Վիլյամ Ջեյմս Լինթոն (անգլ.՝ William James Linton) (դեկտեմբերի 7, 1812(1812-12-07)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 29, 1897(1897-12-29)[1][3], Համդեն), անգլիացի նկարիչ և նկարազարդող, գրել է հուշագրություններ, վեպեր և բանաստեղծություններ։

Վիլյամ Ջեյմս Լինթոն
անգլ.՝ William James Linton
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1812(1812-12-07)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 29, 1897(1897-12-29)[1][3] (85 տարեկան)
Մահվան վայրՀամդեն
ԳերեզմանState Street Cemetery[5]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտությունբուսաբան, փորագրիչ, բանաստեղծ, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ, գրող, փորագրիչ և նկարիչ
ԱմուսինԷլիզա Լին Լինթոն[6][7]
Ստորագրություն
Изображение автографа
 William James Linton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում, սովորել փորագրիչ Գ․ Վ․ Բոնների մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում ճանաչում է ձեռք բերել պոլիտիպաժների համար արված նկարներով։ Կյանքի ընթացքում մեծ քանակությամբ նկարազարդումներ է արել անգլիական և հյուսիսամերիկյան գրքերի ու ամսագրերի համար։ Նա է նկարազարդել «Փայտի վրա փորագրության պատմությունը» «The Illustrated London News» ամսագրի համար (1846-47 թվականներ), «Մահացած անգլիացի գեղանկարիչների ստեղծագործությունները» լոնդոնյան գեղարվեստական ընկերության համար (1860 թվական), Բրայանտի «Տարիների ընթացքը», նրա «Տանատոպսիս» պոեմը և այլ գրողների տարբեր գործեր։

Հիանալի աշխատել է ոչ միայն մատիտով, այլև ջրաներկով։ Լինթոնն իր ժամանակի ամենաշնորհալի նկարիչներից էր, արվեստի տեսաբան և պատմաբան, բազմաթիվ դեմոկրատական ամսագրերի խմբագիր և հրատարակիչ, քաղաքական պայքարի ակտիվ մասնակից։

 
Գերցենի և Օգարյովի «Հյուսիսային աստղ» ալմանախի վերջին թողարկման շապիկը։ Ժնև, 1868 թվական

Նա ամենախոշոր չարտիստական բանաստեղծներից և հրապարակախոսներից մեկն է եղել, չարտիստական մամուլում առաջին անգամ տպագրվել է 1839 թվականին։ Նրա սուր քաղաքական բանաստեղծությունները և պոեմները «Սպարտակ» (Spartacus) կեղծանվամբ տպագրվել են գրեթե բոլոր չարտիստական ամսագրերում ու թերթերում, ընդհուպ մինչև 1853 թվականը՝ փաստացի մինչև այն պահը, քանի դեռ գոյատևել է չարտիզմը։ Գրել է հոդվածաշար Ջուզեպպե Մացցինիի կյանքի և հայացքների մասին՝ սոցիալիստական ուղղվածություն ունեցող «Կարմիր հանրապետական» (The Red Republican) չարտիստական թերթի համար, ինչպես նաև Թոմաս Փեյնի կենսագրությունը։

 

Արքան, զգեցած լաթեր ծիծաղի,
Ընտրեց իր համար երեք ծառայող,
Եվ տերության մեջ խեղկատակների
Երեք այր էին ու երեքն էլ` գող։

Մեկն եպիսկոպոս` հպարտ, անվանի,
Մյուսը` բարձրատոհմ և սակայն` գռփող,
Երրորդն անդամ էր խորհրդարանի,-
Երեքն էլ` խարդախ, խաբեբա ու գող։

Սա` գողանում էր ի սեր Աստըծու,
Այն մեկը` ի սեր լոկ կողոպուտի։
Պետական այրն էր երկուսին հսկում,
Որ գողացածը նրանց հետ ուտի։

Մեկն անարգվեց իր պիղծ վարքի համար,
Երկրորդը ճոճվեց` պարանը բկին,
Երրորդն է բանտում… Իսկ արքան ահա-
Վշտահար եղած` ավանդեց հոգին։

- Վիլյամ Ջեյմս Լինթոն, «Խմբերգ» (թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի[8]
 

Լինթոնի անունը հայտնի է եղել նաև նախահեղափոխական Ռուսաստանում, բայց ոչ չարտիստական հայացքների ու չարտիստական գրականության պատճառով։ Այն սովորաբար ասոցացվում էր Գերցենի անվան հետ։ Լինթոնն անգլերեն է թարգմանել Գերցենի մի քանի աշխատանքները, այդ թվում՝ ստվար հատվածներ «Եղելություններ և խոհեր» հուշավեպից, աջակցել է Ազատ ռուսական տպարանի ստեղծմանը և բազմիցս պաշտպանել այն անգլիական ռեակցիոն մամուլի հարձակումներից։ Գերցենի խնդրանքով «Բևեռային աստղ» ալմանախի շապիկի և տիտղոսաթերթի համար Լինթոնն ստեղծել է կախաղան հանված հինգ դեկաբրիստների՝ Կոնդրատի Ռիլեևի, Բեստուժև–Ռումինի, Սերգեյ Մուրավյով-Ապոստոլի, Պավել Պեստելի և Պյոտր Կախովսկիի կիսադեմների պատկերները։ Քանի որ 30 տարի առաջ զոհված ապստամբության ղեկավարների նմանությունը վերականգնել հնարավոր չէր, դիմանկարները պատկերվել են պայմանական ձևով և նմանեցված են եղել անտիկ մեդալիոնների։

Գերցենի մահից հետո Լինթոնը հրապարակել է իր հիշողությունները ռուս դեմոկրատ հեղափոխականի մասին, որոնք հետագայում տեղ են գտել «Եվրոպացի հանրապետականները» գրքում։

1867 թվականին Լինթոնը մեկնել է Նյու Յորք և շուտով տեղափոխվել Նյու Հեյվեն։

Ստեղծագործություն խմբագրել

Առավել հայտնի է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի տասներկու գունավոր նկարազարդումների շարքը[9]։

Գրականություն խմբագրել

  • «Լինթոն, Վիլյամ Ջեյմս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 А. С—в Линтон, Вильям-Джемс (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 715.
  5. Find A Grave — 1996.
  6. Линтон, Элизабет (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 715.
  7. Линтон (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1909. — Т. 2.
  8. Գասպարյան, Խորեն (2000). Վիճակված է այսպես. Երևան: «Նոր–Դար» հրատարակչություն. էջ 11.
  9. Опубликованы в редком издании этой пьесы Шекспира: Лондон, без даты, издательство «Hodder & Стоутон»; тираж 500 нумерованных экземпляров, иллюстрации подписаны художником.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Ջեյմս Լինթոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Ջեյմս Լինթոն» հոդվածին։