Կոնդրատի Ֆեոդորովիչ Ռիլեև (սեպտեմբերի 18 (29), 1795 կամ սեպտեմբերի 18, 1795(1795-09-18)[1], Բատովո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13 (25), 1826 կամ հուլիսի 13, 1826(1826-07-13)[1], Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ։

Կոնդրատի Ռիլեև
Ծնվել էսեպտեմբերի 18 (29), 1795 կամ սեպտեմբերի 18, 1795(1795-09-18)[1]
ԾննդավայրԲատովո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13 (25), 1826 (30 տարեկան) կամ հուլիսի 13, 1826(1826-07-13)[1] (30 տարեկան)
Վախճանի վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
 Kondraty Ryleyev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բատովո գյուղական համայնքում (այժմ՝ Գատչինսկի շրջանի մաս)։ Հայրն աղքատացած ազնվական էր, մանր կալվածատեր, ով հետագայում աշխատանքի անցավ որպես իշխան Գոլիցինի կալվածքներից մեկում, որպես կառավարիչ։ Սովորել է Պետերբուրգի առաջին կադետական կորպուսում (1801-1814Նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանում մասնակցել է ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին դեպի Լեհաստան, Ֆրանսիա և Գերմանիա։

1818 թվականին պաշտոնաթող է եղել, 1821 թվականից ծառայել է Պետերբուրգի քրեական պալատում որպես ատենակալ, 1824 թվականից՝ որպես ռուս-ամերիկյան ընկերության գրասենյակի կառավարիչ, 1823 թվականին դարձել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ։

Ռիլեևի քաղաքական հայացքները չափավոր սահմանադրական-միապետականից աստիճանաբար վերաճել են հանրապետականի։ Ռիլեևն առաջատար դեր է կատարել 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբության կազմակերպման և ռուսական միապետության տապալման փորձի գործում։ Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում, ի թիվս ապստամբության 5 ղեկավարների։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Ռիլեևին գրական ճանաչում է բերել «Առ ժամիշխանը» (1820) երգիծանքը, որում քննադատել է արակչեևյան վարչակարգը։ 1823-1825 թվականներին Ա․ Բեստուժևի հետ Ռիլեևը լույս է ընծայել «Պոլյարնայա զվեզդա» («Полярная звезда») ամենամյա ալմանախը։

1821-1823 թվականներին ստեղծել է «Խոհեր» (1825) պատմական երգերի շարքը։ Անդրադառնալով Ռուսաստանի հերոսական անցյալին՝ բանաստեղծն այն վերաիմաստավորել է իր սեփական քաղաքացիական իդեալների ոգով։

Դեկաբրիստական ներշնչանքով և այդ շարժման սպասվելիք ճակատագրի զգացողությամբ է ներթափանցված նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Վոյնարովսկի» (1825) պոեմը։ Բարձր քաղաքացիական նվիրումով հայրենիքին ծառայելու մասին իր մտքերը Ռիլևը արտահայտել է Պետրոս I-ի դեմ Մազեպայի բարձրացրած խռովությանը մասնակցելու համար Սիբիր աքսորված հերոսի խոստովանության մեջ։ «Նալիվայկո» (հատվածներ 1825) անավարտ պոեմի թեման շլյախտայի ճնշման դեմ 16-րդ դարի ուկրաինական կազակության ազգային-ազատագրական պայքարն է։ Ռիլեևի քնարերգության քաղաքացիական պաթոսի առավել ամբողջական արտահայտությունը «Քաղաքացի» բանաստեղծությունն է։

Գրականություն

խմբագրել
  • Cornwell, Neil (1998). Reference Guide to Russian Literature. FitzRoy Dearborn Publishers.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդրատի Ռիլեև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։