Էդվարդ Թելլեր (անգլ.՝ Edward Teller,  հունվարի 15, 1908(1908-01-15)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 9, 2003(2003-09-09)[1][2][3][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա[5][6]), հրեական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, որը հայտնի է որպես ջրածնային ռումբի հայր»։ Նա զգալի ներդրում է ունեցել միջուկային և մոլեկուլային ֆիզիկայի, մակերեսային ֆիզիկայի բնագավառում[13][14]։

Էդվարդ Թելլեր
անգլ.՝ Edward (Ede) Teller և հունգ.՝ Teller Ede
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1908(1908-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 9, 2003(2003-09-09)[1][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա[5][6]
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնհուդայականություն և ագնոստիցիզմ
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1930), Գյոթինգենի համալսարան (1933) և Ֆաշորիի գիմնազիա
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան, գյուտարար և ֆիզիկոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Չիկագոյի համալսարան և Գյոթինգենի համալսարան
ԱմուսինAugusta H. Teller?[7]
Ծնողներհայր՝ Max Neufeld?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Քվանտամոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[12]
Ստորագրություն
Изображение автографа
 Edward Teller Վիքիպահեստում

Թելլերը ԱՄՆ է գաղթել 1930-ական թվականներին և Մանհեթենի նախագծի առաջին աշխատակիցներից մեկն էր, որը կապված էր առաջին ատոմային ռումբերի մշակման հետ։ Այդ ընթացքում նա նաև մեծ ջանքեր է գործադրել ջերմամիջուկային զենքի առաջին նմուշների մշակման համար, սակայն դրանց իրականացումը հետաձգվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Լոս-Ալամոսի լաբորատորիայի իր գործընկեր Ռոբերտ Օպենհեյմերի դեմ բարձրաձայն վկայությունից հետո, գաղտնի տեղեկություններին վերջինիս թույլատրելու մասին լսումների ժամանակ, Թելլերը ենթարկվել է օստրակիզմի: Նա շարունակում է աջակցություն գտնել ԱՄՆ կառավարությունում և ռազմական գիտահետազոտական ինստիտուտներում, մասնավորապես, միջուկային էներգետիկայի զարգացման, հզոր միջուկային զինանոցի և համակողմանի միջուկային փորձարկման ծրագրերի պաշտպանության իր քարոզչության շնորհիվ։ Նա դարձել է Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի հիմնադիրներից մեկը և երկար ժամանակ եղել է նրա ղեկավարը և ղեկավարի օգնականը։

Իր վերջին տարիներին Թելլերը հայտնի է դարձել ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ խնդիրների լուծման բանավիճային տեխնոլոգիական նախագծերի պաշտպան, հանդես է եկել Ալյասկայում ջերմամիջուկային զենքի օգնությամբ արհեստական նավահանգիստ ստեղծելու օգտին նախագծով։ Նա ռեյգանովյան Ռազմավարական պաշտպանական նախաձեռնության (soybean) մոլի պաշտպանն էր։ Իր կյանքի ընթացքում Թելլերը հայտնի է եղել ինչպես իր գիտական կարողություններով, այնպես էլ միջանձնային բարդ հարաբերություններով և անկանխատեսելի անձնային հատկանիշներով, համարվում է դոկտոր Սթրեյնջլավի նախատիպերից մեկը 1964 թվականի համանուն ֆիլմում։

Կյանքի վաղ տարիներ և կարիերայի սկիզբ

խմբագրել

Էդվարդ Թելլերը ծնվել է 1908 թվականի հունվարի 15–ին Բուդապեշտում՝ (Ավստրո–Հունգարիա) հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մաքս Թելլերը, իրավաբան էր, իսկ մայրը՝ Իլոնան, դաշնակահարուհի։ Էդվարդը նաև ուներ ավագ քույր՝ Էմման[15]։ Այդ ժամանակ Բուդապեշտում, շատ հրեաների նման, նրա ընտանիքը քրիստոնեություն էր ընդունել[16] և խիստ կրոնասեր էր, չնայած որ Էդվարդը հասուն տարիքում դարձավ ագնոստիկ։ Փոքր հասակում նա երկար ժամանակ չի խոսել, բայց շատ է հետաքրքրվել թվերով և նույնիսկ կարողացել է հաշվել մեկ տարվա ընթացքում վայրկյանների քանակը։

Հունգարիայում քաղաքական դրությունը և հետպատերազմյա ապստամբությունը, որին նա ականատես էր դեռ երիտասարդ ժամանակից, նրան զզվանք են ներշնչել կոմունիզմի և ֆաշիզմի հանդեպ։ Հորթի Միկլոշի ռեժիմի կողմից պարտադրված սահմանափակ թվով դիմորդների պատճառով, 1926 թվականին Թելլերը մեկնում է Գերմանիա և ընդունվում Կարլսրուեի Բարձրագույն տեխնիկական դպրոց (այժմ՝ Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ), որտեղ սկսում է ուսումնասիրել ինժեներական քիմիա։ 1928 թվականին տարվել է քվանտային մեխանիկայով և տեղափոխվել Մյունխեն։ Լինելով ուսանող՝ ընկել է տրամվայի տակ և կորցրել աջ ոտնաթաթը, ինչի արդյունքում Թելլերը ստիպված է եղել պրոթեզ կրել և կաղել է մինչև կյանքի վերջ։ 1930 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է տեսական ֆիզիկայի դոկտորի աստիճան[15]։ Թելլերի դիսերտացիան, որը կատարվել է Վերներ Գեիզենբերգի ղեկավարությամբ, նվիրված էր մոլեկուլային ջրածնի իոնի առաջին ճշգրիտ քվանտամեխանիկական նկարագրություններից մեկին։ Այդ նույն տարում նա ծանոթացել է ռուս ֆիզիկոսներ Գեորգի Գամովի և Լև Լանդաուի հետ։ Չեխ ֆիզիկոս Գեորգի Պլաչեկի հետ հարատև ընկերությունը էական ազդեցություն է ունեցել Թելլերի գիտական և փիլիսոփայական զարգացման վրա։ Բացի այդ, հենց Պլաչեկն է կազմակերպել երիտասարդ գիտնականի բնակությունը Հռոմում՝ Էնրիկո Ֆերմիի մոտ՝ դրանով որոշելով Թելլերի ապագա գիտական կարիերան։

Թելլերը երկու տարի անցկացրել է Գյոթինգեննիի համալսարանում, և 1933 թվականին Միջազգային փրկության կոմիտեի օգնությամբ լքել է Գերմանիան։ Նա որոշ ժամանակ աշխատել է Անգլիայում, հետո մոտ մեկ տարի Կոպենհագենում՝ Նիլս Բորի հրամանատարության ներքո։ 1934 թվականին ամուսնացել է մանկության ընկերոջ քրոջ՝ Օգոստոս Մարի (Միցի) Խարկանիի հետ։1935 թվականին Գամովի հրավերով, ով դրանից որոշ ժամանակ առաջ զբաղեցրել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարչի պաշտոնը, Թելլերը եկել է ԱՄՆ և դարձել է պրոֆեսոր[17]։ Մինչև միջուկի ճեղքման բացահայտումը՝ այդ պաշտոնում 1939 թվականին Գամովի հետ միասին զբաղվել է քվանտային, մոլեկուլային և միջուկային, տեսական ֆիզիկայով։ Մասնավորապես, 1937 թվականին նախագուշակել է Յան-Թելլերի ազդեցությունը, մի շարք իրավիճակներում մոլեկուլների տեսքի աղճատման հետ կապված, որն ազդում է մետաղների քիմիական ռեակցիայի վրա, մասնավորապես, մի քանի մետաղական պիգմենտների ներկման վրա։ Վերլուծությունը, որը թարգմանվել է Թելլերի և Ա. Յանի կողմից, մի մասը եղել է մաթեմատիկական։ Պոլ Հյու Էմմենտտի (Paul Hugh Emmett) և Ստիվեն Բրունաուերի (Stephen Brunauer) հետ համագործակցությունում, նա նույնպես մեծ նվաճում է կատարել կոլոիդային քիմիայի և ֆիզիկայի մեջ, նկարագրել է այսպես կորված «BET» տեսությունը (ստեղծողների անվանման առաջին տառերով)։

1941 թվականին, ամերիկյան քաղաքացիություն ստանալուց հետո, նրա հետաքրքրությունը ուղղվել է ատոմային , միջուկային, նաև ջերմամիջուկային էներգիայի օգտագործման եղանակի։ ԱՄՆ-ի անդամ դառնալուց հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Թելլերը մտել է ատոմային ռումբի ստեղծման հետազոտական խումբ։ Իր ծանոթ Թեոդորա ֆոն Կարմանայի խորհրդով դարձել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում աերոդինամիկայի մասնագետ, այնուհետև Վենգրիից արտագաղթել է ԱՄՆ և Հանս Բետեի հետ միասին սկսել է մշակել հարվածային ալիքի տարածման տեսությունը։ Այնուհետև գազի ֆրոնտոնի հարվածային ալիքի վերաբերյալ նրանց գործողության պարզաբանումը մեծ դեր է խաղացել հրթիռի մթնոլորտ մտնելու ուսումնասիրման գործում։

Հետագա կարիերա

խմբագրել

Թելլերը այն ամերիկացի գիտնականներից էր, ովքեր պնդում էին, որ միջուկային զենքի ոլորտում անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ-ի գերակայությունը։ Նա դեմ է եղել երեք միջավայրերում միջուկային զենքի փորձարկումների արգելմանը, որը միջուկային զենքի ավելի էժան և արդյունավետ տեսակ ստեղծելու համար էր։

Բացի ատոմային զենքի հետ կապված աշխատանքից՝ Թելլերը զբաղվում էր քվանտային մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի, բազմատոմ մոլեկուլով սպեկտրասկոպիայի, ֆիզիկական քիմիայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի և տարրական մասնիկների ուսումնասիրմամբ։ 1936 թվականին Գամովի հետ ձևավորել են բետա-տրոհման ընտրության կանոն, որը միջուկային փոխազդությունների տեսության մեջ եղել է մեծ ներդրում։ Անկախ մնացածից՝ 1947 թվականին անհրաժեշտ է համարել մեզոատոմների գոյությունը։

  • 1962 թվականին ջերմամիջուկային ռեակցիայի ոլորտում հետազոտությունների ղեկավարման և ազգային անվտանգության ամրապնդման ջանքերի համար ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից արժանացել է Է. Ֆերմիի անվան մրցանակի։
  • 1975 թվականին Կալիֆորնիայի համալսարանում Թելլերը թողել է պրոֆեսորի պաշտոնը։

Հաջորդ երեք տասնամյակում աշխատել է կառավարության միջուկային զենքի ոլորտի քաղաքական հարցերի խորհրդատու։ 1980-ական թվականների սկզբին աջակցել է Ռեյգանի ռազմավարական պաշտպանական նախաձեռնությանը, որը նաև հայտնի է որպես «աստղային պատերազմ» անվանումով ծրագիր։

1979 թվականին ստացել է սրտի կաթված։ Այդ ժամանակ է տեղի ունեցել Երեք-Մայլ-Այլենդ ԱԷԿ-ի վթարը, որից կարճ ժամանակ անց էկրաններին է հայտնվել «Չինական սինդրոմ» ֆիլմը, որի գլխավոր հերոսը եղել է Ջեյն Ֆոնդան, ով միաժամանակ եղել է ատոմային էներգետիկայի ակտիվ հակառակորդ և գրել է «I was the only victim of Three-Mile Island» (ռուս.՝ «Ես եղել եմ Երեք-Մայլ-Այլենդ վթարի միակ զոհը») հոդվածը, որը տպագրվել է Wall Street Journal թերթում։ Հաջորդ օրը Նյու Յորք Թայմսը նշել է, որ հոդվածը տեղադրվել է գովազդի իրավունքով և հովանավորել է Dresser Industries-ը[19]։

1994 թվականին միջազգային կոնֆերանսի անցկացման ժամանակ հաճախել է ռուսական դաշնային միջուկային կենտրոն[20]։

