆ 66
1980 24-րդ Շախմատային օլիմպիադա   Մալթա, Վալետա ԽՍՀՄ Հունգարիա ԱՄՆ 82
1982 25-րդ Շախմատային օլիմպիադա   Շվեյցարիա, Լյուցեռն ԽՍՀՄ Չեխոսլովակիա ԱՄՆ 92
1984 26-րդ Շախմատային օլիմպիադա   Հունաստան, Սալոնիկ ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 88
1986 27-րդ Շախմատային օլիմպիադա   ԱՄԷ, Դուբայ ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 108
1988 28-րդ Շախմատային օլիմպիադա   Հունաստան, Սալոնիկ ԽՍՀՄ Անգլիա Նիդերլանդներ 107
1990 29-րդ Շախմատային օլիմպիադա   Հարավսլավիա, Նովի Սադ ԽՍՀՄ ԱՄՆ Անգլիա 108
1992 30-րդ Շախմատային օլիմպիադա   Ֆիլիպիններ, Մանիլա Ռուսաստան Ուզբեկստան Հայաստան 102
1994 31-րդ Շախմատային օլիմպիադա   Ռուսաստան, Մոսկվա Ռուսաստան Բոսնիա և Հերցեգովինա Ռուսաստան-2 124
1996 32-րդ Շախմատային օլիմպիադա   Հայաստան, Երևան Ռուսաստան Ուկրաինա ԱՄՆ 114
1998 33-րդ Շախմատային օլիմպիադա   Ռուսաստան, Էլիստա Ռուսաստան ԱՄՆ Ուկրաինա 110
2000 34-րդ Շախմատային օլիմպիադա   Թուրքիա, Ստամբուլ Ռուսաստան Գերմանիա Ուկրաինա 126
2002 35-րդ Շախմատային օլիմպիադա   Սլովենիա, Բլեդ Ռուսաստան Հունգարիա Հայաստան 135
2004 36-րդ Շախմատային օլիմպիադա   Իսպանիա, Կալվիա Ուկրաինա Ռուսաստան Հայաստան 129
2006 37-րդ Շախմատային օլիմպիադա   Իտալիա, Թուրին Հայաստան Չինաստան ԱՄՆ 148
2008 38-րդ Շախմատային օլիմպիադա   Գերմանիա, Դրեզդեն Հայաստան Իսրայել ԱՄՆ 147
2010 39-րդ Շախմատային օլիմպիադա   Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ Ուկրաինա Ռուսաստան Իսրայել 149
2012 40-րդ Շախմատային օլիմպիադա   Թուրքիա, Ստամբուլ Հայաստան Ռուսաստան Ուկրաինա 149
2014 41-րդ Շախմատային օլիմպիադա   Նորվեգիա, Տրոմսյո Չինաստան Հունգարիա Հնդկաստան 177 (172)
2016 42-րդ Շախմատային օլիմպիադա   Ադրբեջան, Բաքու ԱՄՆ Ուկրաինա Ռուսաստան 180[11]
2018 43-րդ Շախմատային օլիմպիադա   Վրաստան, Բաթում Չինաստան ԱՄՆ Ռուսաստան 185
2022 44-րդ Շախմատային օլիմպիադա   Հնդկաստան, Չեննայ Ուզբեկստան Հայաստան Հնդկաստան-2 188
2024 45-րդ Շախմատային օլիմպիադա   Հունգարիա, Բուդապեշտ Հնդկաստան ԱՄՆ Ուզբեկստան 197[12]
2026 46-րդ Շախմատային օլիմպիադա   Ուզբեկստան, Տաշքենդ

* Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի այլ երկրների հավաքականները քաղաքական պատճառներով չեն մասնակցել 1976 թվականի օլիմպիադային։

Ընդհանուր թիմային դասակարգումը

խմբագրել

Այս ցուցակում ներկայացված են տղամարդկանց Շախմատային օլիմպիադայում մեդալ վաստակած երկրները։

Տեղ Երկիր       Ընդամենը
1   ԽՍՀՄ 18 1 0 19
2   ԱՄՆ 6 7 9 22
3   Ռուսաստան 6 3 3 12
4   Հունգարիա 3 7 2 12
5   Հայաստան 3 1 3 7
6   Ուկրաինա 2 2 3 7
7   Չինաստան 2 1 0 3
8   Հարավսլավիա 1 6 5 12
9   Լեհաստան 1 2 3 6
10   Գերմանիա* 1 1 3 5
11   Ուզբեկստան 1 1 1 3
12   Հնդկաստան** 1 0 2 3
13   Անգլիա 0 3 3 6
14   Արգենտինա 0 3 2 5
15   Չեխոսլովակիա 0 2 1 3
16   Իսրայել 0 1 1 3
16   Նիդերլանդներ 0 1 1 3
16   Շվեդիա 0 1 1 3
17   Բոսնիա և Հերցեգովինա 0 1 0 1
17   Դանիա 0 1 0 1
18   Բուլղարիա 0 0 1 1
18   Էստոնիա 0 0 1 1

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Brace, Edward R. (1977), An Illustrated Dictionary of Chess, Hamlyn Publishing Group, էջ 64, ISBN 1-55521-394-4 (անգլ.)
  2. FIDE History by Bill Wall. Retrieved 2 May 2008. (անգլ.)
  3. 3,0 3,1 Recognized Sports of the International Olympic Committee Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  4. International Federation (IF) for chess. Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  5. FIDE - Uniting the Chess World ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  6. ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական Ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  7. Complete FIDE Anti-Doping Documents ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  8. Controversy over FIDE doping check ChessBase.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  9. The Insanity of Drug Testing in Chess Արխիվացված 2012-02-29 Wayback Machine by Jeremy Silman Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  10. Chess Olympiad in Dresden 2008 Արխիվացված 2008-09-11 Wayback Machine chinaorbit.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  11. 42nd Olympiad Baku 2016 Open
  12. «Chess-Results Server Chess-results.com - 45th Chess Olympiad Budapest 2024». chess-results.com. Վերցված է 2024-09-23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել