Պյոտր Կախովսկի
Պյոտր Գրիգորևիչ Կախովսկի (ռուս.՝ Пётр Григо́рьевич Кахо́вский, 1799, Միտինո, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25 (օգոստոսի 6), 1826, Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական դեկաբրիստ։
Պյոտր Կախովսկի ռուս.՝ Пётр Григорьевич Каховский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1799 |
Ծննդավայր | Միտինո, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 25 (օգոստոսի 6), 1826 |
Մահվան վայր | Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
![]() |
Ծնվել է 1797 թ. Պրիոբրաժենսկ գյուղում, սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիշերօթիկ դպրոցում։ Սովորել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն և մաթեմատիկա։
Զինվորական ծառայության անցել է 1816 թվականի մարտին։ Վատ պահվածքի համար 1816 թվականի դեկտեմբերին կորցրել է կոչումը, ստացել շարքային զինվորականի կոչում։ Եղել է Դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ։ Կողմնակից է եղել Ռուսաստանում հանրապետական կարգին։ Մասնակցել է 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը, պահանջել վճռական գործողություններ։ Ապստամբության ժամանակ մահացու վերք է հասցրել Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Միլորադովիչին։
Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 188)։ ![]() |