20 տարվա ընթացքում միջուկային թեմայով խորհրդակցել և ղեկավարել է իսրայելական գիտական միությունը[21]։ 1964 թվականից մինչև 1967 թվականը վեց անգամ այցելել է Իսրայել, որտեղ Թել-Ավիվի համալսարանի տեսական ֆիզիկայի ընդհանուր հարցերի հետ կապված ընթերցել է իր դասախոսությունը[22]։ Նրան անհրաժեշտ է եղել ամբողջ մի տարի, որպեսզի համոզի կենտրոնական հետախուզական վարչությանը, որ Իսրայելը ունի միջուկային հզոր ներուժ։ 1976 թվականին վարչության ներկայացուցիչ Կարլ Դեքենտը ԱՄՆ կոնգրեսում իր ցուցմունքի ժամանակ չի հայտնել Իսրայելի ներուժի մասին՝ վկայակոչելով հուսալի տեղեկություն, որը ստացել է ամերիկացի գիտնականից (Էդվարդ Թելլեր)։ Մոտավորապես 1990 թվականին Թելլերը խոստովանել է, որ տեղեկության աղբյուրը ինքն է եղել[23]։

Գրականություն

խմբագրել

Ռուսերեն՝

  • Խրամով, Էդվարդ Թելլեր (Teller Edward) // ֆիզիկա՝ կենսագրական ուղեցույց / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 259. — 400 с. — 200 000 экз. — ББК 22.3гя2. — УДК 53(G).

Անգլերեն

  • Celebrating Edward Teller at 90 // Science & Technology Review / Ed. by J. Smart J.. — Livermore, California: Lawrence Livermore National Laboratory, 1998. — Vol. 7. Архивировано из первоисточника 3 Ապրիլի 2015.
  • Dyson F. J. Edward Teller. — National Academy of Sciences, 2009. — Vol. 90. — P. 412—431.
  • Goodchild P. [books Edward Teller, the Real Dr. Strangelove]. — Cambridge, Massachusetts: Harvard University Press, 2004. — 520 p. — ISBN 9780674016699
  • Magill F. N., Aves A. Edward Teller // Dictionary of World Biography. — Routledge. — 1999. — P. 3631—3634. — ISBN 9781579580483

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Теллер Эдвард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 The explosion of the first atomic bomb
  6. 6,0 6,1 6,2 Neue Reaktor-Technologien
  7. Augusta "Mici" Teller, Mathematician , Los Alamos, NMAtomic Heritage Foundation.
  8. Prize Winners
  9. https://socengsci.org/eringen-medal/
  10. https://science.osti.gov/fermi/Award-Laureates
  11. https://acsmaryland.org/remsen-award/
  12. 12,0 12,1 Notable Names Database — 2002.
  13. «Գիտնականը հետեւում է ջրածնի ռումբին». hy.eferrit.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. «Էդվարդ Teller: կենսագրությունը եւ ֆոտո ֆիզիկա». hy.birmiss.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. 15,0 15,1 Magill, 1999
  16. Goodchild, 2004, էջ 17
  17. Goodchild, 2004, էջ 32
  18. «Кузькина мать. Итоги. Взорвать мирно. Атомный романтизм.» Արխիվացված 2013-09-27 Wayback Machine Док. фильм — Автор идеи цикла и ведущий: Александр Сладков, Автор сценария и режиссёр: Виталий Якушев, Кинокомпания «Ультра-Фильм» для канала Россия
  19. Broad, William J. Teller's War: The Top-Secret Story Behind the Star Wars Deception. — New York: Simon & Schuster, 1992. — ISBN 0-671-70106-1
  20. «Конференция SPE-94». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  21. Karpin, Michael The Bomb in the Basement. — New York: Simon & Schuster Paperbacks, 2005. — С. 289—293. — ISBN 0-7432-6595-5
  22. Gábor Palló The Hungarian Phenomenon in Israeli Science (und) // Hungarian Academy of Science. — 2000. — Т. 25. — № 1.
  23. Cohen, Avner The Battle over the NPT: America Learns the Truth // Israel and the bomb. — New York: Columbia University Press, 1999. — С. 297—300. — ISBN 978-0231104838
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Թելլեր» հոդվածին։