Վլադիմիր Դմիտրիևիչ Դեգտյարյով (ռուս.՝ Владимир Дмитриевич Дегтярёв, հունվարի 18, 1916(1916-01-18), Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1974(1974-10-06) կամ հոկտեմբերի 7, 1974(1974-10-07)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ և սցենարիստ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969)[2]։

Վլադիմիր Դեգտյարյով
Ծնվել էհունվարի 18, 1916(1916-01-18)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1974(1974-10-06) (58 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1974(1974-10-07)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումռեժիսոր, գեղարվեստական ​​ղեկավար, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-բեմադրող
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0214869

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Դեգտյարյովը ծնվել է 1916 թվականի հունվարի 18-ին Մոսկվայում[3]։

1937 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում զորակոչվել է ու մեկնել ռազմաճակատ։ 1942 թվականին դարձել է հաշմանդամ. վիրավորվելուց անդամահատել են աջ ձեռքը։ Վլադիմիր Դեգտյարյովն առանց քննությունների ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ, որն ավարտել է 1948 թվականին։ Կրթության ընթացքում նա նորից սովորել է նկարել ու գրել ձախ ձեռքով[3][4]։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Սոյուզմուլտֆիլմում»։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է ռեժիսորներ Վիկտոր Գրոմովի, Մստիսլավ Պաշչենկոյի, Բորիս Դյոժկինի և Գենադի Ֆիլիպովի մուլտֆիլմերի վրա։ 1953 թվականից սկսել է հանդես գալ որպես նկարված և (մեծ մասամբ) ծավալային մուլտֆիլմերի ռեժիսոր։ Եղել է «Տիկնիկային ֆիլմերի ստեղծագործական միության» հիմնադիրների թվում «Սոյուզմուլտֆիլմում», որտեղ բեմադրել է հետպատերազմյան խորհրդային առաջին տիկնիկային մուլտֆիլմերից մեկը՝ «Երկու ժլատ արջուկներ» (ռուս.՝ «Два жадных медвежонка», 1954)[5]։ Համագործակցել է նկարիչներ Վլադիմիր Դանիլևիչի, Անատոլի Կուրիցինի և այլոց հետ, ինչպես նաև հաճախ համատեղել է ռեժիսորի ու բեմադրող նկարչի պարտականությունները։ Աշխատել է բացառապես մանուկների համար[3]։

1956 թվականից սկսած բազմիցս դարձել է «Սոյուզմուլտֆիլմի» գեղխորհրդի և Տիկնիկային մուտֆիլմերի գեղարվեստա-արտադրական միության անդամ։ Եղել է ստուդիայի տիկնիկային միության կոլեգիայի անդամ (1960), տիկնիկային մուլտֆիլմերի արտադրության տեխնոլոգիական գործընթացի մշակման հանձնաժողովի անդամ (1961)։

Վլադիմիր Դեգտյարյովը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 6-ին ուռուցքաբանական հիվանդությունից, որը եղել է պատերազմի ժամանակ ստացած վերքերի հետևանք։ մահացել է ստեղծագործական կարիերայի գագաթնակետին՝ այդպես էլ չավարտելով աշխատանքն իր վերջին՝ «Ստորերկրյա ծաղիկներ» (ռուս.՝ «Подземные цветы») մուլտֆիլմի վրա[4]։

Մրցանակներ և պաևգևներ խմբագրել

Վլադիմիր Դեգտյարյովի մուլտֆիլմերը մրցանակների են արժանացել մի շարք փառատոններում[6].

  • «Անճոռնի ճուտիկը – Բրիտանական մուլտֆիլմերի I միջազգային կինոփառատոնի (Փառատոնների փառատոն) դիպլոմ, 1957, Լոնդոն,
  • «Կախարդական ջրհորը» – Էդինբուրգի XI կինոփառատոնի մրցանակ, 1957, Շոտլանդիա,
  • «Ո՞վ ասաց մյաու» – Անսիի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնի մրցանակ լավագույն ֆիլմ երեխաների համար անվանակարգում, 1963, Ֆրանսիա,
  • «Շատ աղ արեցի» – Բուխարեստի տիկնիկային ու խամաճիկային ֆիլմերի II միջազգային փառատոնի դիպլոմ, 1960, Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի VII միջազգային փառատոնի դիպլոմ, 1961, ԳՖՀ[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Բեմադրող նկարիչ խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 года № 1235 «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
  3. 3,0 3,1 3,2 Наталия Венжер. Владимир Дегтярёв // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  4. 4,0 4,1 Иванов-Вано И. П. Кадр за кадром. — М.: Искусство, 1980. — 240 с.
  5. Каранович А. Г. Друзья мои куклы. — М.: Искусство, 1971. — 176 с.
  6. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.229-230.
  7. Дипломы – Аниматор.ру
  8. Фильмография взята с сайта animator.ru

Литература խմբագրել

  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 114.

Արտաքին հղումներ խմբագրել